Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցածի մեջ ուկրաինական հետքը. Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն
 |tert.am|

Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցածի մեջ ուկրաինական հետքը. Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն |tert.am|

tert.am: Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ ուկրաինական հետքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ինչպես ավելի վաղ նշել էր Բորտնիկովը, պատվիրատուին դեռ չեն պարզել, բայց ԱԴԾ-ում տեսնում են, թե ով է կազմակերպել հարձակումը եւ հավաքագրել կատարողներին։ Նրա խոսքով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր արևմտյան հատուկ ծառայություններին և Ուկրաինային՝ Ռուսաստանում իրավիճակը ցնցելու և հասարակության մեջ խուճապ սերմանելու համար: Հիշեցնենք, որ Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան «Պիկնիկ» խմբի համերգից առաջ։ Զինված անձինք ներխուժել են համալիր, կրակել մարդկանց, ինչի արդյունքում հրդել է բռնկվել շենքում։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 139, վիրավորվել՝ 182 մարդ։
19:51 - 26 մարտի, 2024
Ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են ՌԴ-ում ահաբեկչության իրականացմանը. Բորտնիկով
 |1lurer.am|

Ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են ՌԴ-ում ահաբեկչության իրականացմանը. Բորտնիկով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչության իրականացմանը: Նրա խոսքով՝ ահաբեկիչներին սպասում էին ուկրաինական կողմում: Միևնույն ժամանակ, Բորտնիկովի խոսքով՝ «Կրոկուսում» ահաբեկչության պատվիրատուն դեռ հայտնի չէ: Պաշտոնյան կարծիք է հայտնել, որ ահաբեկչության նպատակն էր սասանել իրավիճակը Ռուսաստանի ներսում: Նրա խոսքով՝ ՌԴ-ում ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է: Բորտնիկովը նշել է, որ ուկրաինացի զինյալները պատրռդաստություն են անցել Մերձավոր Արևելքում: Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պետք է ճանաչել ահաբեկչական կազմակերպություն: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ վստահություն է հայտնել, որ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան: Ուկրաինական կողմը հերքել է ցանկացած մեղադրանք:
16:55 - 26 մարտի, 2024
Մակրոն․ «Ֆրանսիայում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող մի շարք հարձակումներ են կանխվել»
 |azatutyun.am|

Մակրոն․ «Ֆրանսիայում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող մի շարք հարձակումներ են կանխվել» |azatutyun.am|

azatutyun.am: Վերջին շրջանում Ֆրանսիայում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող մի շարք հարձակումներ են կանխվել», - այսօր, ֆրանսիական Գվիանա կատարած այցի ընթացքում հայտարարել է Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ինքը վստահ է, որ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած հարձակման հետևում «Իսլամական պետությունն» է։ «Մոսկվայի կողմից Ուկրաինային այս հարձակումների համար մեղադրելը ցինիկ և ոչ արդյունավետ պահվածք է», - հայտարարում է Մակրոնը։ Նրա խոսքով՝ Crocus-ում տեղի ունեցած հարձակումից հետո Փարիզը ահաբեկչության դեմ պայքարի հարցում Մոսկվային «ծավալուն օգնություն է» առաջարկել։ Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է 137 զոհի և 152 վիրավորի մասին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։ Ընդհանուր 11 մարդ է ձերբակալվել։ Այսօր հաղորդվեց, որ ձորբակալվածներից հարձակման մեջ անմիջականորեն կասկածվող 4 անձինք կալանավորվել են։
16:30 - 25 մարտի, 2024
Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նախնական տվյալներով մահացել է 40, տուժել ավելի քան 100 մարդ

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նախնական տվյալներով մահացել է 40, տուժել ավելի քան 100 մարդ

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում, նախնական տվյալներով, մահացել է 40 մարդ, տուժել ավելի քան 100-ը: Հատուկ ծառայություններն անցկացնում են օպերատիվ փրկարարական գործողություններ, ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները` ահաբեկչության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար; Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» -ում  հնչել են կրակոցներ, որից հետո նետվել են նռնակներ։ Արդյունքում շենքում հրդեհ է բռնկվել։   Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։ Հրդեհը մարելու համար օգտագործվում է ավիացիա   Ականատեսներից մեկը լարգրողներին պատմել է, որ ահաբեկիչները մտել են դահլիճ և սկսել ուղիղ կրակ բացել մարդկանց ուղղությամբ, ինչպես նաև օգտագործել նռնակներ։   Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ  շաբաթ և կիրակի օրերին քաղաքում նախատեսված բոլոր մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումները կչեղարկվեն։   Մի շարք երկրների ղեկավարներ արդեն ցավակցություններ են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։    Մասնավորապես Սպիտակ տունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։ ԱՄՆ-ն տեղի ունեցածն անվանել է սարսափելի հարձակում և հայտնել, որ փորձում են ավելի շատ տեղեկություններ ստանալ կատարվածի մասին։ ԱՄՆ ԱԱԽ Ջոն Կիրբին հայտարարել է, որ  Առայժմ որևէ նշան չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված են տեղի ունեցածում։ 
23:19 - 22 մարտի, 2024
Ուկրաինայում հայտնել են ռուսական ուժերի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունների մասին |armenpress.am|

Ուկրաինայում հայտնել են ռուսական ուժերի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են իրականացրել երկրի էներգետիկ համակարգի վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նախարար Գերման Գալուշչենկոն հայտնել է, որ հարվածների նպատակն էր «առաջացնել երկրի էներգահամակարգի աշխատանքի խափանում»։ Ըստ պաշտոնյայի՝ վնասվել են էլեկտրաէներգիայի բաշխման համակարգեր երկրի տարբեր մարզերում։ Մի շարք շրջաններում անջատվել է էլեկտրական հոսանքը։ Իր հերթին Ուկրաինայի Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահը հայտնել է, որ գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտներ։ Զապորոժիեի իշխանություններն էլ հայտնել են հրթիռային ութ հարվածների մասին։ Պայթյունների և գնդակոծությունների մասին հայտնել են նաև Խարկովի իշխանությունները։ Հաղորդվում է էլեկտրամատակարարման խափանումների մասին։
11:13 - 22 մարտի, 2024
Պուտինի պարտությունը ժողովրդավարության համար կյանքի ու մահվան հարց է. Զելենսկի
 |tert.am|

Պուտինի պարտությունը ժողովրդավարության համար կյանքի ու մահվան հարց է. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի դեմ ռազմական դիմակայությունում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պարտությունը կյանքի ու մահվան հարց է համայն ժողովրդավարական աշխարհի համար։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ երբ Պուտինը պարտվի, ժողովրդավարական աշխարհը «գալիք սերնդի համար լավ հեռանկար կունենա»։ «Մենք պետք է տոկուն լինենք տարբեր մարտահրավերների առաջ, որպեսզի հաղթահարենք Պուտինին և չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ Արևմուտքի ուժի վերաբերյալ կասկածներն օգնեն այս խելագարին», - ընդգծել է Զելենսկին։ Նա հավելել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ «Ես երախտապարտ եմ մեր ազգին և ժողովրդին Ամերիկայի աջակցության համար, և կենսական նշանակություն ունի, որ ամերիկյան ղեկավարությունը հաստատակամ մնա միջազգային իրավունքի գերակայությունը պաշտպանելու գործում», - ասել է Ուկրաինայի նախագահը։ Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Ուկրաինային պարտվել։ Նա վստահեցրել էր, որ դաշնակիցները ուղիներ են փնտրում Ուկրաինային անխափան օգնություն ցուցաբերելու համար։
09:37 - 21 մարտի, 2024
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
 |armenpress.am|

«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար։ Բրյուսելում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին՝ մարտի 18-ին, Միշելը Euractiv կայքում հրապարակել է հոդված՝ «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի» խորագրով։ Շառլ Միշելը հոդվածը սկսում է՝ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին պատմելով։ «Հեռախոսով լսելով Վլադիմիր Զելենսկիի մռայլ ձայնը․ «Ռումբերն ընկնում են մեզ վրա, սա լայնածավալ ներխուժում է», ես հասկացա, որ այդ պահին ամբողջ անվտանգության համակարգը, որ գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդմիշտ փոխվել է։ ԵՄ-ն նույնպես դրա հետ միասին պետք է արագ փոխվի», - գրում է Միշելը: Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելում է, որ պատերազմի մեկնարկից երկու տարի անց «պարզ է դարձել, որ Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայում, ինչպես 10 տարի առաջ կանգ չի առել Ղրիմում»։ «Ռուսաստանը շարունակում է ապակայունացնող մարտավարությունը Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արևմտյան Բալկաններում և նույնիսկ աֆրիկյան մարցամաքում», - գրում է նա։ Միշելը նաև գրում է, որ համարժեք արձագանք չտալու դեպքում Եվրոպան կարող է լինել հաջորդը։ «Եթե ​​մենք ԵՄ-ի պատասխանը ճիշտ չկազմակերպենք և Ուկրաինային բավարար օգնություն չտրամադրենք Ռուսաստանին կանգնեցնելու համար, ապա մենք հաջորդը կլինենք», - հավելում է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ Այս առումով Միշելը Եվրոպային առաջարկում է վերանայել իր մոտեցումը տնտեսության նկատմամբ և առաջնահերթություն տալ պաշտպանական խնդիրներին՝ անցնելով «պատերազմի տնտեսության» ռեժիմի։ «Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար: Մենք այլևս չենք կարող հույս դնել ուրիշների վրա կամ կախված լինել ԱՄՆ-ում կամ որևէ այլ վայրում ընտրությունների արդյունքներից», - նշում է Շառլ Միշելը՝ հավանաբար, արձագանքելով ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, որը նշել էր, որ ընտրվելու դեպքում չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք պաշտպանությանը չեն ուղղում անհրաժեշտ գումարը։
10:51 - 19 մարտի, 2024
Ըստ Կիևի՝ գիշերը ռուսական կողմը հարվածել է Ուկրաինային, Մոսկվան ևս հաղորդում է հարվածների մասին
 |azatutyun.am|

