Նիդերլանդներ

Նիդեռլանդների ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ |armenpress.am|

Նիդեռլանդների ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am:  Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ «Մենք լիահույս ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին այս կարևոր քայլի կապակցությամբ։ Դեռ կան խնդիրներ, սակայն պայմանագրի ստորագրումը հասանելի է։ Դա կարևոր է երկարատև խաղաղության, տարածաշրջանային կայունության և բարգավաճման համար։ Նիդեռլանդները վճռականորեն աջակցում է այս գործընթացին»,- «X»-իր միկրոբլոգում գրել է Վելդկամպը։ Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։  ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։  
16:45 - 14 մարտի, 2025
Հայաստանը և Նիդերլանդները որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը

Հայաստանը և Նիդերլանդները որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը: Ռազմավարական գործընկերության շրջանակ1. Քաղաքական երկխոսություն1. Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդները (այսուհետ` «Կողմեր») որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա՝ ներառյալ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները: 2. Կողմերը նախատեսում են անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ քաղաքական և դիվանագիտական մակարդակներում՝ ապահովելով հաղորդակցության բաց ուղիներ՝ համատեղ առաջնահերթություններն ու մտահոգությունները հասցեագրելու նպատակով: 3. Կողմերը որոշում են շարունակել համագործակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ «ՄԱՏՐԱ» և «Մարդու իրավունքներ» ծրագրի միջոցով:2. Տարածաշրջանային և միջազգային համագործակցություն1. Կշարունակվեն ջանքերը Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա, ինչպես ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ և Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտով:2. Շեշտելով Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման կարևորությունը՝ կողմերը կշարունակեն սատարել և առաջ մղել Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) դրույթների արդյունավետ կյանքի կոչումը, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ոլորտում: 3. Տնտեսական համագործակցություն և ենթակառուցվածքներ1. Կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների խթանման ուղղությամբ, ինչին նպաստելու ներուժ ունի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Հռչակագրի ամբողջական տեքստը՝ այստեղ:
19:58 - 12 մարտի, 2025
Վարչապետն ընդունել է Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը:   Վարչապետը ողջունել է Կասպար Վելդկամպի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև տնտեսության և այլ ոլորտներում կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է Նիդերլանդների դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման և մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում: Կասպար Վելդկամպը նշել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների միջև ձևավորվել է փոխվստահության վրա հիմնված սերտ համագործակցություն: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի և Նիդերլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները: Միաժամանակ, նա հավելել է, որ Նիդերլանդները շարունակելու է նպաստել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում՝ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
18:26 - 12 մարտի, 2025
Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդեռլանդների ԱԳ նախարար |armenpress.am|

Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդեռլանդների ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը։ Այս մասին նա նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր փուլ է հարաբերությունների զարգացման համար։ «Նիդեռլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ Սա հազվադեպ տեղի ունեցող իրադարձություն է։ Դա ցույց է տալիս այն նվիրումը, որը ունենք Հայաստանի նկատմամբ։ Սա խոսում է մեր կապերի մասին»,-ընդգծեց Վելդկամպը։  Նիդեռլանդների արտգործնախարարը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը նպատակ ունի ամրապնդել քաղաքական, սոցիալական և տնտեսական կապերը՝ հիմնված երկուստեք հավակնությունների վրա։ «Շատ ուրախ եմ տեսնել այս երկկողմ նվիրվածությունը։ Այսօր ևս մեկ անգամ վերահաստատեցինք այն սկզբունքները, որոնց վրա հիմնված են մեր կապերը»,-հավելեց Վելդկամպը։ Բացի այդ, Նիդեռլանդների  արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ այցի շրջանակում Երևանում պաշտոնապես կբացվի Նիդեռլանդների դեսպանությունը։  «Մեր դեսպանությունն արդեն գործում էր Երևանում, սակայն մինչ այժմ պաշտոնական բացում չէինք իրականացրել։ Սա ևս մեկ կարևոր քայլ է Նիդեռլանդների և Հայաստանի համագործակցության ամրապնդման համար»,-նշեց Վելդկամպը։
14:58 - 12 մարտի, 2025
Ինչ է ներառում Հայաստանի և Նիդերլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը
 |1lurer.am|

Ինչ է ներառում Հայաստանի և Նիդերլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ՝ պայքար հիբրիդային վտանգների, սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում և մարդկանց միջև շփումներ: Այդ մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ տեղեկացնելով, որ շուտով այն կհրապարակվի: «Կուզենայի նշել այն դրույթը, ըստ որի՝ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա: Նաև առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային: Նշվում է նաև, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում»,- ասաց Միրզոյանը: Փաստաթղթում անդրադարձ կա նաև կիբեռդիմակայունության ամրապնդման և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կարևորությանը: Ըստ Միրզոյանի՝ սա միայն Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի թեմա չէ, ավելի ընդգրկուն է և վերաբերում է Հայաստանի և ամբողջ Եվրոպական միության երկխոսությանը նույնպես: Նախարարները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ նոր օրակարգը, այդ ուղղությամբ իրականացվող ակտիվ օրակարգը, գործընկերության խորացման հեռանկարները և այս համատեքստում՝ աջակցությունը Հայաստանի ջանքերին:
14:54 - 12 մարտի, 2025
Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը |armenpress.am|

Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարները վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը վերահաստատել են, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։   «Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,- համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման հարցերը։ «Նշվել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում»,-հավելեց ՀՀ ԱԳ նախարարը՝ ընդգծելով նախագծի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի զարգացման համար։ Նա նաև նշեց, որ կիբեռդիմակայունությունը և հիբրիդային սպառնալիքների չեզոքացումը ժամանակակից մարտահրավերների շրջանակում դառնում է ռազմավարական գործընկերության էական բաղադրիչ։  «Սա, իհարկե, Հայաստանի և Նիդեռլանդների միջև երկկողմ օրակարգի թեմա չէ, ավելի ընդգրկուն է և վերաբերվում է Հայաստան և ԵՄ համագործակցությանը և երկխոսությանը»,-ընդգծեց Միրզոյանը։
14:53 - 12 մարտի, 2025
ՀՀ պաշտպանության նախարարն ու Նիդեռլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ու Նիդեռլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին: Նախարարը հանդիպման մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:  «Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդեռլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում»,- գրել է Սուրեն Պապիկյանը: Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
11:43 - 06 մարտի, 2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև

Դեկտեմբերի 20-ին Հաագայում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել Դե Վինկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերի վերաբերյալ նիդերլանդական կողմի շարունակական աջակցության համար: Զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը։ Նախարարի տեղակալն իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը:  Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ:
13:48 - 21 դեկտեմբերի, 2024
Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի ընդլայնմանը միտված քայլերը՝ ընդգծելով մի կողմից՝ վերջին տարիներին ձևավորված համագործակցության ամուր հիմքերը և մյուս կողմից՝ գործընկերությունը համատեղ ջանքերով առավել խորացնելու պատրաստակամությունը։ Դիտարկվել են համագործակցության հետագա զարգացման ներուժ ունեցող հիմնական ոլորտները։ Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում առկա հեռանկարները։ Նախարար Միրզոյանը նշել է, որ Նիդերլանդները ՀՀ համար կարևոր գործընկեր է ԵՄ հետ փոխգործակցության հետագա առաջմղման հարցում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
14:45 - 03 դեկտեմբերի, 2024
Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Դեկտեմբերի 2-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարար Ռայնետ Քլևերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնանշվել են ջրային ռեսուրսների կառավարումը, առողջապահությունը, ներդրումների խրախուսման միջոցով տնտեսական համագործակցության խթանումը: Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումներին, ինչն արտացոլվել է նաև Նիդերլանդների կոալիցիոն կառավարության առաջնահերթություններն ուղենշող փաստաթղթում։ Ընդգծել է այս ուղղությամբ համագործակցության շարունակականության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ռայնետ Քլեվերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված ծրագրերի շուրջ: Ներկայացնելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:  Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։
10:59 - 03 դեկտեմբերի, 2024