Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով
 |armenpress.am|
17:10 - 20 մարտի, 2023

Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները շուտով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Ռուսաստանը նաև կողմ է սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ակտիվացմանը՝ Մոսկվայի խորհրդատվական աջակցությամբ։ Մոսկվան պատրաստ է նաև աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Լավրովը։

Լավրովն ընդգծել է բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ նոր հանդիպման հայկական կողմի պատրաստակամության մասին, քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը:

«Առաջիկայում երեք նախարարների համար էլ հարմար ժամկետներ կընտրենք»,- եզրափակել է Լավրովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել