Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

«Տիգրան Ավինյանին ու Ժաննա Անդրեասյանին հրավիրում եմ թիվ 8 դպրոց». դասադուլի մասնակից աշակերտի ծնող
 |news.am|

«Տիգրան Ավինյանին ու Ժաննա Անդրեասյանին հրավիրում եմ թիվ 8 դպրոց». դասադուլի մասնակից աշակերտի ծնող |news.am|

news.am: «Պարոն Տիգրան Ավինյան, տիկին Ժաննա Անդրեասկան ձեզ հրավիրում եմ Պուշկինի անվան թիվ 8 հիմանակ դպրոց, որովհետև այսօր իմ երեխայի իրավունքներն են խախտվել. մենք ուզում ենք պարզաբանումներ ստանալ, թե ինչու մեր դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին փակ քվեարկությամբ հեռացրին աշխատանքից»։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ասաց Պուշկինի անվան թիվ 8 հիմանակն դպրոցի աշակերտներից մեկի մայրը։ Նշենք, որ դպրոցի աշակերտներն առավոտից դասադուլ են հայտարարել, նրանք պահանջում են չեղյալ համարել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը։ «Իմ երկրորդ երեխան է արդեն այս դպրոցում սովորում։ Դպրոցի տնօրենն արդեն 11 տարի է՝ տիկին Ստեփանյանն է, նա մեր դպրոցի արժեքները պահողն է։ Հրավիրում եմ ձեզ, խոսելու այն մասին, թե ինչու՞ հեռացվեց տիկին Ստեփանյանը, ու՞մ պահանջները չկատարեց նա։ Այսօր եկել եմ դպրոց, իմացել եմ կատաստրոֆիկ նորությունը, որ մեր տնօրենը այլևս ազատված է աշխատանքից, որովհետև փակ քվեարկություն է տեղի ունեցել, և նա չի վերընտրվել պաշտոնում։ Ես սա անօրինական եմ համարում։ Մենք պահանջում ենք, որ քվեարկությունը բաց լինի»,–ասաց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են իրականացնում առավոտից. Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։ NEWS.am–ի թղթակցին աշակերտների ծնողները պատմել են, որ ստորագրահավաք են կազմակերպել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը չեղարկելու պահանջով։ Նրանք նշել են, որ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։
14:02 - 08 մայիսի, 2025
ԱԺ նախագահի կարծիքով՝ Նոր Նորքի թաղապետը պետք է հրաժարական ներկայացնի
 |azatutyun.am|

ԱԺ նախագահի կարծիքով՝ Նոր Նորքի թաղապետը պետք է հրաժարական ներկայացնի |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան կարծիքով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պետք է հրաժարական ներկայացնի, այդ մասին նա նշեց՝ «Ազատության» հարցին ի պատասխան: Նոր Նորքի թաղապետարանում ապրիլի 30-ի ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, այդ թվում՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին։ Երևանի խնդիրների մասին ահազանգող Արթուր Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ քաղաքապետը թաղապետին արձակելու կաշկանդվածություն ունի, որ կոալիցիան «Հանրապետության» կուսակցության հետ Երևանի ավագանիում չփլուզվի, ԱԺ նախագահն արձագանքեց այսպես. «Պարոն {Արամ-խմբ.} Սարգսյանն արդեն հայտարարել է, որ եթե նույնիսկ այդպիսի որոշում կայացվի, կոալիցան չի փլուզվելու և ինքը չի սատարելու այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ: Պաշտոնը վայր դնելն ու կոալիցիան բաժանելը տարբեր բաներ են: Դա որևիցե կերպ չի կարող նշանակել որ դա քաղաքապետին ինչ-որ ձևով սպառնում է»: Սիմոնյանն ընդգծեց նաև, որ «քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակություն է պետք»: «Եվ այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն, դա միայն եվրոպամետ, ազատ մտքի, ազատության ջատագով ուժին դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ», - հավելեց նա: Ինչ վերաբերում է երեկ խորհրդարանում միջադեպին, երբ վարչապետը ընդդիմադիրներին «համբալ» էր անվանել, «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ ո՞ւմ էր այդպես դիմում և չպե՞տք է ներողություն խնդրի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետև այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, լկտիության, պահվածքի հետևանք է»: Իրավիճակն Ազգային ժողովում երեկ լարվեց, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն դրվագներով իր թիմակիցներին պատասխանատվության ենթարկելու կամք չունի, իսկ մամուլի հրապարակումներին հետևանք չկա: Սրան ի պատասխան վարչապետը հայտարարեց՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա ընդդիմադիրները կհայտնվեն ԱԱԾ «պադվալում»՝ որպես «5-րդ անիվ»:
12:25 - 08 մայիսի, 2025
Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. հուշագիր է ստորագրվել

