Դոնֆրիդը Բայրամովի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ |1lurer.am|
09:27 - 28 մարտի, 2023

Դոնֆրիդը Բայրամովի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև խաղաղության գործընթացը:

Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի և Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը` հանուն տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման:

Պետքարտուղարի օգնականը կրկին շեշտել է` կայուն խաղաղության ուղին երկխոսությունն է: Նա վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել