Հյուսիսային Կորեա

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, ԿԺԴՀ, Հյուսիսային Կորեա, պետություն Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Սահմանակցում է Չինաստանի հետ հյուսիսում, Ռուսաստանի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանկցում է Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է ապառազմականացված գոտով։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է Դեղին, արևելքից՝ Ճապոնական ծովը։ Մայրաքաղաքն է Փհենյանը։

Հս. Կորեան պայթեցրել է դեպի Հրվ. Կորեա տանող ճանապարհները
 |tert.am|

Հս. Կորեան պայթեցրել է դեպի Հրվ. Կորեա տանող ճանապարհները |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) պայթեցրել է իր տարածքում միջկորեական ճանապարհների մի քանի հատվածներ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը` հղում անելով Միացյալ շտաբների պետերի հայտարարությանը։Պաշտոնական Փհենյանը նախազգուշացրել էր, որ մտադիր է «ամբողջովին անջատել» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։ Երկրները միացված են ճանապարհներով և երկաթգծերով, որոնք նախկինում ըկալվում էին որպես դրանց միջև համագործակցության խորհրդանիշներ։Օրերս Հյուսիսային Կորեայի բանակը հայտարարել էր, որ կձեռնարկի «էական ռազմական քայլ»՝ ամբողջությամբ կտրելով երկրի տարածքը հարևան Հարավային Կորեայից: Հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնապես չեղարկել է Հարավային Կորեայի հետ խաղաղ վերամիավորման ձգտող երկարամյա քաղաքականությունը: Հայտարարությունում ասվում էր, որ Հյուսիսային Կորեայի տարածքում գտնվող ճանապարհներն ու երկաթուղիները, որոնք կապված են հարավին, ամբողջությամբ կկտրվեն՝ փակելով մուտքը սահմանի երկայնքով: Ըստ հարավկորեական բանակի՝ հունվարից ի վեր Փհենյանն ուժեղացրել է իր սահմանային պաշտպանությունը՝ ականապատելով տարածքները, հակատանկային թակարդներ կառուցելով և ապամոնտաժելով երկաթուղային ենթակառուցվածքները:
12:30 - 15 հոկտեմբերի, 2024
Հս. Կորեան զենքից բացի մարդկային ուժ է տրամադրում ՌԴ-ին. Զելենսկի |tert.am|

Հս. Կորեան զենքից բացի մարդկային ուժ է տրամադրում ՌԴ-ին. Զելենսկի |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի նման ռեժիմների միջև դաշինքը խորանում է: Խոսքն այլևս միայն զենքի տեղափոխման մասին չէ, այլ իրականում Հյուսիսային Կորեայից մարդկանց` օկուպացիոն ռազմական ուժերի (նկատի ունի ՌԴ զինուժը-Խմբ.) շարքեր տեղափոխման մասին է. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:«Ակնհայտ է, որ նման պայմաններում մեր հարաբերությունները գործընկերների հետ պետք է էլ ավելի զարգանան։ Առաջնագիծն ավելի մեծ աջակցության կարիք ունի», - ասել է Զելենսկին:Նրա պնդմամբ՝ պետք է մեծացնել ճնշումը ՌԴ-ի վրա:«Ճնշումը պետք է ավելի ուժեղ լինի, քան Ռուսաստանը կարող է դիմակայել: Եվ դա ավելի մեծ պատերազմ կանխելու մասին է: Իսկական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով, և ամբողջ հաջորդ շաբաթը նվիրված կլինի մեր գործընկերների հետ աշխատելուն՝ հանուն այդպիսի ուժի, հանուն իսկական խաղաղության», - ասել է Զելենսկին:
10:49 - 14 հոկտեմբերի, 2024
Հս. Կորեան միջուկային զենք կկիրառի, եթե ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն լինի. Կիմ Չեն Ըն |tert.am|

Հս. Կորեան միջուկային զենք կկիրառի, եթե ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն լինի. Կիմ Չեն Ըն |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը միջուկային զենքով կպատասխանի, եթե Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ուժ կիրառեն Փհենյանի նկատմամբ՝ ոտնձգություն կատարելով նրա ինքնիշխանության դեմ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը:Ինչպես ընդգծել է ԿԺԴՀ ղեկավարը, հարձակման դեպքում Փհենյանը «առանց վարանելու» կօգտագործի իրեն հասանելի բոլոր ուժերը, ներառյալ միջուկային զենքը։ Կիմ Չեն Ընը քննադատել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլին՝ երեքշաբթի ռազմական միջոցառման ժամանակ «Հյուսիսային Կորեայի ռեժիմին վերջ դնելու» սպառնալիքի համար՝ ասելով, որ այս սպառնալիքը հստակ ցույց է տալիս, թե որ կողմն է խաթարում տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը: 
09:48 - 04 հոկտեմբերի, 2024
Հյուսիսային Կորեայում հեղեղների պատճառով Կիմ Չեն Ընն արտակարգ դրություն է հայտարարել |armenpress.am|

Հյուսիսային Կորեայում հեղեղների պատճառով Կիմ Չեն Ընն արտակարգ դրություն է հայտարարել |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Կորեայում հազարավոր մարդիկ տարհանվել են շաբաթ և կիրակի օրերին տեղացած ռեկորդային քանակությամբ անձրևների պատճառով։ Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Չինաստանի հետ սահմանամերձ մի քանի շրջաններում ցանքատարածությունները և տները հայտնվել են ջրի տակ։ Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ մարդկանց մի մասին տարհանել են օդանավերով։ BBC-ն նշում է, որ Հյուսիսային Կորեան, որը հայտնի է երկրում տեղի ունեցող բացասական իրադարձությունները չլուսաբանելով, այս վերջին աղետի մասին համեմատաբար շատ տեղեկություններ է տարածում։ Պետական թերթը ստեղծված իրավիճակն անվանել է «ծանր ճգնաժամ»։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ ավելի քան 4200 մարդ տարհանվել է 10 օդանավով, որոնք 20 անգամ թռիչք են կատարել տուժածներին ապահով վայր հասցնելու համար։  Տարածվել են նաև լուսանկարներ, թե ինչպես է Կիմ Չեն Ընը հեղեղաջրերի միջով անցնում մեքենայով՝ հետևելու աղետի հետևանքների վերացման գործընթացին։ Հյուսիսկորեացի ղեկավարը երեք շրջանների մի շարք հատվածներ հայտարարել է «աղետի հատուկ արտակարգ գոտիներ»։  Կան մտավախություններ, որ հեղեղները կարող են ազդել Հյուսիսային Կորեայի գյուղատնտեսական ոլորտի վրա, որն առանց այդ էլ խոշոր ծավալների չի հասնում լեռնային տեղանքի պատճառով։ 
13:23 - 29 հուլիսի, 2024
ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան սեփական անվտանգության սպառնալիք են անվանել ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի պայմանագիրը
 |news.am|

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան սեփական անվտանգության սպառնալիք են անվանել ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի պայմանագիրը |news.am|

news.am: Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Թհե Յոլը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել են, որ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ սպառնալիք է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի անվտանգությանը։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը կարծում են, որ Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի ռազմական եւ տնտեսական համագործակցության ամրապնդումը լուրջ սպառնալիք է Կորեական թերակղզու կայունությանն ու խաղաղությանը եւ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի անվտանգությանը»,- հայտնել են Սեուլում։ Չո Թհե Յոլը եւ Բլինքենը զրուցել են հունիսի 20-ին լրատվամիջոցների օգնությամբ։ Նրանք քննարկել են նաեւ պատասխան միջոցները։ Յոլը պատմել է նոր պատժամիջոցների եւ արտահանման վերահսկման ընդլայնման մասին, նա նշել է, որ ուղիղ կամ անուղղակի աջակցությունը Հյուսիսային Կորեայի ռազմական ուժի հզորացմանը հակասում է ՄԱԿ ԱԽ բանաձեւերին։ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Վաշինգտոնում «ակտիվորեն դիտարկում են» արձագանքման տարբերակներ։ Հունիսի 19-ին Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան ստորագրել են պայմանագիր համապարփակ ռազմավարական գործընկերության մասին, որը ենթադրում է անհապաղ ռազմական օգնության տրամադրում պաշտպանական պատերազմի ժամանակ։
12:04 - 21 հունիսի, 2024
Մոսկվան ու Փհենյանը հայտարարում են հարաբերությունների նոր փուլի մասին
 |azatutyun.am|

