Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են արձակվել թիկունքային ապահովման մեքենայի վրա․ հայկական կողմից տուժածներ չկան
23:50 - 31 հուլիսի,2021

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են արձակվել թիկունքային ապահովման մեքենայի վրա․ հայկական կողմից տուժածներ չկան

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 31-ին՝ ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն: Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ առավոտյան ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել էր, ամրաշինական աշխատանքները դադարեցվել էին։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել