Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
18:44 - 03 ապրիլի, 2023

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրություններ: Հայ-խորվաթական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ԱԺ փոխնախագահը կարեւորել է բարեկամական խմբերի փոխայցերը, արդյունավետ փոխգործակցությունը:

Զրուցակիցներն արժեւորել են միջազգային հարթակներում ակտիվ համագործակցությունը:

Խորվաթ խորհրդարանականների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, ինչպես նաեւ իրադրությունը տարածաշրջանում:

Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցությունից` ԱԺ փոխնախագահն արժեւորել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն ընդգծել են երկկողմ կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, կարեւորել տարածաշրջանում խաղաղության հաստատումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել