Վարակված է 270 երեխա, որոնցից երկու երեխա ունի շատ թեթև թոքաբորբ․ Արսեն Թորոսյան
12:46 - 21 մայիսի, 2020

Վարակված է 270 երեխա, որոնցից երկու երեխա ունի շատ թեթև թոքաբորբ․ Արսեն Թորոսյան

Դիմակների կրումը փակ տարածքներում և պարետի կողմից որոշված տնտեսվարողների մոտ  պարտադիր կլինի  այնքան ժամանակ, որքան ժամանակ անհրաժեշտ լինի իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ։   Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արսեն Թորոսյանըլ 

«Ես չեմ բացառում, որ դա տևի մեկից երկու տարի։ Դա չի նշանակում, որ բոլորը պետք է դիմակ կրեն այնպես, ինչպես ուզում են։ Կան դիմակ կրելու հատուկ կանոններ, սկսած դիմակը հանելուց , որ օրինակ պետք է չկպնել դիմակի դիմային հատվածին։ Ցավոք, մենք պետք է հավելյալ վարքագիծ կամ սովորույթ ձևավորենք, որպեսզի պաշտպանված լինենք։ Կլինեն մարդիկ, ովքեր, օրինակ՝  հիվանդությնա պատճառով չեն կարողանա դիմակ կրել, այդ մարդիկ պետք է հսկողության տակ լինեն, ոչ թե ինչ- որ աշխատավայրում՝ վտանգելով ուրիշների առողջությունը։ Ամեն ինչ չէ, որ հսկաղության տակ է»,- ասաց նախարարը։

Վերջինիս խոսքով առաջնահերթությունը բուժօգնությունն է այն քաղաքացիներին, ովքեր ունեն իրական բուժօգնության կարիք՝ ծանր, ծայրահեղ ծանր և նաև միջին ծանրության քաղաքացիներին, որպեսզի նրանք չդառնան ծանր։ Առաջնահերթություն է մնում նաև հայտնաբերված ամեն դեպքի շփումների շրջանակը պարզելը  և ինքնամեկուսացման ռեժիմի «տակ դնելը»։

«Հիմա 335 դեպքի կոնտակտավորների շրջանակը պարզելը և ինքնամեկուսացման «տակ դնելը» ժամանակ է պահանջում։ Հիվանդությւոնների վերահսկման և կանխարգելման ազգային կենտորնի Երևանի մասնաճյուղը հզորացնում ենք նոր անձնակազմով, որպեսզի կարողնանանք այդ միջոցառումներն իրականացնել։ Մենք բազմիցս ասել ենք , թե ինչ պետք է անել։ Պետությունը իր ողջ ներուժը գործադրում է, որպեսզի հետևի այդ կանոնների պահպամանը և հույս չի դնում միայն քաղաքացիների ինքնագիտակցության վրա, չնայած դա համարվում է շատ կարևոր կոմպոնենտ»,- ասաց ԹորոսյանԸ։

Նախարարը շեշտեց, որ թեստերը արվում են բժշկական և հակահամաճարակային ցուցումներով, դրանով ոչինչ չի սահամանփակվում։  Թեստավորում անելը չի նշանակվում, որ տվյալ մարդը վաղը չի կարող  վարակվել։

Այն հարցին, թե ինչպես է պարզվել, որ քաղաքացին ունի կորոնավիրուսի վարակ, բայց մահացել է այլ հիվանդությունից։ Արդյո՞ք այդ դեպքերում դիահերձում է կատարվել, Թորոսյանը պատասխանեց․

«Այն քաղաքացիները, ովքեր վարակված են եղել կորոնավիորուսով, բայց մահը վրա է հասել այլ հիվանդությունից չեն դիահերձվել։ Միշտ չէ, որ մահվան պատճառը դրվում է դիահերձման հիման վրա։ Մնացած դեպքերում դա արվում է կլինիկական ախտորոշման միջոցով»։

Անդրադառնալով պանդեմիայի ֆոնին բռնկված կովասակի սինդրոմին, Թորոսյանն ասաց, որ այն տարածված է Ֆրանսիայում և Նյու- Յորքի տարածաշրջանում։

«Մենք տեղյակ ենք և միջոցներ ենք ձեռնարկում որպեսզի եթե մեր մոտ նման դեպքեր գրանցվեն համապատասխան միջոցներ ձեռնարկենք։ Մենք ունենք վիճակագրություն՝ կավասակի սինդրոմով Հայաստանում ունենք 3 երեխա։ Այն լինելով բորբոքային, սինդրոմ ունի սիմպտոմատիկ բուժում, որի համար օգտագործվում է շատ թանկարժեք դեղորայք։ Մենք դրա պաշարներ ենք գնել, մոտավոր աճի հաշվարկներին համապատասխան։ Այդպիսի դեպքեր այս պահին չկան»,- տեղեկացրեց նախարարը ։

Նա հավելեց նաև, որ երեկվա դրությամբ Հայաստանում  վարակված է 270 երեխա, որոնցից երկու երեխա ունի շատ թեթև թոքաբորբ, կյանքին սպառնացող վիճակ չկա։ Նախարարը նշեց, որ Քայլող, հասկացող երեխաները նույնպես փակ տարածքներում պետք է կրեն դիմակներ։ Վարակված են նաև 23 հղի, որոնք կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։ 

Խոսելով կադրային խնդիրների մասին նախարարն ասաց․

«Մենք կադրերի խնդիր ունենք, նրանց դեֆիցիտը եղել է նաև կորոնավիրուսից առաջ՝ հատկապես վերակենդանացման բաժանմունքներում աշխատող բժիշկների։ Մենք փորձում ենք մոբիլիզացնել մեր ռեսուրսները, որպեսզի կարողանանք նաև ապահովել այդ բժիշկների արժանահավատ հանգիստը։ Վաղը դասընթացներ են անկացվելու բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրների՝ ռեանոմատոլագիայի 2-րդ և 3-րդ կուրսի  մոտ 60 հոգու համար։ Նրանք պետք է կցվեն իրենց ավագ գործընկերներին։ Որոշակիորեն կադրերի խնդիրը կթեթևանա, բայց միևնույն է այդ  խնդիրը արդիական է»։

Ես չեմ ասել, որ ունեցել ենք կրկնակի վարակակիրներ։ Եղել  է կրկնակի դրական թես, ինչը համաշխարհային հետազոտողների կարծիքով, ոչ թե կրկնակի վարակվածներ են, այլ վիրուսի մասնիկը երկարատև կրող քաղաքացիներ են, սակայն նրանք վարակակիր չեն, որովհետև ակտիվ վիրուս չկա։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել