Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին․ Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին․ Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։ «Մեր մարզային այցելություններից ամենատեսանելին ու հստակը երկու բան է։ Առաջինը, մարդկանց տրամադրությունները շատ բարձր են, ակնկալիքները, պատրաստակամությունն ու ներգրավված լինելու ցանկությունը՝ շատ մեծ։ Երկրորդը, չարիքի կողմից իրականացվող գործողությունն անհավատալի տարածություններ է գրավում մարդկանց վախեցնելու, սարսափեցնելու, աշխատանքից հեռացնելու, տարբեր միջոցներից զրկելու առումով։ Եվ այս ամենը միայն նրա համար, որ մարդիկ քաղաքական կամ քաղաքացիական հայացքներ ու դիրքորոշում ունեն։ Շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին, համակարգող խորհուրդի նիստ ենք ունեցել, գործողությունների որոշակի ուղղվածությունը կա»,-ասել է նա:
20:27 - 15 հուլիսի, 2024
Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների հանդիպումը
 |news.am|

Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների հանդիպումը |news.am|

news.am: Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած շարժման մասնակիցների հանդիպումը: Բագրատ Սրբազանը նշեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին: Նախքան հանդիպման մեկնարկը, Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանությունների՝ օրերս Կիրանց կատարած այցին: «Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են»,-ասաց նա: Խոսելով մարզեր կատարած իր այցերի մասին՝ Բագրատ Սրբազանն  ասաց, որ նկատում է՝ հասարակության շրջանում վախի մթնոլորտ է տիրում. «Ամեն հանդիպումից հետո կանչում են մարդկանց վախեցնում, հրահանգավորում: Բոլոր հնարավոր տարբերակներով վախեցնում են մարկանց՝ մեկը զինծառայող ունի, մեկը աշխատող... այդպես վախեցնում են»,-ասաց նա և հավելեց, որ չնայած այդ ամենին, մարդիկ միտված են փոփոխությունների՝ իշխանափոխության: Հանդիպման ընթացքում տեղի ունեցան քննարկումներ ՝ «Աշխարհաքաղաքական լարվածությունը, ուժային կենտրոնների շահերը տարածարջանում և Հայաստանը» և «Սոցիալական քաղաքականություն, սոցիալական արդարություն, գործազրկության  հիմնախնդիրը, մեղմացման և հաղթահարման ուղիները» թեմաներով: Քննարկումների բանախոսներն էին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
21:30 - 08 հուլիսի, 2024
Հուլիսի 3-ին հանդիպում է լինելու քաղաքական դաշտի ուժերի հետ. քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի. Բագրատ Սրբազան
 |tert.am|

Հուլիսի 3-ին հանդիպում է լինելու քաղաքական դաշտի ուժերի հետ. քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի. Բագրատ Սրբազան |tert.am|

tert.am: Հուլիսի 3-ին հանդիպում է լինելու քաղաքական դաշտի ուժերի հետ. քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը: «Հանդիպման կկանչենք նրանց, որոնք ի սկզբանե եղել են։ Հավանաբար այդ ուժերով քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի, ձևաչափը կորոշենք», - ասել է Բագրատ Գալստանյանը։ Բագրատ Սրբազանը նաև ասաց, որ նախորդ օրերին նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Պետրոսյանի հետ հանդիպում չի ունեցել։ «Սուրենի հետ չեմ հանդիպել, որովհետև Ոսկեպար է գնացել այս ընթացքում», - լրագրողներին ասաց նա։ Սրբազանն այսօր հավելեց՝ շարժումը շարունակվում է, և ովքեր ցանկություն ունեն դրա անդամ ու մաս լինել, միշտ կարող են ներկա լինել, սակայն հստակ չասաց՝ Սուրեն Պետրոսյանը շարունակում է լինել անդամ, թե ոչ։
20:49 - 27 հունիսի, 2024
Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը, ասում են՝ ոստիկանական պատ այս անգամ չկա․ Բագրատ Սրբազան
 |tert.am|

Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը, ասում են՝ ոստիկանական պատ այս անգամ չկա․ Բագրատ Սրբազան |tert.am|

tert.am: Ավտոերթ չկա, ես ցանակացա գնալ, ժողովրդին հանդիպել, հասկանալ բուն իրավիճակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ մանրամասնելով, թե ինչու են գնում Կիրանց։ «Միևնույն ժամանակ փորձենք տեսնել, թե այդ ցանկապատ ասվածը՝ ցանկապատ էր, սահմանագիծ էր, թե փշալար էր, որտեղ է գտնվում։ Մինչև այսօր այն տեսանյութերով ու լուսանկարներով չկա, գնանք ու տեսնենք, թե որտեղ է գտնվում։ Մեր աչքով տեսնենք, համոզվենք։ Ամեն դեպքում, ասել էր՝ Ոսկեպարում է», - ասաց նա։ Դիտարկմանը, թե ասվում էր, որ տարածքն անվտանգ է, և ո՛չ մարդիկ, ո՛չ էլ անգամ կենդանիները չեն կարող անցնել, Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ իրենք տեղյակ չեն և գնում են՝ տեսնելու, թե ինչ են տեղադրել։ Բագրատ Սրբազանը նշեց, որ ամբողջ սահմանագծով կստուգեն՝ կա՞ ցանկապատ, թե ոչ, իսկ ժամանակ լինելու դեպքում նաև շրջայց կկատարեն։ Հարցին՝ կա՞ արդյոք տեղեկություն Կիրանցում ոստիկանական պատի առկայության ու գյուղ քաղաքացիների մուտքը սահմանափակելու մասին, նա նշեց, որ տեղեկություն չունի․ «Ասացին, որ չկան, մնացածը կտեսնենք։ Կարող է այսօր հատուկ բերեն»։
10:25 - 21 հունիսի, 2024
Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետո
 |tert.am|

Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետո |tert.am|

tert.am: Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան տամ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ «Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասաց Պետրոսյանը։ Նա չցանկացավ այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա հրավիրվող մամուլի ասուլիսին։ Հիշեցնենք, որ hունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո հայտնի դարձավ, որ Սուրեն Պետրոսյանն անհետացել է։ Իրավապահ մարմիններն այնուհետև հայտնեցին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ չկա Սուրեն Պետրոսյանը։ Բագրատ Սրբազանը երեկ անդրադարձել է Սուրեն Պետրոսյանն առևանգվելու մասին լուրերին և հայտարարել, որ Սուրեն Պետրոսյանն իրեն խնդրել է, որ մի քանի օրով արտերկիր մեկնի․ «Բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, թե ինչ է իրականում տեղի ունեցել և որոշելու, թե այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ»։ Լրագրողների հարցին, թե Պետրոսյանը բացատրություն տվե՞լ է, որ եթե իրեն տարել են, ինչ են պահանջել, Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Ըստ իր ներկայացման, ուղղակի ուզել են դուրս պահել ամսի 12-ին մասնակցելուց կամ ընդհանուր շարժումից: Հունիսի 12-ի առավոտյան շատ մարդկանց են հեռաձայնել, հրավիրել են ինչ-որ հատուկ տեղ, ԱԱԾ կամ այլ տեղ, այդ թվում նաեւ Սուրեն Պետրոսյանին, ըստ իր պատմելու: Ինքն առավոտյան չի գնացել, բայց երեկոյան իրենք են մոտեցել Սուրեն Պետրոսյանին և սև մեքենայով երկու հոգով, և մի քանի հոգի էլ այլ կողմերից, նստեցրել են մեքենան և տարել են Հրազդան, ինչ-որ առանձին տեղ»:  
13:04 - 20 հունիսի, 2024
Շատ հարցեր ունենք Սուրեն Պետրոսյանին, որ որոշենք՝ այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ. Բագրատ Սրբազան
 |news.am|

Շատ հարցեր ունենք Սուրեն Պետրոսյանին, որ որոշենք՝ այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ. Բագրատ Սրբազան |news.am|

news.am: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Բագրատ Սրբազանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին։ «Սուրեն Պետրոսյանին ես հանդիպել եմ հունիսի 13-ի երեկոյան, այդ դեպքից հետո, որը մեզ համար անհասկանալի մնաց։ Խոսել եմ իր հետ, շատ մանրամասն քննարկել ենք հարցերը։ Ինքը պատմել է եղելությունը, ինչը տեղի է ունեցել։ Ես ընդունել եմ այնպես, ինչպես պատմել է, որովհետև այլ միջոց չունենք քննելու։ Սուրենը խնդրեց պարզապես, որ մի քանի օրով արտերկիր պետք է մեկնի։ Բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, թե ինչ է իրականում տեղի ունեցել և որոշելու, թե այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Ես այդ օրը բեմից էլ հայտարարել եմ, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Սուրեն Պետրոսյանն առևանգվել է։ Դա ինքը պետք է կարողանա հաստատել եւ դրան համապատասխան գործընթացները սկսել»,-ասաց Սրբազանը։ Լրագրողների հարցին՝ Սուրեն Պետրոսյանն իրեն բացատրություն տվե՞լ է, որ եթե իրեն տարել են, ինչ են պահանջել, ինչի դիմաց են պահանջել, նա արձագանքեց. «Իրեն ուզեցել են, ըստ իր ներկայացման, ուղղակի դուրս պահել ամսի 12-ին մասնակցելուց կամ ընդհանուր շարժումից: Հունիսի 12-ի ռավոտյան շատ մարդկանց են հեռաձայնել, հրավիրել են ինչ-որ հատուկ տեղ, ԱԱԾ կամ այլ տեղ, այդ թվում նաեւ Սուրեն Պետրոսյանին, ըստ իր պատմելու: Ինքը առավոտյան չի գնացել, բայց երեկոյան իրենք են մոտեցել Սուրեն Պետրոսյանին եւ սեւ մեքենայով երկու հոգով, եւ մի քանի հոգի էլ այլ կողմերից, նստեցրել են մեքենան եւ տարել են Հրազդան, ինչ-որ առանձին տեղ»:
16:29 - 19 հունիսի, 2024
Շարժումը փողոցում լինելու է, հրապարակը չենք լքելու․ Բագրատ Սրբազան
 |tert.am|

Շարժումը փողոցում լինելու է, հրապարակը չենք լքելու․ Բագրատ Սրբազան |tert.am|

tert.am: Շարժումը փողոցում լինելու է, կազմակերպչական լայն ռեսուրսների ներգրավում է լինելու: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Բոլոր ոլորտային պատասխանատուները, ներկայացուցիչներն էլ ավելի կազմակերպված միջոցներով ներգրավվելու են շարժման մեջ, լինելու են նաև խոսնակներ: Մենք անդրադառնալու ենք մեր հասարակության թե՛ ներքին, թե ՛արտաքին մարտահրավերներին: Շարժումը որոշակիորեն դառնալու է օրակարգ թելադրողը մեր երկրում»,- ասաց Սրբազանը։ Նա ընդգծեց՝ առաջիկա ամիսներին որևէ կերպով հրապարակը չեն լքելու: «Դրա փորձառությունը մենք ունենք՝ Սուրբ Աննա եկեղեցին, որը նաև միջոց է մեզ համար արագ արձագանքման ու նաև միմյանց տեսնելու իմաստով: Հրապարակային պայքարը շարունակվելու է, բնականաբար, և ամբողջ Հայաստանի տարածքով է տարածվելու: Մենք պետք է դառնանք թելադրողը մեր կյանքի բոլոր խնդիրներում»,-ասաց նա: Ինչ վերաբերում է պայքարի մարտավարությանը, Սրբազանն ասաց, որ քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են: «Իմպիչմենտից է շատ խոսվել, առաջին պահանջը դարձել է հրաժարականը, սակայն չեն բացառվում մնացած բոլոր հնարավոր և անհնար քաղաքական լուծումները: Մեզ համար կարևորը իրավական ճանապարհով արդյունքին հասնելն է: Թե այս ընթացքում մարտավարությունն ինչպիսին կլինի, շարժման թիմն ինքը կորոշի: Գրեթե բոլոր քաղաքական գործիչները ներգրավված են, իրենց հետ միշտ խորհրդակցություններ լինում են»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։
13:57 - 19 հունիսի, 2024
Մեր ծրագիրը չիրականացվեց, որովհետև աննախադեպ միջոցներ էին կիրառվել. Գառնիկ Դանիելյան
 |azatutyun.am|

Մեր ծրագիրը չիրականացվեց, որովհետև աննախադեպ միջոցներ էին կիրառվել. Գառնիկ Դանիելյան |azatutyun.am|

azatutyun.am: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասում է, որ շարժումը հունիսի 12-ին իր ծրագրածը չկարողացավ իրականացնել աննախադեպ ուժի կիրառման պատճառով։ «Ազատության» հարցին, թե ուժի մեջ է արդյոք կարճ ժամանակում փողոցով իշխանափոխության ծրագիրը, նա պատասխանեց. - «Երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը արդեն Կիրանցից եկավ, ամսի 9-ին մենք հանրահավաք արեցինք, բազմամարդ հանրահավաք էր, մենք հույս ունեինք, որ կարճ ժամանակահատվածում կարող ենք հեռացնել իշխանություններին, բայց մի քանի օր հետո սկսեցին շարժման այն մարդկանց, որոնք մասնակցում են այդ հանրահավաքներին, իդենտիֆիկացնել, կանչել տարբեր տիպի գերատեսչություններ՝ ԱԱԾ, ոստիկանություն, քննչական բաժանմունքներ, տարբեր խմբերի առանձնացնել, պետական գերատեսչությունների աշխատողներին առանձին սպառնալիքներով հանդես գալ և աշխատեցին շարժումը որոշակի առումով թուլացնելու ուղղությամբ։ Այդ առումով արագ հաջողության հասնելու մեր նպատակը չեղավ, մի քիչ ավելի երկարաժամկետ տևեց այդ ընթացքը»։ Ինչ վերաբերում է հունիսի 12-ին, երբ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց խորհրդարանի հարակից տարածքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում, ապա Գառնիկ Դանիելյանը նշեց՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը չէր պատկերացնում, որ խաղաղ ցուցարարների վրա այդ տիպի ճնշումներ կլինեն։ «Այն, որ կիրառեցին այդ հատուկ միջոցները, անկեղծ ասած, իր համար անսպասելի էին նման տիպի վայրագությունները։ Այն, ինչ որ մենք մտածում էինք, որ պետք է այդ օրը լինի, ցավոք սրտի, ուժի կիրառմամբ այդ ամբողջ ծրագիրը, որ ամբողջությամբ մենք մտածել էինք, չիրականացվեց, չիրականացվեց նրա համար, որովհետև աննախադեպ միջոցներ էին կիրառվել», - ասաց պատգամավորը։
18:11 - 18 հունիսի, 2024
Բաղրամյան պողոտան բաց է, երթևեկությունը՝ վերականգնված
 |azatutyun.am|

Բաղրամյան պողոտան բաց է, երթևեկությունը՝ վերականգնված |azatutyun.am|

azatutyun.am: Բաղրամյան պողոտայում վրաններ այլևս չկան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հեռացել է պողոտայից, երթևեկությունը պողոտայում վերականգվել է։ Երեկ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ հունիսի 14-ից պողոտան կբացվի՝ նշելով, որ «սպառել են 4 օրերի շրջանը»։ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը փակ էր հունիսի 9-ից։ Այդ օրը կայացած հանրահավաքին Տավուշից մեկ ամիս առաջ Երևան հասած շարժման առաջնորդը հայտարարեց, որ մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը։ «Մենք ուզում էինք, որ այս 4 օրերի գագաթը լիներ այս մարդու հեռացումը, բայց վավերական իմաստով այս մարդն արդեն հեռացված է, անկախ նրանից՝ ինչ են ուզում անել», - երեկ հայտարարեց Բագրատ Գալստանյանը՝ նշելով, որ ուզում է ամբողջ շարժումը «վերադասավորել ու հասցնել իր հաղթական ավարտին»։ Առաջիկա օրերին, ըստ սրբազանի, տարբեր հանդիպումներ են ունենալու։ Թե ում հետ, նա չմանրամասնեց։
11:33 - 14 հունիսի, 2024
Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. այս ավանը չի լինի, քանի որ  4 օրյա գործընթացը ավարտված է․ Բագրատ Սրբազան

Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. այս ավանը չի լինի, քանի որ 4 օրյա գործընթացը ավարտված է․ Բագրատ Սրբազան

Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. այս ավանը չի լինի․ 4 օրը լրացավ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Մենք այս օրերը հաղթանակով ենք սպառել․ վավերական իմաստով Փաշինյանն արդեն հեռացված է։ Այս օրերի շրջանը մենք սպառել ենք, բայց դիմացը ունենք հունիսի 17-ը, որ պատգամավորական խմբակցությունները նիստ են հրավիրել, որ այդ անվստահության գործընթացը սկսեն»,- նշեց նա։ Խոսելով երեկվա միջադեպի մասին Բագրատ Սրբազանը նշեց, որ երեկվա տեղի ունեցածով պարզապես իշխանության իրական դեմքը ցույց տվեց։ Հայտարարել էինք 96-ժամյա ռեժիմի մասին, 4 օրվա մասին և երեկվա դատապարտելի դեպքերը, արյունի ծարավ դեպքերը եկան վկայելու, որ մեր բոլոր քայլերի դիմաց այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչ գործելու, ամեն ինչի ընդունակ է, միայն թե իր աթռոը չփախնի իր տակից»,- նշեց նա։ Վաղվանից վրանային ավանը պետք է դուրս գա, քանի որ  4 օրյա գործընթացը ավարտված է։ Ուրբաթ, շաբաթ և կիրակի հանդիպումներ են լինելու քաղաքական տարբեր ուժերի հետ։ Ես ուզում եմ այս ամբողջ շարժումը վերադասավորել և այս ժամանակաշրրջանը դարձնել ավելի ընդգրկուն, շարժումը հասցնել իր հաղթական ավարտին։ Հունիսի 17-ին, 18․30-ից սկսած, կհավաքվենք այստեղ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։
22:27 - 13 հունիսի, 2024