Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ

Դա միլիոնավոր մարդկանց կամքն է. Պուտինը հայտնել է, որ համաձայնագրեր կստորագրվեն ՌԴ կազմ 4 նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ

Դա միլիոնավոր մարդկանց կամքն է. Պուտինը հայտնել է, որ համաձայնագրեր կստորագրվեն ՌԴ կազմ 4 նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ելույթի ժամանակ հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ կազմ ներառման մասին:Պուտինի խոսքով՝ մարդիկ հանրաքվեներով միանշանակ ընտրություն են կատարել, ըստ այդմ՝ համաձայնագրեր կստորագրվեն Ռուսաստանի Դաշնության կազմ չորս նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ:«Դա միլիոնավոր մարդկանց կամքն է»,- ընդգծել է Պուտինը:Նրա խոսքով՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հավերժ ՌԴ քաղաքացիներն են դառնում: «Մենք կապահովենք ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անվտանգությունը, կօգնենք վերականգնել ենթակառուցվածքները: Ռուսաստանը երբեք չի դավաճանի ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչներին»,- ասել է Պուտինը:Նշենք, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ղեկավարները ժամանել են Կրեմլ՝ Ռուսաստանին միանալու մասին համաձայնագրեր ստորագրելու:
16:39 - 30 սեպտեմբերի, 2022
Պուտինը ստորագրել է Խերսոնը և Զապորոժիեն անկախ տարածքներ ճանաչելու մասին հրամանագրերը |tert.am|

Պուտինը ստորագրել է Խերսոնը և Զապորոժիեն անկախ տարածքներ ճանաչելու մասին հրամանագրերը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու հրամանագիր է ստորագրել Խերսոնի և Զապորոժիեի մարզերը որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին։ Փաստաթղթերում պետության ղեկավարը վկայակոչում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը, գրում է rg.ru-ն։Հրամանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից։Սեպտեմբերի 23-ից 27-ը ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցի շուրջ հանրաքվեներ են անցկացվել։ ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է մարդկանց 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում՝ 93,11 տոկոսը։Պուտինը սեպտեմբերի 30-ին Կրեմլում կմասնակցի Ռուսաստանին նոր տարածքների միացման մասին պայմանագրերի ստորագրման արարողությանը:
11:02 - 30 սեպտեմբերի, 2022
Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչների մեծամասնությունը կողմ է քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելուն

Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչների մեծամասնությունը կողմ է քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելուն

Քվեաթերթիկների ամբողջական հաշվարկից հետո Զապորոժիեի շրջանի բնակիչների 93,11%-ը, Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության 98,42%%-ը, Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 99,23%ը ու Խերսոնի մարզի 87,05%-ը կողմ է քվեարկել ՌԴ կազմ մտնելուն։ Այս մասին գրում է ТАСС-ը։ Ընտրատեղամասերի փակվելուց հետո Ինքնահռչակ ԼԺՀ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ հանրաքվեին մասնակցությունը, հաշվի առնելով ՌԴ ընտրատեղամասերը, կազմել է 94,15%, ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 1 662 607 ընտրող։ Զապորոժիեի շրջանում մասնակցությունը կազմել է 85%, քվեարկությանը մասնակցել է 541 093 մարդ։ Ինքնահռչակ ԴԺՀ-ում հանրաքվեին մասնակցությունը կազմել է 97,51% կամ 2,131,207 մարդ, Խերսոնի շրջանում՝ 78,86%, քվեարկել է 571,001 մարդ։
10:59 - 28 սեպտեմբերի, 2022
Հանրաքվեների դրական ելքի դեպքում՝ ՌԴ-ն Դոնբասը և այլ տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը կդիտարկի որպես հարձակում իր հողերի վրա. Կրեմլ
 |tert.am|

Հանրաքվեների դրական ելքի դեպքում՝ ՌԴ-ն Դոնբասը և այլ տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը կդիտարկի որպես հարձակում իր հողերի վրա. Կրեմլ |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով այսօր Դոնբասում և Ուկրաինայի՝ ներկայում ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեների անցկացմանը, ասել է.«Դոնբասը և այլ տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը Ռուսաստանի Դաշնությունը, հանրաքվեների դրական ելքի դեպքում, կդիտարկի որպես հարձակում իր հողերի վրա»:Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Պեսկովն ասել է, որ Դոնբասում հանրաքվեների անցկացման անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով:«Դոնբասի և այլ ազատագրված տարածքների՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի գործընթացը  արագ տեղի կունենա», - ասել է Պեսկովը:Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում (ԴԺՀ և ԼԺՀ), ինչպես նաև Խերսոնի մարզում և Զապորոժիեի մարզի՝ ներկայում ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնությանը որպես սուբյեկտներ միանալու հարցով հանրաքվեների քվեարկությունը։ Բոլոր չորս մարզերում այն կանցկացվի մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ։Անհապաղ հանրաքվե անցկացնելու հարցը բարձրացվել է շաբաթվա սկզբին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հանրային պալատների կողմից: Երկուշաբթի նրանք այս պահանջն ուղղել են հանրապետությունների ղեկավարներին։ Ամսաթվերը նշանակվել են երեքշաբթի, խորհրդարանները միաձայն ընդունել են հանրաքվեների մասին օրենքները, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովները՝ հաստատել քվեարկության կարգը։Նման քվեարկություն կազմակերպելու պահանջին երեքշաբթի միացել են Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները։Չորեքշաբթի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ասել է, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը, որը նրանք կընդունեն հանրաքվեներով։
14:57 - 23 սեպտեմբերի, 2022
Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում, Զապորոժիեում մեկնարկում են ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեները |tert.am|

Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում, Զապորոժիեում մեկնարկում են ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեները |tert.am|

tert.am: Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում (ԴԺՀ և ԼԺՀ), ինչպես նաև Խերսոնի մարզում և Զապորոժիեի մարզի՝ ներկայում ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կմեկնարկի Ռուսաստանի Դաշնությանը որպես սուբյեկտներ միանալու հարցով հանրաքվեների քվեարկությունը։ Բոլոր չորս մարզերում այն կանցկացվի մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, գրում է ՏԱՍՍ-ը։Անհապաղ հանրաքվե անցկացնելու հարցը բարձրացվել է շաբաթվա սկզբին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հանրային պալատների կողմից: Երկուշաբթի նրանք այս պահանջն ուղղել են հանրապետությունների ղեկավարներին։ Ամսաթվերը նշանակվել են երեքշաբթի, խորհրդարանները միաձայն ընդունել են հանրաքվեների մասին օրենքները, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովները՝ հաստատել քվեարկության կարգը։Նման քվեարկություն կազմակերպելու պահանջին երեքշաբթի միացել են Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները։
09:58 - 23 սեպտեմբերի, 2022
Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը․ Պուտին

Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը․ Պուտին

«Իմ ելույթի թեման Դոնբասում տիրող իրավիճակն է և «հատուկ ռազմական գործողության» (Ուկրաինայում պատերազմը ՌԴ-ն այսպես է անվանում- խմբ․) ընթացքը՝ այն ազատագրելու նեոնացիստական ​​ռեժիմից, որը Ուկրաինայում իշխանությունը զավթել էր 2014 թվականին զինված հեղաշրջման արդյունքում»։ Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձի ժամանակ։ Նա ելույթի սկզբում, մասնավորապես նշեց․ «Ես այսօր դիմում եմ ձեզ՝ մեր երկրի բոլոր քաղաքացիներին, տարբեր սերնդի, տարիքի և ազգության մարդկանց, մեր մեծ հայրենիքի ժողովրդին, բոլոր նրանց, ում միավորում է պատմական մեծ Ռուսաստանը, զինվորներին և սպաներին, կամավորներին, որ այժմ կռվում են առաջնագծում, մարտական ​​դիրքում են, մեր եղբայրներին ու քույրերին՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (Ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ- խմբ․), Խերսոնի և Զապորոժիեի շրջանների և նեոնացիստական ​​ռեժիմից ազատագրված այլ շրջանների բնակիչներին։ Խոսքը լինելու է Ռուսաստանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար անհրաժեշտ, հրատապ քայլերի, սեփական ապագան որոշելու մեր հայրենակիցների ցանկության և կամքի սատարման ու արևմտյան էլիտաների մի մասի ագրեսիվ քաղաքականության մասին, որոնք ամբողջ ուժով ձգտում են պահպանել իրենց տիրապետությունը, և դրա համար փորձում են արգելափակել, ճնշել ինքնիշխան զարգացման ցանկացած կենտրոն, որպեսզի շարունակեն կոպտորեն պարտադրել իրենց կամքը այլ երկրներին և ժողովուրդներին, տարածել իրենց պսևդոարժեքները։ Այս Արեւմուտքի նպատակը մեր երկիրը թուլացնելն է, պառակտելն ու վերջիվերջո ոչնչացնելը։ Նրանք արդեն ուղղակիորեն ասում են, որ 1991 թվականին կարողացան պառակտել Խորհրդային Միությունը, իսկ հիմա եկել է հենց Ռուսաստանի ժամանակը, որ այն պետք է բաժանվի միմյանց հետ մահացու թշնամական հարաբերություն ունեցող շրջանների ու նահանգների։ Եվ նման ծրագրեր նրանք վաղուց են սկսել տարածել։ Նրանք խրախուսում էին միջազգային ահաբեկիչների խմբերին Կովկասում, նպաստում ՆԱՏՕ-ի հարձակողական ենթակառուցվածքի տեղակայումը մեր սահմաններին մոտ։ Նրանք իրենց զենքն են դարձրել տոտալ ռուսաֆոբիան՝ այդ թվում տասնամյակներ շարունակ նպատակաուղղված ատելություն սերմանելով Ռուսաստանի նկատմամբ, հատկապես Ուկրաինայում, որին նախապատրաստում էին՝ դարձնելու հակառուսական հենակետ, իսկ ուկրաինացի ժողովրդին վերածեցին թնդանոթի մսի և գցեցին պատերազմի մեջ մեր դեմ՝ անձազերծելով այն՝ այս պատերազմը, դեռ 2014 թվականին՝ օգտագործելով զինված ուժերը խաղաղ բնակչության դեմ, կազմակերպելով ցեղասպանություն, շրջափակում, տեռոր այն մարդկանց դեմ, որոնք հրաժարվեցին ճանաչել Ուկրաինայում հեղաշրջման արդյունքում իշխանության եկածներին։ Եվ այն բանից հետո, երբ Կիևի ներկայիս վարչակարգը փաստացի հրապարակավ հրաժարվեց Դոնբասի խնդրի խաղաղ լուծումից և, ավելին, հայտարարեց միջուկային զենքի մասին իր հավակնությունների մասին, միանգամայն պարզ դարձավ, որ նոր հաջորդ, ինչպես նախկինում երկու անգամ էր տեղի ունեցել, լայնածավալ հարձակումը Դոնբասի ուղղությամբ անխուսափելի է։ Եվ հետո, նույնքան անխուսափելի, հարձակում կլիներ ռուսական Ղրիմի վրա՝ Ռուսաստանի վրա։ Այս առումով կանխարգելիչ ռազմական գործողության մասին որոշումը միանգամայն անհրաժեշտ էր և միակ հնարավորը։ Նրա հիմնական նպատակները՝ Դոնբասի ողջ տարածքի ազատագրումը, եղել և մնում են անփոփոխ։ [Ինքնահռչակ] Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունն արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է նեոնացիստներից։ [Ինքնահռչակ] Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում մարտերը շարունակվում են։ Այստեղ ութ տարի շարունակ Կիևի օկուպացիոն ռեժիմը ստեղծել է երկարաժամկետ ամրությունների խոր էշելոնացված գիծ: Նրանց ճակատային հարձակումը կհանգեցներ մեծ կորուստների, ուստի մեր ստորաբաժանումները, ինչպես նաև Դոնբասի հանրապետությունների զորամասերը, գործում են համակարգված, գրագետ, օգտագործում են տեխնիկա, պաշտպանում անձնակազմը և քայլ առ քայլ ազատագրում Դոնեցկի հողը, նեոնացիստներից մաքրում են քաղաքներն ու ավանները, օգնում այն մարդկանց, որոնց Կիևի ռեժիմը դարձրել է պատանդ, կենդանի վահան: Ինչպես գիտեք, հատուկ ռազմական ​​գործողությանը մասնակցում են պայմանագրով ծառայող պրոֆեսիոնալ զինծառայողները։ Նրանց հետ ուս ուսի կռվում են նաև կամավորական ջոկատները՝ տարբեր ազգերի, մասնագիտությունների, տարիքի մարդիկ, որոնք իսկական հայրենասերներ են։ Սրտի կանչով նրանք ելան ի պաշտպանություն Ռուսաստանի և Դոնբասի»։ Այնուհետև Պուտինը ասաց, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը։ Նշենք, որ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանությունները, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների վարչակազմերը որոշել են հանրաքվեներ անցկացնել որպես Դաշնության սուբյեկտ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ։ Այս բոլոր տարածքներում քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ից 27-ը։
11:38 - 21 սեպտեմբերի, 2022
Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման պատճառով

Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման պատճառով

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման պատճառով, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Սիրիայի այս որոշումը։ «Մեր դիրքորոշումը հստակ է․ մենք առավելագույնս կոշտ ենք արձագաքում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու ցանկացած փորձի և ազգային շահերն ենք պաշտպանում բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝դիվանագիտական ճակատում», - ընդգծել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Ուկրաինական կողմը նաև Սիրիայի դեմ առևտրային էմբարգոյի սահմանման գործընթաց է սկսում, պատժամիջոցներ կսահմանվեն նաև սիրիացի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Սիրիան ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին հայտարարել է երեկ՝ հունիսի 29-ին։ Նորա Վանյան
18:25 - 30 հունիսի, 2022
Կրեմլը չի բացառում, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները կարող են մահապատժի դատապարտվել

Կրեմլը չի բացառում, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները կարող են մահապատժի դատապարտվել

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող նշել ԱՄՆ երկու քաղաքացիների գտնվելու վայրը, որոնք գերեվարվել են Դոնբասի ռազմական գործողությունների գոտում, քանի որ այդպիսի տեղեկություններ չունի։ Նա հավելել է նաև, որ ամերիկացիներին կարող են մահապատժի դատապարտել, գրում է «Ինտերֆաքսը»։ «Խոսքը վարձկանների մասին է, որոնք սպառնացել են մեր ռուսաստանցի զինծառայողների կյանքին։ Եվ ոչ միայն մեր, այլև ԴԺՀ և ԼԺՀ զինծառայողների։ Հետևաբար, նրանք մեղադրվում են դրա համար՝ վարձկանության», - ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ «նրանց վրա ոչ մի կերպ չի կարող և չի տարածվում Ժնևի կոնվենցիան»։ Այն հարցին, թե արդյո՞ք այդ երկու ամերիկացիներին մահապատիժ է սպառնում, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է․ «Այո, մենք ոչինչ չենք կարող բացառել, քանի որ դա դատարանի որոշումն է, և երբեք դա չենք մեկնաբանում, առավել ևս իրավունք չունենք միջամտելու դատարանի որոշմանը»։ Ավելի վաղ ինքնահռչակ ԴԺՀ ուժային կառույցներում «Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել էր, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները Դոնեցկի մեկուսարանում են։   Նորա Վանյան
16:27 - 21 հունիսի, 2022
Ուկրաինան Դոնբասում օրական մինչև 1000 զոհ և վիրավոր ունի. Զելենսկու խորհրդական
 |tert.am|

Ուկրաինան Դոնբասում օրական մինչև 1000 զոհ և վիրավոր ունի. Զելենսկու խորհրդական |tert.am|

tert.am: Մինչև 1000 ուկրաինացի զինվոր ամեն օր սպանվում և վիրավորվում է արևելյան Ուկրաինայի Դոնբասի շրջանում, նրանցից միջինը 200-500-ը զոհվում է, մյուսները՝ վիրավորվում, ամերիկյան Axios պորտալին ասել է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 1-ին ասել էր, որ օրական 60-100 ուկրաինացի զինվոր է սպանվում, քանի որ Ռուսաստանը ուժեղացրել է Դոնբասի հարձակումը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այդ թիվը զգալիորեն աճել է, ըստ Դավիթ Արախամիայի, որը ղեկավարում է Ուկրաինայի բանակցությունները Ռուսաստանի հետ և Զելենսկու մերձավոր խորհրդականներից մեկն է։Ուկրաինան բանակ է հավաքագրել մեկ միլիոն մարդ և ունի ևս երկու միլիոն հավաքագրելու հնարավորություն, ասել է Արախամիան, ուստի այն ունի ռեսուրսներ, որպեսզի շարունակի պայքարը Դոնբասում, որտեղ Ռուսաստանը աստիճանաբար տարածքներ է նվաճում: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:20 - 16 հունիսի, 2022
ՌԴ-ն պատրաստ է լսել Լոնդոնի դիրքորոշումը ԴԺՀ-ում մահապատժի դատապարտվածների վերաբերյալ․ Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է լսել Լոնդոնի դիրքորոշումը ԴԺՀ-ում մահապատժի դատապարտվածների վերաբերյալ․ Պեսկով

Բրիտանական իշխանությունը Ռուսաստանին չի դիմել ԴԺՀ-ում մահապատժի դատապարտված երկու բրիտանացիների հարցով, քանի որ ՌԴ-ն կապ չունի կայացված վճռի հետ, կարծում է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի լսել Մեծ Բրտանիայի իշխանության դիրքորոշումն այս հարցում, հայտնում է «Կոմրսանտը»։ «Պետք է դիմել այն երկրին, որը կայացրել է վճիռը, դա Ռուսաստանը չէ։ Իհարկե, ամեն ինչ կախված է Լոնդոնի դիմելուց։ Եվ ես վստահ եմ, որ ռուսական կողմը  պատրաստ կլինի լսել նրան»,— ասել է Պեսկովը։ Հունիսի 9-ին ինքնահռչակ ԴԺՀ դատարանը մահապատժի է դատապարտել Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Շոն Փիներին և Էյդեն Ասլինին, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Բրահիմ Սաադունին, որոնք Ուկրաինայի կողմից մասնակցել են պատերազմին։ Նրանք մեղավոր են ճանաչվել «վարձկանության, իշխանության բռնազավթման, մի խումբ անձանց կողմից հանցագործության կատարման և ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով պատրաստություն անցնելու» համար։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմը, բրիտանական կողմը մահապատժի ենթարկվածներին ազատ արձակելու շուրջ բանակցությունների հարցում նախապատվությունը տալիս է Ուկրաինային, այլ ոչ թե Ռուսաստանին, որի հետ Մեծ Բրիտանիան «կանոնավոր փոխգործակցություն չունի»։ Այսօր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի թագավորության քաղաքացիները խուսափեն գնդակահարությունից։   Նորա Վանյան  
15:47 - 14 հունիսի, 2022
ԴԺՀ ղեկավարը հայտարարել է, որ դատապարտված օտարերկրացիներին ներում շնորհելու հիմքեր չկան

ԴԺՀ ղեկավարը հայտարարել է, որ դատապարտված օտարերկրացիներին ներում շնորհելու հիմքեր չկան

Ինքնահռչակ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինն այսօր լրագրողներին հայտարարել է, որ մահապատժի դատապարտված օտարերկրացիներին ներում շնորհելու հիմքեր չի տեսնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախևառաջ, ես պետք է առաջնորդվեմ այն դատական վճռով, որը կայացվել է։ Դատելով այն հոդվածներից, այն իրավախախտումների բնույթից, որոնք նրանք կատարել են, ես հիմքեր, նախադրյալներ չեմ տեսնում, որ ներման մասին այդպիսի որոշմամբ հանդես գամ», - ասել է Պուշիլինը։ ԴԺՀ Գերագույն դատարանը հունիսի 9-ին մահապատժի էր դատապարտել երեք օտարերկրացիների, որոնք պատերազմին մասնակցել են Ուկրաինայի կողմից։ Դատարանն այդպիսի վճիռ էր կայացրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ 48-ամյա Շոն Փիների և 28-ամյա Էյդեն Էսլինի, ինչպես նաև Մարոկկոյի 21-ամյա քաղաքացի Բրահիմ Սաադունի դեմ։ Մահապատիժը պետք է իրականացվի գնդակահարման միջոցով։ Բոլոր երեքը մեղադրվում էին ԴԺՀ Քրեական օրենսգրքի «Իշխանության բռնազավթում կամ իշխանության բռնի պահպանում» և «Վարձկանություն» հոդվածներով։ Դատապարտվածների փաստաբաններից մեկն ասել էր, որ, ըստ ամենայնի, օտարերկրացիները ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինին կխնդրեն ներում շնորհել իրենց։   Նորա Վանյան  
16:11 - 12 հունիսի, 2022