Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Սյունիքում սահմանապահին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է |civilnet.am|

Սյունիքում սահմանապահին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է |civilnet.am|

civilnet.am: Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Ա.Ա.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- հայտնել է Ավդալյանը։ Այդ դրույթը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում՝ մարտական ծառայության ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքերի համար։ Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Սյունիքի մարզում սահմանապահ ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա.-ն իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած հրազենային վնասվածքից մահացել է։
10:09 - 06 մայիսի, 2025
«Հնարավոր է՝ կրակոցներն արձակվել են ադրբեջանական դիրքերից». ԵՄ դիտորդական առաքելություն

«Հնարավոր է՝ կրակոցներն արձակվել են ադրբեջանական դիրքերից». ԵՄ դիտորդական առաքելություն

Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը: «Հնարավոր է՝ դրանք արձակվել են այդ տարածքում ադրբեջանական դիրքերից»,- նշվում է առաքելության X-ի հրապարակման մեջ: Նշվում է, որ Զատկի տոներին առաքելությունը 27 օր ու գիշեր պարեկություն է իրականացրել իր գործունեության տարածքում, այդ թվում՝ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չեն եղել: Գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
12:49 - 22 ապրիլի, 2025
«Վերևից հարցրեք՝ մեզանից ինչ են ուզում ադրբեջանցիք». Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ են կրակել
 |azatutyun.am|

«Վերևից հարցրեք՝ մեզանից ինչ են ուզում ադրբեջանցիք». Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ են կրակել |azatutyun.am|

azatutyun.am:  Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժն այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ է արձակել: «Ավելի շատ են կրակել», - «Ազատությանը» փոխանցեց գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ շուտով մեկ ամիս կլինի, ինչ ադրբեջանցիները գիշերը 10:30-ից սկսած մինչև լուսաբաց կրակում են: «Բոլորն էլ գիտեն, բայց ի՞նչ եք անում, ոչ մի բան: Էն վերևից հարցրեք՝ մեզանից ի՞նչ են ուզում էդ ժողովուրդը: Բա անհանգստանում ենք : Մենք ջհանդամ, բա երեխանե՞րը ինչ անեն, բայց ո՞վ է մտածում Խնածախի գյուղացոց մասին: Երեխաները արդեն չեն քնում, ասում են՝ կրակոցների ժամն է, տեսնանք կրակում են, նոր գնանք պառկենք: Այ էդպես ենք ապրում: Վերևներում պետք է մտածեն , թող կրակը դադարեցնեն, մենք մեր գյուղում ապրենք, էդ ենք ուզում, մի խաղաղություն ենք ուզում», - ասաց Խնածախի բնակիչը:  
18:00 - 18 ապրիլի, 2025
ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս հստակություն կլինի Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում |armenpress.am|

ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս հստակություն կլինի Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս ամիս հստակություն կլինի Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում։ Այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  Նա հավելել է, որ ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը ՀՀ համար ռազմավարական կարևոր տարածքում համապատասխանում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։  «Ավանդական խնդիրները հաշվի առնելով, որոնք լուծում են ՌԴ հյուպատոսարաններն արտերկրում, տվյալ քայլը կարող է էական լիցք հաղորդել առևտրաներդրումային, գիտակրթական, մշակութային և հումանիտար համագործակցությանը, այդ տարածքի և Ռուսաստանի երկրամասերի միջեւ փոխշահավետ կապերի կարգավորմանը, տնտեսական օրակարգի առաջմղմանը մեր երկրների միջև։ Սյունիքը ձեռք է բերում կարեւոր նշանակություն նաեւ ԵԱՏՄ ֆորմատում` պայմանավորված Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագրով»,- նշել է Զախարովան։ 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում հյուպատոսություն բացելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի առաջարկին։ 2024 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ այդ հարցը Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է՝ շեշտելով, որ սպասում են հայկական կողմի վերջնական հաստատմանը։ 
15:28 - 09 ապրիլի, 2025
Նիդերլանդների դեսպանը Սյունիքում է

Նիդերլանդների դեսպանը Սյունիքում է

Սյունիքի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը քաղաքավարական այցով հյուրընկալվել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին․ տեղեկացնում են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի ընդհանուր քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Սյունիքի տնտեսության հիմնական ուղղությունները։ Դեսպան Մոնրոյ-Վինթերը կարևորել է Նիդերլանդների աջակցությունը մարզում իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը ու «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ի հետ իրականացվող տարաբնույթ ծրագրերին։ Այցի հաջորդ կանգառը եղել է Կապանի կենտրոնական գրադարանը։ Դեսպանը շրջել է գրադարանում, ծանոթացել գրական հարստությանը և նիդերլանդցի հեղինակների հայերեն թարգմանված գրքեր նվիրել։ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպման առանցքում եղել են Նիդերլանդների և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները։
15:50 - 02 ապրիլի, 2025
Ամփոփելով Սյունիք կատարած այցը՝ դեսպան Քվինը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը խաղաղության հաստատմանը, Հայաստանում ամերիկյան ներդրումների ապահովմանը

Ամփոփելով Սյունիք կատարած այցը՝ դեսպան Քվինը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը խաղաղության հաստատմանը, Հայաստանում ամերիկյան ներդրումների ապահովմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Մարտի 25-26-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և տեղացիների հետ քննարկեց տնտեսական և մարզային նշանակության հարցեր։ Սյունիքի ճանապարհին՝ Արարատի մարզում, դեսպանն այցելեց նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հանդիսանում է խոշոր ամերիկյան ներդրում Հայաստանում և որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար։ Սյունիքի մարզում նա այցելեց «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ», որը մեկ այլ խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում։ Կոնտուր Գլոբալ ընկերությունը վերազինել է 55 տարվա պատմություն ունեցող համալիրն ամերիկյան տեխնոլոգիաներով՝ ապահովելու հուսալի էներգամատակարարում՝ միաժամանակ ստեղծելով աշխատատեղեր ամերիկացիների և տեղացիների համար։ Դեսպան Քվինը նաև այցելեց Սուրբ Հռիփսիմեի պատմական եկեղեցին, որտեղ ընդգծեց ամենուր Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունն պահպանելու կարևորությունը։ Գորիսում դեսպանը հանդիպեց Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։ Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրուցեց համայնքային առաջնորդների, բնակիչների հետ՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ «Խոսելով սյունեցիների հետ՝ ես զգացի խաղաղության, կայունության ու բարեկեցության հանդեպ նրանց տածած հույսը։ Ես ամեն ինչ կանեմ մեր երկու երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու համար», - ասաց դեսպան Քվինը։ Նա ողջունեց խաղաղության համաձայնագրի ուղղությամբ վերջին շրջանի առաջընթացը՝ ընդգծելով, որ շրջադարձային պահ է եկել՝ մի կողմ թողնելու տասնամյակներ տևած հակամարտությունը և աշխատելու Հարավային Կովկասում տևական անվտանգություն ու տնտեսական բարգավաճում ապահովելու շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
14:50 - 27 մարտի, 2025
Սիսիանի ավագանու ընդդիմադիր 7 անդամ դիմել է դատարան. նրանց լիազորութունները դադարեցվել են |hetq.am|

Սիսիանի ավագանու ընդդիմադիր 7 անդամ դիմել է դատարան. նրանց լիազորութունները դադարեցվել են |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 14-ի հերթական և նույն ամսվա 19-ի արտահերթ նիստերով վաղաժամկետ դադարեցրել է ընդդիմադիր խմբակցությունների ավագանու 7 անդամի լիազորությունները: Նրանց փոխարեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատը տվել է համապատասխան ընտրացուցակների հաջորդ համարի թեկնածուներին: Լիազորությունները դադարեցված ավագանու անդամները դիմել են Վարչական դատարան՝ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու պահանջով: Մասնավորապես դադարեցվել է «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ Աննա Ավետիսյանի և Ավագ Ասատրյանի լիազորությունները, ինչպես նաև «Հանրապետական» խմբակցությունից՝ Մարինե Գրիգորյանի, Գևորգ Դավթյանի, Անի Հարութունյանի, Դավիթ Դավթյանի և Ջիվան Մարգարյանի լիազորությունները: Որպես լիազորությունների դադարեցման հիմք նշված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»: Աննա Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամների լիազորությունները դադարեցվել են ընթացակարգային խախտումներով: Մասնավորապես, նշում է, որ համայնքի պաշտոնական կայքում և հրապարակային ծանուցումների www.azdarar.amկայքում 14.02.2025թ․-ի՝ Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստի մասին տեղեկատվության մեջ ավագանու անդամների, այդ թվում՝ իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշման նախագիծ ներկայացված չի եղել, օրակարգում այդպիսի հարց չի եղել: Հետևաբար, նիստը սկսելուց առնվազն յոթ օր առաջ  որոշման նախագիծ իրեն չի տրամադրվել, ինչն օրենքի պահանջ է: Այդ հարցը ներառվել է օրակարգ հենց նիստի օրը՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ, ըստ որի՝ Աննա Ավետիսյանը 4-րդ նստաշրջանի 7 նիստից մասնակցել է միայն 3-ին: Աննա Ավետիսյանը ավագանու այդ նիստին չի մասնակցել: Մինչդեռ Ա. Ավետիսյանն ասում է, որ «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ ներառված չեն մշտական հանձնաժողովների կազմերում, քանի որ մատնացույց են արել ավագանու կանոնակարգի անհամապատասխանությունները օրենքի պահանջին, որը վերաբերում էր նաև հանձնաժողովների անդամների թվին, և հրաժարվել են մասնակցություն ունենալուց: Դրանից հետո դիմել են Սյունիքի մարզպետարան, խախտումն արձանագրվել է, սակայն կանոնակարգում փոփոխություն կատարելուց հետո ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամները չեն ներառվել հանձնաժողովներում: Աննա Ավետիսյանը եղել է Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության» խմբակցության անդամ, քարտուղար և ընդգրկված չի եղել մշտական հանձնաժողովներից որևէ մեկում: Աննա Ավետիսյանն ասաց, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամկետում համայնքի ղեկավարի որոշումները երբևէ չի ստացել: Բացի այդ, մինչև լիազորությունների դադարեցումը համայնքի ղեկավարի կողմից համայնքի բնակիչների ընդունելության, ինչպես նաև քննարկումներ կազմակերպելու համար կահավորված սենյակ կամ դահլիճ չի տրամադրվել ո՛չ իրեն, ո՛չ խմբակցության որևէ անդամի: Ավագանու արդեն նախկին անդամն ասաց, որ 2024թ. հոկտեմբերի 24-ի ավագանու նիստում, երբ ընտրում էին համայնքի ղեկավար, որին մասնակցել է նաև Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը, տեղեկացրել է, որ խոչընդոտվում է խմբակցության ավագանու անդամների, այդ թվում՝ իր ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարումը: Նա դիմել է նորընտիր համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելանին՝ ապահովելու պայմաններ մշտական հանձնաժողովի նիստերում խմբակցության անդամ ավագանիների մասնակցության համար և ապահովել օրենքով սահմանված պայմանները ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարման համար: Այս մասին Աննա Ավետիսյանը նշել է նաև իր հացադիմումում: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:15 - 24 մարտի, 2025
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը
 |azatutyun.am|

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում այսօր քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա ռազմավարական կարևոր տարածաշրջան է, և որ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, դրանց թվի ավելացումը բխում է երկու երկրների շահերից։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարտ Միրզոյանն էլ Լավրովի հետ հանդիպմանն ասել էր, որ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին: Երկու երկրների լարված հարաբերությունների ֆոնին՝ Միրզոյանի այցից մի քանի օր առաջ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Ըստ Մոսկվայի՝ հեռախոսազանգը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Մոսկվան հաղորդել էր՝ Փաշինյանը Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում Երևանի վերջին քայլերն է պարզաբանել, Վլադիմիր Պուտինն էլ համապատասխան գնահատականներ ու մեկնաբանություններ է տվել:
15:57 - 21 հունվարի, 2025
Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով
 |civilnet.am|

Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով |civilnet.am|

civilnet.am: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը 10 մլն գրավի դիմաց փոխարինվել է տնային կալանքով։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Վահագն Քեշիշյանը։ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է նրանում, որ 2023-ի հունիսի 19-ին իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։ «Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից»,- հաղորդել էր ՔԿ-ն։ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, նրա նկատմամբ հետախոզում էր հայտարարվել։ Խաչատրյանը հայտնաբերվել և կալանավորվել էր միայն նոյեմբերին։
16:42 - 19 դեկտեմբերի, 2024
Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում, որը քույր քաղաքների հարաբերություններ է սկսել Մեղրիի հետ

Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում, որը քույր քաղաքների հարաբերություններ է սկսել Մեղրիի հետ

Ֆրանսիայում կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում ՕՌԱ ռեգիոնում գտնվող Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում, որը քույր քաղաքների հարաբերություններ է սկսել Մեղրիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ «Այստեղ Ռոբերտ Ղուկասյանի ու Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի, Բրոնի քաղաքապետ Ժերեմի Բրեոյի, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանի մասնակցությամբ Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության։ Կողմերի պատվիարակությունները նաև այս բարեկամության խորհրդի համատեքստում նռան ծառ են տնկել։ Նշենք, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ Ֆրանսիայի ՕՌԱ ռեգիոն այցելած Սյունիքի պատվիրակության կազմում էին մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետի խոհրդականներ Նվարդ Հարությունյանը, Սուրեն Քեսեջյանն ու Կարեն Բալյանը, մարզի համայնքապետեր, համայնքապետարանների աշխատակիցներ», - նշված է հայտարարությունում։
15:49 - 24 նոյեմբերի, 2024
Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի. ՄԻՊ-ը հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ

Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի. ՄԻՊ-ը հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 13-ին Կապանում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:   Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Անահիտ Մանասյանը բարձրաձայնել է նաև այս օրերին Սյունիքի մարզում քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից իրեն ներկայացված խնդիրները:   Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները:   «Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ, որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ տարածքային կառավարման մարմինների հետ արդյունավետ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրները կարող են արագ ստանալ իրենց լուծումները: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի»,- ասել է Պաշտպանը:   Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:   Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:
19:25 - 13 նոյեմբերի, 2024
Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի վեց քաղաքների պատվիրակությունը այցելել է Սյունիք. Դըկոտինյի
 |1lurer.am|

Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի վեց քաղաքների պատվիրակությունը այցելել է Սյունիք. Դըկոտինյի |1lurer.am|

1lurer.am: Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի վեց քաղաքի պատվիրակությունը՝ տարածաշրջանի փոխնախագահ և Վիենի քաղաքապետ Թիերի Կովաչի գլխավորությամբ այցելել է Հայաստանի ռազմավարական տարածաշրջան՝ Սյունիք: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Նախագահ Լորան Վոկյեի նախաձեռնությամբ երկու տարածաշրջանների միջև 2023 թվականի մարտին հաստատված հարաբերությունները զարգանում և խորանում են»,- նշել է դիվանագետը: Նա տեղեկացրել է, որ Բրոնի, Վյենի, Մոռնանի, Սեն Շամոնի, Մոնտելիմարի և Լե Պյուի ան Վելեի ներկայացուցիչները հանդիպել են Սյունիքի համայնքապետարաններում գործընկեր քաղաքների քաղաքապետների հետ: Սյունիքի բոլոր քաղաքները շուտով քույր քաղաքներ կդառնան Օվեռն-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների հետ՝ հայտնել է դեսպանը։
17:13 - 05 նոյեմբերի, 2024