Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

ԱԳՆ-ն չի մանրամասնում Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը |hetq.am|

ԱԳՆ-ն չի մանրամասնում Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի նախարարությունը չի մանրամասնում Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը։ Հարցմանն ի պատասխան արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հաջորդիվ զարգացումների վերաբերյալ հանրությունը կտեղեկացվի։ Դեռ մի քանի օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել էին երկու երկրների շփման գծի սահմանազատման հարցը։  Ի պատասխան հարցման` Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ապրիլի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրուցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել»,- պատասխանել է ԱԳՆ-ն՝ չմանրամասնելով ո՛չ օրը, ո՛չ վայրը և ոչ էլ կազմն ու ձևաչափը։   Ավելին՝ hetq.am-ում
10:19 - 18 մայիսի, 2022
Քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար․ Բայրամով

Քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն, այդ թվում՝ խաղաղության պայմանագիր կնքել և սահմանազատման գործընթաց սկսել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Դուշանբեում ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստին ելույթ ունենալիս, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նախարարը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է կարգավորել հարաբերություննեը Հայաստանի հետ, այդ թվում՝ խաղաղության համաձայնագիր ստորագրել և սահմանազատման գործընթաց սկսել։ Այս առնչությամբ նա հայտնել է, որ քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար, մասնավորապես, որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն ու ձևաչափը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։  
15:14 - 13 մայիսի, 2022
Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը. Մարուքյան |armenpress.am|

Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am:  Չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հայտարարությունների:  –Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆովը հայտարարել է, թե ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսել Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի հիման վրա: Ըստ էության նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: –Մենք այդ թեմային բազմիցս ենք անդրադարձել: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը դեռեւս 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»: Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաեւ առձեռն ադրբեջանական կողմին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը համաձայնվել է այս մոտեցմանը, որից հետո խաղաղության պայմանագրի բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: –Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը նաեւ հայտարարություն է արել, իր խոսքով ասած, Ղազախի շրջանի 7 գյուղերի եւ Տիգրանաշենի (Քյարքի)`  Ադրբեջանին վերադարձնելու մասին՝ նշելով, որ այդ հարցերը կլուծվեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում:   –Մենք բազմիցս ասել ենք, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ փաստաթղթերի հիման վրա: Այս պահին մեր ձեռքի տակ չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն եւ լուծում ստանան դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում:
14:00 - 10 մայիսի, 2022
«Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի հարցը պետք է լուծվի սահմանազատման համատեքստում»․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար |hetq.am|

«Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի հարցը պետք է լուծվի սահմանազատման համատեքստում»․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար |hetq.am|

hetq.am: Ղազախի շրջանի յոթ գյուղերի (նկատի ունի Տավուշի մարզում գտնվող 7 անկլավները), և Քյարքիի (Տիգրանաշենը) վերադարձը պետք է իրականացվի Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի պահանջին համապատասխան։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։  Վերջինիս խոսքով՝ այդ տարածքների Ադրբեջանի կազմ վերադարձի հարցը պետք է լուծվի իրականացվող բանակցությունների արդյունքում։ «Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, որ այդ տարածքները չեն հանդիսանում Ադրբեջանի տարածք։ Այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի տարածք։ Քանի որ այդ տարածքների վերադարձը Ադրբեջանի կազմ պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի այդ համատեքստում։ Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձը կքննարկվի և կգտնի իր լուծումը»,- հայտարարել է Խալաֆովը։ Մի քանի օր առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։ «Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։ Գիտեք որ և՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռևս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»,- հայտարարել էր Գրիգորյանը։  
13:29 - 10 մայիսի, 2022
«Այն կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով»․ Բայրամովը Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին |hetq.am|

«Այն կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով»․ Բայրամովը Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցը կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի առաջնորդների պայմանավորվածությունների շարունակման հետագա քայլերը։ Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը ողջունում է Հայաստանի կողմից արվող դրական քայլերը։ Բայրամովի ընդգծմամբ՝ առաջիկա օրերին և շաբաթներին չեն սպասվում որևէ արդյունքներ՝ այս գործընթացի հետ կապված։ «Իհարկե, կլինեն գործընթացի արդյունքներ, կձեռնարկվեն հաջորդող քայլեր։ Ադրբեջանական կողմն իր բարի մտադրություններն է հայտնել և ցուցադրում ոչ միայն խոսքերով, այլև գործնականում։ Դա տեղի կունենա, երբ մենք հակառակ կողմից դրական քայլեր կտեսնենք»,- ընդգծել է Բայրամովը։ Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ կարևոր է, որ Հայաստանը կարծիք է արտահայտել, որ Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ սկզբունքներն ընդունելի են Հայաստանի համար։ «Դա պարզ է դարձել նաև Բրյուսելի հանդիպման ժամանակ: <...> Մենք սա շատ կարևոր քայլ ենք համարում, և կան նախանշաններ այս ուղղությամբ աշխատանքների շարունակման համար»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Դեռ նախորդ ամիս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։ Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։ Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։ Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։ Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։
13:45 - 13 ապրիլի, 2022
«Ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է»․ Բայրամովը՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ |tert.am|

«Ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է»․ Բայրամովը՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ |tert.am|

tert.am: Ադրբեջանական կողմը մշտապես վարել է բաց բանակցությունների քաղաքականություն։ Կարծում ենք, որ ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցի հարցին։ «Կարծում եմ՝ առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանն ինչքանով է լրջորեն վերաբերվում հարաբերությունների կարգավորման հարցին և ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ ձեռնարկել։ Ադրբեջանի մոտեցումը կլինի համարժեք»,- ասել է Բայրամովը։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
18:04 - 02 ապրիլի, 2022
Չավուշօղլուն ցանկացել է Անթալիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպում անցկացնել, բայց հնարավոր չի եղել

Չավուշօղլուն ցանկացել է Անթալիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպում անցկացնել, բայց հնարավոր չի եղել

Կարեւոր է, որ Ադրբեջանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Ալիեւը մեր խորհրդակցության ժամանակ վճռականորեն աջակցել է դրան։ Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու բացառվում է արմատական հարցերում մեր կողմից քայլեր ձեռնարկելը։ Սա հարցի բնույթն է»,- ասել է նա:Չավուշօղլուն ընդգծել է, որպ ատերազմն ավարտվել է, դրանից պետք է դասեր քաղել․ «Պետք է քայլեր ձեռնարկել Կովկասի կայունության համար. Ե՛վ մենք, և՛ Ադրբեջանը բացում ենք մեր սահմանները։ Բարելավում են նաև հարաբերությունները Հայաստանի հետ։ Բացի դրական մեսիջներից՝ մենք ընտրություններից հետո նշանակեցինք հատուկ ներկայացուցիչներ։ Նրանք երկու անգամ դեմ առ դեմ հանդիպել են, անընդհատ հեռախոսազրույց են ունենում»,- ասաց Չավուշօղլուն՝ նշելով, որ իրենք քայլեր են ձեռնարկել վստահությունը բարձրացնելու համար՝ մասնավորապես ընդգծելով թռիչքները վերսկսումը։Չավուշօղլուն անդրադարձել է նաև քաղաքական շփումների առկայությանը։«Հայաստանի արտգործնախարարը եկել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ես ուզում էի, որ մենք երեքով (Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները- խմբ․) հանդիպում ունենայինք․ Անթալիայում դա հնարավոր չեղաց։ Հայաստանը մեր և Ադրբեջանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի պատճառով մեկուսացել էր։ Հնարավոր չէ, որ մեկ օրում ամեն ինչ նորմալանա»,- ասել է Չավուշօղլուն։
13:28 - 31 մարտի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ մարտի 28-ին ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության վերաբերյալ։  Մասնավորապես, նշվում է, որ «տարածաշրջանում լարվածության աճի անմիջական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն է»։  Անվտանգության Խորհրդի հայտարարության մեջ ընդգծվում էր միջազգային զսպման մեխանիզմների գործարկման կարևորությունը, որի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն «Հայաստանի ղեկավարության ուշադրությունը հրավիրում է նրա վրա, որ մարդկությունը դեռ չի գտել միջազգային զսպման ավելի լավ մեխանիզմ, քան միջազգային իրավունքն է»։ «Հայաստանի նման պետությունը մի կողմից կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, մյուս կողմից՝ չպիտի խոսի միջազգային զսպման մեխանիզմի մասին։ Եթե ​​Հայաստանի Անվտանգության խորհրդի անդամները դեռ չգիտեն, թե որն է միջազգային զսպման լավագույն միջոցը, ապա մենք ևս մեկ անգամ կրկնում ենք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ պետությունների ինքնիշխանության և միջազգային սահմանների հարգումը, ներքին գործերին չմիջամտելը, միջազգային պարտավորությունների կատարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։  Անվտագության խորհուրդը նաև վերահաստատել էր Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկել անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: Այս առումով ադրբեջանական գերատեսչությունը նշել է, որ «ադրբեջանական կողմը մեկ տարի առաջ առաջարկել էր Հայաստանի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղության պայմանագիր կնքել, իսկ մեկ ամիս առաջ բարձրաձայնել էր կոնկրետ սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնված լինի պայմանագիրը»։  «Եթե ​​հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը համարում է լուրջ քայլ, այլ ոչ թե հերթական հանրային տեղեկատվական արշավը, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի։ Եվս մեկ անգամ ուզում ենք նշել, որ Ադրբեջանն իր հերթին պատրաստ է դրան»,- ընդգծվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։   
15:49 - 29 մարտի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության՝ ԼՂ վերաբերյալ հայտարարությանը՝ այն որակելով «անպատասխանատու հայտարարություն»

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության՝ ԼՂ վերաբերյալ հայտարարությանը՝ այն որակելով «անպատասխանատու հայտարարություն»

Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝  ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերի արած հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվեում էր, որ «զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»։  Գերատեսչությունը Պետքարտուղարության ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ, Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, վերջին տարիներին որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկել՝ ուղղված «Ադրբեջանի դեմ Հայաստանի գրեթե 30-ամյա ռազմական ագրեսիայի վերջ տալուն»։  Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է՝ «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիման վրա եւ ապահովել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի կատարումը»։  «Ներկայումս «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը գոյություն չունի, սակայն կան Արեւելյան Զանգազուրի եւ Ղարաբաղի տնտեսական շրջանները, որոնք Ադրբեջանի կազմում են։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի կողմից հայկական կեղծ քարոզչության հիման վրա նման հայտարարություն անելը անպատասխանատու է»,-նշված է հաղորդագրության մեջ։
14:58 - 26 մարտի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախում գազամատակարարման խափանումը կապել է «բարդ եղանակային պայմանների հետ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախում գազամատակարարման խափանումը կապել է «բարդ եղանակային պայմանների հետ»

Ադրբեջանի արտգործնախարարությունն Արցախում իրավիճակի սրացման և գազատամակարարման խափանման վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության փոխանցմամբ՝ գերատեսչությունը նշել է, որ Հայաստանի ԱԳՆ մարտի 24-ի հայտարարությունը, «որում Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչել «տարածաշրջանում իրավիճակի սրացման» համար, միջազգային հանրությանը մոլորեցնելու այդ երկրի հերթական փորձն են»։ Հայաստանի արտգործախարարությունը մարտի 24-ի իր հայտարարությունում նշել էր, որ «Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները [ներխուժումն Արցախի Փառուխ գյուղ և գազատարի աշխատանքի խափանումը – խմբ․] լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը»։ Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժմանն՝ Ադրբեջանի ԱԳՆ նշել է․ «Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը, հիսթերիայի առիթներ չկան»։ Արցախում գազի մատակարարման խափանման վերաբերյալ գերատեսչությունը հայտարարել է, որ «գազամատակարարման հետ կապված խնդիրը կապված է եղանակային բարդ պայմանների հետ»․ «Ինչ վերաբերում է բարդ եղանակային պայմանների պատճառով տարածաշրջանում գազատարների հետ կապված տեխնիկական խնդիրներին, որոնք մի քանի օր է՝ առկա են, ապա Հայաստանը մտադիր է իրավիճակն օգտագործել որպես քաղաքական մանիպուլյացիայի գործիք», - ասված է հայտարարությունում։ «Այս պահի դրությամբ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման միակ միջոցը ստորագրված համատեղ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացումն է, ադ թվում՝ տարածաշրջանից հայկական ապօրինի կազմավորումների մնացորդների լիակատար դուրսբերումն ու հարաբերությունների կարգավորումը՝ միջազգային իրավական սկզբունքների հիման վրա», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։   Նորա Վանյան
15:21 - 25 մարտի, 2022
Հայաստանին խորհուրդ ենք տալիս իրացնել ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին
 |tert.am|

Հայաստանին խորհուրդ ենք տալիս իրացնել ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին կոչ է արել «կատարել եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները»։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ հայտարարության՝ կապված Արցախում գազամատակարարման հետ։«Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարությունների վերաբերյալ իր պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանում տեղակայված զինված ուժերի մնացորդների դուրսբերումը և դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, և չանել անհիմն հայտարարություններ:  Հայաստանի կողմից ոչ կառուցողական մոտեցման մշտական դրսևորումը, անհիմն պնդումներ անելը, բացահայտում են այս երկրի իրական մտադրությունները։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանին, անհիմն և անօրինական պահանջներ ներկայացնելու փոխարեն, զբաղվի եռակողմ հայտարարությունից բխող իրենց պարտավորությունների կատարմամբ՝ ապահովելով զինված ուժերի մնացորդների դուրսբերումը Ադրբեջանի տարածքից՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է Աբդուլաևան:  
15:27 - 23 մարտի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն  պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Աբդուլաեւան նշել է, որ «Արդրբեջանի ինքնիշխան տարածքներում» ցանկացած միջոցառման կազմակերպումը եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստանի իրավասության մեջ չէ։  «Հայաստանի միջամտությունն այլ պետության ներքին գործերին անհիմն է եւ անընդունելի»,-ասել է Աբդուլաեւան։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն մարտի 19-ին Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային հրավիրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ պահանջել Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։ Սրան արձագանքել էր նաեւ Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ դատապարտելով ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի եւ մասնակցությունը ադրբեջանական սադրանքին։
21:09 - 20 մարտի, 2022