Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

ՔԿ նախագահը տեղեկություններ ունի, որ «Սրբազան պայքարի»-ի անդամները դատարանում չեն հերքել իրենց առնչվող ձայնագրությունների իսկությունը |armenpress.am|

ՔԿ նախագահը տեղեկություններ ունի, որ «Սրբազան պայքարի»-ի անդամները դատարանում չեն հերքել իրենց առնչվող ձայնագրությունների իսկությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին, թե «Սրբազան պայքար» շարժման առաջնորդներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում հրապարակված ձայնագրությունները ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։  Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արթուր Պողոսյանը հայտարարել է, որ հանրությունը պետք է վստահի պետական մարմիններին՝ շեշտելով, որ պետական մարմինը չէր կարող և ընդունակ էլ չէր արհեստական բանականության միջոցով նման ձայնագրություններ ստանալ և հրապարակել։  «Որքանով ես եմ տեղյակ՝ դատարանում նրանք չեն էլ հերքել այս ձայնագրությունների իսկությունը»,- ասել է Արթուր Պողոսյանը։   Անդրադառնալով շրջանառվող  քննադատություններին, թե այդ ձայնագրություններն ամբողջական չեն, մոնտաժված են՝ Քննչական կոմիտեի նախագահը պարզաբանեց, որ ձայնագրությունների ամբողջական տարբերակը քրեական վարույթի համապատասխան հատորներում է, և դատավարության մասնակիցները հնարավորություն կունենան դրանց հետ ծանոթանալու։   «Երբ հանցավոր խմբի անդամները հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում,  և նրանց նկատմամբ դատարանի որոշման հիման վրա իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ,  դա տևել է ամիսներ։ Դուք պատկերացնում եք՝ ամիսների ընթացքում, երբ մենք գաղտնալսման արդյունքում ձեռք ենք բերում  տվյալներ, այդ խոսակցությունների որոշ մասը կարող են լինել կենցաղային բնույթի խոսակցություններ, կարող են լինել գործին չվերաբերող խոսակցություններ, կարող են լինել հայհոյախառն արտահայտություններ։ Հիմա մենք ո՞նց ենք պատկերացնում այս՝ ամիսներ տևած խոսակցությունների ամբողջական տեսքով հրապարակելը։ Բնականաբար, մենք հաղորդագրության համար ընտրել ենք այն հատվածները, իհարկե, կոնտեքստից չկտրելով, որոնք այս փուլում քրեական վարույթի համար ունեն էական նշանակություն, բայց ձայնագրությունների ամբողջական տարբերակը քրեական վարույթի համապատասխան հատորներում  է։ Այսինքն, այս առումով դատավարության մասնակիցները հնարավորություն ունենալու են ծանոթանալու ամբողջական ձայնագրություններին, այդ թվում՝ ձայնագրությունների զննություններին, որոնք նախաքննական մարմինը պատշաճ իրավական ընթացակարգերի արդյունքում ամրագրել է համապատասխան դատավարական փաստաթղթում։ 
Այսօր 12:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է գրել

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է գրել

«Սրբազան Պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից գրել է նամակ․«Անձնական մտորումներԲանտախցում, որտեղ գտնվելու համար մեկ վայրկյան անգամ չեմ զղջում, զանազան զգացումներ են առաջացել։ Երեկ մտորումներիս մեջ ակամայից անդրադարձա, որ մոտավորապես 90 տարի, իսկ ավելի ճիշտ՝ 88 տարի առաջ, 1937 թ.-ին այս նույն շենքում կալանավորվել և ապա նույն շենքի նկուղներում գնդակահարվել է Բագրատ արք. Վարդազարյանը, ում անվան կրողը լինելու պատիվը ինձ ընծայեց իմ հոգևոր ծնողը՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց հոգելույս հայրապետը։ Ինձ ձեռնադրեց և օծեց Բագրատ անունով ի հիշատակ Բագրատ արքեպիկսոպոս Վարդազարյանի և պատվիրեց հավատարիմ լինել նրա անցած ճանապարհին և շարունակել նրա ավանդը։ Շուրջ 30 տարի ես փորձում եմ պատվով և երախտիքով կրել նահատակ Սրբազանի անունը, ով իր ողջ կյանքն անցկացրել է պայքարի բովում ի պաշտպանություն և հանուն հայոց ինքնության, արժեքների, Մայր Եկեղեցու և Հայրենիքի։ Պայքարել է Ցարական Ռուսաստանի ոտնձգությունների դեմ, Բաքվում՝ ադրբեջանական հրոսակների դեմ, ողջունել Անկախ Հայաստանի հռչակումը և ապա հայտնվել Խորհրդային հալածանքների ներքո։ Այնուհետև իր կյանքը կնքել նահատակությամբ՝ հանուն հայի և Հայաստանի, հանուն Սուրբ Եկեղեցու և ինքնության, հանուն սեփական պատմության և կենսագրության, հանուն գալիքի և Հայոց հաղթանակի։ Հիմա ես այս նույն վայրում եմ՝ միգուցե նույն խցում։ Թե ինչ կլինի շարունակությունը, կտեսնենք հետագայում։ Սակայն մեկ բան հստակ է՝ վերադարձել ենք 1937 թ., երբ հակահայկական իշխանությունը, ենթարկվելով թշնամու պարտադրանքին, ինքն իրեն կարգել է որպես թշնամի այն ամենին, ինչը կարող է վերականգնել մեր Տունն ու Պատիվը։Այն ժամանակ էլ Բագրատ արք. Վարդազարյանին զրպարտեցին որպես ահաբեկիչ, ժողովրդի թշնամի և պետական դավաճան կամ հանցագործ։Սա նույնաբնույթ նկարագիր ունեցող իշխանության էությունն է, որի վախճանը անխուսափելի է, ինչպես խորհրդային բռնապետներինը։Հաղթանակը այլընտրանք չունի…», - նշված է նամակում։
14:43 - 29 հունիսի, 2025
Սուտ լուրեր են տարածում, թե իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ տարածված ձայնագրությունների իսկությունը. Բագրատ Գալստանյանը նամակ է փոխանցել

Սուտ լուրեր են տարածում, թե իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ տարածված ձայնագրությունների իսկությունը. Բագրատ Գալստանյանը նամակ է փոխանցել

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել ժողովրդին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Իմ շատ սիրելի ժողովուրդ, Նախ ցանկանում եմ ամբողջ սրտով խոնարհ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր աջակցության և զորակցության համար և ձեր ներողամտությունը հայցել անհարմարություններ պատճառելու համար։ Ստի և կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել, քան հալածելը, լռեցնելը բոլոր նրանց, ովքեր ճշմարտության և արդարության ճանապարհի մարտիկներ են, ում համար թանկ է Հայրենիքը, սեփական պետությունը և պատիվը։ Չկա ավելի քաղցր երևույթ, քան հալածվելը Հայրենիքի և պատվի համար։ Պատիվ է մեզ անցնել այս ճանապարհը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, իմ, մեր որոշումը մեկն է՝ մեր խոցված մոր՝ Մայր Հայաստանի ազատագրումը, մեր պատվի և ուրախության վերականգնումը։ Չտրտմե՛ք, չընկճվե՛ք, չկասկածե՛ք և չտատամսե՛ք. իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է և մենք կերտելու ենք մեր կյանքի նոր արշալույսը։ Այո՛, Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս «նոր» հայաստանին, Եռագույնը՝ սև ու սպիտակին, Տաճարը՝ փողոցին։ Քանի որ մեր երազներն ու իղձերը ավելի են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը։ Ապրում եմ կյանքիս ամենաերջանիկ օրերը, քանզի հենց ինձ և ձեզ է տրված իրականացնելու մեր Տան կառուցման առաքելությունը, կյանքի կոչելու մեր Ավետյաց Երկրի Տեսիլքը։ Մեր հաղթանակը այլընտրանք չունի... Հ.Գ. Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ՔՊ-ական պատգամավորները սուտ լուրեր են տարածում, իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ չարիքի իշխանության տարածած ձայնագրությունների իսկությունը։ Ստի ու կեղծիքի իշխանությունը չի կարող այլ բան անել, քան սուտ ու կեղծիք տարածելը։ Բայց, ինչպես արդեն ասացի, ստի վերջը մոտ է։ Ամեն բան լավ է լինելու»,– ասվում է նամակում։
18:17 - 26 հունիսի, 2025
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է |armenpress.am|

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է |armenpress.am|

armenpress.am: «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։  Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։  Նա տեղեկացել է, որ որոշումը բողոքարկելու են։  Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
10:12 - 26 հունիսի, 2025
«Կարծում եմ դատավորին բացարկ կներկայացնենք». Սերգեյ Հարությունյան |news.am|

«Կարծում եմ դատավորին բացարկ կներկայացնենք». Սերգեյ Հարությունյան |news.am|

news.am: «Բագրատ սրբազանի և 15 այլ ընդդիմադիրների դեմ կալանքի միջնորդությունները մեծ ծավալի ֆարս են ու քաղաքական հետապնդում»։ Այս մասին դատարանի բակում հայտարարեց Բագրատ Սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։ Նրա խոսքով, իշխանությունը, անմեղության կանխավարկածը արհամարհելով, ձերբակալվածներին արդեն մեղսագրում է արարքներ, որոնք նրանք չէին պատրաստվում իրականացնել։ «Արդեն դատավճիռներ են կպցրել նույնիսկ դատավարությունից առաջ։ Նրանց ընտրած դատավորից էլ պարզ է` գործի բնույթը ինչպիսին կլինի։ Կարծում եմ դատավորին բացարկ կներկայացնենք», - ասաց Հարությունյանը։ Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։ Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։ Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։ 
22:45 - 25 հունիսի, 2025
Մայր Աթոռն արձագանքել է Բագրատ Գալստանյանի և համախոհների ձերբակալություններին

Մայր Աթոռն արձագանքել է Բագրատ Գալստանյանի և համախոհների ձերբակալություններին

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։ Դատապարտելի է նաև հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։ Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը»,- ասվում է հայտարարության մեջ:
21:56 - 25 հունիսի, 2025
Հայտնի են 14 ձերբակալվածներից 12-ի անունները

Հայտնի են 14 ձերբակալվածներից 12-ի անունները

Հայտնի են 14 ձերբակալվածներից 12-ի անունները: Այս մասին հայտարարել են Սրբազան պայքարից։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» շարժման տելեգրամ ալիքը: Ձերբակալվածներն են՝ Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան: Լրացում «Սրբազան պայքար» շարժումը ավելի ուշ հայտնեց, որ ձերբակալվել է նաև Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
19:13 - 25 հունիսի, 2025
Բագրատ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման հոդվածներով

Բագրատ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման հոդվածներով

Բագրատ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման հոդվածներով: Այս մասին հայտնեցին նրա փաստաբանները՝ նշելով, որ կալանավորելու միջնորդություն է ներկայացված, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան: Փաստաբանները քաղաքական հետապնդում որակեցին գործողությունները՝ նշելով, որ «դրանք նպատակ ունեն թուլացնելու ընդդիմությանը, ձերբակալելու բոլոր ակտիվ գործիչներին»․ «Թե ինչ նպատակով, ժամանակը ցույց կտա, կարծում եմ նպատակներից մեկը կլինի եկեղեցու նկատմամբ ավելի ուժեղ ոտնձգումը»։ Փաստաբաններից մեկը նշեց՝ այն փաստերը, որոնք հրապարակել է քննչական կոմիտեն, չեն համապատասխանում իրականությանը, հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը չի արտահայտում իրականությունը․ «Նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ է, որ ձայնագրությունները ընդհատումներով են, և ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ են։ Արդյոք դրանք այլ եղանակներով մշակված, գեներացված են, քննությունը ցույց կտա»։
16:57 - 25 հունիսի, 2025
Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայություն. Պեսկով

Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայություն. Պեսկով

Ռուսաստանը կապի մեջ է Հայաստանի հետ, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի վերաբերյալ, քանի որ վերջինս ՌԴ քաղաքացի է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանում հեղաշրջման փորձը կանխելու մասին, Պեսկովը նշել է, որ դա Երևանի ներքին գործն է։ «Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայությունը, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ երկիր, որը բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը։ [...] Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացում չի լինի»,- ասել է Պեսկովը:  Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։  ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», և այս դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
13:55 - 25 հունիսի, 2025
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը բերման ենթարկվեց

Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը բերման ենթարկվեց

Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ բերման ենթարկվեց իր տան բակից: Իրվապահները կնքեցին նրա կեցավայրը: Բերման ենթարկվեցին նաև Հրայր սարկավագը և Մովսեսը: Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ Գալստանյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե: «Բագրատ Գալստանյանն այս պահին ձերբակալված է համարվում»,- ասաց փաստաբանը: ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», և այս դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։  
12:21 - 25 հունիսի, 2025
Խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքար» շարժման, ՀՅԴ և «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամների տներում

Խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքար» շարժման, ՀՅԴ և «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամների տներում

Այս պահին իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Սրբազան շարժում» նախաձեռնության անդամների, ինչպես նաև շարժումը ղեկավարող Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի տներում: Նախաձեռնությունից հայտնում են, որ խուզարկություններ են իրականացվում 20 անդամների տներում: ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարել է, որ խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է նաև, որ «ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում նաև«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը»: Իր անդամների տներում խուզարկությունների մասին հայտնում է նաև «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը. «Հայաստանի գործող վարչախումբը հերթական անգամ ապօրինի գործողությունների է դիմել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նկատմամբ։ Հենց այս պահին առանց որևէ իրավական հիմնավորման խուզարկություններ են իրականացվում ՀՀՄ կուսակցության անդամների տներում։ Տեղի ունեցածը գործող վարչախմբի կողմից «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը «վախեցնելու» հերթական ապարդյուն փորձն է»: Նշենք, որ գործողություններում ներգրավված են նաև ԱԱԾ աշխատակիցներ: ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», և այս դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։ Լուսանկարը՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի տան դիմաց News.am-ի ուղիղ եթերից
11:10 - 25 հունիսի, 2025
«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. ՔԿ

