azatutyun.am: Հարավային Օսիայի առաջնորդ Անատոլի Բիբիլովը մայիսի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով պարտվել է «Նըխաս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 85 տոկոսի արդյունքներով Գագլոևը ստացել է ձայների 53,67 տոկոսը, Բիբիլովի օգտին է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը։
Նախօրեին ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում Բիբիլովն ընդունել է իր պարտությունը և մրցակցին մաղթել «ամենայն հաջողություն»։
41-ամյա Գագլոևը 2004 թվականից աշխատում է Հարավային Օսիայի Պետական անվտանգության կոմիտեում։
Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ինչպես նաև Վրաստանը քվեարկությունը գնահատել են ոչ լեգիտիմ և հայտարարել, որ չեն ճանաչի արդյունքները:
2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը՝ այնտեղ տեղակայելով մի քանի հազարանոց զորախումբ։
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)