ՌԴ ԱԳՆ

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։  Այս մասին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ռուս լրագրողի հարցին, թե պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ձգտում է ԵՄ անդամակցության, սակայն Հայաստանի առևտրաշրջանառությունը հիմնականում Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ է, և այդ պարագայում ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ ինտեգրումը։  «Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, հետևաբար հարցը, որ կարող էր ծագել նման զարգացումների պարագայում, տեղին չէ ու չեմ կարող դատողություններ անել»,– հայտարարել է Արարատ Միրզոյանը։   ՀՀ կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել ԵՄ անդամակցության գործընթացի սկսելու մասին օրենքի նախագծին։  Մեկնաբանելով Հայաստանի կառավարության նման որոշումը՝ Ռուսաստանում հայտարարել են, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: 
16:18 - 21 մայիսի, 2025
Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում․ Լավրով |armenpress.am|

Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում․ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։  Այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ։  «Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մենք շահագրգռված ենք նաև Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքների ու համայնքների, շրջանների ու մարզերի միջև եղբայրական կապերի խորացմամբ»,– ասել է Լավրովը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը բացելու ժամկետների վերաբերյալ:  Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023 թվականի սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:
16:07 - 21 մայիսի, 2025
Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է |armenpress.am|

Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անմիջապես արձագանքել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է և շեշտում՝ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են միմյանցից։   Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ «Արմենպրես» լրատվական  գործակալության թղթակիցը ՌԴ ԱԳ նախարարին հարցրեց, թե ինչու Ռուսաստանը համարժեք չարձագանքեց ու չկատարեց իր պայմանագրային պարտավորություններն այն պայմաններում, երբ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին հարձակվել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ թիրախավորելով Ջերմուկ քաղաքը։  Ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարարը նշեց՝ չգիտի, թե լրագրողը ինչ նկատի ունի՝ համարժեք արձագանք ասելով, սակայն վստահեցրեց, որ Ռուսաստանն անմիջապես է արձագանքել, որը բխել է ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ պայմանագրային պարտավորություններից։  «Ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք՝ համարժեք արձագանք ասելով։ Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ մեր պայմանագրային պարտավորություններից, եղավ անմիջապես։ ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելությունը իրավիճակին ծանոթանալու համար ուղևորվեց դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց կոնկրետ և պրակտիկ առաջարկություններով, որ պետք է ՀԱՊԿ-ի դիտորդների առաքելություն ուղարկել այնտեղ՝ իրավիճակը կայունացնելու համար։ Այդ հարցը նույն տարվա հոկտեմբերին քննարկվեց Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում, դրանից առաջ դրա վրա աշխատում էին ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, նրանք էին խմբագրում առաջարկները, որոնք ներկայացվել էին ՀԱՊԿ քարտուղարության կողմից։ Ի վերջո, մենք հասանք կոնսենսուսի ամբողջ տեքստի վերաբերյալ, և այն ներկայացվեց պետությունների ղեկավարների քննարկմանը, բայց տարբեր պատճառներով հայկական կողմն առաջարկեց հետաձգել համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Մենք տվեցինք մեր համաձայնությունը, իսկ որոշ ժամանակ անց հայտարարվեց ԵՄ առաքելության մասին, իսկ Պրահայում հայտարարվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը որոշվելու է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանի մաս է»,- հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը՝  պնդելով, թե դա իրենց համար անակնկալ է եղել, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից գիտակցաբար դուրս էր թողնվել Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը։ Լավրովը պնդեց, որ այդ ժամանակ ջենթլմենական պայմանավորվածություն կար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ենթակա է երկրների միջև հետագա համաձայնեցման։ «Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Ես չեմ վիճարկում մեր հայ բարեկամների հնարավորությունը քննադատելու այն ժամանակ որևէ մեկի ցուցաբերած դիրքորոշումը, բայց ես նշեցի, թե ինչ ենք մենք արել»,- եզրափակեց ՌԴ ԱԳ նախարարը։  Հակադարձելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շեշտեց, որ սա այն հարցերի է, որտեղ Հայաստանի ու Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են՝ չնայած բազմաթիվ հարցերում կողմերը ունեն փոխըմբռնում և միասնական ընկալում։  «Ես չեմ կարող անմասն մնալ այս չափազանց կարևոր խոսակցությունից։ Սա հենց այն դեպքերից է, երբ մենք՝ երկու երկրներս, բազմաթիվ հարցերում ունենալով փոխըմբռնում և միասնական ընկալում ու մեկնաբանություն, միաժամանակ ունենք հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները։  Ջերմուկի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է, և այդ իրադարձությունն անկյունաքարային է եղել հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում, հետևաբար ես էլ կուզեի կրկին առիթից օգտվել և ներկայացնել Հայաստանի ընկալումներն ու Հայաստանի դիրքորոշումը։ Ես շատ լավ հիշում եմ այդ իրադարձությունները, անձամբ մաս եմ եղել այդ իրադարձությունների։ Մենք հիշում ենք, որ ռուսական կողմը 2022 թվականի օգոստոսին հերթական անգամ միջնորդական առաջարկ ներկայացրեց Հայաստանին և Ադրբեջանին՝ վստահաբար բարի մտադրությունից ելնելով։ Հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկներին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում։ Արդեն օգոստոսի վերջին մենք հասկացանք, որ չկա միասնական դրական որոշում, իսկ սեպտեմբերի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ և Հայաստանի տարածքային ամբողջականության, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը։ Իհարկե, մենք այս մասին տեղյակ պահեցինք Ռուսաստանին՝ որպես երկկողմ դաշնակից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում մեր ռազմական դաշնակիցներին։ Գործողությունները, որոնք դրան հետևեցին, գոհացուցիչ չէին Հայաստանի համար, իսկ արդեն հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 1991 դեկտեմբերից գործող և ստորագրված ընդհանուր ընկալումն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել, որ, Ալմա-Աթայի հռչակագրին միանալով, երկրները՝ մասնավորապես Հայաստանը և Ադրբեջանը, ընդունել են, որ ճանաչում են միմյանց սահմանները և տարածքային մաբողջականությունը Խորհրդային Միության փլուզման գործող սահմանների շրջանակներում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից։ «Այդ թվում՝ հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին։ Հայաստանը չի վիճարկում այս մոտեցումը, կրկին ուզում եմ առիթից օգտվել և ասել, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և բնականաբար, ակնկալում է և ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողսդջականության ճանաչման վերաբերյալ՝ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- եզրափակեց Միրզոյանը։  
15:06 - 21 մայիսի, 2025
Լավրովը Երևանում խոսեց Ուկրաինայի հարցի մասին՝ Մակրոնին մեղադրելով «ՌԴ նկատմամբ ատելություն շնչելու» մեջ

Լավրովը Երևանում խոսեց Ուկրաինայի հարցի մասին՝ Մակրոնին մեղադրելով «ՌԴ նկատմամբ ատելություն շնչելու» մեջ

Աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձավ դիտարկմանը, որ Հայաստանը նաև այլ աղբյուրներից է ռազմամթերք գնում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ ռուսական կողմը դրանում որևէ խնդիր չի տեսնում՝ միաժամանակ նշելով. «Բայց երբ դաշնակիցը հիմնվում է Ֆրանսիայի պես երկրից ռազմական մատակարարումների վրա, որը գլխավորում է թշնամական ճամբարը, և անձամբ նախագահ Մակրոնը և իր բոլոր նախարարները պարզապետս ատելություն են շնչում Ռուսասատանի նկատմամբ՝ համարելով այն միակ խնդիրը Ուկրաինայի հարցով կարգավորման չհասնելու համար:  Բայց իրենք, լուծում ասելով, հասկանում են հրադադար առանց որևէ պայմանների որոշակի ժամկետով, որ կարողանան հանգիստ միջավայրում վերազինել Ուկրաինային, որ Ուկրաինան կարողանա ուժեղացնել պաշտպանական դիրքերը:  Ընդ որում այս կոչերը տարիներ շարունակ եղած այլ դիրքորոշումից հետո են հնչում: ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի անդամները երկար տարիներ պնդում էին, որ բանակցություն չի լինի, քանի դեռ Ուկրաինան չի ստացել ավելի ուժեղ դիրքեր, և քանի դեռ ՌԴ-ն ռազմավարական պարտություն չի կրել: Հետո 180 աստիճան շուռ եկան: Քաղաքական իմաստով Ֆրանսիան հանդես է գալիս որպես թշնամի պետություն, ուստի մեր դաշնակիցները իրենք պետք է որոշեն որտեղից ավելի լավ զենք գնել»,- ասաց Լավրովը:
13:59 - 21 մայիսի, 2025
Ռուսաստանի ԱԳ նախարար. Մենք շահագրգռված ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմամբ
 |news.am|

Ռուսաստանի ԱԳ նախարար. Մենք շահագրգռված ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմամբ |news.am|

news.am: class="ng-star-inserted">Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմամբ։ Այս մասին Հայաստանում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք դրա համար ամուր հիմք ենք համարում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը, որ ձեռք է բերվել 2020-2022 թվականներին։ Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և պատրաստ ենք օգնել բոլոր այն հարցերի լուծմանը, որոնք կարգավորում են պահանջում այս փաստաթղթի լիարժեք ստորագրման համար։ Միշտ կարող եք հույս դնել մեզ վրա տրանսպորտային և տնտեսական հաղորդակցուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործում և այս կապակցությամբ առաջացող մարդասիրական խնդիրների լուծման հարցում՝ յուրաքանչյուր կողմի շահերի հաշվառմամբ», - հավելել է Լավրովը։
13:23 - 21 մայիսի, 2025
Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից. Լավրով

Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից. Լավրով

Համոզված ենք՝ Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ Երևանում հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Որևէ առումով դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները, ինչը նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում, իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ գտնվող երկրների հետ, այն տրամաբանությամբ, որ այդ համագործակցությունը ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այստեղ գտնվող երկրների շահերի արհամարհմանը կամ չլինի աշխարհաքաղաքական խաղերի համար, ինչը որևէ տեղ որևէ լավ բանի չի հանգեցրել»,- ընդգծեց Լավրովը: Ներկայացնելով ռուսական կողմի դիրքորոշումն այս համատեքստում՝ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց. «Մեր դիրքորոշումն այն է, որ մենք բաց ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց թաքնված օրակարգի»:
13:15 - 21 մայիսի, 2025
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիան
 |tert.am|

Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիան |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանի տարբեր հատվածբերում հակառուսական գրություններով պաստառներով ակցիային: Զախարովան ակնարկել է, որ այս ամենում ամերիկյան հետք է տեսնում: «Գիտե՞ք՝ Երևանում ԱՄՆ դեսպանատանը քանի մարդ է աշխատում... 2,000 հոգի: Հավանաբար, նրանցից ոմանք դեռ չեն հասկացել՝ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությւոնների խթանմամբ, և պետք չէ զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ: Իսկ գուցե, Հայաստանում ոմանց մոտ դեռ չե՞ն վերջացել USAID-ի փոխանցված գումարները», - ասել է նա: Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն ՀՀ-ի հետ աշխատելու մեծ և ընդգրկուն օրակարգ ունի և դա, նրա պնդմամբ, փոքրամասնության ներկայացուցիչներից շատերին դուր չի գալիս: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ը Հայաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են հանգամանալից բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ։ Շփումները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացնելու նպատակով, հայտնել է ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկում, եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակում փոխգործակցության և միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում դիրքորոշումների համաձայնեցումը: Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների շուրջ։ Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում։
16:56 - 20 մայիսի, 2025
Լավրովն ու Արաղչին քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
 |tert.am|

Լավրովն ու Արաղչին քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ապրիլի 17-18-ին, ի թիվս այլնի, քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է  ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ապրիլի 17-18-ն Իրանի արտգործնախարարության ղեկավարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկերոջ հետ: Նրանք կշարունակեն կարծիքների մանրակրկիտ փոխանակումն արդի միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ներառյալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում, Հրավային Կովկասում և Կասպից ծովում իրադրությունը»,- ասել է դիվանագետը։Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։  Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ իր այցի հիմնական նպատակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։
14:51 - 17 ապրիլի, 2025
ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս հստակություն կլինի Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում |armenpress.am|

ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս հստակություն կլինի Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս ամիս հստակություն կլինի Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում։ Այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  Նա հավելել է, որ ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը ՀՀ համար ռազմավարական կարևոր տարածքում համապատասխանում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։  «Ավանդական խնդիրները հաշվի առնելով, որոնք լուծում են ՌԴ հյուպատոսարաններն արտերկրում, տվյալ քայլը կարող է էական լիցք հաղորդել առևտրաներդրումային, գիտակրթական, մշակութային և հումանիտար համագործակցությանը, այդ տարածքի և Ռուսաստանի երկրամասերի միջեւ փոխշահավետ կապերի կարգավորմանը, տնտեսական օրակարգի առաջմղմանը մեր երկրների միջև։ Սյունիքը ձեռք է բերում կարեւոր նշանակություն նաեւ ԵԱՏՄ ֆորմատում` պայմանավորված Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագրով»,- նշել է Զախարովան։ 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում հյուպատոսություն բացելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի առաջարկին։ 2024 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ այդ հարցը Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է՝ շեշտելով, որ սպասում են հայկական կողմի վերջնական հաստատմանը։ 
15:28 - 09 ապրիլի, 2025
ՌԴ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները հաղթահարելու հարցում |armenpress.am|

ՌԴ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները հաղթահարելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հետևում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և կողմերին զսպվածության, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է անում։  Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և ընդգծել, որ հաստատում են Բաքվին ու Երևանին ուղղված կոչը` զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ, խուսափել ցանկացած գործողությունից, որ կտանի իրավիճակի սրման։  «Բոլոր ծագող հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական ճանապարհով։ Մեր հերթին պատրաստ ենք ջանքեր գործադրել` գործընկերներին օգնելու հաղթահարել ծագած տարաձայնությունները խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, ինչպես նաև տրանսպորտային, տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման, սահմանազատման, հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում»,- ասել է Մարիա Զախարովան։ Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար կեղծ լուրեր է տարածում, թե հայկական զինված ուժերը իբր սահմանի տարբեր հատվածներում կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի բոլոր մեղադրանքները։ Ադրբեջանը նման գործելաոճ է որդեգրել այն բանից հետո, երբ կողմերը հայտարարեցին միմյանց միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Հայաստանը դրանից անմիջապես հետո Ադրբեջանին առաջարկեց քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման տեղի ու ժամկետների վերաբերյալ, սակայն Ադրբեջանը համաձայնագրի ստորագրման համար նոր նախապայմաններ է առաջ քաշում։ 
15:08 - 09 ապրիլի, 2025
Լավրովը Հայաստանի և այլ երկրների դեսպանների հետ քննարկել է Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկերը
 |hy.armradio.am|

Լավրովը Հայաստանի և այլ երկրների դեսպանների հետ քննարկել է Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկերը |hy.armradio.am|

hy.armradio.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի եվրասիական մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է ռուս-ամերիկյան երկխոսության հարցերը և ուկրաինական կարգավորման հարցը, հայտնում է ռուսական դիվանագիտական ​​գործակալության կայքը։ «Քննարկման ընթացքում արծարծվել են նաև միջազգային օրակարգի այլ հարցեր, այդ թվում՝ ռուս-ամերիկյան երկխոսության և ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդիրները»,- ասվում է գերատեսչության կայքում։ Ինչպես նշել են գերատեսչությունում, Լավրովը հիմնարար գնահատականներ է տվել Եվրասիայի տարբեր հատվածներում անվտանգության իրավիճակին։ «Նա նշել է Եվրատլանտյան անվտանգության հայեցակարգի ճգնաժամը, ուշադրություն հրավիրել ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա՝ ուղղված Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, պայթյունավտանգ իրավիճակին Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությանը սպառնացող ռիսկերին»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել մայրցամաքի բոլոր պետությունների և նրանց ասոցիացիաների մասնակցությամբ Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջադրված նախաձեռնության իրականացմանն առնչվող հարցերի շուրջ, հայտնում է գերատեսչությունը։ «Քննարկման ընթացքում ընդգծվել է եվրասիական տարածքում կայունության ապահովման, անվտանգության անբաժանելիության սկզբունքի գործնական կիրառման և եվրասիական խնդիրների լուծման համար եվրասիական պետությունների առաջնային պատասխանատվության ապահովման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
09:41 - 08 ապրիլի, 2025
Կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը. Միրզոյանի ուղերձը՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ

Կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը. Միրզոյանի ուղերձը՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ; ՀՀ ԱԳ նախարարի՝ ՌԴ գործընկերոջը հասցեագրված ուղերձում նշված է.  «Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ: Այս՝ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։  Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը և նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից, մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։  Ցանկանում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
14:36 - 03 ապրիլի, 2025
Չնայած խարխլելու փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. Լավրովը՝ Միրզոյանին
 |news.am|

Չնայած խարխլելու փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. Լավրովը՝ Միրզոյանին |news.am|

news.am: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով: Ստորև ներկայացնում ենք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը. «Հարգելի՛ Արարատ Սամվելովի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս իրադարձությունը նշանավորել է Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբը։ Հիմնվելով հոգևոր և բարոյական արժեքների ընդհանրության, միջոլորտային և հումանիտար շփումների ավանդական ամրության վրա՝ Ռուսաստանը և Հայաստանը մշակել են ամուր իրավական դաշտ և կառուցել բազմակողմ, հավասար, փոխշահավետ հարաբերություններ։ Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու արտաքին փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ և մեծացնել առևտրատնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միասնական ինտեգրացիոն տարածության ձևաչափով։ Մենք պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ ավելի խորացնելու և բարելավելու գործընկերության արդյունավետությունը՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»։ Ձեզ և Հայաստանի արտգործնախարարության բոլոր աշխատակիցներին մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարգավաճում։
14:21 - 03 ապրիլի, 2025
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։   Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը։   Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ:   Նախարարի տեղակալը ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:Քննարկվել են նաև տարածաշրջանի զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
22:01 - 20 մարտի, 2025
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։  «Աջակցում ենք այս կարևոր քայլին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովայի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Վերահաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման և հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ողջ շրջանակում»,-հավելել է դիվանագետը։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան նպատակ ունի նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։  
20:53 - 14 մարտի, 2025