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. ՔԿ

Վ․Գ․-ն (Բագրատ Սրբազանը՝ խմբ.) իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն:  Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշվում է. «Վ․Գ․-ն 2024 թվականի ամռան ամիսներին ձևավորել է «Սրբազան պայքար» անվանումով շարժումը և մի քանի ամիսների ընթացքում կազմակերպել և անցկացրել է հավաքներ և երթեր՝ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի քննարկման, դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումներին շարժման համակիրների անհամաձայնությունն արտահայտելու, այդ կերպ համախոհներ ձեռք բերելու և արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունը ստանձնելու նպատակով: Շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չհաջողելով այդ եղանակով շարժման առջև դրված նպատակի իրագործումը և դադարեցնելով քաղաքական բնույթի հանրային միջոցառումները, Վ․Գ-ն, գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է, ինչպես նաև իմանալով, որ սեփական մոտեցումներն արտահայտելու, տարածելու և այդ եղանակով համակիրներ ձեռք բերելու հնարավորությունը կարող է իրացվել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության և հավաքների ազատության իրավունքների իրացմամբ և որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որպես իշխանությունը ստանձնելու օրինական եղանակ նախատեսում է ընդհանուր, հավասար և ազատ ընտրությունները, «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցների և համախոհների հետ ունեցած հանդիպումների ժամանակ կտրականապես բացառել է ընտրություններին նախապատրաստվելու, դրանց մասնակցելու և այդ կերպ իշխանությունը ստանձնելու եղանակը և տեղեկացրել շարժման գործունեության մեթոդաբանությունը փոխելու, այն է՝ համոզելու և քարոզելու մեթոդները բացառելու, շարժման գործունեությունն ու դրա վերջնական նպատակը ոչ թե հավաքների տրամաբանությամբ, այլ հարմար պահի փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ իրագործելու մասին: Պարբերաբար կայացած քննարկումների արդյունքում Վ․Գ․-ն, Մ․Շ․-ն, Հ․Շ․-ն, Տ․Փ․-ն, Լ․Մ․-ն, Հ․Հ․-ն, Ի․Ս․-ն, Ա․Ռ․-ն, Ա․Ղ․-ն, Ա․Ի․-ն, Ա․Ա․-ն, Մ․Մ․-ն, Դ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով՝ առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին և առանց միանալու այլ խմբերին՝ անկախ նրանց գործողություններից: Հանցավոր խմբի կողմից պլանավորվել է, որ հարվածային խմբերը ձևավորելուց և նախատեսված առաջադրանքները կատարելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելուց հետո՝ Վ․Գ․-ի կողմից համապատասխան առիթով դժգոհությունն արտահայտելու համար կոնկրետ ժամին ՀՀ կառավարության դիմաց հավաքվելու կոչ հնչեցնելուց հետո հարվածային խմբերը պետք է տեղակայվեն նախապես որոշված իրենց տեղերում և ոչ մի դեպքում չպետք է միանան իրականում իշխանությունների ուշադրությունը շեղելու համար տեղի ունեցող թեկուզ փոքրաթիվ հանրահավաքին: Հանցավոր խմբի անդամները հստակ պլանավորել են, որ շարժման առջև դրված վերջնական նպատակը պետք է իրագործվի ոչ թե հանրահավաքի միջոցով՝ դրա մասնակիցների կողմից, այլ հարվածային խմբերի կողմից իրենց նախապես հանձնարարված հարվածային գործողությունները կարճ ժամանակամիջոցում՝ 24-ից 36 ժամվա ընթացքում կատարելով և ՀՀ բնակավայրերում անկառավարելի վիճակ առաջացնելով: Ընդ որում, հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հնարքներ, «տեխնոլոգիաներ»՝ հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով «արկածախնդիրներ»–ին։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ աարարքներ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Հանրապետության այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու, տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր և բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների վթարների տձևացում, իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ կազմակերպելու, ինչպես նաև այլ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը, հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, դրանցով կրակոցներ արձակել շենքերի և շինությունների պատերին, տարբեր միջոցներով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և հակատանկային կապի սնուցման մալուխները, դրանց սնուցումն ապահովող այլ սարքավորումները վերը նշված հրավտանգ մմիջոցների գործադրմամբ վնասելու և ոչնչացնելու միջոցով իրականացնել էլեկտրաէներգիայի և անհամացնի զանգվածային անջատումներ, խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, նույն եղանակով շարքից հանել տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը, այրման եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ: Հանցավոր խմբի անդամները պլանավորել են զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել առաջացած վիճակը վերացնելու հնարավորությունից պատասխանատու պետական մարմիններին զրկելու ուղղությամբ, այդ թվում՝ խոչընդոտել կամ ընդհուպ բացառել ոստիկանության համապատասխան ուժերի շարժը՝ ոստիկանության ներքին զորքերի տեղակայման վայրերի ելքերը տարբեր եղանակներով արգելափակելու, ոստիկանության տրանսպորտային միջոցների շարժը խափանելու, ՀՀ Կառավարության և պետական այլ գերատեսչությունների կայքերը, էլեկտրոնային կառավարման համակարգերը հակերային հարձակումների միջոցով կաթվածահար անելու եղանակով՝ արդյունքում նպատակ հետապնդելով կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունն ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից: Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը՝ հանցավոր խմբի անդամները, 2025թ. հունվար ամսից սկսած, շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են 1000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և անհամացնի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ», և շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները՝ միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններիս վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են և վերջիններիս հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամքն ամրապնդելու ուղղությամբ: Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների՝ ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ազգային ժողովի լիազորություններին ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու օբյեկտիվ կողմը կազմող վերը նշված գործողությունների կատարումը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեադատավարական օրենքի թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ հանցավոր խմբի բոլոր մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու և նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ և հորդորում է չտրվել հանցավոր խմբի սադրանքներին ու դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում Սրբազան պայքարի աջակիցների, ինչպես նաև Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի տներում: ՀՅԴ Հայաստանի գերագույն խորհուրդն էլ հայտարարել է, որ խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:45 - 25 հունիսի, 2025
Ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան
 |tert.am|

Ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան |tert.am|

tert.am: Այո, ես պատճառ եմ եղել կամ իմ ոչ ամբողջական վերլուծության արդյունքով է, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու։ Այս մասին ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով մայիս ամսին տեղի ունեցած հավաքներին ու զարգացումներին։ Նրա խոսքով՝ մայիսին չթողեցին  ու չգնացին, հակառակը՝ պայքարը շարունակեցին։ «Այո, մարդիկ ցանկանում են կիսել հաղթանակի դափնիները, բայց հրաժարվել սխալների կամ ձախողումների պատասխանատվությունն ընդունելուց, ես այդպիսին չեմ։ Ինձ համար հաղթանակի դափնին մեկն է՝ մեր արժանապատվության և պետության պատվի վերականգնումը, մեր արժեքների վերականգնումը։ Այո, պատասխանատու եմ նաև գործված սխալների, թերությունների, մարտավարական սխալների համար։ Դրանք էլ իրենց պատճառներն ունեն, բայց ոչ պատճառաբանությունները։ Սա  չեմ ասում՝ ինքնարդարացում փնտրելու համար։ Ես տեսնում եմ ճանապարհը, որը սկսել ենք և պետք է ավարտվի հաղթանակով, այլընտրանք չկա»,- ասել է Սրբազանը։
21:48 - 04 նոյեմբերի, 2024
Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժումն ակցիա է իրականացնում նախագահական նստավայրի դիմաց

Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժումն ակցիա է իրականացնում նախագահական նստավայրի դիմաց

Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժումն ակցիա է իրականացնում նախագահական նստավայրի դիմաց։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում հայ-ադրբեջանական կանոնակարգի՝ նախագահի ստորագրման կապակցությամբ:  Գառնիկ Դանիելյանի կարծիքով՝ Ադրբեջանն ունի պլան մինիմում և պլան մաքսիմում․ «Մաքսիմումի մեջ Ադրբեջանը հայտարարում է Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի մասին, իսկ պլան մինիմումի մեջ մտնում է այս խայտառակ սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգը, որով ուզում է հատվածային սահմանազատում անել, և դրանով ինչքան հնարավոր է կտորներ վերցնել, կցել Ադրբեջանին, դրա տակ չկան քարտեզներ, չկան հիմքեր։ Հիմա այս պահին Ադրբեջանն ինչ ունի քաղելու, քաղում է, եթե քարտեզ չկա դրված հիմքում, ձգտելու է առավելապաշտական նկրտումների», - նշեց պատգամավորը։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։ Այսօր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հրամանագիր ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը  Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը՝ այստեղ։
17:49 - 25 հոկտեմբերի, 2024