Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Թուրքիան պայքարում  է Սիրիան  մասնատել ցանկացողների դեմ․ Չավուշօղլու
 |tert.am|

Թուրքիան պայքարում է Սիրիան մասնատել ցանկացողների դեմ․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Սիրիայի տարածքային ամբողջականության մասին։ «Սիրիայի մասնատումը կանխելու համար երկիրը պետք է ուժեղ վարչակազմ ունենա: Կամքը, որով հնարավոր կլինի իշխել երկրի յուրաքանչյուր անկյունում, հնարավոր է ձեռք բերել միայն միասնության և համերաշխության միջոցով»,-ասել է նա։   Պատասխանելով հարցին՝ արդյոք ՌԴ-ի հետ մշակվել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողության գրաֆիկը, Չավուշօղլուն նշել է, որ իրենք այլ երկրների հետ օրացույց չեն ստեղծում։ «Իհարկե, մենք միշտ տեղեկացնում ենք այնտեղ գտնվողներին, որպեսզի խուսափենք դժբախտ պատահարներից, երբ սկսում ենք գործողությունը։ Ի վերջո, մեր նպատակը տարածքն ահաբեկիչներից մաքրելն է։ Մենք այդ գործողությունն անում ենք Սիրիայում, որպեսզի նրանց ազատենք ահաբեկիչներից, որոնք հարձակվում են մեզ վրա և ունեն անջատողական պլաններասել է նա։      
10:10 - 12 օգոստոսի, 2022
«Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում»․ Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները
 |tert.am|

«Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում»․ Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները |tert.am|

tert.am: Սոչիում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի բանակցությունները, որը թուրք առաջնորդի խոսքով, կարող է «նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում»։ Պուտինն ընդգծել է «Թուրքական հոսք» նախաձեռնության կարևորության մասին։ Հանդիպման սկզբում երկու երկրների առաջնորդները քննարկել են ուկրաինական ցորենի արտահանման, «Թուրքական հոսք» նախագծի, Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ «Թուրքիան ու Ռուսաստանը մեծ ներդրում են ունեցել իրադրության կարգավորման գործում»,-խոսելով Սիրիայի մասին՝ ասել է Վլադիմիր Պուտինը։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
18:52 - 05 օգոստոսի, 2022
Վահրամ Դումանյանը Սիրիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ-սիրիական համագործակցության հետագա զարգացումը

Վահրամ Դումանյանը Սիրիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ-սիրիական համագործակցության հետագա զարգացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նորա Արիսյանին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Նախարարը կարևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական կապերը: Այդ համատեքստում Վահրամ Դումանյանը ցավով փաստել է, որ որոշ հանգամանքներով պայմանավորված՝ երկու երկրների միջև նախատեսվելիք համագործակցության փաստաթղթերի ստորագրման գործընթացը դանդաղել է՝ վերահաստատելով այն վերսկսելու անհրաժեշտությունը: Նախարարն առաջարկել է դիտարկել փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, մասնավորապես վերսկսել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2022-2027 թթ. համար համագործակցության մասին» ծրագրի ստորագրման համար սահմանված գործընթացը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2023-2025 թթ. համագործակցության մասին» ծրագիրը ստորագրելու հնարավորությանը: Նախարարը կարևորել է Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժնի գործունեությունը և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև առաջարկել է դիտարկել ՀՀ քաղաքացիների համար Հալեպի համալսարանում արաբերենի ուսուցումը վերսկսելու հնարավորությունը: Վահրամ Դումանյանը դեսպանին առաջարկել է զարգացնել ՀՀ բուհերում արաբագիտության ամբիոնների և Սիրիայի Արաբական Հանրապետության բուհերում հայագիտության ամբիոնների գործունեությունը և փոխգործակցությունը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ ՀՀ բուհերում ներկայում սովորում են Սիրիայի 282 քաղաքացիներ, որոնցից 270-ը ազգությամբ հայեր են: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև 2020 թվականին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական մշակութային ժառանգության հետագա պահպանության հարցերին՝ ընդգծելով, որ պետք է ջանքեր չխնայել, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական պատմական հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց: Դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ իր պաշտոնավարումը համընկել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ, որի շրջանակում նախատեսվում են մի շարք կարևոր միջոցառումներ: Նա վերահաստատել է ՀՀ-ի և Սիրիայի միջև համագործակցության խորացման և նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների վրա: Դեսպանը շեշտել է, որ մեծապես գնահատում է հայկական մշակույթը՝ հույս հայտնելով, որ հայ արվեստագետներն իրենց փորձառությամբ կկիսվեն սիրիացի գործընկերների հետ: Նորա Արիսյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ ԵՊՀ-ում արաբագիտության զարգացման և Սիրիայում հայ ուսանողների կրթության կազմակերպման հարցերին: Դեսպանը կարևորել է նաև երկու երկրների միջև գիտության ոլորտում համագործակցությունը և դասախոսների ու գիտնականների փոխադարձ այցերի կազմակերպումը: Վահրամ Դումանյանը դեսպանին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայանալիք STARMUS FESTIVAL VI միջազգային փառատոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել էր Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների զարգացումը:
17:05 - 05 օգոստոսի, 2022
Չավուշօղլուն ՌԴ-ին ու ԱՄՆ-ին մեղադրել է «Սիրիայի հարցով իրենց խոստումները չկատարելու» համար

 |factor.am|

Չավուշօղլուն ՌԴ-ին ու ԱՄՆ-ին մեղադրել է «Սիրիայի հարցով իրենց խոստումները չկատարելու» համար |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կատարել իրենց խոստումները Սիրիայի մասով, գրում են թուրքական լրատվամիջոցները։ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց խոստումները չկատարեցին։ 2019թ-ին ԱՄՆ-ի հետ բանակցություններ ենք վարել ու հայտարարություն արել։ Ռուսաստանի հետ Սոչիում պայմանավորվածություն ձեռք բերել։ Երկուսն էլ ահաբեկիչներին պետք է մաքրեին տարածքից։  Քանի որ չեն հեռացրել, ԱՄՆ-ն շարունակում է  զենքով աջակցել նրանց։  Դուք ցանկանում ենք բաժանե՞լ Սիրիան, թե մեր դեմ եք։ ԱՄՆ-ն պետք է բացատրություն տա»,- ասել է Չավուշօղլուն թուրքական tv100-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ երկու երկրները «անկեղծ չեն ահաբեկչության դեմ պայքարում և օգտագործում են PKK-ն և YPG-ն»: «Ինչ էլ ուրիշներն ասեն, մեր պարտքն է վերացնել մեր երկրին սպառնացող վտանգը։ Սա նաև քաղաքական նշանակություն ունի, քանի այս գործողությունը կարևոր է Սիրիայի տարածքային ամբողջականության համար»,-ասել է Չավուշօղլուն։ Նշենք, որ Թուրքիան ցանկանում է նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում։ 
15:52 - 27 հուլիսի, 2022
ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում գործողություններ սկսելու Թուրքիայի սպառնալիքից

 |armenpress.am|

ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում գործողություններ սկսելու Թուրքիայի սպառնալիքից |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից նոր ռազմական գործողությունը կարող է վտանգի ենթարկել խաղաղ բնակիչներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու սպառնալիքներից», - ասել է ԱԱԾ խոսնակը։ Քիբրին հավելել է, որ Թուրքիայի այդ քայլը կարող է վտանգի ենթարկել նաև ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունը: «Մենք շարունակում ենք հավատալ, որ նման գործողությունը, ըստ էության, ապակայունացնող կլինի, և այն կարող է վտանգի ենթարկել այնտեղի խաղաղ բնակչությանը, ինչպես նաև, անկեղծ ասած, ԻՊ-ի (Իսլամական պետություն) դեմ (ԱՄՆ-ի գլխավորած.-խմբ) կոալիցիայի գործողությունը»,- ընդգծել է Քիրբին։
15:13 - 25 հուլիսի, 2022
Իրանի հոգեւոր առաջնորդն Էրդողանին նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողություն սկսելուց

 |armenpress.am|

Իրանի հոգեւոր առաջնորդն Էրդողանին նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողություն սկսելուց |armenpress.am|

armenpress.am: Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ զրույցում Անկարային նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելուց: «Այդ մտադրությունն իրոք վնաս կպատճառի թե՛ Սիրիային, թե՛ Թուրքիային, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանին»,- ասել է Խամենեին, որի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։ «Սիրիական հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, եւ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պետք է այդ խնդիրը լուծեն բանակցությունների միջոցով»,- նշել է նա: Հուլիսի 2-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել է, որ փորձում է «մտացածին պատրվակով արդարացնել պատրաստվող ներխուժումը Սրիայի տարածք»: Նրա խոսքով՝ Անկարայի գործողություններն իրենցից ներկայացնում են «միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության, ինչպես նաեւ բարիդրացիության սկզբունքների կոպիտ խախտում»: Ավելի վաղ էրդողանը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են նոր անդրսահմանային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Թել Ռիֆաթում եւ Մանբիջում, իսկ այնուհետեւ ռազմական գործողությունները, նրա խոսքով, կընդգրկեն Այն էլ Արաբը եւ Այն Իսսան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:14 - 19 հուլիսի, 2022
Թեհրանը կտրականապես դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը. Աբդոլլահիան
 |1lurer.am|

