Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը
 |tert.am|
18:25 - 04 մայիսի, 2021

Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը |tert.am|

tert.am: ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը: Այս մասին հայտնեց Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:

«Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի հետ վերադարձրած հայցերից մեկն  է, որ ասել էր, որ վարչական ակտ չկա, այժմ Վերաքննիչ դատարանն ասաց, որ վարչական ակտ կա, անկախ նրանից՝ դա նախագահը ստորագրել է, թե՝ ոչ: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը ասել էր՝ այս տեսակ հայցը պետք է քննվի Վարչական դատարանում, անկախ նրանից՝ իրավունքի ուժով է ակտը ընդունվում, թե ստորագրվում է ՀՀ նախագահի կողմից»,- պարզաբանեց նա:

Նա նշեց, որ ընդհանուր երեք հայց է ներկայացված եղել, այս երկրորդ հայցը պետք է քննվի Վարչական դատարանում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել