ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Ովքե՞ր են ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների՝ հարցազրույցի փուլն անցածները

Ովքե՞ր են ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների՝ հարցազրույցի փուլն անցածները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 28-րդ կետը, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների (այսուհետ` Հավակնորդներ) ցուցակը հետևյալ կազմով․ 1․       Ալումյան Հայկ 2․       Գրիգորյան Լիզա 3․       Գրիգորյան Վահե 4․       Կարապետյան Նորա 5․       Մազմանյան Արմեն 6․       Մարգարյան Աննա 7․       Քոչարյան Վիգեն։ Հարցազրույցը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 14։00-ից և ապրիլի 5-ին՝ ժամը 10։00-ից, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական շենքում։ ԾԱՆՈՒՑՈՒՄ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 50-րդ կետի համաձայն՝ զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ընտրության հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ (ս.թ. ապրիլի 1-ը ներառյալ) համապատասխան դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ [email protected] էլ. փոստին (ներկայացված դիմումի մեջ անհրաժեշտ է նշել զանգվածային լրատվական միջոցի և հասարակական կազմակերպության մինչև երկու ներկայացուցչի անուն, ազգանուն և ներակայանալ անձը հաստատող փաստաթղթով)։  
14:39 - 26 մարտի, 2024
Հայտնի են ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների անունները
 |armenpress.am|

Հայտնի են ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների անունները |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 28-րդ կետը, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների (այսուհետ` Հավակնորդներ) ցուցակը: Ինչպես տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ցուցակի կազմը հետևյալն է. 1․       Ալումյան Հայկ 2․       Գրիգորյան Լիզա 3․       Գրիգորյան Վահե 4․       Կարապետյան Նորա 5․       Մազմանյան Արմեն 6․       Մարգարյան Աննա 7․       Քոչարյան Վիգեն։ Հարցազրույցը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 14։00-ից և ապրիլի 5-ին՝ ժամը 10։00-ից, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական շենքում։ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 50-րդ կետի համաձայն՝ զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ընտրության հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրվանից առնվազն երկու աշխատանքային  օր առաջ (ս.թ. ապրիլի 1-ը ներառյալ) համապատասխան դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ [email protected] էլ. փոստին (ներկայացված դիմումի մեջ անհրաժեշտ է նշել զանգվածային լրատվական միջոցի և հասարակական կազմակերպության մինչև երկու ներկայացուցչի անուն, ազգանուն և ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով)։
18:57 - 20 մարտի, 2024
Ապրիլին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն ՄԱԿ–ի դատարանում. Կիրակոսյան
 |armeniasputnik.am|

Ապրիլին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն ՄԱԿ–ի դատարանում. Կիրակոսյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text">  2024 թվականի ապրիլի 15–26–ը ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն լսումներ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։   Միաժամանակ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է աշխատանքները Եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած պահանջների վերաբերյալ գործողությունների առումով։ Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։   Կիրակոսյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքական ղեկավարներն իրենց հետ չեն քննարկել Ադրբեջանի հետ փոխադարձաբար գանգատներից հրաժարվելու հարցը։   «Մենք շարունակում ենք զբաղվել այդ իրավական գործընթացներով, դրանք հիմնավոր են և պետք է շարունակվեն։ ՀՀ տեսանկյունից էլ այդ պահանջները, որ դրված են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում և Եվրոպական դատարանում, տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքների խախտման, ոտնահարման մասին են, և նրանց իրավունքների պաշտպանության նպատակով էլ այդ իրավական գործընթացները նախաձեռնվել են»,–ասաց նա։   Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:     Իսկ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացված գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերահսկման մասին կոնվենցիային, որի շրջանակում ՀՀ–ն ներկայացրել է մի շարք հայցապահանջներ։ Դրանք վերաբերում են տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից ատելություն քարոզող քաղաքականության իրականացմանը։   Ըստ Կիրակոսյանի` երկրների միջև իրավական գործընթացները հանդիսանում են վեճերի կարգավորման խաղաղ միջոց, և դա բացարձակ չի բացառում քաղաքական պրոցեսների` այդ թվում խաղաղության բանակցությունների անցկացումը։
22:21 - 27 փետրվարի, 2024
Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին Գրիգոր Մինասյանը պահանջում է կարգապահական տույժի ենթարկել․ հիմքում  «ՀԺ-ն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճիռն է
 |factor.am|

Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին Գրիգոր Մինասյանը պահանջում է կարգապահական տույժի ենթարկել․ հիմքում «ՀԺ-ն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճիռն է |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդում այսօր սկսվեց ՄԻԵԴ վճռի հիմքով 4 դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը։ Դատավորներից մեկը ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանն է, որը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի սանիկն է, ևս երկուսը նույն դատարանի դատավորներ են՝ Ռուզաննա Հակոբյանը, Հովսեփ Բեդևյանը, մեկն էլ Վարչական դատարանի դատավոր՝  Արգիշտի Ղազարյանը։ Քրիստինե Մկոյանն ու մյուս երեք դատավորներն իրեն կարգապահական գործով նիստին չէին ներկայացել և ոչ էլ ներկայացուցիչներ էին ներգրավել։ Նրանք ԲԴԽ-ին գրություն էին ուղարկել ու խնդրել նիստն առանց իրենց մասնակցության անցկացնել։ Այսպիսի կարգավորում թեև օրենքով նախատեսվում է, բայց առնվազն տարակուսելի է, թե ինչո՞ւ դատավորներին չի հետաքրքրել  կարգապահական գործով իրենց լսված լինելու իրավունքն իրացնելը՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ կարգապահական վարութը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով, և ԲԴԽ-ն մի քանի դատավորի լիազորություն արդեն իսկ դադարեցրել է այս հիմքով հարուցված կարգապահական վարույթներով։ Կարեն Անդրեասյանն ու Քրիստինե Մկոյանն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Նիստի մեկնարկին Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ ինքն ու Քրիստինե Մկոյանն ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել։ Անդրեասյանն իր ինքնաբացարկի միջնորդությունը պարզաբանել էր նրանով, որ ինքն ու Մկոյանը երկար տարիների անձնական և ընտանեկան շփումներ ունեն, և այս վարույթին իր մասնակցությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկածներ հարուցել այս գործով իր անաչառության վերաբերյալ։ Քրիստինե Մկոյանն էլ պատճառաբանել էր, որ կարգապահական վարույթն իր վերաբերյալ է և չի կարող որպես անաչառ դատավոր մասնակցել դրա քննությանը։  ԲԴԽ-ն որոշեց երկու միջնորդություններն էլ բավարարել։ Նիստը շարունակեց նախագահել ԲԴԽ կազմից ավագը՝ Նաիրա Հովսեփյանը։ ԲԴԽ ևս մեկ անդամ՝ Արթուր Աթաբեկյանը չէր մասնակցում գործի քննութանը։ Նա,  ըստ ԲԴԽ-ի, չէր ներկայացել վատառողջ լինելու պատճառով։  ԲԴԽ-ում ևս մեկ տեղ՝ գիտնական անդամի, թափուր է։ Այսպիսով՝ միջնորդության քննությունն իրականացվեց 6 դատավորի կազմով՝ Վիգեն Քոչարյան, Երանուհի Թումանյանց, Հայկ Գրիգորյան, Նաիրա Հովսեփյան, Արշակ Վարդանյան, Էդգար Հովհաննիսյան։ Կարգապահական վարույթի առիթը «Հայկական ժամանակն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռն է Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը ներկայացրեց  դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Ինչպես պարզվեց՝ կարգապահական վարույթը հարուցվել է «Դարեսկիզբ ՍՊԸ-ն (Հայկական ժամանակ) ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում։ Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» պատկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։  «Դարեսկիզբ ՍՊԸ»-ն վարչական դատարանում  վիճարկել է 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագահի հրամանագիրը,  մասնավորապես՝ տվյալ ենթաօրենսդրական ակտի համապատասխանությունը օրենքներին, սակայն Վարչական դատարանը, հետագայում նաև՝ դատական ակտը ստուգման ենթարկած ատյանները, դիրքորոշում են հայտնել, որ տվյալ գործը ենթակա չէ քննության Վարչական դատարանում, քանի որ հայցադիմումով բարձրացվում է սամանադրականության հարց։ Սա այն դեպքում, երբ ըստ նախարարության, ՍՊԸ-ն սահմանադրականության հարց բարձրացրած  չի եղել, ավելին, նախարարության գնահատմամբ դատավորները քաջ գիտակցել են, որ այդ վարույթի շրջանակներում, այն ժամանակ գործող իրավակարգավորումների համաձայն, քաղաքացին Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն չէր կարող ունենալ։ Այունամենայիվ, «Դարեսկիզբ ՍՊԸ»-ն  դիմել է Սահմանադրական դատարան, ու ՍԴ-ն դիմումը մերժել է այն հիմնավորմամբ, որ դիմումատուն Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ, բացի այդ՝ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով անհատական գանգատ ներկայացնելու հնարավորությունը բացակայում է, և ՍԴ-ում կարող էր միայն օրենքի սահմանադրականության հարց  բարձրացվել։ Այսպիսով՝ Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ դատավորների կողմից թույլ են տրվել ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի և իրավահարաբերությունների ծագման  պահին գործող Վարչական դատավարության օրենսգրքի հոդվածների խախտումներ, որոնք  կատարվել են կոպիտ անփութությամբ։ Նշենք, որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորվում է արդար դատաքննության իրավունքը, տվյալ դեպքում, ըստ ՄԻԵԴ-ի, խախտվել է դատարանի մատչելիության իրավունքը։ Այս գործը ՄԻԵԴ վճռից հետո վերաբացվել է և այժմ քննվում է դատարանում, սակայն, անկախ դրա ելքից, Արդարադատության նախարարության դիրքորոշումն այն է, որ 2008-ին Վարչական դատարանն ակնհայտորեն իրավասու է եղել քննել գործը, սակայն այն վարույթ չի ընդունել։ ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանը հիշեցրեց, որ դատավորներին 2008 թվականին թույլ տված ենթադրյալ կարգապահական խախտում է վերագրվում, ու թեև այն ժամանակ գործող Դատական օրենսգիրքը ևս ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական վարույթ հարուցելու նորմ նախատեսում էր, բայց այն ժամանակվա կարգավորումների համաձայն՝ կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ ակտի ուժի մեջ մտնելուց հետո անցել էր 1 տարի։ Այս ժամկետը օրենսդրական փոփոխությունների հետևանքով նախ դարձել է 8, իսկ այժմ՝ 15 տարի է։  Վարդանյանը հարցրեց՝ արդյոք գործ չունե՞նք անձի վիճակը վատթարացնող օրենքի հետ, ինչին ի պատասխան Արտյոմ Սուջյանը նշեց, որ այս հարցին բազմիցս անդրադարձ կատարվել է, այդ թվում՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա հարուցված ու ԲԴԽ-ում նախկինում քննված այլ գործերով։ Ըստ Սուջյանի՝ նախարարության դիրքորոշումն այն է, որ Արդարդատության նախարարությունը պարտավոր է օրենքով առաջնորդվել ու վարույթ հարուցել, մնացած հարցերը նախարարության իրավասության տիրույթում չեն, ավելին՝ Խորհուրդն իր հերթին  նախկինում իրավաչափ է համարել ՄԻԵԴ վճռի հիմքով ներկա կարգավարումների համաձայն կարգապահական վարույթի հարուցումը։ Վարդանյանը նաև նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ն քննում է խորհրդի առնվազն 3 անդամի միջնորդության հիման վրա։ Այս դեպքում, փաստորեն, Քրիստինե Մկոյանը ԲԴԽ անդամ է, բայց նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատոթյան նախարարությունը։ Վարդանյանը հարցրեց՝ արդյո՞ք այս իրավիճակում նախատեսված է հատուկ ընթացակարգ, թե՞ ոչ։ Արտյոմ Սուջյանը պատասխանեց, որ առաջին անգամ է ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանտության ենթարկելու հարց բերվում ԲԴԽ։ Ըստ Սուջյանի՝ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե դատավորի վարքագծի կանոնի խախտման, այլ դատավարական խախտման հետ, որի դեպքում հատուկ ընթացակարգ չի սահմանվում և պետք է առաջնորդվել ընդհանուր կանոններով։ Բացի այդ՝ ըստ Սուջյանի՝ թեև Քրիստինե Մկոյանն այժմ ԲԴԽ անդամ է՝ նրան վերագրվող ենթադրյալ արարքը կապված է ոչ թե ԲԴԽ անդամի, այլ  նրա՝ դատավորի լիազորությունների իրականացման հետ։ Այսպիսով՝ ամփոփելով խոսքը՝ Արտյոմ Սուջյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունն ունի  լիազորություն՝ այս իրավիճակում ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
20:30 - 29 հունվարի, 2024
Եվրոպական դատարանը դատավոր Դավիթ Հարությունյանի գործին առաջնահերթություն է տվել
 |hetq.am|

Եվրոպական դատարանը դատավոր Դավիթ Հարությունյանի գործին առաջնահերթություն է տվել |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործը քննելու է առաջնահերթության կարգով: Հենց այդ նպատակով ՄԻԵԴ-ն անհապաղ Հարությունյանի գանգատի մասին տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը: Այս մասին «Հետքին» հայտնեց Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանը: Հիշեցնենք, որ էական կարգապահական խախտման հիմքով 2023թ. հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել էր դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները:  Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցի պատճառով: 2023թ. ապրիլի 7-ին` դատավորների ընդհանուր ժողովի օրը, Դ. Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ ԲԴԽ-ում միշտ փոխհամաձայնեցում կա, ինչը նշանակում է, որ այն ուղղորդվում է ինչ-որ մեկի կողմից։ Դ. Հարությունյանը քննադատել էր նաև դատավորների լիազորությունները դադարեցնելու` ԲԴԽ որոշումները։ Դրանից հետո Արդարադատության նախարարությունը դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել էր ԲԴԽ: Դիմումը փոստային ծառայության միջոցով ՄԻԵԴ ուղարկվել էր 2023թ. նոյեմբերի 1-ին: Դիմումով արձանագրվել են Դավիթ Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից դատաքննության, հրապարակային դատաքննության, պաշտպանության, ընտրված պաշտպանների միջոցով ներկայացված լինելու, զենքերի հավասարության իրավունքների, ինչպես նաև ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտումները (Եվրոպական կոնվենցիայի 6, 8, 7, 10-րդ հոդվածներ)։ Զորայր Հարությունյանի փոխանցմամբ՝ դիմումին կից ներկայացվել են խախտումների փաստերը հաստատող շուրջ 400 թերթից բաղկացած նյութեր։ Դիմումով նաև արձանագրվել են ՀՀ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու, նրանց խոսքի ազատությունն ու անկախությունը վտանգող Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունները, հեղինակված օրենսդրական փոփոխություններն ու կարգապահական վարույթները։
23:03 - 27 հունվարի, 2024
Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը․ ադրբեջանական ԱՊԱ

Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը․ ադրբեջանական ԱՊԱ

Բաքվում մտադիր են համարժեք պատասխանել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը: Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ իր տեղեկություններով։  «Ադրբեջանը չի պատրաստվում ընդունել իր նկատմամբ անարդար և կանխակալ վերաբերմունքը, և այժմ պաշտոնական Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ընդհանրապես Եվրոպայի Խորհրդից դուրս գալու ընթացակարգը»,- նշել է լրատվազմիջոցը։  Ըստ լրատվամիջոցի՝ միևնույն ժամանակ Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի ճանաչել ՄԻԵԴ իրավազորությունը։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն երեկ քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ 
16:57 - 25 հունվարի, 2024
Հայտարարվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն

Հայտարարվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշումը, հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների (այսուհետ` Թեկնածուներ) ընտրություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։Հայտարարության մեջ ասվում է. «Համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուի հավակնորդը (այսուհետ՝ Հավակնորդ) կարող է լինել 65 տարին չլրացած վերջին 10 տարում միայն Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին, ով պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝1) ընտրությանը մասնակցելու դիմումը՝ համաձայն ՀՀ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 881-Ն որոշման (այսուհետ նաև՝ № 881-Ն որոշում) N 2 հավելվածի.2) ինքնակենսագրությունը՝ հայերեն և անգլերեն կամ ֆրանսերեն՝ համաձայն № 881-Ն որոշման № 3 հավելվածի՝ Եվրոպական դատարան ներկայացված գանգատներով դիմումատուի ներկայացուցչություն կատարելու դեպքում ինքնակենսագրականի «Մարդու իրավունքների բնագավառում կատարած գործունեությունը և փորձը» բաժնում նշելով գործերի ամբողջական ցանկը,3) հայտարարությունը՝ մարդու իրավունքների ոլորտում փորձառության և ձեռքբերումների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր դառնալու շարժառիթների մասին (ազատ շարադրանք).4) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը․5) այլ երկրների քաղաքացիության բացակայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տեղեկանքը.6) Հայաստանի Հանրապետությունում իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ստացած լինելու առկայությունը հաստատող փաստաթուղթը կամ համապատասխան աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերելը հավաստող փաստաթուղթը, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով.7) դատավորի պաշտոնում կամ դատախազի կամ փաստաբանի կամ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի կամ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում առնվազն 10 տարվա փորձառությունը կամ առնվազն 10 տարվա դասավանդման փորձի առկայությունը հաստատող փաստաթուղթը.8) Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներին կամ դրանցից մեկին ազատ տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում).9) հայտարարությունը, որով հավաստվում է, որ հավակնորդը չի դրսևորել որևէ վարքագիծ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ, կամ հայտարարությունը նման ցանկացած վարքագծի դրսևորման վերաբերյալ՝ համաձայն № 881-Ն որոշման № 4 հավելվածի.10) հայտարարությունը, որով հավաստվում է Մարդու իրավունքների եվրոպական դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի հանգամանքների բացակայությունը՝ համաձայն № 881-Ն որոշման № 5 հավելվածի.11) հայտարարությունը, որով հավակնորդը պատրաստակամություն է հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում պաշտոնավարության ժամկետի ընթացքում չիրականացնել որևէ գործունեություն, որն անհամատեղելի է նրա անկախության, անաչառության կամ նրա աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ՝ համաձայն № 881-Ն որոշման № 6 հավելվածի.12) իր վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ ստանալու մասին համաձայնությունը՝ համաձայն № 881-Ն որոշման № 7 հավելվածի: Հիշյալ փաստաթղթերը չեն կարող ներկայացնել այն անձինք, ովքեր՝1) դատապարտվել են հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.2) ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ արդարացնող հիմքով.3) ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում.4) ով չի անցել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:Հավակնորդը սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ընտրությանը մասնակցելու համար վերոնշյալ անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները: Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հայերեն՝ բացառությամբ ինքնակենսագրականի, որը բացի հայերենից ներկայացվում է անգլերեն կամ ֆրանսերեն: Օտար լեզուներով փաստաթղթերը հայերեն են թարգմանվում նոտարական գործողություններին մասնակցող որակավորման վկայական ունեցող թարգմանչի կողմից:Փաստաթղթերը պետք է ուղարկվեն բացառապես [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի փետրվարի 20-ը՝ ներառյալ:Ընտրությունն անցկացվելու է երկու փուլով, որոնցից առաջինը փաստաթղթային ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի: Փաստաթղթային ստուգման արդյունքներով Հանձնաժողովը հաստատում է ընտրության հարցազրույցի փուլ անցած Հավակնորդների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը, վայրը: Հարցազրույցի մասնակից Հավակնորդները ծանուցվում են հարցազրույցի իրենց անհատական ժամերի մասին:Հարցազրույցն ընթանում է երեք մասով՝ 1) անձնական հատկանիշների, ինչպես նաև մասնագիտական փորձառության ստուգում (առավելագույնը՝ 30 միավոր), 2) մասնագիտական որակների ստուգում (առավելագույնը՝ 50 միավոր), 3) լեզվական կարողությունների ստուգում (առավելագույնը՝ 20 միավոր)։ Թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորն է 100-ը:Հանձնաժողովի անդամների կողմից հարցազրույցի բոլոր մասնակիցների անհատական գնահատումն իրականացնելուց հետո հանձնաժողովի նախագահը կազմակերպում է գնահատման ենթակա յուրաքանչյուր չափանիշով հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի միասնական միավորների հաշվարկումը և գնահատման թերթիկի կազմումը՝ համաձայն 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման № 3 հավելվածով սահմանված նմուշի, ապա մասնակիցներից յուրաքանչյուրի գնահատման թերթիկների հիման վրա հանձնաժողովի նիստը վարողը կազմակերպում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակի նախագծի կազմումը և այն ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը։Փաստաթղթերի ներկայացման, ձևանմուշների, դրանց ստացման, հնարավոր թերությունների վերացման, ինչպես նաև փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերի հետ կապված հարցերը, գնահատման և միավորների հաշվարկման կարգը կարգավորվում են Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգի վերաբերելի դրույթներով և № 881-Ն որոշմամբ»։
19:03 - 23 հունվարի, 2024
«Հայաստանում Գագիկ Խաչատրյանի բուժումը հնարավոր չէ, դատարանը պարտավոր է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա»․ փաստաբան
 |aravot.am|