Ըստ Կիևի՝ գիշերը ռուսական կողմը հարվածել է Ուկրաինային, Մոսկվան ևս հաղորդում է հարվածների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի լույս 15-ի գիշերը ռուսական կողմը «Շահեդ» տեսակի 27 անօդաչուներով և 8 հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինային, հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Ըստ Կիևի՝ «Շահեդ»-ներ ոչնչացվել են, սակայն հրթիռներ խոցելու մասին ուկրաինական կողմը տեղեկություն չի հրապարակել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հաղորդել է, որ ՀՕՊ-ը 5 անօդաչու և 2 հրթիռ վնասազերծել է Բելգորոդի և Կալուգայի և ևս 2 անօդաչու՝ Լիպեցկի օդային տարածքում: Այսօր առավոտյան Բելգորոդի շրջանը վերստին հրթիռակոծվել է, մի շարք շենքեր վնասվել են, տուժածների մասին տեղեկություն չկա, սակայն ընտրատեղամասերից մեկում, որտեղ քաղաքացիները մասնակցել են նախագահական ընտրություններին, քվեարկությունը միառժամանակ դադարեցվել է:
13:49 - 15 մարտի, 2024
Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի․ Մակրոն
 |azatutyun.am|

Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում։ Երկու տարի մենք օգնել ենք Ուկրաինային։ Եթե իրավիճակը վատանա, պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի վրա», - TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ պարզաբանելով իր ավելի վաղ արած հայտարարությունը Ուկրաինա զորք ուղարկելու հեռանկարի մասին։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է՝ Ուկրաինայում պատերազմ է, որը էկզիստենցիալ նշանակություն ունի Եվրոպայի և Ֆրանսիայի համար: Մակրոնն ընդգծել է՝ Ֆրանսիան տուժում է գազի, հացահատիկի գների և իրար հաջորդող տնտեսական շղթաների խզումների հետևանքներով և եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, ըստ Ֆրանսիայի նախագահի, «Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի։ «Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմում, բայց պետք է հստակ հայտարարենք՝ չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի։ 2024-ի սկիզբը պետք է նոր սկիզբ լինի», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ կոչ անելով շարունակել օգնել Ուկրաինային։ «Հարկավոր է կոալիցիա ստեղծել՝ հրթիռներ և զինամթերք մատակարարելու համար», - նշել է Ֆրանսիայի նախագահը․ - «Եթե Ռուսաստանը հաղթի, ֆրանսիացիների կյանքը կփոխվի. Եվրոպայում այլևս անվտանգություն չի լինի»։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրները կարող են ապագայում զորքեր ուղարկել Ուկրաինա: Օրեր անց Ֆրանսիայի իշխանությունները պարզաբանել են, որ արևմտյան զորքը չպետք է անմիջականորեն ներգրավվի ռազմական գործողություններում: Եվրոպական մի շարք պետություններ և Միացյալ Նահանգները մերժել են Ուկրաինա բանակ ուղարկելու գաղափարը:
11:06 - 15 մարտի, 2024
«ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ».  Լեհաստանի ԱԳ նախարար
 |azatutyun.am|

«ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ». Լեհաստանի ԱԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: «ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ»,- հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին երկրի խորհրդարանում՝ Սեյմում, քննարկումների ընթացքում՝ ժամեր անց իր այս հայտարարությունը տարածելով նաև սոցցանցերում գրառման տեսքով։ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, թե «գնահատում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի պահվածքը, որն առաջինն էր, որ չէր բացառել Դաշինքի ուժերի հնարավոր տեղակայումը Ուկրաինայի տարածքում»։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկն էլ հայտարարել էր, որ Լեհաստանը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա:    
16:27 - 09 մարտի, 2024