Ղրղզստան

Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը |armenpress.am|

Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում կայացավ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի բարձրագույն դատարանների նախագահների պատվիրակությունները: 2023 թվականի փետրվարի 20-ին կայացած տեսակապի միջոցով կազմակերպչական առաջին նիստում խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը, իսկ խորհրդի նախագահ ընտրվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:  Նիստին ողջույնի խոսքով հանդես եկան Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն դատարանների ներկայացուցիչներ։ Լիլիթ Թադևոսյանն իր խոսքում կարևորեց ԱՊՀ երկրների բարձրագույն դատական ատյանների միջև համագործակցության խորացումն ու իրավական փոխօգնության մեխանիզմների ամրապնդումը՝ ընդգծելով դատական համակարգի դերը արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և օրինականության ապահովման գործում:  «Խորհրդի հարգելի անդամներ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր մայրաքաղաք գալու իմ հրավերը, ինչպես նաև նիստին ձեր անձնական մասնակցության համար, ինչը լավագույն վկայությունն է մեր երկրների բարձրագույն դատական ատյանների համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամության՝ խորհրդի առջև դրված նպատակին ճիշտ հասնելու համար: Ժամանակակից աշխարհը լի է բազմաթիվ գլոբալ մարտահրավերներով և սրընթաց փոփոխություններով։ Նման պայմաններում դատական համակարգի դերը՝ որպես օրինականության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հենասյուն, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների և արժեքների կայունության ու զարգացման ապահովման գործում, առավել նշանակալի է դառնում ցանկացած երկրի համար»,- ասաց Թադևոսյանը։  Նա ընդգծեց նաև ԱՊՀ անդամ պետությունների դատական համակարգերի միջև իրավական չափանիշների մերձեցման և դատական պրակտիկայի ներդաշնակեցման կարևորությունը:«ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն դատարանների ընդհանուր նպատակը պետք է լինի իրավական չափանիշների մերձեցումը և դատական պրակտիկայի ներդաշնակեցումը, որն ուղղված է հասարակության պաշտպանությանը և արդարադատության իրականացմանը՝ երաշխավորելու համար համատեղ ջանքերով իրավական մեխանիզմների ստեղծումը»,- եզրափակեց նա։ Արթուր Աթաբեկյանը շեշտեց նիստի կարևորությունը՝ նշելով, որ այս հանդիպումը նոր որակներ է հաղորդում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությանը և հիմք է իրավական փոխգործակցության նոր հնարավորությունների ձևավորման համար։   «Վստահ եմ, որ այս նիստը կդառնա բարեկամական համագործակցության և մասնագիտական քննարկումների հարթակ»,- նշեց նա։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը իր խոսքում նշեց, որ արդարադատության արդյունավետությունը և դատարանների նկատմամբ վստահությունը բոլորից պահանջում են մշտական աշխատանք։  «Դատական իշխանության համատեքստում անհրաժեշտ է խորացնել դատական մարմինների միջև երկխոսությունը և զարգացնել փոխադարձ համագործակցությունը։ Վստահ եմ, որ խորհրդի աշխատանքը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների միջև իրավական փոխգործակցության զարգացմանը»,- եզրափակեց Դիլանյանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր, ներառյալ՝ համագործակցության գերակա ուղղությունների և ձևաչափերի վերաբերյալ կարծիքների փոխանակում, դատավորների և դատական համակարգի մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման հարցերի շուրջ համագործակցություն, ազգային դատարանների կողմից միջազգային պայմանագրերի կիրառման պրակտիկայի ուսումնասիրություն: Նիստում որոշումներ կայացվեցին 2025-2026 թվականների միջոցառումների ծրագրի մշակման, մշտական աշխատանքային խմբի ստեղծման, ինչպես նաև հաջորդ նիստի անցկացման ամսաթվի և վայրի վերաբերյալ: 
14:13 - 12 դեկտեմբերի, 2024
Բիշքեկում վաղը տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը
 |1lurer.am|

Բիշքեկում վաղը տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը: Միջոցառման գլխավոր թեման հետևյալն է. «Թյուրքական աշխարհի հզորացում. տնտեսական ինտեգրում, կայուն զարգացում, թվային ապագա և անվտանգություն բոլորի համար»։ Ղրղզստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ գագաթնաժողովին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ պետությունների ներկայացուցիչները: Այսօր արդեն պետական այցով Ղրղզստան է մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը: Ելույթ ունենալով Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Թուրքիայի ղեկավարը թյուրքական աշխարհին կոչ է արել վճռական դիրքորոշում որդեգրել Գազայի հատվածում հումանիտար ողբերգության ֆոնին: Էրդողանը կմասնակցի նաև Թուրքիա-Ղրղզստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստին: Ղրղզստան է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
18:41 - 05 նոյեմբերի, 2024
Դիտարկվել է Հայաստանի և Ղրղզստանի մայրաքաղաքների մակարդակով փոխգործակցության հեռանկարը

Դիտարկվել է Հայաստանի և Ղրղզստանի մայրաքաղաքների մակարդակով փոխգործակցության հեռանկարը

2024թ․ հոկտեմբերի 28-ին Ղրղզստանում աշխատանքային այցելությամբ գտնվող Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) հանդիպել է Բիշքեկի քաղաքապետ Այբեկ Ջունուշալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ղրղզստանում ՀՀ դեսպանությունից: Հայ-ղրղզական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման համատեքստում հանդիպմանը հանգամանալից դիտարկվել է Հայաստանի և Ղրղզստանի մայրաքաղաքների մակարդակով փոխգործակցության հեռանկարը՝ վերջինիս իրավական ամրագրման շեշտադրմամբ։ «Երկուստեք ընդգծվել է ջանքերի պահանջվածությունը՝ միտված առաջարկությունների մշակման, որոնք կարող են լրացուցիչ հնարավորություններ ընձեռել փոխշահավետ առևտրատնտեսական նախագծերի, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտում փոխադարձ հետաքրքրություն իրականացնող նախաձեռնությունների իրականացման համար։ Ձեռք է բերվել համաձայնություն Երևանի և Բիշքեկի համագործակցության ներուժի գործնական իրագործմանը միտված հետագա քայլերի մասով»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:34 - 30 հոկտեմբերի, 2024
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը

 |factor.am|

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը |factor.am|

factor.am: Այսօր Բիշքեկի Ալա-Արչա պետական նստավայրում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը կհանդիպի նիստի մասնակիցների հետ, փոխանցում է ղրղզական Akipress-ը։ Երկրի ԱԴԾ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Համագործակցության երկրների անվտանգությանը սպառնացող վտանգների գնահատման ընդհանուր մոտեցումների մշակումը և դրանց չեզոքացման համար հետախուզական ծառայությունների միջև փոխգործակցության արդյունավետությունը: Հայաստանից նիստին մասնակցում է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը։ Ադրբեջանը ներկայացնում է Ադրբեջանի ԱԱԾ պետԱլի Նագիևը։  
11:35 - 24 մայիսի, 2024
Պակիստանը բողոք է հայտնել Ղրղզստանին Բիշքեկի անկարգություններից հետո |news.am|

Պակիստանը բողոք է հայտնել Ղրղզստանին Բիշքեկի անկարգություններից հետո |news.am|

news.am: Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ բողոքի նոտա է հանձնել երկրում Ղրղզստանի բարձրագույն դիվանագետին՝ ի պատասխան պակիստանցի ուսանողների նկատմամբ կիրառված բռնության, տեղեկացրել է Reuters-ը։ «Ղրղզստանի գործերի հավատարմատարին կարծիք է հայտնվել, որ Ղրղզստանի կառավարությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկի պակիստանցի ուսանողների եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- նշվել է Պակիստանի ԱԳՆ հայտարարությունում։ Հայտարարությունում ասվում է, որ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ չորս պակիստանցու ցուցաբերվել է առաջին օգնություն, նրանք դուրս են գրվել, իսկ մեկը դեռեւս բուժման մեջ է գտնվում։ Պակիստանը հայտնել է, որ շտապ օգնության թեժ գծեր է բացել նրանց համար, ովքեր տուժել են բռնությունից։ Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։
15:30 - 18 մայիսի, 2024
Տասնյակ վիրավորներ՝ գիշերը Բիշքեկում տեղի ունեցած բախումների հետևանքով
 |azatutyun.am|

Տասնյակ վիրավորներ՝ գիշերը Բիշքեկում տեղի ունեցած բախումների հետևանքով |azatutyun.am|

azatutyun.am: Ղրղըզստանի կառավարությունը հայտնում է, որ մայիսի լույս 18-ի գիշերը Բիշքեկում տեղի ունեցած բախումների հետևանքով 28 մարդ է տուժել, այդ թվում՝ երեք օտարերկրացի։ Պակիստանի դեսպանությունն իր հերթին հաղորդում է, որ միջադեպի հետևանքով Պակիստանի 14 քաղաքացի է վիրավորվել՝ հերքելով երեք պակիստանցիների սպանության մասին տեղեկությունները: Ավելի վաղ պակիստանյան որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ գիշերը Բիշքեկում տեղի ունեցած բախումների հետևանքով հնարավոր է պակիստանցիներ են սպանվել։Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Բիշքեկի Կուրմանժան Դատկա փողոցում գտնվող օտարերկրացիների հանրակացարանի մոտ՝ բարձրացնելով Ղրղըզստան եկող օտարերկրացիների հարցը։ Ներքին գործերի նախարարությունը նշել էր, որ լուսադեմին հավաքվածները ցրվել են, իրավիճակը փողոցներում կայուն է։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։  
10:42 - 18 մայիսի, 2024
Ղրղզստանն իր թեկնածությունն է առաջադրել է 2027-28 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի համար
 |armenpress.am|

Ղրղզստանն իր թեկնածությունն է առաջադրել է 2027-28 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի համար |armenpress.am|

armenpress.am:  Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, համաշխարհային կազմակերպության Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովի հետ կայացած հանդիպմանը հայտնել է 2027-2028 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական ​​անդամների կազմում հանրապետության թեկնածության առաջադրման մասին։ Այս մասին հաղորդել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում նախագահը հայտնել է 2027-2028 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամի համար Ղրղզստանի թեկնածության առաջադրման մասին: Ընտրությունները տեղի կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում՝ 2026 թվականի հունիսին», - ասված է հաղորդագրության մեջ։ Նախագահի խոսքով՝ Ղրղզստանը «համակողմանիորեն հանձնառու է» ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և ձգտում է իր ուժերի ներածին չափով ներդրում ունենալ «ամբողջ աշխարհում խաղաղության, գլոբալ անվտանգության, կայուն զարգացման և սոցիալական առաջընթացի ապահովման» ընդհանուր գործում։ Ժապարովը նաև հիշեցրել է, որ 2023 թվականին ՄԱԿ-ի աջակցությամբ երկրում ընդունվել է 2023-2027 թվականներին  ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի պետական ​​ծրագիր։ «Նախագահը նշել է, որ տարածաշրջանային մակարդակով Ղրղզստանը հաջողությամբ համագործակցում է ՄԱԿ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ծայրահեղականության կանխման և ահաբեկչությանը հակազդման, ինչպես նաև դրանց հետ կապված անդրսահմանային հանցավորության այլ տեսակների դեմ համատեղ գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում, ներառյալ՝ թմրավաճառությունը, փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը», - նշված է հաղորդագրության մեջ։ Նախագահը նաև ընդգծել է, որ հանրապետությունը վճռականորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ակտիվ մասնակցություն է ունենում ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման գործում, որը «հաստատուն հիմք է ապահովում միջազգային ահաբեկչությանն արդյունավետ հակազդման համար»:
17:38 - 17 մայիսի, 2024
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
 |armenpress.am|

Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ղրղզա-տաջիկական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Տաջիկստանի բնակիչների և Ղրղզստանի սահմանապահների միջև։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայություն։ «2024 թվականի մայիսի 7-ին պետական ​​սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում հրազենի գործադրման հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։ Բատկենի շրջանի Լեյլեքի շրջանի Ակ-Բոսոգո գյուղի մոտ (Ղրղզստան), Ղրղզստանի սահմանապահը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների՝ հովիվների, որոնք արածեցնելիս են եղել իրենց անասունները Ղրղզստանի տարածքում՝ պետական ​​սահմանային գծից 250-300 մ հեռավորության վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Տաջիկստանի քաղաքացիներն անտեսել են սահմանապահների՝  Ղրղզստանի տարածքը լքելու պահանջը, ավելին՝ սկսել են քարեր նետել զինվորականների ուղղությամբ։ «Հովիվներից մեկը 2-3 կրակոց է արձակել Ղրղզստանի սահմանապահի ուղղությամբ։ Իրավիճակի սրումը կանխելու համար Ղրղզստանի Հանրապետության սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, որից հետո հովիվները փախել են դեպի Տաջիկստանի տարածք»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի ժամանակ ոտքից վիրավորվել է Տաջիկստանի քաղաքացիներից մեկը։ «Սակայն ի՞նչ հանգամանքներում, ե՞րբ և որտե՞ղ է ստացվել վնասվածքը, անհայտ է, քանի որ Տաջիկստանի իրավապահները տրամադրել են միայն լուսանկար», - նշվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ առաջիկայում տեղի կունենա կողմերի սահմանային ներկայացուցիչների հանդիպումը։ «Ներկայումս իրավիճակը ղրղզ-տաջիկական հատվածում գնահատվում է կայուն»,- նշել են սահմանապահ ծառայությունում։
18:35 - 07 մայիսի, 2024
Ղրղզստանում ևս դադարեցնում են «Միր» քարտերի սպասարկումը |hetq.am|

Ղրղզստանում ևս դադարեցնում են «Միր» քարտերի սպասարկումը |hetq.am|

hetq.am: Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ապրիլի 5-ից կդադարեն գործել Ղրղզստանում։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Ղրղզստանի ազգային «Էլքարտ» վճարային համակարգի օպերատորի տարածած հայտարարությանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը «երկրորդային պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու համար» դադարեցնում է «Միր» բանկային քարտերի սպասարկումն այն պատճառով, որ ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի վճարային քարտերի ազգային համակարգի (NSPK) և «Միր» օպերատորի նկատմամբ: Ղրղզստանում «Միր» ծառայության դադարեցումից հետո «Էլքարտ» համակարգի քարտերը կդադարեն գործել արդեն Ռուսաստանում: «Միր» քարտերը Ղրղզստանում գործում էին 2019 թվականից սկսած՝ երկու վճարային համակարգերի՝ ռուսական «Միր»-ի և ղրղզական «Էլքարտ»-ի ինտեգրման շրջանակներում (այս համակարգին մասնակցում է 21 բանկ): Ղրղզստանի շատ բանկեր (23 ընկերություններից 10-ը) 2022 թվականի հոկտեմբերին դադարեցրել էին «Միր» քարտերի սպասարկումը, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպառնաց պատժամիջոցներ սահմանել օտարերկրյա այն ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի սահմաններից դուրս սպասարկում էին «Միր» քարտերը։ ԱՄՆ-ն 2024 թվականի փետրվարին արգելափակող պատժամիջոցներ սահմանեց «Միր» վճարային քարտերի օպերատորի նկատմամբ։ Այդ ժամանակ «Միր» քարտերը սպասարկվում էին Ղազախստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Վիետնամի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Կուբայի, մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի որոշ բանկերի կողմից։ Պատժամիջոցների սահմանումից հետո «Միր» քարտերը դադարեցին սպասարկել ղազախական Bereke Bank-ը և Halyk Bank-ը։ Մարտի 30-ից սկսած «Միր» քարտերի սպասարկումը դադարեցրին նաև Հայաստանի գրեթե բոլոր բանկերը, բացի «ՎՏԲ Հայաստան» բանկից։
12:12 - 03 ապրիլի, 2024
Խոշոր վթար՝ Բիշքեկի ՋԷԿ-ում. շրջանառվում է դիվերսիայի վարկածը
 |tert.am|

Խոշոր վթար՝ Բիշքեկի ՋԷԿ-ում. շրջանառվում է դիվերսիայի վարկածը |tert.am|

tert.am: Բիշքեկի ՋԷԿ-ում տեղի է ունեցել խոշոր վթար, ինչի հետևանքով Ղրղզստանի մայրաքաղաքում 2,493 բազմաբնակարան շենք մնացել է առանց ջեռուցման և տաք ջրի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկում է տեղի ունեցածի երկու վարկած, որոնցից մեկը դիվերսիա է, գրում է sputnik.kg կայքը։ Բռնկված հրդեհը մարվել է տեղի ժամանակով ժամը 05:05-ին, հայտնում է ԱԻՆ-ը։ Վթարի հետևանքով տուժել է 5 մարդ, որոնցից երկուսն ուղարկվել են ամբուլատոր բուժման։ Այրվածքներով ևս երկուսը ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Մեկ հոգի գտնվում է այրվածքների բաժանմունքում, նրա վիճակը միջին ծանրության է։ Բիշքեկի բոլոր դպրոցները մինչև երկուշաբթի անցնում են առցանց ուսուցման, այսօր փակ են նաև մանկապարտեզները։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովն անձնական հսկողության տակ է վերցրել իրավիճակը Բիշքեկի ՋԷԿ-ում, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը։ Նրա խոսքով՝ վթարից հետո նախագահին անմիջապես տեղեկացրել են տեղի ունեցածի մասին։ Նա հանձնարարել է հնարավորինս արագ վերացնել արտակարգ իրավիճակի հետևանքները։
10:13 - 02 փետրվարի, 2024
Հայաստանը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա
 |1lurer.am|

Հայաստանը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա։ Հայաստանի և Չեխիայի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա  համագործակցության մեծ ներուժը և չեխական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը: Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից: Որոշումը հնարավորություն կստեղծի ՊՆ-ի համար Չեխիայում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկակամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա Չեխիայում հավատարմագրված ռազմական կցորդ, որը կիրականացնի պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: Ինչ վերաբերում է Ղրղզստանին, ապա երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է հիմնականում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի կազմակերպությունների շրջանակներում՝ բազմակողմ համագործակցության ձևաչափով: Սակայն երկու երկրները պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն: Ռազմական կցորդի առկայությունը Ղրղզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացմանը, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հայ-ղրղզական հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի: Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է  Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:
11:51 - 25 հունվարի, 2024