Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
13:47 - 13 մարտի, 2023

Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Քննարկվել են եռակողմ համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման քայլերը։ 

Անդրադառնալով ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է բոլոր խնդիրների կառուցողական եղանակով լուծման անհրաժեշտությունը՝ կողմերի և ռուս խաղաղապահների միջև սերտ շփմամբ ու փոխգործակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել