Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին |amerikayidzayn.com|

Իրանը՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Իրանում մեկնարկել է խորհրդարնական ընտրությունների քարոզարշավը: Այն ընթանում է Թեհրան-Վաշինգտոն սուր հակադրման ֆոնին: Իրանում լայնորեն ընթանում է քարոզարշավը փետրվարի 21-ի խորհրդարանական ընտրությունների համար: Այն կարևոր փոձություն է հոգևոր իշխող վերնախավի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ գերլարված հարաբերությունները: Իրանի սահմանադրության պաշտպանների խորհուրդը պետք է հաստատի թեկնածուներին: Մոտ 14 հազար դիմող թեկնածուներից գրեթե կեսը ստացել են մերժում որպես թեկնածու գրանցվելու համար: Գործող խորհրդարանի մեկ երրորդին ևս չի թույլատրվի մասնկացել ընտրություններին: Այս ընտրությունները կարևոր նշանակություն ունեն արտաքին քաղաքականության համար, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա զարգացումների առումով: Հաշվի առնելով բազմաթիվ չափավոր հայացքներ ունեցող թեկնածուներին գրանցելու մերժումը՝ գալիք խորհդարանում մեծամասնություն կարող են կազմել այաթոլլա Ալի Խամենեիի կոշտ քաղաքականության կողմնակիցները: Բարեփոխումների կողմնակից ուժերը հայտարարել են, որ իրենց թեկնածուների գրանցման մերժումը արգելափակում է նրանց թեկնածուների մուտքը խորհրդարան: Նրանք ընդգծում են արդար և ազատ ընտրությունների անցկացման հանրային պահանջը: Խորհուրդը թեկնածուների գրանցումը մերժելու համար օգտագործել է բազմաթիվ պատճառներ՝ սկսած կոռուպցիայից մինչև Իսլամին հավատարիմ չլինելու մասին մեղադրանքները: Թեհրանի ընտրատարածքների համար խորհդարանում նախատեսված է 30 մանդատ: Այստեղ պահպանողական ուժերին առաջնորդում է նախկին քաղաքապետ Մոհամադ Բաղեր Քալիբաֆը, ով նախկինում եղել է նաև էլիտար Հեղափոխության պահապաններ զորամիավորման հրամանատարը: Այաթոլա Խամենեին իր աջակցությունն է հայտնել սահմանադրության պաշտպանների խորհրդի մերժման որոշումներին՝ ընդգծելով, որ հաջորդ խորհրդարարնում չպետք է լինեն գործիչներ, ովքեր կվախենան խոսել արտաքին թշնամու դեմ: Որպես հիմնական արտաքին թշնամի հանդես է գալիս ԱՄՆ, որի վարչակազմը դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից ու վերականգնել տնտեսական պատժամիջոցները:
17:49 - 15 փետրվարի, 2020
Թեհրանը հերքել Է Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերը |armenpress.am|

Թեհրանը հերքել Է Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերը |armenpress.am|

armenpress.am: Իրանի կառավարությունը հերքել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ երկրում պտտվող լուրերը: «Ռոհանին մեր երկրի հետ կմնա մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտը»,-լրագրողներին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ եւ Ռոհանիի օգնական Ալի Ռաբիին: Նա ընդգծել Է, որ «վաղօրոք» հերքում Է ցանկացած նմանօրինակ հաղորդում, որը կարող Է հայտնվել ապագայում: 2019 թվականի դեկտեմբերին Tasnim News-ը հայտնել Էր, որ Ռաբիին հերքել Է լուրերն այն մասին, թե Ռոհանին դիտարկում Է նախագահի պաշտոնը թողնելու հնարավորությունը: Al-Monitor ինտերնետ-թերթը փետրվարի 13-ին գրում Է, որ Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերն Իրանում սկսել են շրջանառել այս շաբաթ:Նախագահին աջակցող հրատարակությունները պնդում են, որ այդ հաղորդումների ետեւում կանգնած Է խորհրդարանի նախկին պահպանողական պատգամավոր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Ալիռըզա Զաքանին: Հրատարակության տվյալներով՝ Զաքանին պահպանողական քաղաքական գործիչների հետ անցած շաբաթ կայացած հանդիպմանն ասել Է, որ եթե կառավարությանը չհաջողվի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Իրանի նախագահը հրաժարական կտա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:28 - 13 փետրվարի, 2020
Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ |lragir.am|

Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ |lragir.am|

lragir.am: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, որ Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ: Նախարարի խոսքով՝ նախագիծը բիզնես հիմնավորվածություն պետք է ունենա: «Եկեք սպասենք, կտեսնենք»,- ասաց նա: Տիգրան Խաչատրյանը չհերքեց, որ կարող է նաև քննարկվել «Նաիրիտի» վաճառքի հարցը իրանական կողմին: Հարցին, թե արդյոք կառավարությունը մտադիր է վաճառքի հանել «Նաիրիտը», նախարարը պատասխանեց. «Կառավարությունը բոլոր նման դեպքերում, եթե լինի այնպիսի ներդրումային առաջարկ, որն իր երկարաժամկետ կայունության հարցում երաշխիքներ է պարունակում, պատրաստ է քննարկել: Բոլոր դեպքերում, կառավարությունը պատրաստ է քննարկել դրա շուրջ որևէ ներդրումային նախաձեռնություն»: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ չի կարող հաշվարկ ներկայացնել, թե որքան գումար է անհրաժեշտ «Նաիրիտի» վերագործարկման համար: Անկախ գումարի չափից, նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը, ասաց նա:
13:29 - 10 փետրվարի, 2020
Չնայած Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին՝ Երևանը կամրապնդի փոխգործակցությունը Թեհրանի հետ. Իրանում ՀՀ դեսպան |factor.am|

Չնայած Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին՝ Երևանը կամրապնդի փոխգործակցությունը Թեհրանի հետ. Իրանում ՀՀ դեսպան |factor.am|

factor.am: Երևանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Թեհրանի հետ՝ Իրանի դեմ ԱՄՆ կոշտ պատժամիջոցների պայմաններում: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին Քերման նահանգի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: «Այս պայմաններում, երբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ներդրողները հրաժարվում են Իրանի հետ համագործակցությունից, Հայաստանն ու Իրանը կարող են բազմաթիվ ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ բարեկամական են եղել, և հայկական կողմը ցանկանում է, որպեսզի դրանք ավելի ամրապնդվեն ու զարգանան: Աղբյուրի փոխանցմամբ՝ Արտաշես Թումանյանը հիշեցրել է նաև, որ ԵՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը լավ հնարավորություն է՝ Թեհրանի և Երևանի համագործակցությունն ընդլայնելու համար:
08:20 - 06 փետրվարի, 2020
Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել Է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները |armenpress.am|

Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել Է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա, ինչը հաստատել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:ԱՄՆ-ը հունվարի 30-ին ընդլայնել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, սահմանափակիչ միջոցներ են ձեռնարկվել ԻԱԷԿ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի եւ բուն կազմակերպության նկատմամբ: Այժմ ԱՄՆ-ի տարածքում նրանց ակտիվները, ընդհանուր կանոնների համաձայն, սառեցված են: Բացի այդ, նրանց հետ երրորդ անձանց բոլոր գործարքները երկրորդային պատժամիջոցների օբյեկտ են:«Պարոն Սալեհին առաջնակարգ գիտնական Է ու քաղաքական գործիչ, նրա դեմ պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի հուսահատության հետ եւ ոչ մի կերպ չեն ազդի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առաջընթացի վրա»,- ասված Է Մուսավիի հայտարարության մեջ, որը դատապարտել Է պատժամիջոցները:Նրա խոսքով՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը «վաղուց փակուղի Է մտել»:ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հունվարի 30-ին հայտարարել Է, որ Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող Է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար: «Մենք կարծում ենք, որ Իրանին փողեր ու հարստություններ ստանալու հնարավորությունից զրկելը ճիշտ միջոց Է ստիպելու նրանց ընդունել ոչ դյուրին որոշումներ, որպեսզի ժողովուրդը կարողանա հնարավորություն ստանալ փոխելու այն ռեժիմի բնույթն ու գործելակերպը, որն այդքան վատ Է ծառայում Իրանում ապրող 80 մլն մարդու»,- ասել Է Փոմպեոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
08:56 - 31 հունվարի, 2020
Վաշինգտոնի առաջարկած «դարի գործարքը» մղձավանջ Է աշխարհի ու տարածաշրջանի համար. Զարիֆ |armenpress.am|

Վաշինգտոնի առաջարկած «դարի գործարքը» մղձավանջ Է աշխարհի ու տարածաշրջանի համար. Զարիֆ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած ծրագիրը (այսպես կոչված «դարի գործարքը) մղձավանջ Է աշխարհի ու տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Դա մղձավանջ Է աշխարհի ու տարածաշրջանի համար».- գրել Է նա Twitter-ի իր Էջում: Նախարարը նաեւ «սնանկացած կառուցողի անիրագործելի երազանք» Է համարել Վաշինգտոնի պլանը: Նա հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունը «տագնապի ահազանգ կդառնա բոլոր մուսուլմանների համար, որպեսզի նրանք միավորվեն»: Հունվարի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին հայտարարել Է այսպես կոչված դարի գործարքի՝ պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման հանգուցային դրույթները, որոնց հիմքում երկու պետությունների փոխադրաձ ճանաչումն Է: Վաշինգտոնն առաջարկում Է Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք Է կրկնակի մեծանա: Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել Է ԱՄՆ-ի ղեկավարը, Վաշինգտոնը հաստատակամորեն մտադիր Է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը»: Փաստաթղթում հատուկ ուշադրություն Է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում Է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (Նաթանյահուի ասելով՝ խոսքը վերաբերում Է Երուսաղեմի Աբու Դիս արվարձանին), եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը: ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ Է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը պնդում Է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում Է 50 մլրդ դոլարի ներդրումներ; Նաթանյահուն պաշտպանել Է Թրամփի առաջարկը եւ պատրաստակամություն Է հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Մինչդեռ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել Է, որ հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա: Ելույթ ունենալով Ռամալլահում՝ Աբասը նշել Է, որ Թրափի պլանը «չի անցնի»: «Մենք կտրականապես մերժում ենք այդ գործարքը, մենք ավելի վաղ ասել ենք այդ մասին, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:45 - 29 հունվարի, 2020
Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ անգամ Սոլեյմանիի սպանությունից հետո, վստահեցնում է Զարիֆը |azatutyun.am|

Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ անգամ Սոլեյմանիի սպանությունից հետո, վստահեցնում է Զարիֆը |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը չի բացառում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները` անգամ գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո: Այդ մասին ասել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում: Միաժամանակ, իրանցի նախարարն ընդգծել է՝ դրա համար անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: «Մեզ համար նշանակություն չունի՝ ով է նստած Սպիտակ տանը, մեզ համար կարևոր է, թե ինչ քաղաքականություն է այդ անձը վարում», - ասել է Զարիֆը՝ հավելելով․ - «Թրամփի վարչակազմը կարող է ուղղել իր սխալը, չեղարկել սահմանափակումներն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Մենք պատրաստակամ ենք, նրանք են հեռացել»: Երկու երկրների միջև հարաբերություններն էապես սրվել են 2018 թվականի մայիսից, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքից՝ վերականգնելով պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
13:30 - 25 հունվարի, 2020
Զարիֆը հրաժարվել է Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցությունից |news.am|

Զարիֆը հրաժարվել է Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցությունից |news.am|

news.am: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարվել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցությունից: Այս մասին հայտնել է երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Նախատեսված էր, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը մեկնելու է Շվեյցարիա՝ Դավոսում տնտեսական համաժողովին մասնակցելու համար,- ասել է նա: - Չնայած պաշտոնական հրավերին, նա, սակայն, փոխել է իր ծրագիրը, ուստի այս ուղեւորությունը չի կայանա»: Մուսավին չի հստակեցրել Դավոս ուղեւորությունից Զարիֆի հրաժարվելու պատճառները: Հունվարի 21-24-ը Դավոսում տեղի է ունենալու 50-րդ հոբելյանական Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի գործնական ծրագիրը մոտ 400 նստաշրջան է ունենալու, որոնց ժամանակ ելույթ է ունենալու ավելի քան 600 խոսնակ:
09:53 - 20 հունվարի, 2020
ԱՄՆ-ի հեռանալով Մերձավոր Արեւելքում կդադարեն անարխիան ու երկպառակությունները. Մոհամադ Բաղերի |armenpress.am|

ԱՄՆ-ի հեռանալով Մերձավոր Արեւելքում կդադարեն անարխիան ու երկպառակությունները. Մոհամադ Բաղերի |armenpress.am|

armenpress.am։ Մերձավոր Արեւելքում անարխիան եւ երկպառակությունները կավարտվեն այն բանից հետո, երբ տարածաշրջանից հեռանան ԱՄՆ-ի զինված ուժերը: Հունվարի 16-ին այդ մասին հայտարարել Է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին Թուրքիայի աշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ բանակցությունների ընթացքում:«Տարածաշրջանից ԱՄՆ-ի հեռանալուց հետո կվերացվի անարխիայի եւ բոլոր երկպառակությունների արմատը»,- մեջբերում Է անում իրանցի զինվորականի խոսքից Ֆարս գործակալությունը: Նա հավելել Է, որ «Իրանը շահագրգռված չԷ Էսկալացիայի հարցում, բայց կպատասխանի ցանկացած ագրեսիայի»:Բաղերիի խոսքով՝ «ամերիկացիների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը վախկոտ Էր, անմարդկային եւ խախտեց բոլոր միջազգային նորմաները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:17 - 16 հունվարի, 2020
Ռոհանիի հավաստմամբ՝ Իրանն այժմ ավելի շատ ուրան է հարստացնում, քան 2015-ին |azatutyun.am|

Ռոհանիի հավաստմամբ՝ Իրանն այժմ ավելի շատ ուրան է հարստացնում, քան 2015-ին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահը հայտարարել է, թե երկիրը հիմա ավելի շատ ուրան է հարստացնում, քան 2015 թվականին, երբ գերտերությունների հետ գործարք էր կնքել միջուկային ծրագիրը սահմանափակելու մասին: «Իրանի հանդեպ ճնշումները մեծացել են, սակայն մենք շարունակում ենք առաջընթաց արձանագրել», - հեռուստատեսային ելույթում պնդել է Հասան Ռոհանին: Ավելի վաղ, արձագանքելով ԱՄՆ պատժամիջոցներին, Թեհրանը հրաժարվել էր պայմանագրով ստանձնած պարտավորություններից, որն Իրանի հետ ստորագրել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: Վաշինգտոնը նախանցած տարի միակողմանիորեն դուրս էր եկել համաձայնագրից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե այն մի շարք լուրջ թերություններ ունի, պահանջելով վերստին բանակցել՝ դրանք շտկելու շուրջ։
11:19 - 16 հունվարի, 2020