Անդրանիկ Թևանյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է սեպտեմբերի 19-ին զանգվածային անկարգություններին առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, որ առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից, ապա տեղափոխվել Քննչական կոմիտե, ազատ է արձակվել։
comment.count (0)