Մոսկվան Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. Գալուզին |azatutyun.am|
13:41 - 10 փետրվարի, 2024

Մոսկվան Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. Գալուզին |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։

Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լիազորությունների երկարաձգմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- հավելել է փոխնախարարը։

Գալուզինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին նրանց ցանկության դեպքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել