Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում․ պատճառն այն է, որ մենք պահեստազոր չենք ունեցել․ Անդրանիկ Քոչարյան
22:36 - 04 ապրիլի, 2023

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում․ պատճառն այն է, որ մենք պահեստազոր չենք ունեցել․ Անդրանիկ Քոչարյան

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին «Առաջին ալիքի»՝ «Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույց» հաղորթաշարի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։


«Դասալքության պատճառը այն է, որ մենք ոչ միայն չենք  ունեցել մարտունակ պահեստազոր, այլ ընդհանրապես չենք ունեցել։ Ռազմական դրություն հաստատելուց հետո սկսեցին ծանուցագրեր ուղարկել ում պատահի։ Մեր զինկոմիսարիատներում հաշվառումներն էլ այն մակարդակի չեն եղել, որ թիրախային զորակոչեինք մասնագետների։ Դա բերել է նրան, որ եղել են և՛ դասալքություններ, և՛ կորուստներ։ Դասալիքների քանակը, կապ չունի, թե որքան է՝ 11 հազար,  թե ավելի  (11 հազար է եղել, թե ավելի)  բոլոր դեպքերը արձանագրված են քննչական մարմիններում։ Դավաճանության քանակական ցուցանիշները պարբերաբար հնչեցրել է ԱԱԾ-ն»,-ասաց Քոչարյանը։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ եղել է անտարբերություն՝ իր բոլոր դրսևորումներով ։ Քոչարյանը տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկել են նաև Զինված ուժերի կառավարման որակը՝ իր ղեկավարած կառույցի տրամաբանության մեջ։

Ղազարյանի հարցին ի պատասխան,  թե ինչու է նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես հրավիրվել հանձնաժողով, Քոչարյանը հայտնեց, որ ցանկացել են նախկին նախարարից տեղեկանալ, թե ինչպիսին է պատերազմից առաջ եղել դիվանագիտությունը, որտեղ են եղել թերացումներ, որոնք բերել են պատերազմի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել