azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսրայել այցի ընթացքում պաշտոնակից Էլի Կոենի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, և դա պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։
Բայրամովն ասել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելն աջակցել է Ադրբեջանի դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ Բայրամովը աշխատանքային այցով գտվում է Իսրայելում, որտեղ մասնակցել է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացմանը։ Ավելի վաղ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ընդունել էր հրեական պետությունում Ադրբեջանի պատմության մեջ առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերը։
comment.count (0)