Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին
10:15 - 27 փետրվարի, 2023

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ոգեկոչել է 1988 թվականին Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին: 
 
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
 
1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել