civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացումը «չափազանց կարևոր իրադարձություն» է համարում։
«Անվտանգային ոլորտում մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը։ Այն, ինչը վավերացրել է ԱԺ-ն, չափազանց կարևոր իրադարձություն էր։ Մենք արձանագրել ենք Հայաստանի լեգիտիմ տարածքների սահմանազատման սկզբունքները և դրանք պետք է կյանքի կոչվեն։ Եվ ՀՀ ներսում, և դրսում կլինեն տեսակետներ՝ մեր ռազմավարությունից շեղելու համար, մենք դրանից չենք շեղվելու, բայց լսելու ենք բոլոր փաստարկները»,- հոկտեմբերի 23-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։
Մինչ կանոնակարգի հաստատումը Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատումը ևս, վարչապետի գնահատմամբ՝ «շատ մեծ և լուրջ հաջողություն է անվտանգային ոլորտում»։
«Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է։ Եվ մենք այս իրադրությունը ուզում ենք ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»,- նշել է նա։
comment.count (0)