Թեհրանը կտրականապես դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը. Աբդոլլահիան |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա, որի ընթացքում բանակցություններ կվարի նախագահ Բաշար Ասադի և իր պաշտոնակից Ֆեյսալ Միկդադի հետ: Դամասկոսի օդանավակայանում Աբդոլլահիանը լրագրողներին հայտնել է, որ Թեհրանը ձգտում է բարելավել հարաբերությունները Սիրիայի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատման ճանապարհով: «Մեր խնդիրն այն է, որ թույլ չտանք ճգնաժամի առաջացում և փորձենք շարժվել դեպի խաղաղություն, կայունություն և անվտանգություն՝ հաղթահարելով երկու պետությունների միջև առկա տարաձայնությունները, որոնք սերտ հարաբերությւոններ ունեն Իրանի հետ»,- ասել է դիվանագետը: Ինչպես ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը, Թեհրանում ըմբռնումով են մոտենում Սիրիայի հյուսիսում իրավիճակի հետ կապված Թուրքիայի մտահոգություններին: «Սակայն մենք կտրականապես դեմ ենք ռազմական գործողության անցկացմանը և կփորձենք հարցը կարգավորել դիվանագիտական միջոցներով»,- նշել է Աբդոլլահիանը:
17:49 - 02 հուլիսի, 2022
Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման պատճառով

Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման պատճառով

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման պատճառով, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Սիրիայի այս որոշումը։ «Մեր դիրքորոշումը հստակ է․ մենք առավելագույնս կոշտ ենք արձագաքում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու ցանկացած փորձի և ազգային շահերն ենք պաշտպանում բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝դիվանագիտական ճակատում», - ընդգծել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Ուկրաինական կողմը նաև Սիրիայի դեմ առևտրային էմբարգոյի սահմանման գործընթաց է սկսում, պատժամիջոցներ կսահմանվեն նաև սիրիացի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Սիրիան ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին հայտարարել է երեկ՝ հունիսի 29-ին։ Նորա Վանյան
18:25 - 30 հունիսի, 2022
Էրդողանը հայտնել է Բայդենի հետ հեռախոսազրույցի մասին

 |factor.am|

Էրդողանը հայտնել է Բայդենի հետ հեռախոսազրույցի մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայի օդանավակայանում՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, գրում է «Անադոլու» գործակալությունը։ «Ջո Բայդենը ցանկություն է հայտնել այս գիշեր կամ վաղը կրկին զրույց ունենալ։ Ես չեմ բացառել նման հանդիպումը»,- ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև երկխոսության օրակարգի հիմնական թեմաներից մեկը մնում է Թուրքիայի կողմից F-16 ինքնաթիռների գնման և այդ տեսակի ինքնաթիռների արդիականացման հարցը, որոնք Թուրքիան արդեն ունի։ Բացի այդ, նա նաև քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում։ «Եթե Թուրքիան և ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ են, ապա ինչպե՞ս է ամբողջ զենքը մատակարարվում PYD-ին»,- ասել է Էրդողանը։
15:03 - 28 հունիսի, 2022
SADA Cup. Հայաստանի հավաքականը պարտվեց 2 միավորի տարբերությամբ |sport.news.am|

