factor.am: Մենք հաճախ Երևանում հանդիպում ենք դեպքերի, երբ նոր կառուցվող շենքի գովազդը կա, անգամ բնակարանների նախնական վաճառքը կա, բայց իրականում նույնիսկ շինթույլտվությունը չկա և պարզ էլ չի՝ ինչ է լինելու: 

«Ես հանդիպել եմ դեպքի, երբ անգամ հողն էլ գնված չի, բայց իրենք արդեն առաջ են գնացել մի քանի տարի և բնակարաններ են վաճառում»,- ասաց նա:

Այս առնչությամբ փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի կայքում շինթույլտվությունների բաժին կբացվի, որտեղ կհրապարակվեն քաղաքապետարանի կողմից տրված բոլոր շինթույլտվությունները՝ քարտեզագրմամբ: