ԵՄ-ն Ադրբեջանին և բոլոր պատասխանատուներին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը |factor.am|
11:49 - 08 մարտի, 2023

ԵՄ-ն Ադրբեջանին և բոլոր պատասխանատուներին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը |factor.am|

factor.am: ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ Այս մասին ասված է Ժնևում ԵՄ տարածած հայտարարության մեջ։

«ԵՄ-ն շարունակում է մտահոգված լինել, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական խախտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վրա, ներառյալ առողջության, կրթության և սննդի իրավունքները:

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ենթարկվել Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի հրամանին։

ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի խաղաղ գործընթացի շարունակությանը»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել