Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի, առավել ևս՝ պետական պաշտոնյան. վարչապետ
 |1lurer.am|

Թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի, առավել ևս՝ պետական պաշտոնյան. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Նախորդ շաբաթ մենք տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Անկեղծ ասած` այդ վերնագիրը շատ տարօրինակ թվաց, ընդ որում՝ Շիրակի մարզպետի մասնակցությամբ է այդ արարողությունը տեղի ունենում: Եվ հետևյալն է տեղի ունեցել. մի պրոցես բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից պաշտպանության նախարարն ընդհանրապես տեղյակ չէ, ԳՇ պետն ընդհանրապես տեղյակ չէ: Պրոցեսը տեղի է ունեցել դպրոցում, ԿԳՄՍ նախարարն ընդհանրապես տեղյակ չէ: Տեղի է ունենում մարզպետի մասնակցությամբ, ՏԿԵ նախարարն ընդհանրապես տեղյակ չէ: Սա տեղի է ունենում մի պայմաններում, երբ որ այս դահլիճում տասնյակ անգամներ ես խոսել եմ դրա մասին, և ԿԳՄՍ նախարարն է խոսել այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, պետք է բովանդակություն տրվի միայն Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան: Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որպեսզի այդ թվում դե յուրե միջոցներով չեղարկվի այդ որոշումը, որովհետև մենք հասկանում ենք պանդորայի ինչ արկղ ենք բացում, որովհետև Հայաստանում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ և այլն: Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այսպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակն ում անունով կոչվի, այն պայմաններում, երբ որ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել, ԿԳՄՍ նախարարությունը չի գնացել այն կանխավարկածով, որ պետք է գրի, որ դա վերաբերում է նաև դասասենյակին, սպորտդահլիճին, բուֆետին, և սա անընդունելի մոտեցում է: Այսպես հրապարակային Կառավարության նիստում եմ ասում՝ որևէ մեկը հանկարծ չմտածի այս պրոցեսը շարունակելու մասին: Այս պրոցեսը պետք է չեղարկվի, և ես խիստ նկատողություն եմ անում և՛ Շիրակի մարզպետին, և՛ ԳՇ անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին: Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ՝ էլի եմ ասում՝ կա պետություն, և կա ապապետություն, ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը, առավել ևս՝ պետական պաշտոնյա, ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի. հետևանքները կլինեն համապատասխան»,- նշեց վարչապետը:
Այսօր 13:25
Շիրակի մարզում ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր

Շիրակի մարզում ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր

Քրեական ոստիկանները Շիրակի մարզում տարբեր օրերի և տարբեր հասցեներումյ հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր:  «Վերջին օրերին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ իրենց սպասարկած տարածքի տարբեր հասցեներում ապօրինի, առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում և ակցիզավորում են ալկոհոլային կեղծ խմիչքներ, որոնք նաև իրացնում են: Առաջին տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 15-ին այցելել են Գյումրիի բնակիչ 31 և 32 տարեկան տղամարդկանց վարձակալած տարածք: Հայտնաբերվեցին տարբեր տարողության 439 լցված շիշ,  օղու 1400 դատարկ շիշ, 4 արկղ շշի խցան, 200 լիտրանոց և 5 լիտրանոց պլաստիկ  երկու տարա` լցված սպիրտի հոտով հեղուկով: Երիտասարդներն ընդունել են, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում են խմիչքների պատրաստմամբ և իրացմամբ: Նույն օրը նմանատիպ մեկ այլ տեղեկության հետքով քրեական հետախույզները մեկնեցին Գյումրու Օստրովսկու փողոց: Այստեղ էլ հայտնաբերվել են օղու և կոնյակի տարբեր մակնշումներով լցված շշեր, նաև մեծ քանակությամբ օղու և կոնյակի դատարկ շշեր: Այս դեպքում ևս տանտերն ընդունել է մեղքը: Շիրակի քրեական ոստիկանների նմանատիպ հաջորդ միջոցառումը նոյեմբերի 18-ին էր: Առավոտյան մեկնելով Գյումրու Ղորղանյան փողոցի տներից մեկը` իրավապահները հայտնաբերեցին շշալցված տարատեսակ կեղծ օղիներ, խցաններ ու դատարկ շշեր, նաև տարբեր քանակությամբ կոնյակ, օղի և օղու սպիրտ: Այս դեպքում ևս տանտերը հայտնել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվել է ալկոհոլային կեղծ խմիչքների պատրաստմամբ, շշալցմամբ, ակցիզավորմամբ ու վաճառքով»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:  Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:  Հանգամանքները պարզվում են:
16:32 - 20 նոյեմբերի, 2024
Գյումրին շարունակում է մնալ առանց քաղաքապետի. ավագանու նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով |armenpress.am|

Գյումրին շարունակում է մնալ առանց քաղաքապետի. ավագանու նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Գյումրիի ավագանիում 11 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8-ին  արտահերթ նիստ էր հրավիրել` գործող ավագանու կազմից համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Ավագանու արտահերթ նիստի նախատեսված ժամին Գյումրու համայնքապետարանի դահլիճում ներկա էր ՔՊ խմբակցության 11 ավագանու անդամից 9-ը։ Նիստը վարում էր Արթուր Պապիկյանը, ով ներկաներին առաջարկեց 30 րոպե սպասել, քանի որ քվորում առկա չէր։ Ընդմիջման ընթացքում ՔՊ խմբակցության բացակա երկու անդամները միացան գործընկերներին։ Սա, սակայն, իրավիճակը չփոխեց։ Նվազագույնը ավագանու 17 անդամի մասնակցության դեպքում միայն հնարավոր էր քվորում ապահովել։ Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ առաջիկա ավագանու նիստում խմբակցությունը չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին: Ըստ նրա՝ քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել, Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: Հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ն իր բացակայությամբ տապալել էր Գյումրիի ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետև վերադարձել աշխատանքի և հրաժարական ներկայացրել:  Հոկտեմբերի 28-ին «Բալասանյան» դաշինքի բոլոր՝ 14 անդամներն իրենց մանդատները վայր են դրել: 
17:03 - 08 նոյեմբերի, 2024
ՔՊ-ն Գյումրիում թեկնածու չի առաջադրի. տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ. հայտարարություն

ՔՊ-ն Գյումրիում թեկնածու չի առաջադրի. տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ. հայտարարություն

Գյումրի համայնքի ավագանու  «Քաղաքացիական պայմանագիր» խմաբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ առաջիկա ավագանու նիստում խմակցությունը չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին: Ըստ նրա՝ քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: «Սիրելի´ գյումրեցիներ, 2021 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձեզ ներկայացրեց քաղաքի զարգացման մեր ծրագիրը, որը սակայն չստացավ ընտրողների մեծամասնության վստահության քվեն, «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրությունների արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Մենք խոնարհաբար ընդունեցինք ձեր քվեարկության արդյունքները և ձեր կողմից ամենաշատ քվեն ստացած ուժի ներկայացուցչին ընտրեցինք քաղաքապետ՝ ինքներս էլ քաղաքի կառավարման որոշակի պատասխանատվություն ստանձնելով։ «Բալասանյան» դաշինքի հետ մեր հետագա համագործակցությունը սակայն չստացվեց, կամ գոնե չստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում ու ինչպես ավելի շահեկան կլիներ քաղաքի համար, և մենք խզեցինք կոալիցիոն համագործակցության հուշագիրը՝ մտադրված լինելով ծառայել համայնքին արդեն ընդդիմադիր դիրքերից մինչև գործող ավագանու պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Սակայն վերջին օրերին ծագած իրավական պրոցեսներին մեզ համար անհասկանալիորեն հաջորդեց «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելը, ինչի շնորհիվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գործող ավագանու կազմում փաստացի դարձավ մեծամասնություն։ Ոմանք, շահարկելով այս փաստը, անհաջող փորձեր են անում իրավական գործընթացներին քաղաքական նրբերանգներ տալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Գյումրիում իշխանազավթման մեջ մեղադրելու համար։ Սիրելի´ գյումրեցիներ, թեև այս պահին գործող ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է, բայց գործող ավագանին չի արտացոլում 2021-ին ձեր կատարած քվեարկության արդյունքները` ինչպես նաեւ հաշվի առնելով քաղաքի կառավարումը բարձիթողի վիճակում չթողնելու, ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ անցնցում հաղթահարելու անհրաժեշտությունը «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ավագանու նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, և քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ, քանի որ Գյումրիում որոշողը գյումրեցին է, համայնքային իշխանություն ձևավորողը գյումրեցին է և հենց գյումրեցին էլ պիտի որոշի, թե ով է լինելու Գյումրու հաջորդ համայնքապետը»,- ասված է գրառման մեջ:
10:10 - 08 նոյեմբերի, 2024
Գյումրիի քաղաքապետն ու ավագանու 14 անդամներ ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրություն

Գյումրիի քաղաքապետն ու ավագանու 14 անդամներ ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրություն

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ) այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ «Ի պատասխան թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ուղղված ձեր բազմաթիվ հեռախոսազանգերի, տեղեկացնում ենք, որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ: Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին 18:00-ին հրավիրված նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակը ավելի վաղ հաստատել էր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել՝ նշելով, որ հայտարարություն կտարածեն, իսկ Ընտրատարածքային հանձնաժողով մանդատները վայր դնելու արձանագրություն դեռ չեն ներկայացրել։ Հիշեցնենք, որ Գյումրիում իշխող ուժի՝ «Բալասանյան» դաշինքի 5 անդամներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել։ Դաշինքի ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ, որը չունի ավագանու մանդատ և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել, քանի որ երկրում չէ։ «Քաղաքացիական պայմանագրից», որը Գյումրիում ընդդիմություն է, հայտնել էին՝ Գյումրիում պատրաստ են գնալ նոր ընտրությունների․ «Եթե նման բան տեղի ունենա, այսինքն՝ էնտեղի գոյություն ունեցող ավագանիները որոշում կայացնեն մանդատները դնեն, կամ մարդ չկարողանան ընտրել իրենց բանից [քաղաքապետ՝ ավագանու կազմից. - խմբ.], ամենայն հավանականությամբ ընտրություններ տեղի կունենան», - ասել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 
17:26 - 28 հոկտեմբերի, 2024
Շիրակի մարզում երկու անձ է կալանավորվել փաթեթներով թմրամիջոցներ տեղադրելու համար

Շիրակի մարզում երկու անձ է կալանավորվել փաթեթներով թմրամիջոցներ տեղադրելու համար

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզի տարբեր հատվածներում տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ տեղադրելու համար երկու անձ է կալանավորվել։ «2024թ. սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին: Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝ գումարի դիմաց Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև հարակից գյուղական բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհներին տեղադրել են փաթեթավորված մոտ 70 հատ 0,5 գրամից 10 գրամ քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթներ և ապակյա տարաներով «Հաշիշի» յուղ, որոնց տեղադրման վայրերը լուսանկարել են իրենց բջջային հեռախոսներով՝ միաժամանակ նաև տեղեկացնելով, որ նշված տեսակի թմրամիջոցների որոշ խմբաքանակ առկա է նաև իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայում: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 44-396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոհիշյալ անձինք ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում կասկածյալների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրերի 7 զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված 55 փաթեթ, որոնք, ըստ զննության մասնակից-կասկածյալների հայտարարության, իրենց կողմից նշված տեղանքներում տեղադրված թմրամիջոցներն են։ Նրանց կողմից շահագործվող «MERCEDES-BENZ C 180» մակնիշի տրանսպորտային միջոցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են, նախնական տվյալներով, 3 սրվակ «Հաշիշի յուղ», փաթեթավորված թվով 7 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ ատրճանակ։ Հայտնաբերված փաթեթների պարունակությունը, դրանց բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի եզրակացության համաձայն՝ քննվող քրեական վարույթի շրջանակներում փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկում առկա զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Նախաքննության ընթացքում կասկածյալների արտաքին զննությամբ հայտնաբերվել են ներարկման հետքեր։ Վերջիններից վերցվել են արյան նմուշներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
17:15 - 03 հոկտեմբերի, 2024
Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) իրականացվող վերահսկողական գործընթացում նմուշառում են կատարել առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: «Փորձարկման արձանագրության համաձայն՝ «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Տնտեսվարողին հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել օրենսդրությամբ ամրագրված նորմերին, իսկ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,-նշված է հաղորդագրության մեջ:
12:00 - 23 սեպտեմբերի, 2024
Դատախազությունը պահանջում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք

Դատախազությունը պահանջում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։  Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը:  
11:30 - 29 օգոստոսի, 2024
Շիրակի փոխմարզպետը և Ֆրանսիայի դեսպանը հետևել են Ջրառատի վարչական նստավայրում ֆրանսիացի կամավորների մասնակցությամբ վերանորոգման աշխատանքներին

Շիրակի փոխմարզպետը և Ֆրանսիայի դեսպանը հետևել են Ջրառատի վարչական նստավայրում ֆրանսիացի կամավորների մասնակցությամբ վերանորոգման աշխատանքներին

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, պաշտոնատար այլ անձանց հետ այսօր հետևել է Ջրառատի վարչական նստավայրի դահլիճի և հանդերձարանի վերանորոգման աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շուրջ 100 քառակուսի մետր վերանորոգվող տարածքում շուտով կգործեն մարզամշակութային խմբակներ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Շեն» ԲՀԿ-ի և «Այո» ֆրանսիական կազմակերպության ջանքերով, ինչպես նաև Ախուրյանի համայնքապետարանի ֆինանսական ներդրումով: Շինաշխատանքներին մասնակցել են նաև ֆրանսիացի կամավորները. 20 ֆրանսիացի կամավորներ շուրջ 20 օր ապրել են Ջրառատում և պատրաստակամությամբ աշխատանքներին մասնակցել։    
19:11 - 22 օգոստոսի, 2024
«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած 2-ամյա երեխան պետության խնամքին է հանձնվել ծննդատնից՝ բնածին առողջական ծանր խնդիրներով. ԱՍՀՆ

«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած 2-ամյա երեխան պետության խնամքին է հանձնվել ծննդատնից՝ բնածին առողջական ծանր խնդիրներով. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ): «Պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներով երեխաներ, և, ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են։ 2024 թվականի օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։ Դեպքի մասին խնամքի հաստատությունն անմիջապես հաղորդել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի հերթապահ մաս»,- նշվում է ԱՍՀՆ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ հանկարծամահության դեպքի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառները պարզելու նպատակով։  Նշենք, որ հանկարծամահության դեպքերի առթիվ քրեական վարույթները նախաձեռնվում են սպանության հոդվածով՝ քննչական որոշակի գործողություններ իրականացվելով (որոնք կարող են իրականացվել միայն նախաձեռնված վարույթի շրջանակում) դեպքի հանգամանքները ամբողջապես պարզելու, հանկարծամահության վարկածը հաստատելու կամ հերքելու նպատակով, որից հետո միայն կայացվում է քրեադատավարական համապատասխան որոշում (վարույթի կարճում կամ արարքի վերաորակում)։
13:48 - 09 օգոստոսի, 2024
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխա է հանկարծամահ եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
 |1lurer.am|

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխա է հանկարծամահ եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն |1lurer.am|

1lurer.am: Օգոստոսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։ Տեղեկությունը 1lurer.am-ին հաստատեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Մահվան դեպք է կա. հանկարծամահության դեպք է, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) հատկանիշներով, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախնական տվյալներով՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցած երեխա է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառները պարզելու նպատակով։ Առգրավվել են երեխային վերաբերող բժշկական փաստաթղթերը։ Հարցաքննվել են ինչպես ծնողները, այնպես էլ նշված հաստատության աշխատակիցները։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել է Գոռ Աբրահամյանը։  
11:18 - 09 օգոստոսի, 2024
ԵՄ ֆինանսավորմամբ ձեռք բերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են

ԵՄ ֆինանսավորմամբ ձեռք բերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ձեռքբերված էլեկտրական ավտոբուսններն արդեն Գյումրիում են։ Գյումրի համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ծրագրին, բաղադրիչներին, ընթացակարգերին, արդյունքներին։ «Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի իր մեջ, այդ թվում նաև՝ ավտոբուսները, որոնք ամբողջությամբ էլեկտրական են: Մենք ինֆորմացված ենք, որ Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում: Մեզ մոտ կարծես ավանդույթ է. գնացքն էլ առաջինը Գյումրի է մտել, սա գովալու բան է, պարծենալու բան է: Մտածում ենք, աստիճանաբար մեր երթուղայինները փոխարինել էլեկտրական ավտոբուսների: Այդ մասով արդեն քննարկում ենք հնարավոր ծրագրերն ու միջոցները: Ավտոբուսները շահագործվելու են քաղաքի երթուղային ցանցում, ուղեվարձը լինելու է այնքան, որքան բնակիչը վճարում է այս պահին երթուղայինի համար»,-ավելացրել է Վ.Սամսոնյանը: «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance)» ծրագրի նպատակն է եղել՝ նպաստել Գյումրի և Վանաձոր համայնքների կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։
15:32 - 01 օգոստոսի, 2024
Ոսկեհասկում պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազօջախը միացնելու ընթացքում. ՔԿ

Ոսկեհասկում պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազօջախը միացնելու ընթացքում. ՔԿ

Օգաստոսի 1-ին՝ ժամը 06.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով՝ փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։ Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ 12-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակներից։ Բայցի դրանից՝ մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ են տեղափոխվել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ։ «Նախնական՝ դեռևս ստուգման ենթակա տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայր են մեկնել Ախուրյանի քննչական բաժնի քննիչներ՝ անհետաձգելի, առաջնային քննչական գործողություններ կատարելու նպատակով։ Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
11:26 - 01 օգոստոսի, 2024
Շիրակի մարզպետը մասնակցել է «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։

Շիրակի մարզպետը մասնակցել է «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։

Շիրակի մարզպետը մասնակցել է «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմից. «Մուշեղ Մուրադյանը շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներում, ողջունել արտադրողներին և վստահեցրել, որ նման միջոցառումների կազմակերպումը տոնական միջավայրից բացի Շիրակի մարզ է բերել նաև տնտեսական մեծ ակտիվություն, ֆինանսական զգալի հոսքեր:  «Կառավարությունը մեծածավալ միջոցառումները մայրաքաղաքից ապակենտրոնացնում է մարզեր, մարզկենտրոններից էլ՝ հեռավոր համայնքներ: Անվճար տրանսպորտային միջոցներ են տրամադրվել, որպեսզի փառատոնի շրջանակներում ցանկացողներն այցելեն Մարմաշենի վանական համալիր, Հառիճավանք, Երերույքի տաճար և այլ պատմամշակութային վայրեր։ Մենք լիազրորությունների սահմաններում, փորձում ենք անել հնարավորն ու անհնարինը, որ կարողանանք ոչ միայն պատշաճ ներկայանալ, այլև մարդկանց այսքան մեծ հոսքն ընդունել։ Նման միջոցառումներին պատրաստվելն ու պատվով հաղթահարելը դարձել է աշխատանքային օրվա բնականոն գործընթաց:   Նախորդ տարի նույն ոգևորությամբ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Շիրակի մարզը հյուրընկալեց աշխարհի 42 երկրի 181 քաղաքներից ժամանած հյուրերի և պատվով ճանապարհեց»,- նշել է Շիրակի մարզպետը: Փառատոնի շրջանակում վաղ առավոտից բաց են մարզում գործող բոլոր մշակութային հաստատությունները, զվարճանքի վայրերը», - նշված է հայտարարությունում։
18:47 - 27 հուլիսի, 2024
Անահիտ Մանասյանը Գյումրիում այցելել է խնամքի հաստատություններ, լսել երեխաներին հուզող հարցերը

Անահիտ Մանասյանը Գյումրիում այցելել է խնամքի հաստատություններ, լսել երեխաներին հուզող հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 27-ին աշխատանքային այցով Գյումրիում էր: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպում է անցկացվել ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման անձնակազմի հետ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են աշխատանքի մեթոդաբանությունը կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ:  Պաշտպանն այցելել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ներ: Անահիտ Մանասյանը շրջել է հաստատությունների տարածքով, ուսումնասիրել շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ խոհանոցները, ննջասենյակները, սանհանգույցները, ծանոթացել խնամք ստացող երեխաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին։  Առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների և անձնակազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանը լսել է նրանց հուզող հարցերը։ Քննարկվել են երեխաների կրթության, հանգստի, ժամանցի, շենքային պայմանների բարելավման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների, այլ իրավունքների ապահովման և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր: Պաշտպան Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։ Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ:
09:48 - 28 հունիսի, 2024