tert.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ես հիմնադրեցինք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովը՝ երկու երկրների շահերից ելնելով համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մեր ամուր գործընկերության միջոցով է, որ մենք կարող ենք օգնել կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն և բարգավաճում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։
comment.count (0)