Հունգարիա

Հունգարիայի իշխող կուսակցությունը հետաձգեց վիճահարույց օրինագծի քվեարկությունը |azatutyun.am|

Հունգարիայի իշխող կուսակցությունը հետաձգեց վիճահարույց օրինագծի քվեարկությունը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիայի իշխող կուսակցությունը հետաձգեց վիճահարույց օրինագծի քվեարկությունը, որը թույլ կտա իշխանություններին վերահսկել, տուգանել օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կազմակերպություններին, որոշ դեպքերում նույնիսկ արգելել դրանց գործունեությունը: Ակնկալվում էր, որ խորհրդարանն օրենքը քվեարկության կդնի հունիսին, սակայն վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես»-ը հայտարարել է, որ քվեարկությունը հետաձգվել է մինչև աշուն՝ տեքստի շուրջ աշխատանքը շարունակելու համար։ Օրինագիծը քննադատության ալիք է բարձրացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, ընդդիմախոսներն այդ նախագիծը նմանեցնում են Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքին՝ զգուշացնելով, որ դրա կիրառումը կարող է հանգեցնել անկախ լրատվամիջոցների և ՀԿ-ների փակմանը: Օրենքի հակառակորդները այն համարում են ժողովրդավարության սպառնալիք, իսկ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, այդ թվում՝ «Amnesty International»-ը, Հունգարիայի Հելսինկյան կոմիտեն, կոչ են արել չեղարկել նախաձեռնությունը։ Կառավարությունը պնդում է, որ օրենքն անհրաժեշտ է երկրի ինքնիշխանությունը օտարերկրյա դոնորների, այդ թվում՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ազդեցությունից պաշտպանելու համար: Օրինագիծը նաև ներառում է «քրիստոնեական մշակույթի», ավանդական արժեքների պաշտպանությանն ուղղված դրույթներ։
13:17 - 05 հունիսի, 2025
Հունգարիան, հակառակ ԵՄ-ի, կաջակցի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը. Օրբան |armenpress.am|

Հունգարիան, հակառակ ԵՄ-ի, կաջակցի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը. Օրբան |armenpress.am|

armenpress.am: Հունգարիան աջակցում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին այն դեպքում, երբ Եվրամիությունը ձգտում է, որպեսզի այն շարունակվի: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ անդրատլանտյան միասնությունը կտրուկ խախտվել է։ Դեռ երբեք նման անջրպետ չի եղել Թրամփի գլխավորած հաշտության կողմնակիցների և Բրյուսելի ու Կիևի առաջնորդների միջև, որոնք ցանկանում են շարունակել մարտական գործողությունները», - գրել է նա սոցիալական հարթակներում։ Վարչապետն ընդգծել է, որ Հունգարիան «կմնա խաղաղության կողմում», նույնիսկ եթե դա հանգեցնի այն բանին, որ Բրյուսելի հետ նրա քննարկումները դառնան «ավելի աղմկոտ»։ «Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ Հունգարիան կենթարկվի կրկնակի ուժով հարձակման, քանի որ Հունգարիան նախագահ Թրամփի դաշնակիցն է, իսկ Հունգարիան խաղաղություն է ցանկանում», - հայտարարել է Օրբանը։ Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինել այն բանին, որ «Հունգարիայի դեմ գաղտնի ծառայությունների գործողությունները, զրպարտչական արշավները և պատերազմի քարոզչությունը կշարունակվեն էլ ավելի մեծ ուժով»։
11:25 - 03 հունիսի, 2025
ՀՀ ՏԿԵ նախարարության և Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» հուշագիր

ՀՀ ՏԿԵ նախարարության և Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» հուշագիր

Այսօր «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Հուշագրի ստորագրումից հետո երկու նախարարները կարճատև զրույց են ունեցել Հունգարիայի նախարար Սիյարտոյի հետ, որի ժամանակ մտքեր են փոխանակել հայ-հունգարական համատեղ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։
18:48 - 27 մայիսի, 2025
Հունգարիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու շուրջ քննարկումներին |armenpress.am|

Հունգարիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու շուրջ քննարկումներին |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն անդրադարձել է տարածված լուրերին այն մասին, որ Հունգարիան արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու մասին որոշումը։  Պետեր Սիյարտոն թեմային անդրադարձել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։   Նա նշել է, որ Հունգարիան դեմ չէ Խաղաղության եվրոպական հիմնադրամից  Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելուն, սակայն հավելել է, որ բալանսը պահելու համար նույնքան օգնություն էլ պետք է հատկացվի Ադրբեջանին։  Սիյարտոն ասել է, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։  «Մեր խնդրանքն այն է եղել, որ Եվրամիությունը նույնչափ աջակցություն տրամադրի Ադրբեջանին։ Վերջին անգամ դա աշխատել է՝ 10 միլիոն եվրո հատկացվել է Հայաստանին, 10 միլիոն եվրո՝ Ադրբեջանին։ Այս անգամ էլ դա կարող է աշխատել»,- մանրամասնել է նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:35 - 27 մայիսի, 2025
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շարունակության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունգարական կողմից՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հուշագրով նախատեսվում է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը, որը ավելի վաղ կնքված հուշագրի համաձայն գործել է 2023-2025 թթ., կշարունակվի նաև հետագա տարիներին: Հուշագրի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը և Հայաստան-Հունգարիա բարեկամական հարաբերությունների խորացմանը: Հունգարական կողմը ՀՀ քաղաքացիների համար առաջարկում է տարեկան առավելագույնը 30 կրթաթոշակ՝ Հունգարիայի բուհերում ինչպես հունգարերեն, այնպես էլ այլ օտար լեզվով ուսումնառության համար: Առաջնահերթությունը տրվում է գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (STEM), ինչպես նաև բժշկության և առողջապահության ու գյուղատնտեսության ոլորտներին։ Կրթաթոշակները տրամադրվում են բակալավրիատում (BA/BSc), մագիստրատուրայում (MA/MSc) և մեկաստիճան մագիստրատուրայում (OTM) առկա ուսուցմամբ, ինչպես նաև դոկտորանտուրայում (PhD/DLA) երեքից տասը ամիս տևողությամբ կրեդիտային համակարգով հեռակա ուսուցում ստանալու համար: Տարբեր մակարդակներում առկա ուսուցման ծրագրերի ցանկը հրապարակվում է «Տեմպուս» հասարակական հիմնադրամի էջում (www.tpf.hu):
18:16 - 27 մայիսի, 2025
Հունգարիայում հանրաքվե կանցկացվի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցով. Սիյարտո |armenpress.am|

Հունգարիայում հանրաքվե կանցկացվի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցով. Սիյարտո |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայում պատրաստվում են հանրաքվե անցկացնել՝ պարզելու համար՝ արդյոք Հունգարիայի ժողովուրդն աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը, թե՞ ոչ։  «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։  Խոսելով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին՝ Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ տեսանելի ապագայում Ուկրաինան կբավարարի անհրաժեշտ չափանիշները՝ ԵՄ-ին անդամակցելու համար։  «Ելնելով ներկայիս հանգամանքներից՝ ես չեմ կարող պատկերացնել, որ Ուկրաինան տեսանելի ապագայում կկարողանա համապատասխանել անհրաժեշտ չափանիշներին։ Ես չեմ տեսնում, որ նրանք մոտ են չափանիշներին բավարարելուն, բայց Հունգարիայում հանրաքվե կլինի, որի ժամանակ մարդիկ կկարողանան հստակ ընտրություն կատարել՝ արդյոք աջակցո՞ւմ են Ուկրաինայի՝ ԵՄ անդամ դառնալուն, թե՞ ոչ։ Եվ, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք, մենք կհետևենք մեր ժողովրդի կամքին։  Անդրադառնալով մոդերատորի դիտարկմանը, որ, օրինակ, հարկեր սահմանելու դեպքում հանրաքվե չեն անցկացնում և ժողովրդի կարծիքը չեն հարցնում՝ Սիյարտոն նշել է, որ իրենք հարկերի մասին չեն խոսում։  Հունգարիայի ԱԳ նախարարը հավելել է, որ իրենք չեն վախենում տարբեր հարցերի վերաբերյալ իրենց ժողովրդի կարծիքը հարցնելուց։ «Մենք համազգային խորհրդակցություններ ենք անցկացրել շատ հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանադրությունը, միգրացիան, ընտանեկան քաղաքականությունը, Բրյուսելի նկատմամբ մեր մոտեցումը։ Եվ մենք միշտ հարգել ենք մեր ժողովրդի կամքը»,- ասել է Պետեր Սիյարտոն։
18:10 - 27 մայիսի, 2025
Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպումը կայացել է նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում վերջին շրջանում համատեղ ջանքերով ձեռք բերված արդյունքները և հույս հայտնել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա համագործակցության զարգացման ուղղությամբ։ Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ ոլորտային ուղղություններով ստորագրվելիք փաստաթղթերին, ինչպես նաև աջակցության շրջանակներում ԼՂ-ից տեղահանված երեխաների ու նրանց ուղեկցող անձանց Հունգարիայում հյուրընկալելու ծրագրին։ Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են նաև ՀՀ-ԵՄ  համագործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ ներդրվող ջանքերը։
15:59 - 27 մայիսի, 2025
Ադրբեջանի պայմանները, հավանաբար, Հայաստանը կընդունի․ Ալիև
 |civilnet.am|