Մոսկվան ու Փհենյանը հայտարարում են հարաբերությունների նոր փուլի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Արևմտյան կոշտ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան հայտարարում են հարաբերությունների նոր փուլի մասին։ Վլադիմիր Պուտինի երկօրյա այցի շրջանակում երկու առաջնորդները համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնության մասին։ Մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի բացառում Հյուսիսային Կորեայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ համաձայն ստորագրված փաստաթղթի»։ «Այսօր ստորագրված համապարփակ գործընկերության համաձայնագիրը, ի թիվս այլ բաների, նախատեսում է փոխադարձ օգնության տրամադրում այս համաձայնագրի կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում», - ասել է ՌԴ նախագահը: Հյուսիսային Կորեայի առաջնորդը փաստաթուղթը «գերազանց» բառով է բնութագրել։ Ընդհանրապես, Պուտինի այցն, ըստ Հյուսիսային Կորեայի առաջնորդի, նոր փուլ է երկու երկրների հարաբերություններում։ «Այս պայմանագրի շնորհիվ մեր հարաբերությունները զարգացման նոր հեռանկարներ ստացան, դարձան դաշնակցային», - հայտարարել է Կիմ Չեն Ընը: Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Կիմը շեշտել է, որ իր երկրի կառավարությունը «լիակատար աջակցություն և համերաշխություն է հայտնում Ռուսաստանի կառավարությանը, բանակին և ժողովրդին հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար»։ Հյուսիսային Կորեայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն այդ պատերազմը սկսել է և արդեն գրեթե երկուսուկես տարի շարունակում է «ինքնիշխանությունը, անվտանգության շահերը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։ Կիմը նաև նշել է Ռուսաստանի դերը «աշխարհում ռազմավարական հավասարակշռության պահպանման գործում»։ Պուտինն, իր հերթին, քննադատել է ԱՄՆ-ին և կրկին գովել Փհենյանին Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար։ Այս մասին Պուտինը գրել էր նաև հյուսիսկորեական թերթերից մեկում իր այցից առաջ հրապարակված հոդվածում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:35 - 20 հունիսի, 2024
Փհենյանում մեկնարկել են Կիմ Չեն Ըն-Պուտին բանակցությունները. նախատեսվում է փաստաթղթի ստորագրում
 |tert.am|

Փհենյանում մեկնարկել են Կիմ Չեն Ըն-Պուտին բանակցությունները. նախատեսվում է փաստաթղթի ստորագրում |tert.am|

tert.am: Փհենյանում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ընթանում են պատվիրակությունների կազմով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սա Պուտինի առաջին այցն է ԿԺԴՀ 2000 թվականից ի վեր։ Վաղ առավոտյան ՌԴ առաջնորդն իր հյուսիսկորեացի գործընկերոջ հետ ժամանել է Կիմ Իր Սենի հրապարակ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողությունը, ինչից հետո Պուտինն ու Կիմ Չեն Ընը մեկնել են պետական նստավայր։ Ինչպես նշել է ՌԴ նախագահը հանդիպման մեկնարկին, բանակցությունների ընթացքում կստորագրվի «նոր հիմնարար փաստաթուղթ», որը կլինի ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների հիմքում: «Անցյալ տարի Ռուսաստան կատարած Ձեր այցի արդյունքում մենք զգալիորեն առաջ շարժվեցինք այսօրվա մեր միջպետական կապերի կառուցման գործում։ Այսօր պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը կհանդիսանա», - նշել է Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ անցած տարի երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը, իսկ ընթացիկ տարում ՝ առաջին միջպետական փաստաթղթի՝ տնտեսական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի կնքման 75-ամյակը: «Ինչպես հայտնի է, այդ համաձայնագիրը ստորագրվել է ընկեր Կիմ Իր Սենի կողմից Մոսկվա կատարած նրա առաջին այցի ընթացքում»,- հիշեցրել է Ռուսաստանի ղեկավարը: Պուտինը հույս է հայտնել, որ Կիմ Չեն Ինի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում:
09:46 - 19 հունիսի, 2024
Հյուսիսային Կորեան 10 բալիստիկ հրթիռ է արձակել
 |tert.am|

Հյուսիսային Կորեան 10 բալիստիկ հրթիռ է արձակել |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան հրթիռներ է արձակել դեպի Ճապոնական ծով. Yonhap-ը սկզբում հայտնել էր մեկ բալիստիկ հրթիռի արձակման մասին: Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն ավելի ուշ պարզաբանել է, որ արձակվել է մոտ 10 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։ «Հյուսիսային Կորեան շարունակում է բալիստիկ հրթիռներով սադրանքները փորձնական արձակման պատրվակով, բայց այդքան մեծ քանակությամբ արձակումն անսովոր է։ Զինվորականները վերլուծում են մանրամասն բնութագրերը, ներառյալ հրթիռի մոդելը և թռիչքի հեռահարությունը»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ: Ինչպես հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով ճապոնական առափնյա պահպանությանը, հրթիռներն ընկել են ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Մայիսի 27-ին Հյուսիսային Կորեան հաղորդել է ռազմական հետախուզական արբանյակ տեղափոխող նոր տիպի հրթիռի անհաջող արձակման մասին։ Հրթիռը պայթել է օդում։ Ավելի վաղ՝ մայիսին, Հյուսիսային Կորեան արդեն մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ էր արձակել, որոնք բոլորն ընկել էին Կորեական թերակղզու և Ճապոնիայի միջև ընկած ծովը։
09:35 - 30 մայիսի, 2024
ԱՄՆ-ն չի բացառում զինված հակամարտությունը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև․ New York Times |factor.am|

ԱՄՆ-ն չի բացառում զինված հակամարտությունը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև․ New York Times |factor.am|

factor.am: Հյուսիսային Կորեան առաջիկա ամիսներին կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Հարավային Կորեայի դեմ, հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։ Նրանց կարծիքով՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի  հայտարարությունները վերջերս «ավելի ագրեսիվ» են դարձել և դրանց պետք է լուրջ վերաբերվել։ Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ իրենք թեև Կորեական թերակղզում լայնամասշտաբ պատերազմի անմիջական վտանգ չեն տեսնում, սակայն Փհենյանը «կարող է հարվածներ հասցնել այնպես, որ խուսափի արագ էսկալացիայից»։ Որպես օրինակ նրանք մատնանշել են 2010 թվականին հարավկորեական Յոնպյոնդո կղզու հետ կապված միջադեպը, երբ ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան փոխանակվեցին հրետանային կրակով։ Երկու կողմից զոհվեց մի քանի զինվորական և քաղաքացիական անձ, սակայն հրետակոծությունը չվերաճեց ավելի մեծ բախման։ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Կիմ Չեն Ընը «հավանաբար քաջալերված է Ռուսաստանի հետ իր գործընկերության ընդլայնմամբ»: Այդուհանդերձ, ամերիկյան գերատեսչությունները դեռ չեն արձանագրել կոնկրետ նշաններ, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռազմական գործողությունների կամ մեծ պատերազմի։
13:07 - 26 հունվարի, 2024