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. հուշագիր է ստորագրվել

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ: Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը ստորագրել են եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր։ «Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և զարգացման նկատմամբ ընդհանուր պատկերացման վրա։ Մեր քաղաքները կանգնած են միևնույն մարտահրավերների առաջ․ թե՛ Երևանում, թե՛ Մարսելում մենք ձգտում ենք կառուցել արդյունավետ, համերաշխ ու մարդակենտրոն քաղաքային միջավայր։ Հավատացած եմ, որ ստորագրված հռչակագիրը կդառնա հիմք մի ծրագրի, որը կբացառի ձևականությունը և կդառնա գործնական արդյունքների և փոխշահավետ նախագծերի հարթակ։ Երևանը շարունակում է լինել հուսալի գործընկեր՝ միտված կառուցողական համագործակցությանը»,- սոցցանցի իր էջում գրել է Ավինյանը։
16:41 - 05 մայիսի, 2025
Մետրոյի «Սուրմալու» կայարանի հետ կապված «ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ» 
 |civilnet.am|

Մետրոյի «Սուրմալու» կայարանի հետ կապված «ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ» |civilnet.am|

civilnet.am: Սուրմալու առևտրի կենտրոնի հարևանությամբ նախատեսվող մետրոպոլիտենի միջանկյալ կայարանի էսքիզային նախագծի համար մրցույթը նախատեսվում է հայտարարել մինչև մայիսի վերջ։ Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի մայիսի 5-ի աշխատանքային քննարկման ժամանակ։ «Մետրոպոլիտենի հետ քննարկումների ընթացքում ի հայտ են եկել նոր տեխնիկական և անվտանգային խնդիրներ՝ կապված Քրիստափորի կամրջի վիճակի հետ։ Որոշվել է, որ այդ աշխատանքների ծավալները ևս պետք է ներառվեն կայարանի կառուցման ծրագրում, քանի որ կայարանի կառուցումը կարող է էական ազդեցություն ունենալ կամրջի վրա»,- նշեց Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանը։ Նրա խոսքով՝ նախագծման աշխատանքները կսկսվեն էսքիզի պատրաստ լինելուց հետո, սակայն մինչև այդ անհրաժեշտ է ներդրողներ գտնել։ Գլխավոր նկարը՝ Երեւանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։
11:47 - 05 մայիսի, 2025
Չպետք է տրվեի սադրանքին, ցավում եմ տեղի ունեցածի համար եւ եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն․ Նոր Նորքի թաղապետ

Չպետք է տրվեի սադրանքին, ցավում եմ տեղի ունեցածի համար եւ եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն․ Նոր Նորքի թաղապետ

«Բռնության որեւէ ձեւ, լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է»,- այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։ «Երեւանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես վարչական շրջանների ղեկավարները, որոնք Երեւանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են, միշտ կլինեն։ Անընդհատ որեւէ մեկը որեւէ թեմայով որեւէ սուտ կասի, եւ էդ սուտը վստահաբար կարող ենք որպես սադրանք ընդունել։ Այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Կա քրեական գործ, նաեւ դրա էությունը ցույց է տալիս, որ կա երկրորդ կողմ, այսինքն՝ խուլիգանության հոդվածով անձինք են ներգրավված»,- հայտարարեց Ավինյանը, եւ, դիմելով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, ասաց, որ նա եւս պետք է ասելիք ունենա տեղի ունեցածի վերաբերյալ։ Տեր-Մարգարյանն էլ ներողություն խնդրեց․ «Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, եւ Ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ինքս եկել եմ բազմաթից եզրահանգումների»։ Հիշեցնենք, մայիսի 1-ին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաեւ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ հարվածներ հասցնելով ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առիթվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
10:00 - 05 մայիսի, 2025
Տիգրան Ավինյանը չխախտեց լռությունը Նոր Նորքի ծեծկռտուքի վերաբերյալ
 |azatutyun.am|

Տիգրան Ավինյանը չխախտեց լռությունը Նոր Նորքի ծեծկռտուքի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից օրեր անց չի խախտում լռությունը. տեղի ունեցածի վերաբերյալ նա առայժմ որևէ հայտարարություն չի արել։ Այսօր նա շաբաթօրյակի էր մասնակցում: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ քաղաքապետը միայն ասաց, որ հարցազրույց չի տալիս։ Ինչո՞ւ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չի հեռացվում, արդյոք կոալիցիոն գործընկերոջ կորցնելու վտանգն է խանգարում այս քայլին դիմել, այս և այլ հարցերը քաղաքապետն անարձագանք թողեց։ Արդեն հեռանալիս Տիգրան Ավինյանն ասաց՝ կատարվածի վերաբերյալ գնահատական կտրվի, բայց երբ և ինչպես չմանրամասնեց: Ծեծի մասին Երևանի քաղաքապետարանից ավելի վաղ ասել էին՝ անընդունելի է բռնությունը, բայց հայհոյելը, վիրավորելը, արժանապատվությունը նվաստացնելը նույնպես բռնության ձև են: Ըստ մամուլի՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական ղեկավարն ասել է՝ եթե Ավինյանը որոշի հեռացնել թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, «մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:30 - 03 մայիսի, 2025
Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի, Մեսրոպ Մանուկյանի և ևս 3 անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը |armenpress.am|

Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի, Մեսրոպ Մանուկյանի և ևս 3 անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը |armenpress.am|

armenpress.am: Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված բոլոր 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։  Ավելի վաղ, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի և ևս 3 անձի նկատմամբ։   Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ խուլիգանության հատկանիշներով, որը, ըստ մեղադրանքի, կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ նույն միջադեպի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև չորս այլ անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու հատկանիշներով։ Նրանց թվում է նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում Արթուր Չախոյանին։ 
15:21 - 02 մայիսի, 2025
Արթուր Չախոյանին ոստիկանությունից տեղափոխեցին հիվանդանոց |azatutyun.am|

Արթուր Չախոյանին ոստիկանությունից տեղափոխեցին հիվանդանոց |azatutyun.am|

azatutyun.am:  Արթուր Չախոյանին Նոր Նորքի ոստիկանությունից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Նա լրագրողներին հասցրեց միայն փոխանցել, որ ձերբակալվածի կարգավիճակ ունի: Նրա դեմքին տեսանելի էին վնասվածքները, որ այսօր ստացել էր Նոր Նորքի թաղապետարանում, երբ գնացել էր մասնակցելու հանրային քննարկման: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի այլ անձինք հարվածել էին Չախոյանին: Ինչպես երևում է լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում, մինչ քննարկումը վիճաբանություն է սկսվում, Չախոյանի նկատմամբ բռնություն է գործադրվում: ՆԳՆ-ից «Ազատությանը» փոխանցել են, որ ոստիկանության օպերատիվ արձագանքնման խմբերը տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են թաղապետարան: Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանություն՝ հաղորդում տալու: Երևանի քաղաքապետարանից մեկնաբանելով միջադեպը՝ նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ «Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում», - փոխանցել են քաղաքապետարանից։
14:29 - 30 ապրիլի, 2025
Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է․ քաղաքապետարանի պարզաբանումը
 |civilnet.am|

Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է․ քաղաքապետարանի պարզաբանումը |civilnet.am|

civilnet.am: Այսօր՝ ապրիլի 20-ին, Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատակիցների, վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Արթուր Չախոյանի միջև։ Ծեծկրտուքից հետո լրագրողների հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարն ասել է․ «Ես ինձ պահել եմ այնպես, ոնց որ իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ մարդ: Ես վարչական շրջանի ղեկավարից բացի, նաև տղա եմ, ու երբ գալիս հայհոյում են, այո, կարծում եմ՝ լավ եմ արել»,- ասել է Տիգրան Տեր-Մարգարյանը։ ՍիվիլՆեթը միջադեպի վերաբերյալ գնահատական ստանալու համար դիմեց Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պարտականությունները կատարող Օֆելիա Սիմոնյանը հայտնեց, որ քաղաքապետարանն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։ «Հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- պարզաբանեցին քաղաքապետարանից։ Թաղապետարանից այժմ ոստիկանները բերման են ենթարկում միջադեպի մասնակիցներին։ Factor TV-ի տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանական համազգեստով պաշտոնյան հրահանգում «մյուս կողմին ձերբակալել և տանել բաժին»։ Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք թաղապետին ևս ձերբակալելու են, ոստիկանական համազգեստով պաշտոնյան պատասխանում է՝ «ով մասնակից է եղել այդ միջադեպին»։ Նոր Նորք վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Արթուր Չախոյանի միջև լարվածությունը սկսվել է մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով՝ Չախոյանի գրառումից հետո։ Գրառումից հետո թաղապետ Տեր-Մարգարյանը ձայնային հաղորդագրությամբ սեռական բնույթի հայհոյանքներ, սպառնալիքներ է հնչեցրել Չախոյանի հասցեին։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ ապրիլի 29-ին Չախոյանը գնացել է հանդիպելու Նոր-Նորքի թաղապետի հետ, սակայն այդպես էլ նրանք չեն հանդիպել։ Շենքի առաջին հարկում Մանուկյանը, փոխարենը, կախել է Տեր-Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրեց, ասելով, որ հենց սա է իր հայհոյանքների պատասխանը։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում ապրիլի 30-ին պետք է հանրային քննարկում լիներ, և Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան է գնացել՝ հանդիպելու Տեր-Մարգարյանին և պատասխան պահանջելու իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար:
12:45 - 30 ապրիլի, 2025
Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է՝ Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել

Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է՝ Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել

Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է, որ Դավթաշեն, Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել։ Այս մասին հայտնում են Միկոյան 64-ի բնակիչները։ «2024 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների, թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո բնակիչների՝ քաղաքապետարան ուղարկված հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ համաձայն հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ Դավթաշեն վարչական շրջան, Անաստաս Միկոյան հ.64/7 հասցեում գտնվող հողամասը ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։ Համաձայն գրության՝ նշված հասցեում կառուցապատման նպատակով նոր թույտվությունների տրամադրումը կհակասի գործող օրենսդրությանը։ Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ շահագործման թույլտվության ստացմանը հնարավոր կլինի անդրադառնալ միայն բազմաբնակարան համալիրի աշխատանքային նախագծերով սահմանված տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո։  Հիշեցնենք, որ Անաստաս Միկոյան 64 հասցեում բնակելի թաղամասի համաձայնեցված նախագծի մեջ է մտնում նաև վերոնշյալ՝ Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 0,4 հա հողամասը, որը որպես ընդհանուր օգտագործման տարածք նախատեսված է բարեկարգման և կանաչապատման համար», - նշված է հայտարարության մեջ: 
14:14 - 28 ապրիլի, 2025
Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը  ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդի՝ տարբեր մասնագիտություններ ունեցող անդամները նախագծեր են ներկայացրել հերթական նիստի ընթացքում։ Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, այդ նախագծերը հնարավորություն կտան բացահայտել երիտասարդներին վերաբերող խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիներն ու գնահատել կարիքները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, թե ինչպես կարելի է քաղաքը երիտասարդների համար  դարձնել ավելի հարմարավետ, հետաքրքիր ու աշխույժ։ «Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը  ձևավորելու հարցում։ Կարևոր է, որ նրանք ունենան զբաղվածության, շփման և ստեղծագործելու հնարավորություններ՝ իրենց տեղն այս քաղաքում գտնելու համար»,- նշել է քաղաքապետը։ Խորհրդի անդամները քննարկել են հետագա անելիքները: 
18:25 - 23 ապրիլի, 2025