Թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, դա չի խանգարի երկու օր հետո գործողություն կատարելուն. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի և կառույցի՝ ՀՀ-ից դուրս գալու մասին |tert.am|
13:54 - 20 մարտի, 2023

Թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, դա չի խանգարի երկու օր հետո գործողություն կատարելուն. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի և կառույցի՝ ՀՀ-ից դուրս գալու մասին |tert.am|

tert.am: «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ն պետք է անի, չի անում և ցույց է տալիս իր բացակայությունը: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ՀԱՊԿ-ը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ տարածաշրջանից, այլև իր գլխավոր քարտուղարին է ուղարկում Հայաստան, Հայաստանը պատրաստվո՞ւմ է որոշակի քայլեր կատարել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար՝ Սիմոնյանը պատասխանեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գալը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն դուրս չի գալու Հայաստանից. «Որ եկել ա, ի՞նչ, ի՞նչ փոխվեց: Հայաստանն, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է, չկա որևէ քայլ, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը մեզ այս պահի դրությամբ խոչընդոտում, անհանգստություն է պատճառում: Անկախ նրանից՝ որ կազմակերպության մեջ ենք գտնվում՝ մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Հաճախ ՀԱՊԿ-ի կողմից սուր արձագանքները հենց սրա պատճառով են: Իսկ քաղաքական առումով՝ եկավ-գնաց, թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, իրենք կգան-կգնան, դա չի խանգարի երկու օր հետո, որ գործողություն անեն, դրա փորձը մենք ունեցել ենք էլ ավելի բարձր պաշտոն ունեցողների դեպքում»:

Սիմոնյանը նկատեց, որ չգիտի՝ Իմանգալի Տասմագամբետովի Հայաստան այցը որքանով հող կապահովի որևէ գործընթաց կանգնեցնելու համար. «Այդ այցերի ֆոնին, այնուամենայնիվ, եղավ Սև լճի դեպք, Ջերմուկի ուղղությամբ դեպքեր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել