ՌԴ պատպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության գործողության ընթացքում Ուկրաինայի կորուստները կազմել են ավելի քան 2870 զոհ, 3700 վիրավոր և 572 գերի։ Ռուսաստանի Դաշնության կորուստները՝ 498, վիրավորների թիվը՝ 1597։
Կոնաշենկովը ասել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումները վերահսկողություն են սահմանել Կրասնիյ Լիման, Տորսկոյե, Կրեմեննայա, Վարվարովկա, Բորովենկի բնակավայրերում։ Նա նշել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումները շրջափակման մեջ են վերցրել Մարիուպոլը եւ վերահսկողության տակ վերցրել Պրիմորսկոյե, Պրիազովսկոյե, Շեւչենկո եւ Բերդյանսկոյե բնակավայրերը։ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ՌԴ զինված ուժերը վերասհկողության տակ են վերցրել Պոպովո, Նովգորովկա, Նովոմիխայլովկա, Լյուբիմովկա բնակավայրերը։
Մարիուպոլը լքելու ցանկություն ունեցող խաղաղ բնակիչներն անվտանգությունից ելնելով կարող են դուրս գալ արեւելյան ուղղությունով՝ Մարիուպոլ-Շիրոկինո ճանապարհով։ Սա վերաբերում է նաեւ Կիեւի բնակիչներին, որոնք քաղաքը կարող են լքել Վասիլկովայի ուղղությամբ։ ՌԴ զինծառայողները խաղաղ բնակչության դուրս գալու համար որեւէ խոչընդոտ չեն ստեղծում։
Անվտանգային նման միջանցք ստեղծվել է նաեւ Խարկովի հարավ-արեւմուտքում՝ Լյուբոտինի ուղղությամբ։
Ուկրաինայում ՌԴ գործողության ընթացքում հարված է հասցվել 1533 օբյեկտի, որոնց թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 54 կառավարման կետեր եւ կապի կենտրոններ, 39 զենիթահրթիռային С-300 համալիրներ, «Бук М-1» и «Оса» համալիրներ, ռադիոլոկացիոն 52 կայաններ։ Բացի դրանից՝ ոչնչացվել է 47 ինքնաթիռ գետնին եւ 13-ը՝ օդում, 484 տանկ եւ այլ մարտական զրահամեքենաներ, 63 միավոր համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, 217 դաշտային հրետանի եւ ականանետ, 336 միավոր ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկա, 47 անօդաչու թռչող սարք։
comment.count (0)