Աննա Դանիբեկյան

Աննա Դանիբեկյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը։

Ծնվել է 1978 թվականին Երեւան քաղաքում:

1997 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը՝ իրավաբան- իրավագետի որակավորմամբ: 2005 թվականին Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում հանձնել է պետական քննություններ եւ ստացել նշված համալսարանի պետական նմուշի դիպլոմ՝ դիպլոմավորված մասնագետի, իրավագետի որակավորմամբ:

2009-2014թթ. հանդիսացել է հայցորդ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի քրեական եւ քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-063» մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1997-1999թթ. աշխատել է «Ավիս» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու: 1999-2004թթ. աշխատել է «Դողագործ» ՓԲԸ-ում (Երեւանի ավտոդողերի գործարան)՝ որպես իրավաբանական բաժնի իրավախորհրդատու: 2003-2007թթ. աշխատել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան, 2007-2008թթ.՝ որպես իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, 2008-2015թթ.՝ որպես իրավաբանական ծառայության պետի տեղակալ:

2006 թվականից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած մի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը: Նրանք երեկոյան մոտեցել են դատավոր Դանիբեկյանին՝ պարբերաբար հարցնելով՝ արդյոք նա կա՞ Նիկոլ Փաշինյանի նշած «վնգստացող դատավորների ցանկում»:

Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց |armtimes.com|

Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Դանիբեկյանը նշեց, որ միջնորդություն է ստացել Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից՝ նիստը հետաձգելու մասին, քանի որ վերջինս գտնվում է արձակուրդում: Դիմելով Գևորգյանին՝ դատավորը նշեց, որ նրա մյուս պաշտպանը՝ Վարդգես Գևորգյանը նույնպես ներգրավված է այս գործում, և հետաքրքրվեց, թե ինչու ասյօր նա չի ներկայացել դատական նիստին: Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ այն ժամանակ դեռ ՍԴ-ի որոշումը չկար ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով, իսկ հիմա այլ գործ է քննվում, և նա նպատակահարմար չի գտնում, որ Վարդգես Գևորգյանը ներկայանա այս նիստերին: Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ նորմալ չէ, երբ նախօրոք օր է դատարանը որոշում, իսկ պաշտպանական կողմի պաշտպանը արձակուրդ է գնում այդ օրերին. «Բացակայությունը հարգելի չէ և խոսում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ունենալու մասին»: Գործով մյուս ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ հիշեցրեց, որ ՍԴ-ի դիմումի հրապարակումից հետո հրավիրված դատական նիստին էլ ներկա չէին դատախազները. Վարդևանյանը նշեց, որ արձակուրդ գնալու մեջ ոչ մի արտառոց չկա, բոլորն էլ իրավունք ունեն արձակուրդ գնալու: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:54 - 25 մայիսի,2021
Քոչարյանի և մյուսների գործը մտավ դատաքննության փուլ. պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը |armtimes.com|

Քոչարյանի և մյուսների գործը մտավ դատաքննության փուլ. պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը |armtimes.com|

armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Մոտ 2,5 տարի տևած դատական նիստերից հետո այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ անցում է կատարվում դատաքննության փուլ: Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու՝ մինչև ՍԴ-ի կողմից որոշման հրապարակումը. «Որովհետև ՍԴ-ն կարող է միջնորդություն ներկայացնել և 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչել»: Մեժլումյանը հայտարարեց, որ ինքը բացարկ է հայտնում դատավոր Աննա Դանիբեկյանին. «Դուք ուղղորդված եք գործում»: Դատարանի դատաքննության փուլ անցնելու որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ հեռանում են նիստերի դահլիճից. «Սա նման է կրկեսի»,- ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Աննա Դանիբեկյանն էլ ընգծեց, որ Քոչարյանի պաշտպանները լքել են նիստերի դահլիճն առանց դատարանի թույլտվության. «Նրանց բացակայությամբ դատական նիստը չի կարող շարունակվել: Հետևաբար, այն հետաձգվում է»: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
14:44 - 23 մարտի,2021
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանի ներկա չլինելու պատճառով |armenpress.am|

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանի ներկա չլինելու պատճառով |armenpress.am|

armenpress.am:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ պետք է մասնակցեր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ գործով նշանակված նիստին։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ հաջորդ նիստին դատարանը կանդրադառնա Էրիկ Ալեքսանյանի վարքագծի հարցին։ Մեղադրող կողմը Ալեքսանյանի բացակայության մեջ չարամտության տարրեր գտավ` ասելով, որ սա ամբողջ պաշտպանական կողմի վարքագիծն է: Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող տեղի ունենալ առանց պաշտպանի ներկայության, այսօրվա նիստը հետաձգվեց մինչև մարտի 2-ը՝ ժամը 13:00:
15:01 - 23 փետրվարի,2021
Յուրի Խաչատուրովը գլխապտույտ, ճնշում ուներ. դատական նիստը հետաձգվեց
 |1lurer.am|

Յուրի Խաչատուրովը գլխապտույտ, ճնշում ուներ. դատական նիստը հետաձգվեց |1lurer.am|

1lurer.am: Դատարանում Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատթարացել է, հրավիրվել է շտապօգնություն: Այդ մասին «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստում հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ նշելով, որ ընդմիջումը հենց այդ պատճառով է երկար տևել:  Դատավորը հետաքրքրվեց Խաչատուրովի ինքնազգացողությամբ, խնդրեց տեղեկություններ փոխանցել: Խաչատուրովն ասաց, որ իրեն վատ է զգացել դեռևս դատական նիստից առաջ: Հաջորդ հարցին՝ կարո՞ղ եք մնալ դատական նիստին, պատասխանեց, որ կարող է, եթե դրա անհրաժեշտությունը կա՝ հավելելով, որ քունը տանում է: «Գլխապտույտ ունեմ, ճնշումս բարձր է, այս պահին՝ 175/100»,- ասաց Խաչատուրովը:  Աննա Դանիբեկյանը նշեց, որ, հաշվի առնելով, որ նման տեղեկություն փոխանցվել է նաև Շտապօգնության բժշկի կողմից, ուստի այս պայմաններում հնարավոր չէ շարունակել դատական նիստը: Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 23-ին՝ ժամը 13.00-ին:    
15:03 - 16 փետրվարի,2021
Դատավորը մերժեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը |1lurer.am|

Դատավորը մերժեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը |1lurer.am|

1lurer.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալներից Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, որին միացել էին մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս: Որոշումը ենթակա չէ բողոքարկման: «Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին։ Հիշեցնենք՝ Գևորգյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել երեկվա դատական նիստում: Սակայն մեղադրող դատախազներն առարկել էին՝ ընդգծելով, որ 18 ամիս գտնվում են դատաքննության նախապատրաստության փուլում, և որ պաշտպանական կողմից իրավունքի չարաշահում է տեղի ունենում: Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել էր, թե նման միջնորդությունները ծառայեցվում են բացառապես ոչ դատավարական նպատակների՝ դատական նիստերը որևէ ձև տապալելու և գործընթացն այս իրավիճակում բերելու համար:
12:39 - 03 փետրվարի,2021
Մարտի 1-ի գործով տուժողների կարգավիճակը չի դադարեցվի. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
 |armtimes.com|

Մարտի 1-ի գործով տուժողների կարգավիճակը չի դադարեցվի. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի դատարան ուղարկված գործով տուժողի իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների դատավարական այդ կարգավիճակները չեն դադարեցվի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, լսելով կողմերին եւ խորհրդակցելով տեղում՝ քիչ առաջ որոշեց մերժել պաշտպանական կողմի այդ միջնորդությունը հիմնազուրկ լինելու պատճառաբանությամբ։ Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի վկայակոչած այն հանգամանքին, որ Մարտի 1-ի քրեական գործով տուժողները որպես այդպիսին տուժող ճանաչված չեն անջատված մասի, այսինքն՝ այս քրեական գործի շրջանակում, դատարանն արձագրեց, որ նշված անձինք ճանաչվել են տուժող այն քրեական գործի շրջանակում, որից անջատվել է սույն քրեական գործը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որեւէ նորմ չի պահանջում, որ պայմանականորեն ասված մայր քրեական գործից մաս անջատելուց հետո մայր գործով կարգավիճակ ունեցող անձանց այդ կարգավիճակը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ պետք է վերահաստատվի անջատված գործի շրջանակում կամ նոր որոշում պետք է կայացվի։ Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի վկայակոչած այն փաստարկներին, որ սույն քրեական գործով տուժողները որպես այդպիսին ոչնչով չեն տարբերվում մայր քրեական գործով տուժող ճանաչված, բայց այստեղ չդատակոչված տուժողներից, դատարանն արձանագրեց, որ նշված հանգամանքները դուրս են սույն քրեական գործի շրջանակներից՝ հաշվի առնելով, որ դատարանը չի կարող գնահատական տալ այլ քրեական գործով քննության առարկա հանդիսացող իրադարձություններին եւ իրավասու չէ անդրադառնալու այլ քրեական գործով որպես տուժող հանդես եկող անձանց համապատասխան կարգավիճակ ձեռքբերելու հիմքերին՝ հաշվի առնելով, որ նրանք սույն գործով որեւէ կարգավիճակ չունեն։ Վերոնշյալի հիման վրա դատավոր Աննա Դանիբեկյանը եզրակացրեց, որ չունի հիմքեր տուժողների եւ նրանց իրավահաջորդների կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ․ «Միաժամանակ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործով ամբաստանյալներին մեղսագրվող ենթադրյալ արարքները, դրանց ենթադրյալ հետեւանքները, այդ թվում՝ տուժողների կրած վնասները, բնույթը, աստիճանը, պատճառական կապը ենթադրյալ գործողությունների հետ, հանդիսանում են սույն քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքներ, այսինքն՝ պետք է հերքվեն կամ հաստատվեն դատաքննության փուլում, հետեւաբար պաշտպանության կողմը զրկված չէ հետագայում նման միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից»,- ասաց դատավորը։ Ավելի մանրամասն՝ Armtimes.com-ում։
15:40 - 08 սեպտեմբերի,2020
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունը կքննվի դռնփակ
 |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունը կքննվի դռնփակ |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի մի հատվածն անցկացնել դռնփակ։ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը նշեց, որ ցանկանում են ներկայացնել իրենց պաշտպանյալի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը, որի քննությունը դատարանն օգոստոսի 4-ին հետաձգել էր՝ հաշվի առնելով, որ բացակայում են Էական հանգամանքների վերաբերյալ որոշակի տվյալներ։ Պաշտպանը նշեց, որ իրենք պատրաստ են այժմ ներկայացնել այն տվյալները, որ անհրաժեշտ էին դատարանին՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Վարդեւանյանը միաժամանակ խնդրեց դարձյալ դռնփակ ռեժիմում պարզաբանել, թե ինչու են անհրաժեշտ համարում միջնորդությունը քննարկել դռնփակ կարգով։ Դատավորը դատավարությանը ներկա գտնվող անձանց խնդրեց լքել նիստերի դահլիճը։
15:33 - 08 սեպտեմբերի,2020
ԲԴԽ-ն բավարարել է Աննա Դանիբեկյանի դիմումը և որոշել ևս 6 ամսով երկարաձգել նրա անուն–ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու ժամկետը
 |tert.am|

ԲԴԽ-ն բավարարել է Աննա Դանիբեկյանի դիմումը և որոշել ևս 6 ամսով երկարաձգել նրա անուն–ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու ժամկետը |tert.am|

tert.am: Բարձրագույն դատական խորհուրդը օրերս բավարարել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը և որոշել ևս վեց ամսով երկարաձգել նրա անուն–ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու ժամկետը։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ որոշումից։ Նման որոշման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող առանձնակի բարդության գործերի քննությունն ավարտված չլինելու հանգամանքը, ինչպես նաև հաշվի է առնվել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը։ Նշենք, որ արդեն մեկ տարի է՝ Աննա Դանիբեկյանի վարույթում է քննվում Մարտի մեկի գործով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը, որը շուրջ 80 հատոր է։
19:36 - 17 օգոստոսի,2020
Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը |factor.am|

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը։ Դատարանը սա պատճառաբանեց այն հանգամանքով, որ պաշտպանները հրաժարվեցին կալանքի տակ դրված գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել։ Դատավորը նշեց, որ միջնորդության քննարկումը տեղի կունենա դատաքննության փուլում։ Այս որոշումից հետո պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց․ «Այսինքն՝  դատարանը չի բացառում, որ իր իսկ կողմից կայացրած որոշումն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են, կարող է մնալ ուժի մեջ»։ Ավելին՝ stardoll.com-ում։
14:51 - 04 օգոստոսի,2020
Դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի համար քրեական գործով նոր թարգմանիչ ներգրավվեց



 |armtimes.com|

Դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի համար քրեական գործով նոր թարգմանիչ ներգրավվեց |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ Մարտի 1-ի գործով դատական նիստը։ Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը, քննելով պաշտպանական եւ տուժող կողմի միջնորդությունները, որոշեց հետաձգել դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդության լուծումը, իսկ դատախազներին ներկայացված բացարկի միջնորդությունը՝ մերժել: Այսօրվա նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ Կառավարության համապատասխան որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ՝ կապված թարգմանչի՝ դատական նիստում ներգրավվման հետ․ այսուհետ թարգմանիչը պետք է ներգրավվի Դատական դեպարտամենտի միջոցով, ինչպես եղել է նախկինում, եւ թարգմանիչը պետք է լինի մրցույթին հաղթած կազմակերպությունից։ Դանիբեկյանը հայտնեց, որ դա հաշվի առնելով՝ որոշում է կայացրել նոր թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ եւ թարգմանիչ Վարդուհի Շահինյանին խնդրեց մոտենալ ամբիոնին եւ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական գործունեության վերաբերյալ։ Դատավորը թարգմանչին նախազգուշացրեց, որ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
15:44 - 28 հուլիսի,2020
Դատարանը Յուրի Խաչատուրովին թույլ չտվեց Վրաստան մեկնել |lragir.am|

Դատարանը Յուրի Խաչատուրովին թույլ չտվեց Վրաստան մեկնել |lragir.am|

lragir.am: Դատարանը Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատրոովին չթույլատրեց հատել Հայաստանի սահմանը։ Այսօրվա դատական նիստում Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրեց դատարանին ուղղված իրենց դիմումը, որով խնդրում էին թույլատրել Խաչատուրովին երկու օրով լքել Հայաստանը՝ մեկնելով Վրաստան՝ իր ծննդավայր։ Ըստ պաշտպանի՝ օգոստոսի մեկից վրացական կողմը սահմանափակումները հանելու է, և կա հնարավորություն, որ Խաչատուրովը կարող է օգոստոսի մեկից հետո մեկնել Վրաստան և պարտադիր մեկուսացման կանոններին չենթարկվել։ «Պարոն Խաչատուրովի՝ ՀՀ–ում չլինելու պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվի, նա ընդամնեը երկու օրով է բացակայելու Հայաստանից, հեռախոսահամարը հասանելի է լինելու»,- ասաց փաստաբանը։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ այս պահին հայտնի է միայն գործող հետևյալ կարգը, ըստ որի՝ ՀՀ ժամանելուց հետո բոլոր անձինք 14 օր պետք է մեկուսանան։ Նույնը կարող է լինել նաև Վրաստան մեկնելու դեպքում։ Այսինքն՝ կարող է իրավիճակ ստեղծվել, որ Խաչատուրովի բացակայությունը կտևի մոտ մեկ ամիս, ինչի հետևանքով դատական նիստերը կհետաձգվեն։ «Ուստի, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Յուրի Խաչատուրովին լքել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Դանիբեկյանը։
14:17 - 28 հուլիսի,2020
Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների լուծումը |armenpress.am|

Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների լուծումը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանների միջնորդության հարցի լուծումը, որը վերաբերում էր դատարանում հարցաքննության համար վկաների ցուցակում մի շարք անձանց ներառմանը։ «Դատարանը գտնում է, որ միջնորդությունների լուծումը պետք է հետաձգել մինչև գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը»,- նշել է դատավորը։ Նախորդ դատական նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատարան հրավիրել 2008 թվականի մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ. փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել էր, որ պաշտպանական կողմն այդ միջնորդությունը կարող է ներկայացնել հետագայում, քանի որ այժմ գործը չի գտնվում ապացույցների հետազոտման փուլում։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միացավ Պետրոս Պետրոսյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունը դեռևս չի հրապարակվել, բացի այդ, դատավարական առումով սույն դատարանում պատկերացում չի կազմվել, թե որ հանգամանքները հերքելու կամ հաստատելու համար է պաշտպանական կողմը ցանկանում, որ այդ անձինք հրավիրվեն դատարան։
15:17 - 21 հուլիսի,2020