Ադրբեջանի պայմանները, հավանաբար, Հայաստանը կընդունի․ Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Բաքվի պայմանները, հավանաբար, Երևանը կընդունի։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, որոնք, նրա խոսքով՝ «Հայաստանը դեռևս չի ցանկանում ընդունել»։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։ «Այնուամենայնիվ, այդ պայմանները, հավանաբար, կընդունվեն, որովհետև մենք որևէ անսովոր պայման առաջ չենք քաշել», – ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, թե «Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման նախաձեռնողն է»։ Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտ չի մնա։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 16-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Փաշինյանն ու Ալիևը կարևորել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։
16:12 - 20 մայիսի, 2025
Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Միջազգային քրեական դատարանից դուրս գալուն |armenpress.am|

Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Միջազգային քրեական դատարանից դուրս գալուն |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայի խորհրդարանը մայիսի 20-ին կայացած նիստում կողմ է արտահայտվել Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալուն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի կայքում հրապարակված տվյալները։ Օրինագծին կողմ է քվեարկել 134 պատգամավոր, դեմ՝ 37, ևս 7-ը ձեռնպահ է մնացել։ Օրինագծի հիմնավորման մեջ արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, որը փաստաթուղթը ներկայացրել էր խորհրդարան, նշել է, որ Հունգարիան «կտրականապես մերժում է միջազգային կազմակերպությունների և հատկապես քրեական դատարանների օգտագործումը քաղաքական նպատակներով» և հիշեցրել, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը չի հրապարակվել Հունգարիայի կողմից, հետևաբար, չի դարձել Հունգարիայի ազգային իրավունքի մաս։ Ապրիլի սկզբին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բուդապեշտ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ իր երկիրը որոշում է ընդունել դուրս գալ Միջազգային քրեական դատարանից, քանի որ կարծում է, թե վերջին տարիներին կազմակերպությունն անկողմնակալից վերածվել է քաղաքականի։
13:36 - 20 մայիսի, 2025
Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը

Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան եւս ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի Երեւանում: Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, փոխշահավետ համագործակցության տեսանկյունից՝ խորհրդարանական դիվանագիտության ներուժի արդյունավետ օգտագործումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը: ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչներն ունեն Ազգային ժողովում, ինչը նրանց հուզող համայնքային խնդիրները բարձրացնելու եւ լուծելու հնարավորություն է տալիս: «Վստահ եմ, որ համատեղ պատմության, քրիստոնեական արժեքների եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա մենք կարող ենք ավելի խոր ուսումնասիրել ու իրացնել քաղաքական երկխոսության, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում առկա ներուժը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»,- փաստել է Հակոբ Արշակյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նաեւ տարածաշրջանային զարգացումները, մանրամասնել ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի էությունը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, կարեւորվել է Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ եւ անվտանգ վերադարձը: Հունգարիայի խորհրդարանի հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը եւ սերբ ինքնավարության խոսնակ Ալեքսով Լյուբոմիրը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը, ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները:
09:14 - 14 մայիսի, 2025
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների

19:01 - 13 մայիսի, 2025
Բուդապեշտը «քարոզչություն» է որակել լրտեսական ցանցի մասին Կիևի հայտարարությունը |azatutyun.am|

Բուդապեշտը «քարոզչություն» է որակել լրտեսական ցանցի մասին Կիևի հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Բուդապեշտն արձագանքեց Ուկրաինայում հունգարական լրտեսական ցանցի բացահայտման մասին Կիևի պնդումներին։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն «քարոզչություն» է որակել Ուկրաինայի Անվտանգության ծառայության հայտարարությունը։ «Ես կխնդրեի բոլորին զգույշ լինել բոլոր նման տեղեկությունների հետ, որոնք հայտնում են ուկրաինական քարոզչության մեջ», - հայտարարել է Սիյարտոն և հավելել․ - «Ինչ-որ մանրամասներ կամ պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո միայն կարող ենք այդ ամենը պարզել։ Մինչ այդ ես սա պետք է որակեմ որպես քարոզչություն, որի հետ պետք է զգուշորեն վարվել» ։ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ բացահայտել է հունգարական ռազմական հետախուզության գործակալների ցանց, որը լրտեսական գործունեություն էր ծավալում ի վնաս Ուկրաինայի։ Գերատեսչությունը հայտնում է Զակարպատիայում երկու ձերբակալվածի մասին։
16:20 - 09 մայիսի, 2025
Հունգարիայի խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը
 |azatutyun.am|

Հունգարիայի խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիայի խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը։ «Այս որոշմամբ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը»,- X- ում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Որոշման մասին Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր այս ամսվա սկզբին, երբ Բուդապեշտ էր ժամանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որին ձերբակալելու օրդեր է տրվել Միջազգային քրեական դատարանի կողմից։ Լինելով այդ դատարանի անդամ՝ Բուդապեշտը պարտավոր էր կատարել դատարանի որոշումն ու կալանավորել Նեթանյահուին։ Սակայն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անձամբ էր վստահեցրել, որ Իսրայելի վարչապետը իր երկրում չի ձերբակալվելու։
18:47 - 29 ապրիլի, 2025