SADA Cup. Հայաստանի հավաքականը պարտվեց 2 միավորի տարբերությամբ |sport.news.am|

sport.news.am: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը երրորդ հանդիպումն անցկացրեց: Հունիսի 26-ին NBA մարզիչ Ռեքս Քալամյանի գլխավորած Հայաստանի հավաքականը մրցեց Սիրիայի հավաքականի հետ եւ գերլարված պայքարում պարտվեց 57:59 հաշվով:  Հայաստան - Սիրիա հանդիպմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիզյանը, որի խորհրդանշական նետումով մեկնարկեց հանդիպումը:  Առաջին քառորդի մեկնարկային վայրկյաններին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ավագ Ալբերտ Թադեւոսյանը: Ռեքս Կալամյանի գլխավորությամբ ազգային հավաքականի թիմը քառորդն անցկացրեց մեծ առավելությամբ, հաշվի մեջ հետ թողնելով մրցակցին, բայց քառորդի վերջին րոպեներին սիրիացիները երեք միավորանոց նետումներով առաջ անցան հաշվի մեջ: Մրցակիցները գնացին հանգստի 23:20 հաշվով՝ Սիրիայի հավաքականի առավելությամբ: Երկրորդ քառորդում Հայաստանի հավաքականն ավելի շատ էր տիրում գնդակին եւ գրոհներ իրականացնում: Սիրիայի հավաքականը կոպիտ էր խաղում, ինչի արդյունքում տարբեր խախտումների պատճառով մրցավարի նշանակած տուգանայինների եւ մի քանի երեք միավորանոց նետումների շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակիցները գնացին մեծ ընդմիջման 33:27 հաշվով՝ Հայաստանի հավաքականի առավելությամբ: Երրորդ քառորդը գերլարված ստացվեց: Երկու թիմերը ավելացրեցին ճնշումը: Լարված պայքարում երրորդ քառորդում Հայաստանի հավաքականը մեկ միավորով հետ մնաց՝ 45:46 հաշվով պարտվելով Սիրիայի թիմին:    Չորրորդ քառորդում Հայաստանի հավաքականին չհաջողվեց առավելություն ստանալ Սիրիայի նկատմամբ եւ երկու միավորի տարբերությամբ Հայաստանը պարտություն կրեց 57:59 հաշվով: Հայաստան - Սիրիա հանդիպամը չէր մասնակցում Անդրե Սփայթ Մկրչտյանը: Նախորդ՝ Հայաստան - Իրան հանդիպման լավագույն խաղացողը թիմի ելույթին հետեւում եւ երկրպագում էր պահեստայինների նստարանից:   Սա Հայաստանի վերջին խաղն էր SADA Cup-ում: Հաղթող դարձավ Իրանի հավաքականը։ Հայաստանի թիմը գրավեց երկրորդ տեղը։ Հունիսի 23-ից Երեւանում անցկացված բասկետբոլի միջազգային մրցաշարում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմն անցկացրեց երեք հանդիպում: Մեկնարկային խաղում 94:59 հաշվով հաղթեց «Թիմ ԱՄՆ»-ին, երկրորդ խաղում՝ 77:73 հաշվով հաղթանակ տարավ Իրանի հավաքականի նկատմամբ: SADA Cup-ին մասնակցում էր 4 թիմ՝ Հայաստան, Սիրիա, Իրան եւ «Թիմ ԱՄՆ»: Հայաստանի հավաքականը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ հունիսի 27-ին կմեկնի Մալթա, որտեղ հունիսի 28-ից հուլիսի 3-ը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
19:46 - 26 հունիսի, 2022
Ռուսաստանը հուսով է, որ կկարողանա Թուրքիային համոզել Սիրիայում նոր ռազմական գործողություն չանցկացնել
 |tert.am|

Ռուսաստանը հուսով է, որ կկարողանա Թուրքիային համոզել Սիրիայում նոր ռազմական գործողություն չանցկացնել |tert.am|

tert.am: Ռուսաստանը շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ՝ կապված այս երկրի կողմից Սիրիայում ծրագրված ռազմական գործողության հետ և հույս ունի քաղաքական և դիվանագիտական միջոցներով համոզել Անկարային՝ հրաժարվել այն իրականացնելու ծրագրից: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։«Մենք դրա հույս ունենք»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին առ այն, թե հնարավո՞ր է Թուրքիային համոզել հրաժարվել Սիրիայում ծրագրվող գործողությունից։ «Մենք շարունակում ենք երկկողմ շփումները թուրք գործընկերների հետ, մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ»,- հավելել է Բոգդանովը։ Երկուշաբթի ավելի վաղ TGRT հեռուստաալիքը հայտնել էր, որ թուրքական բանակը լիովին պատրաստ է Սիրիայում անդրսահմանային գործողություն սկսելու և այն սկսելու հրամանի է սպասում։ Ինչպես հայտնի է, Թուրքիան պատրաստվում է Սիրիայում  ռազմական գործողության, որն ուղղված է լինելու Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ:
17:29 - 20 հունիսի, 2022