«Հայաստանում Գագիկ Խաչատրյանի բուժումը հնարավոր չէ, դատարանը պարտավոր է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա»․ փաստաբան |aravot.am|

aravot.am: «Այն, ինչ տեղի է ունենում դատարանի եւ մեղադրողի կողմից, օրենքի հետ ոչ մի կապ չունի»,- ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ միջնորդում են դատարանին, ասում են, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, պետք է թույլ տան գնա վիրահատության։ «Իրենք ամեն անգամ ասում են՝ սպասեք մի հատ կոնսիլիում անենք, երեք հատ կոնսիլիում կա՝ առողջապահության նախարարի կողմից կատարված, որում տրված է, որ վիրահատության կարիք ունի, Հայաստանում հնարավոր չէ։ Մեղադրողի միջնորդությամբ ստացված փորձաքննության արդյունք կա, որ կա վիրահատության կարիք, Հայաստանում հնարավոր չէ կատարել, ցավեր ունի, նիստերին հնարավոր չէ մասնակցել։ Կա նաեւ վերջին գրությունը, առողջապահության նախարարը նորից պատասխանել է, որ ունի վիրահատության կարիք, եւ դա պարտադիր պետք է կատարվի։ Այս բոլոր փաստաթղթերն ունենալուց հետո մեղադրողն ասում է՝ ձեւացնում է վատառողջ լինելը։ Իհարկե, այստեղ դժվար է որեւէ այլ բան ասել, որովհետեւ պետության նախաձեռնած, պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի վերաբերյալ պետության ներկայացուցչի նման վերաբերմունքը բոլոր սահմանների անցում է։ Պետական մարմինների տված փաստաթուղթը դատախազի եւ դատարանի համար առնվազն պետք է անվիճելի լինեն, եթե իրենք հիմնավոր փաստարկներ չունեն»,- ասաց նա։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ պետական մարմինները պետք է դուրս գան այս խնդրից, թե ում վերաբերյալ է գործը քննվում եւ խոսեն օրենքից, որ անձն ունի բուժման կարիք, եւ պետք է թույլ տան բուժվել։ Երեմ Սարգսյանը նաեւ ասաց, որ երբ Գագիկ Խաչատրյանը փորձում է դիմել որեւէ բժշկի, որպեսզի բուժում ստանա, տարբեր պատճառաբանություններով բժիշկները հրաժարվում են։ «Եվ այս համընկնումը մեզ թույլ է տալիս գալ համոզմունքի, որ այդ ճնշումների արդյունքում նաեւ բժիշկները խուսափում են առնչվել Գագիկ Խաչատրյանի առողջական հարցին, որպեսզի ավելորդ անհանգստություններ չունենան»,- ասաց փաստաբանը։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ Հայաստանում Գագիկ Խաչատրյանի հիմնական բուժումը հնարավոր չէ, դատարանը պարտավոր է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա։ Այն պատճառաբանություններին, թե Գագիկ Խաչատրյանը կմեկնի արտերկիր ու չի վերադառնա, Երեմ Սարգսյանը պատասխանեց․ «10 անգամ հնարավորություն է տրվել, 10 անգամ Գագիկ Խաչատրյանը գնացել է արտերկիր ու վերադարձել է դատարանի սահմանած ժամկետներում»։ Երեմ Սարգսյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել էր ՀՀ կառավարությանը եւ պահանջել էր, որ ապահովեին Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքի իրացումը։ Իսկ Գագիկ Խաչատրյանի բուժումը միայն արտերկրում է հնարավոր իրականացնել։Անդրադառնալով այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազի հայտարարությանը, թե Գագիկ Խաչատրյանը ձեւացնում է, որ վատառողջ է, եւ գործի քննությունը դիտավորյալ ձգձգվում է պաշտպանների վարքագծի հետեւանքով, Երեմ Սարգսյանն ասաց․ «Մենք ո՞նց հասկանանք, ինքը չի՞ ընդունում փորձագետների եզրակացությանը, չի՞ ընդունում առողջապահության նախարարության տված փաստաթղթերը։ Հետեւաբար, ես կարծում եմ, որ մեղադրող կողմի նման մոտեցումն է հանգեցրել ձգձգումների»։ Հարցին, թե հավանակա՞ն է, որ այս իրավիճակում Գագիկ Խաչատրյանն ընդունի մեղավորությունը եւ փոխհատուցի պետությանը պատճառած վնասը, որպեսզի գործը փակվի, փաստաբանը պատասխանեց․ «Եթե մենք ասում ենք, որ մեղադրանքն անհիմն է, ասում ենք՝ մեղադրանքն անհիմն է։ Բայց եթե պայմանական ընդունենք, որ թույլ չեն տալիս վիրահատությունը, որ անձը ստիպված համաձայնվի, սա խոշտանգման տիպիկ օրինակ է։ Հետեւաբար, ես դեռ ուզում եմ հավատալ, որ դրա համար չեն անում։ Մեղադրանքը չենք ընդունում, մեղադրանքն անհիմն է»։
14:30 - 08 հունվարի, 2024
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
 |armenpress.am|

ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ի կայքէջից։ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածին (արդյունավետ պաշտպանության իրավունք) համապատասխան քննելու անհրաժեշտություն չկա, Կոնվենցիայի 14-րդ հոդվածին (խտրականության արգելք) համապատասխան քննելու անհրաժեշտություն չկա: Բացի այդ, ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Ադրբեջանը պարտավոր է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում դիմողներին վճարել 16 հազար եվրո յուրաքանչյուր դիմումի համար, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ նյութական վնասի համար, 2780 եվրո յուրաքանչյուր հայտի համար, որոնք պետք է համատեղ վճարվեն համապատասխան դիմորդներին, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել նրանցից՝ կապված ծախսերի հետ։ Դիմումատուները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների հարազատներն են։ Գործը վերաբերում է ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովի կողմից հայ զինծառայողներին սպանելուն։ Դիմումատուները Հայաստանի տասը քաղաքացիներ են: Նրանք 1995 թվականին ծնված Էդգար Նարայանի, 1996 թվականին ծնված Էրիկ Աբովյանի և 1990 թվականին ծնված պարոն Շավարշ Մելիքյանի ծնողները, քույրերն ու եղբայրներն են։ Տուժողները եղել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողներ։ 1995 թվականին ծնված Էդգար Նարայանը, 1996 թվականին ծնված Էրիկ Աբովյանը և 1990 թվականին ծնված Շավարշ Մելիքյանը զոհվել են 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող «Բիթլիս» մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս։ Ըստ գործի նյութերի՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովը հատել է սահմանը և առաջացել դեպի «Բիթլիս»։ Ժամը 8։30-ի սահմաններում Նարայանը և Աբովյանը դուրս են եկել «Բիթլիսի» խրամատից՝ զուգարան գնալու և մի քանի տարաներում ջուր հավաքելու համար։ Երկուսն էլ անզեն են եղել։ Կրակոցներ են հնչել, որոնցից հետո պարզվել է, որ սպանվել են Նարայանը և Աբովյանը։ Մարտական դիրքում գտնվող մյուս զինվորներն անմիջապես վազել են կրակոցների ձայնի ուղղությամբ։ Փոխհրաձգություն է եղել, և երրորդ հայ զինվորը՝ Շավարշ Մելիքյանը, սպանվել է։ Ժամանել են հայկական զինված ուժերը, և մեկ ժամ անընդմեջ փոխհրաձգությունից հետո հակառակ կողմից կրակոցները դադարեցվել են։ Երեք հայ զինվորների դիերը հայտնաբերվել են գետնին Գուրբանովի դիակի հետ միասին։ Գուրբանովի դիակի կողքին հայտնաբերվել է ինքնաձիգ, լրացուցիչ պահունակներ և օգտագործված պարկուճներ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ, դեպքի վայրը զննությամբ արձանագրություն է կազմվել։ Բժշկական եզրակացությունները նշում էին, որ երեք զինծառայողները մահացել են կրծքավանդակի և պարանոցի (Նարայան), որովայնի, կրծքավանդակի և աջ ոտքի (Աբովյան) և գլխի (Մելիքյան) հրազենային վնասվածքներից։ 2017 թվականի մայիսի 3-ի հաղորդագրության համաձայն՝ Չինգիզ Գուրբանովի կողմից բերված ինքնաձիգի դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ մահացու կրակոցներն արձակվել են հենց այդ ինքնաձիգից։ Ըստ դիմումատուների, Ադրբեջանը ճանաչել է, որ Գուրբանովն է սպանել հայ զինվորներին։ Այդուհանդերձ, այն չի կատարել սպանությունների հանգամանքների հետաքննություն։  Փոխարենը, պետությունը բարձր է գնահատել նրա  արարքները՝ Չինգիզ Գուրբանովին հետմահու «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում շնորհելով և նրա անունով փողոց անվանակոչելով։ Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 13 (արդյունավետ պաշտպանության իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների վրա՝ դիմումատուները բողոքում են, որ իրենց հարազատները ապօրինի են սպանվել՝ հաշվի առնելով, որ շարունակական զինված հակամարտություն չի եղել։Դիմումատուները նաև պնդում են, որ իրենց հարազատները խտրականության են ենթարկվել իրենց ազգային պատկանելության պատճառով, նշել են, որ  Ադրբեջանը չի կարողացել արդյունավետ հետաքննություն իրականացնել սպանությունների վերաբերյալ:
18:13 - 19 դեկտեմբերի, 2023
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը

Դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:   «Ներկայացված գանգատները վերաբերում էին Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներ Ա․Գյուլումյանի, Հ․ Նազարյանի, Ֆ․ Թոխյանի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հ․Թովմասյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 14-րդ (խտրականության արգելք), 18-րդ (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները) և Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին (սեփականության իրավունք) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումներին։ Մասնավորապես դիմումատուները բողոքել են, որ զրկված են եղել իրենց պաշտոնների վաղաժամկետ դադարեցումը ներպետական մակարդակում վիճարկելու հնարավորությունից, և այդ դադարեցումը եղել է կամայական։   Դիմումատուների գանգատների վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել էր իր առարկությունները՝ պնդելով, որ գանգատն անընդունելի է և տեղի չի ունեցել դիմումատուների իրավունքների որևէ խախտում:  Եվրոպական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ներկայացված գանգատներում բարձրացված պահանջները Կոնվենցիայի տեսանկյունից անընդունելի են ratione materiae՝ Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով: Եվրոպական դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման»,- ասված է հաղորդագրության մեջ:  
15:31 - 07 դեկտեմբերի, 2023
Միջազգային դատարանի հրամանը համընկնում է Ֆրանսիայի դիրքորոշմանը |azatutyun.am|

Միջազգային դատարանի հրամանը համընկնում է Ֆրանսիայի դիրքորոշմանը |azatutyun.am|

azatutyun.am: Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ուղղված հրամանը Լեռնային Ղարաբաղ ցանկացողների վերադարձն ապահովելու և ԼՂ-ում գտնվողների նկատմամբ ուժ չկիրառելու կամ չահաբեկելու մասին համապատասխանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը: «Դատարանը, հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին միջազգային կոնվենցիայի վրա, մինչև վերջնական վճիռը պահանջել է Ադրբեջանից ապահովել, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած ու վերադառնալ ցանկացող անձինք հնարավորություն ունենան դա անել անվտանգ, ազատ և արագ: Դատարանը պահանջել է, որ Ադրբեջանն ապահովի, որպեսզի որևէ մեկը Լեռնային Ղարաբաղում չենթարկվի ուժի կիրառման կամ ահաբեկման, ինչը կստիպեր փախուստի դիմել», - ասված է պաշտոնական Փարիզի հայտարարությունում: Ընդգծելով, որ այդ հրամանն ուժեղացնում է Ֆրանսիայի հետևողական դիրքորոշումը, Փարիզն այդ առիթով հիշեցնում է Միջազգային դատարանին իր աներեր աջակցության և դատարանի որոշումների պարտադիր բնույթի մասին, այդ թվում՝ միջանկյալ միջոցների վերաբերյալ: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն «անհարկի և անընդունելի» է որակել Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը՝ պնդելով, թե պաշտոնական Փարիզը «երկակի չափանիշներ» է կիրառում, «կանխակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ», խառնվել է Միջազգային դատարանի գործերին և սխալ է մեկնաբանել հարցը:
11:56 - 19 նոյեմբերի, 2023
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ

Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից նոյեմբերի 17-ի որոշումը, որը կայացվեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Որոշման մեջ Դատարանը նշել է, որ «Միավորված ազգերի կազմակերպության զեկույցների համաձայն՝ ավելի քան 100,000 հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձինք ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը և հասնել Հայաստանի սահման՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսված գործողությունից հետո»։ Համաձայն Դատարանի՝ այդ գործողությունը «տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության խոցելիության և սոցիալական անկայուն իրավիճակի տևական ազդեցության պայմաններում»։ Ինչպես նշված է Դատարանի որոշման մեջ, «Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի երկարատև խափանումը լրջագույնս ազդել էր այս շրջանի բնակիչների վրա, ինչը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված՝ ազգային և էթնիկ ծագումով հայերի՝ շտապ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխումը Հայաստանի բժշկական հաստատություններ։ Խոչընդոտներ են եղել նաև Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ պատճառ դառնալով սննդի, դեղորայքի և կյանքի փրկող այլ բժշկական պարագաների պակասի»։ Այսպիսով, նոյեմբերի 17-ի որոշմամբ Դատարանը հաստատել է, որ առկա է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։  Որոշման գործառնական մասով, ի հավելումն Ադրբեջանի ստանձնած միակողմանի հանձնառությունների, այդ թվում՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հասանելությունն ապահովելու և ՄԱԿ-ի կողմից ստուգումներ անցկացնելու, մշակութային հուշարձանները, արտեֆակտները և վայրերը պահպանելու և չվնասելու կամ չոչնչացնելու հանձնառությունների, որոնք «պարտադիր իրավական ուժ ունեն և ստեղծում են իրավական պարտավորություններ», նոյեմբերի 17-ի որոշմամբ Դատարանը պարտադրել է Ադրբեջանին՝ «(ա) ​​ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, (բ) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, (գ) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, և ովքեր ցանկանում են մնալ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»:  «պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում»: Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին «ութ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել կիրառված ժամանակավոր միջոցների և Դատարանում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ»։ Այնուհետ, Հայաստանը հնարավորություն կունենա նաև ներկայացնել իր մեկնաբանություններն Ադրբեջանի հաշվետվության վերաբերյալ։ Դատարանի այս որոշմամբ միևնույն ժամանակ վերահաստատվել են 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. փետրվարի 22-ի որոշումներով կիրառված ժամանակավոր միջոցները:  Դատարանի որոշումը նշանակալից է, քանի որ Դատարանի պատմության ընթացքում մեկ դատական վարույթի շրջանակներում որևէ այլ պետության նկատմամբ այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել։ Դա Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում էթնիկ հայերի իրավունքներին անդառնալի վնաս պատճառելու շարունակական վտանգի առկայության ցուցիչ է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի որդեգրած վարքագծով։ Դատարանի այս որոշումը, ինչպես և նախորդ որոշումները, ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ համաձայն միջազգային իրավունքի», - նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
19:01 - 18 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը հավատացնում է, թե պատրաստ է պաշտպանել Ղարաբաղի հայերի իրավունքները
 |azatutyun.am|

Ադրբեջանը հավատացնում է, թե պատրաստ է պաշտպանել Ղարաբաղի հայերի իրավունքները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն արձագանքել է միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը: Ադրբեջանն իր սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։ Արձագանքելով արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշմանն, այդ մասին, ըստ Trend լրատվական գործակալության, նոյեմբերի 17-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: «Դատարանի կողմից նշված միջոցները համահունչ են Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կառավարության արդեն որդեգրած քաղաքականությանը, որը ներառում է մեր հանձնառությունն՝ ապահովելու բոլոր բնակիչների անվտանգությունն, անկախ ազգային կամ էթնիկական պատկանելությունից։ Ադրբեջանը երբեք չի վտարել հայ բնակիչներին։ Ղարաբաղից Հայաստան և այլ երկրներ տեղափոխվելը նրանց որոշումն է՝ չնայած Ադրբեջանի կոչերին՝ չլքել տարածաշրջանը»,- նշվում է հայտարարությունում: Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ողջունում է դատարանի որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և մերժում Հայաստանի պահանջը, որը կասկածի տակ էր դնում Ադրբեջանի վաղուց ճանաչված ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ «Միջազգային դատարանը մերժել և անհիմն է համարել Ղարաբաղի տարածաշրջանից Ադրբեջանի ողջ ռազմական և իրավապահ անձնակազմը դուրս բերելու մասին Հայաստանի անհիմն և ծիծաղելի պահանջը»,- նշում է ԱՀ ԱԳՆ-ն։ Ըստ Trend-ի, Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նշում է նաև, որ միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի հայցը կալանավորված անջատականների վերաբերյալ։
21:05 - 17 նոյեմբերի, 2023
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ-ի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի
 |1lurer.am|

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ-ի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոգյուն ընթերցեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՀՀ ներկայացրած ժամանակավոր միջոց կիրառելու պահանջով Դատարանի կողմից կիրառվող ժամանակավոր միջոցը: Ըստ այդմ.  «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն՝  1. ապահովել, որ այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից և ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողանան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագ: 2. Ապահովել, որ այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում կամ ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, առանց խոչընդոտների և արագորեն: 3. Ապահովել, որ այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի կիրառումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ»: Ջոան Դոնոգյուն նշեց, որ Ադրբեջանը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերը և գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և հավուր պատշաճի հարգանքով վերաբերվել և հիմք ընդունել այդ փաստաթղթերը: «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել Հայաստանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումը և Ադրբեջանի ներկայացուցչի՝ կառավարության անունից ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք հնչեցին հոկտեմբերի 12-ի դատաքննության ժամանակ. դա պետք է անել այս որոշման հրապարակումից հետո 8 շաբաթվա ընթացքում»,- ասաց նա:
19:01 - 17 նոյեմբերի, 2023
Արմեն Ղազարյանը՝ ԼՂ բնակիչներին ճամփորդական անձնագրեր տալու մասով ՄԻԵԴ-ի վճռի մասին
 |1lurer.am|

Արմեն Ղազարյանը՝ ԼՂ բնակիչներին ճամփորդական անձնագրեր տալու մասով ՄԻԵԴ-ի վճռի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին խնդրեց պարզաբանում տալ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ճամփորդական անձնագրեր տալու գործընթացի մասին: «Ինչի՞ մասին է խոսքը, ու կխնդրեմ հատկապես ընդգծել՝ երբ և որ Կառավարության կողմից է եղել հայտնի համաձայնագիրը, որով ԼՂ քաղաքացիներին տրվել են ճամփորդական անձնագրեր»,- հարցրեց Հասմիկ Հակոբյանը: Արմեն Ղազարյանը նախ ընդգծեց՝ ԼՂ-ի բնակիչները ճամփորդական անձնագրեր են ստացել առաջին հերթին իրենց ազատ տեղաշարժի իրավունքն ազատ իրացնելու համար: «Կարող եք նայել ՄԻԵԴ-ի՝ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործը, որտեղ վերաբերելի մասով ուղղակիորեն մեջբերվում է 1999 թվականի փետրվարի 24-ի համաձայնագիրը ՀՀ-ի և ԼՂ-ի միջև, որում նշվում է, որ ՀՀ-ն տրամադրում է իր անձնագրերը ԼՂ բնակիչներին որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիական հավաստում»,- պարզաբանեց Արմեն Ղազարյանը: Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ նույն դատավարության շրջանակում Հայաստանը հատուկ կարծիք է ներկայացրել, ապա խնդրեց տեղեկացնել, թե ՀՀ որ կառավարության կողմից է ստորագրվել այդ համաձայնագիրը: «2015 թվականին է վճիռը տրամադրվել, մի այլ մասով էլ 2017 թվականին է վճիռը տրվել: Երկու մասով է վճիռը տվել ՄԻԵԴ-ը, ըստ այդմ՝ այդ ժամանակահատվածում»,- մանրամասնեց Արմեն Ղազարյանը:
13:13 - 14 նոյեմբերի, 2023