azatutyun.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է ուկրաինացիներին ցուցաբերել ձմռան համար անհրաժեշտ ամբողջ օգնությունը։
«Մեր աջակցությունը Ուկրաինային և ուկրաինացիներին մնում է անփոփոխ: Ես դա պարզ ասացի նախագահ Զելենսկուն այսօր, երբ մենք խոսեցինք հեռախոսով, և ես հասկացրեցի նրան, որ մենք կհոգանք, որ նրանք ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձմռան համար՝ այնքան, որքան անհրաժեշտ կլինի», - գիշերը Թվիթերում գրել է Թրյուդոն։
Երեկոյան ուղերձում Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադայի իշխանություններին աջակցության համար և ասել, որ Թրյուդոյի հետ զրույցը չորրորդ միջազգային զանգն է, որ նա կատարել է տարվա սկզբից։ Ուկրաինայի նախագահն արդեն հասցրել է շփվել նաև Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի վարչապետների հետ։
comment.count (0)