Նոր կառավարության առաջին քայլը պիտի լինի պետական մեքենան գործի գցելը․ Լևոն Տեր-Պետրոսյան
23:43 - 27 մայիսի, 2021

Նոր կառավարության առաջին քայլը պիտի լինի պետական մեքենան գործի գցելը․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, ասաց, որ ինչքան էլ ինքը կամ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ի հետ կապեր ունենան, Հայաստանի պատասխանատուն հիմա Նիկոլ Փաշինյանն է, և վերջինիս է պաշտոնական Մոսկվան հայտնում տարածաշրջանում իր ծրագրերի մասին․ «Փաշինյանին, ես վստահ եմ, Ռուսաստանն ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչը մտադիր է անել այս տարածաշրջանում և, ընդհանրապես, Ղարաբաղի և Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Փաշինյանն ուրիշ խնդիր ունի․ նա անգամ չի հասկանում՝ ռուսներն իրեն ինչ են ասում»։

Խոսելով սպասվող ընտրությունների մասին՝ Տեր-Պետրոսյնաը նշեց, որ նոր կառավարության առաջին քայլը պիտի լինի պետական մեքենան գործի գցելը․ «Էսօր պետական մեքենան ջախջախված է, կառավարելությունը զրոյի է հավասար։ Մենք էսպիսի վիճակ ունեցել ենք 90-ին, երբ որ մենք մտանք խորհրդարան, և ես ընտրվեցի Գերագույն խորհրդի նախագահ, նույն վիճակն էր Հայաստանում․ պետական մեքենա գոյություն չուներ, ոստիկանությունը չկար, տեղական ինքնակառավարման մարմինները չկային։ Ո՛չ նորմալ ֆինանսավորում կար, ո՛չ բյուջեի կատարողական կար։ Դատարանները չէին աշխատում։ Հիմա այդպիսի վիճակ է, գոյություն չունի, եթե կա էլ, ոչ թե երկրի կայունությամբ է զբաղվում, այլ փորձում են իշխանություններն օգտագործել քաղաքական նպատակներով ոստիկանությանը, անվտանգության մարմիններին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել