Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը հրադադարի ընթացքում. Bloomberg
 |azatutyun.am|

Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը հրադադարի ընթացքում. Bloomberg |azatutyun.am|

azatutyun.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը 30-օրյա հրադադարի ընթացքում, այս մասին հայտնում է Bloomberg -ը` հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ լրատվամիջոցի՝ սա հրադադարի համաձայնությունը ստորագրելու Պուտինի պարտադիր նախապայմանն է։ Նույն աղբյուրները հայտնել են, որ ՌԴ նախագահի նվազագույն պլանն այն է, որ դադարեցվի գոնե ռազմական աջակցությունը ԱՄՆ-ի կողմից։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Bloomberg-ին ասել է, որ այս նախապայմանի իրագործումը կարող է բերել նրան, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների դադարի ընթացքում կվերազինվի։ Այսօր նախատեսված է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Նրանք քննարկելու են քննարկելու Ուկրաինայում ռուսական զորքի գրաված տարածքների և էլեկտրակայանների հարցը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ուկրաինայից բացի առաջնորդները քննարկելու են նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորումը: Հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00 -19:00-ի սահմաններում:
18:11 - 18 մարտի, 2025
Թրամփը հայտնել է, որ երեքշաբթի Պուտինի հետ քննարկելու է ուկրաինական պատերազմի ավարտը
 |factor.am|

Թրամփը հայտնել է, որ երեքշաբթի Պուտինի հետ քննարկելու է ուկրաինական պատերազմի ավարտը |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է երեքշաբթի օրը խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը Մոսկվայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև դրական բանակցություններից հետո, գրում է Reuters-ը։ «Ես երեքշաբթի կխոսեմ նախագահ Պուտինի հետ։ Շատ աշխատանք  է կատարվել հանգստյան օրերին», – ասել է  Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում Ֆլորիդայից Վաշինգտոնի շրջան վերադառնալու ժամանակ ու հավելել ․ «Մենք ուզում ենք տեսնել, թե արդյոք կարող ենք վերջ տալ պատերազմին։ Միգուցե, մենք կարող ենք, գուցե, չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք»։ ԱՄՆ նախագահը փորձում է ստանալ Պուտինի համաձայնությունը 30-օրյա հրադադարի առաջարկին, որն Ուկրաինան ընդունել է անցած շաբաթ։ Հարցին, թե ինչ զիջումներ են քննարկվում հրադադարի շուրջ բանակցություններում, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Մենք խոսելու ենք հողի մասին, մենք խոսելու ենք էլեկտրակայանների մասին։ Կարծում եմ, որ մենք շատ բան արդեն քննարկել ենք երկու կողմերի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ: Մենք արդեն խոսում ենք դրա մասին, որոշակի ակտիվների բաժանման մասին»։
10:55 - 17 մարտի, 2025
Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը

Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ վարչպապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։  Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: «Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։ Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցերի»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Նշենք, որ հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև հայկական կողմը՝ նշելով, որ վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
17:46 - 14 մարտի, 2025
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։  ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
16:37 - 14 մարտի, 2025
Թրամփ. Պուտինը խոստումնալից հայտարարություն է արել, բայց այն ամբողջական չէ |amerikayidzayn.com|

Թրամփ. Պուտինը խոստումնալից հայտարարություն է արել, բայց այն ամբողջական չէ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ խոստումնալից հայտարարություն» է արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր զինադադարի մասին, սակայն հայտարարությունը «ամբողջական չէ»։ «Ես կցանկանայի հանդիպել կամ խոսել նրա հետ (հեռախոսով): Բայց մենք պետք է արագ վերջ տանք այս ամենին»,- ասել է նախագահը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին ընդունելիս: «Մենք կցանկանայինք տեսնել հրադադար Ռուսաստանի կողմից»,- ընդգծել է Թրամփը։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը «ճիշտ կվարվի» Ուկրաինայի նկատմամբ։ Անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցող խորհրդակցություններին, նախագահը նշել է, որ դրանց ընթացքում քննարկվել են «վերջնական համաձայնագրի շատ մանրամասներ»։ Սպիտակ տան ղեկավարն իր համոզմունքն է հայտնել, որ Ռուսաստանը չի հարձակվի ԱՄՆ դաշնակիցների վրա։ «Մենք բոլորս անհամբեր սպասում ենք Ռուսաստանի պատասխանին և կոչ ենք անում նրան դիտարկել բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը», - վերջերս ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Եթե նրանք ասեն՝ ոչ, ապա ակնհայտ է, որ մենք պետք է ամեն ինչ ուսումնասիրենք և հասկանանք աշխարհում տիրող իրավիճակը և (պարզենք), թե որոնք են նրանց (ռուսական կողմի) իրական մտադրությունները։ Կարծում եմ, եթե նրանք ասեն ոչ, դա մեզ շատ բան կասի նրանց նպատակների և տրամադրությունների մասին»:
09:52 - 14 մարտի, 2025
Թրամփը գնահատել է Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը
 |news.am|

Թրամփը գնահատել է Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը գնահատել է Ուկրաինայում հրադադարի մասին Պուտինի հայտարարությունը, հայտնում է Reuters-ը։ Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «շատ խոստումնալից հայտարարություն է արել, թեև այն ամբողջական չէր»: Նա նշել է, որ պատրաստ է խոսել ՌԴ նախագահի հետ՝ հանուն հրադադարի հաստատման։ «Հուսով եմ, որ Ռուսաստանը ճիշտ կվարվի»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մարտի 13-ին, իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։   «Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց ելնում ենք նրանից, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որ հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի այս ճգնաժամի սկզբնական պատճառները»,- շեշտել է Պուտինը։
21:58 - 13 մարտի, 2025
ՌԴ-ն համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին. Պուտին

ՌԴ-ն համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին. Պուտին

Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։  «Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, սակայն ելնում է նրանից, որ այն պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և ճգնաժամի բուն պատճառի վերացմանը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի ղեկավարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը ուշադրություն դարձնելու համար:  ՌԴ նախագահը նշել է՝ զինադադարի համար երաշխիքներ են պետք․«Մենք երաշխիքներ ենք ուզում, որ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան զորահավաք չի անցկացնի, չի վերապատրաստվի և զենք չի ստանա»։  Հիշեցնենք, որ Ուկրաինան համաձայնել է իր ամբողջ տարածքում 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին։ 
20:18 - 13 մարտի, 2025
Լուկաշենկոն և Պուտինը Կրեմլում բանակցություններ են վարում |armenpress.am|

Լուկաշենկոն և Պուտինը Կրեմլում բանակցություններ են վարում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նրա գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլում սկսել են բանակցությունները։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Հանդիպման բացմանը Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները կարելի է անվանել եղբայրական «այդ բառի ուղիղ իմաստով»։ «Ես շատ ուրախ եմ, որ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո որոշեցիք ձեր առաջին այցը կատարել հենց Ռուսաստան։ Սա, ըստ էության, հասկանալի է, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը հատուկ հարաբերություններ ունեն՝ դաշնակցային և եղբայրական՝ բառիս ուղիղ իմաստով», - ասել է ՌԴ նախագահը։ Հունվարին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում վերընտրվելուց հետո սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է։ Ակնկալվում է, որ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն, մասնավորապես, ինտեգրման խորացման և Միութենական պետության ընդհանուր պաշտպանական տարածքի ամրապնդման շուրջ պայմանավորվածությունների իրագործումը։ Նախագահները նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի առանցքային թեմաների շուրջ։ Բանակցությունների արդյունքների ամփոփումից հետո պլանավորված է երկու նախագահների կողմից մի շարք կարևոր միջպետական ​​փաստաթղթերի ստորագրում. տեղի կունենա նաև միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։
17:00 - 13 մարտի, 2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցությունները |news.am|

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցությունները |news.am|

news.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բարձր է գնահատում Էր Ռիադում անցկացված բանակցությունների արդյունքները։ Ըստ նրա՝ ռուս և ամերիկացի դիվանագետների արտաքսումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, և այժմ դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքը կվերսկսվի, հաղորդում է ТАСС-ը։ Նախագահը հավելել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահագներն առաջին քայլերն են արել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում և Պաղեստինում համագործակցության ուղղությամբ։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի հրաժարվել Եվրոպայի կամ Ուկրաինայի հետ երկխոսությունից։ Եվրոպացիներն իրենք են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ, իսկ Կիևն իրեն նույնիսկ արգելել է բանակցել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ իրենց համար բավական չէ պարզապես հանդիպել Թրամփի հետ, անհրաժեշտ է մշակել ամենակարևոր, ներառյալ՝ Ուկրաինայի առնչությամբ հարցերը: Պուտինը ասել է նաև, որ պատրաստ չէ ասել, թե երբ կարող է տեղի ունենալ իր հանդիպումը Թրամփի հետ։ Թրամփը խոստացել է արագ կարգավորել ուկրաինական ճգնաժամը, սակայն նախագահի պաշտոնում տեղեկություն ստանալով՝ փոխել է դիրքորոշումը, ինչը բնական է, պարզաբանել է ՌԴ նախագահը։
18:20 - 19 փետրվարի, 2025
Պեսկով. Պուտինն ու Թրամփը հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման կազմակերպման աշխատանքները
 |azatutyun.am|

Պեսկով. Պուտինն ու Թրամփը հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման կազմակերպման աշխատանքները |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը: «Պետությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան առանձին հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվեցին, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը», - ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլից հայտնել են նաև, երկու երկրների առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում պատժամիջոցների մասին քննարկում չի եղել։ Դիմտրի Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է խումբ ստեղծել՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ համար, այդ թվում՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Նա նշել էլ, որ կազմի վերաբերյալ որոշման մասին կհայտարարվի ավելի ուշ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Ռուսաստանի պաշտոնակցի հետ զրույցից հետո ընդգծել էր, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին:
14:29 - 13 փետրվարի, 2025
Ինչ է քննարկել Թրամփը Պուտինի և Զելենսկու հետ |azatutyun.am|

Ինչ է քննարկել Թրամփը Պուտինի և Զելենսկու հետ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Կրեմլը հաստատել է: Թրամփն ընդգծել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին: Truth սոցիալական ցանցում ԱՄՆ առաջնորդը մանրամասներ է հայտնել զրույցից. «Մեզնից յուրաքանչյուրը խոսեց մեր երկրների ուժեղ կողմերի և այն մեծ օգուտի մասին, որ մի օր կունենանք միասին աշխատելու շնորհիվ: Ինչպես երկուսս էլ համաձայնեցինք, մենք ցանկանում ենք վերջ դնել միլիոնավոր մահերին, որ տեղի են ունենում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով: Նախագահ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի շատ ուժեղ կարգախոսը՝ «ողջախոհություն»»: Թրամփի խոսքով՝ երկու գերտերությունների առաջնորդները պայմանավորվել են աշխատել միասին սերտորեն, ներառյալ միմյանց երկրներ այցելելը: Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ էլ. «Նախագահ Թրամփը խոսել է ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին»: Կրեմլի խոսնակը հավելել է, թե նախագահ Պուտինն էլ իր հերթին ընդգծել է, որ «ցանկացած կարգավորում պետք է անդրադառնա հակամարտության հիմնական պատճառներին»։ Թե որոնք են դրանք, Պեսկովը չի մանրամասնել։ ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ ինքն ու Պուտինը որոշել են, որ համապատասխան թիմերն անհապաղ սկսեն բանակցությունները. «Եվ մենք կսկսենք՝ զանգահարելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնենք նրան զրույցի մասին, մի բան, որը ես կանեմ հենց հիմա»։ Թրամփը, սոցիալական ցանցում խոսելով ՌԴ նախագահի հետ զրույցի մասին, նաև տեղեկացրել է, որ խնդրել է պետքարտուղարին, ԿՀՎ-ի տնօրենին, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին և դեսպան ու հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆին ղեկավարել բանակցությունները, որոնք, իր խորին համոզմամբ, «հաջողությամբ կպսակվեն»: «Միլիոնավոր մարդիկ են զոհվել այս պատերազմում, որը տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ, բայց դա տեղի է ունեցել, ուստի այն պետք է ավարտվի: Այլևս կյանքեր չպետք է կորսվեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին այս հեռախոսազրույցի համար իր տրամադրած ժամանակի և գործադրած ջանքերի համար … Ես հավատում եմ, որ այս ջանքերը կհանգեցնեն հաջող ավարտի, հուսով եմ՝ շուտով»,-հայտարարել է նա: Ուկրաինայից բացի, ըստ Կրեմլի, երկու գերտերությունների առաջնորդները քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագիրը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Ուկրաինական հարցի լուծումը չի կարող լինել առանց Ուկրաինայի և եվրոպացիների, հայտարարել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի արտգործնախարարները: Թրամփը զրուցել է նաև Զելենսկու հետ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ առաջնորդը զրուցել է նաև Ուկրաինայի նախագահի հետ: Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում հայտնել է, որ բովանդակալից զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, խոսել են խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, քննարկել միասին աշխատելու պատրաստակամությունը և Ուկրաինայի տեխնոլոգիական հնարավորությունները, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերը և այլ առաջադեմ ոլորտները: «Բովանդակալից զրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Շնորհակալ եմ նախագահ Թրամփին նրա հետաքրքրության համար, թե ինչի կարող ենք հասնել միասին», - գրել է նա X-ում։ Թրամփը ևս գոհունակությամբ է անդրադարձել իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցին՝ սոցիալական ցանցում գրելով. «Հեռախոսազրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել»։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկու հետ քննարկել են պատերազմին առնչվող մի շարք թեմաներ, հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում կայանալիք հանդիպումը: Գերմանիայում այս շաբաթ մեկնարկում է անվտանգության համաժողովը: «Լիահույս եմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս ծիծաղելի պատերազմը, որի հետևանքով զանգվածային և բոլորովին անտեղի մահեր են գրանցվել և ավերածություններ եղել: Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին», - նշել է Դոնալդ Թրամփը: Զելենսկին, իր հերթին, կրկին սոցիալական ցանցում արված գրառման մեջ շեշտել է, որ ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան. «ԱՄՆ-ի հետ միասին մենք ուրվագծում ենք մեր հաջորդ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և ապահովելու կայուն, հուսալի խաղաղություն։ Ինչպես նախագահ Թրամփն ասաց, եկեք անենք դա»:
09:39 - 13 փետրվարի, 2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահի հետ
 |factor.am|

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահի հետ |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱԱՍ-ը։ «Կարծիքների մանրակրկիտ փոխանակում է տեղի ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության»,- ասվում է հաղորդագրությունում։ Պուտինը հաստատել է Ռուսաստանի անփոփոխ պատրաստակամությունը՝ նպաստելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ նրա բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելը։ Նշվում է, որ երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են առևտրատնտեսական, կրթական և այլ ոլորտներում գործնական համագործակցության մի շարք ակտուալ հարցերի, մասնավորապես, հաշվի առնելով Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության վերջին բանակցությունները Դամասկոսում։
19:01 - 12 փետրվարի, 2025