ՀՀ-ում մոնիթորինգային առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ Մոնիթորինգային խմբի բացահայտումները

 |factor.am|
18:02 - 22 մարտի, 2023

ՀՀ-ում մոնիթորինգային առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ Մոնիթորինգային խմբի բացահայտումները |factor.am|

factor.am: ՀՀ-ում մոնիթորինգային առաքելության համազեկուցողներ Կիմմո Կիլյունեն (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգ (Շվեդիա) Գաղտնազերծված տեղեկատվական գրության մեջ կիսվել են փետրվարի 17-19-ը Հայաստան այցելության ժամանակ ԵԽԽՎ Մոնիթորինգային խմբի բացահայտումներով։ Նրանց այցի նպատակն էր՝ գնահատել իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։

Հայաստանում գտնվելու ընթացքում առաքելության անդամները եղել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում ու դրանց մերձակայքում, հանդիպել են տեղի պաշտոնյաների, ինչպես նաև Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով Գորիսում մնացած տեղի պաշտոնյաների ու Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ։ Նրանց դիտարկումների համաձայն՝ միջանցքով տեղաշարժը «խիստ խոչընդոտված է», ինչն անհնարին է դարձնում որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը։

Այս իրավիճակը շուտով կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի։ Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ զեկուցողները կոչ են արել Ադրբեջանին թույլ տալ իրավիճակի անկախ գնահատում։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ թույլատրել անկախ փաստահավաք այցը, նաև թույլատրել անկախ լրագրողներին ազատ գործունեություն ծավալել ամբողջ տարածքում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել