Այս իրադարձություններն  անցնելու են, սակայն այն հետքը, որ դուք թողնում եք ձեր հակապետական գործունեությամբ մնալու է․ Արման Բաբաջանյան
10:52 - 18 հունիսի, 2020

Այս իրադարձություններն  անցնելու են, սակայն այն հետքը, որ դուք թողնում եք ձեր հակապետական գործունեությամբ մնալու է․ Արման Բաբաջանյան

Նախ մի փոքր հայտարարություն, որից հետո կանդրադառնամ քննարկվող հարցին։ Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները բացահայտում են չափազանց ցավալի ու վտանգավոր մի իրողություն՝ հանուն նպատակներին հասնելու միջոցների մեջ խտրություն չդնելու ցավագին իրողություն։ Դա վկայությունն է  այն իրողության, ինչ մենք այսօր տեսնում ենք օտարերկրյա հեռուստաընկերությունների, առավելապես, ռուսական եթերում։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Վերջինս իր ելույթում մասնավորապես նշեց․

«Ազգային ժողովի մեր ընդդիմադիր գործընկերները, քաղաքական հստակ ուղղվածություն ունեցող քաղաքագետներն ու փորձագետները ռուսական հեռուստաեթերից ուղղակի լուտանքներ են թափում Հայաստանի, Հայաստանի պետականության նկատմամբ։ Այս ամենը տեղավորվում է պարզագույն՝ դրսից տղա բերելու, էժանագին և հակապետական տրամաբանության մեջ։ Այդ սխեման շատ պարզ է, սկզբում նրանք վազում են իրենց հավանավորյալ երկրի դեսպանատուն, Հայաստանի վերաբերյալ բողոքի չափաբաժինը ներկայացնում դեսպանին, ապա հայտնվում են ռուսական եթերում, որը լցնում են ոչ միայն սեփական երկրի  դեմ ուղղված  իրենց կեղտոտ  հայատարարություններով, այլև ռուս հաղորդավորի ցնդաբանություններով։ Սա անթույլատրելի և դատապարտելի գործելաոճ է։ Բոլոր   այս սուբյեկտները, այս ամբիոնից սեփական ժողովդրի հետ խոսելու փոխարեն նախընտրում են օտարներին՝ ցույց տալով, որ չունեն իրենց երկրում տեր զգալու ու հայրենիքի անգամ չնչին զգացողություն։ Պարո՛նայք, այս իրադարձություններն  անցնելու են, սակայն այն հետքը, որ դուք թողնում եք ձեր հակապետական գործունեությամբ մնալու է, չի ջնջվելու հասարակության և մեր բոլորի հիշողությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել