ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ռուսաստանում խստացնում են քրեական հեղինակությունների համար պատիժը |news.am|

Ռուսաստանում խստացնում են քրեական հեղինակությունների համար պատիժը |news.am|

news.am: Ապրիլի 12-ից ուժի մեջ է մտնում քրեական հեղինակությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի ղեկավարների համար քրեական պատասխանատվությունը զգալիորեն խստացնող օրենքը: Այժմ նրանց, ով հանցավոր հիերարխիայում բարձր դիրք է զբաղեցնում, կարող է մինչեւ 15 տարի ազատազրկում սպառնալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության եւ քաղաքաշինության  հարցերի կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասն ավելի վաղ նշել էր, որ եթե նոր հոդվածով նախատեսված հանցագործություն է  կատարվել, պատժի նշանակման դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող 30 տարուց ավելի լինել, իսկ ընդհանուր դատավճռներով՝ 35 տարուց: Սենատորը նշել էր, որ այժմ այդ ժամկետը կազմում է 25 եւ 30 տարի համապատասխանաբար: Բացի այդ օրենքով նախատեսվում է, որ հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնող անձանց չի կարող նվազագույն շեմից ցածր պատիժ կամ պայմանական դատապարտում նշանակվել:
08:06 - 12 ապրիլի, 2019
Երևանին ու Բաքվին աջակցություն կցուցաբերվի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|

Երևանին ու Բաքվին աջակցություն կցուցաբերվի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|

armtimes.com: Ողջունում ենք բանակցություններում կառուցողական մոտեցման գերակայությունը: Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այսպես նա մեկնաբանել է մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը՝ ընդգծելով դրա դրական բնույթը, գրում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով, կողմերին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն, որպեսզի կյանքի կոչվեն այն գաղափարները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ավստրիայի մայրաքաղաքում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցություն ցուցաբերելը երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է: Զախարովան հավելել է, որ իրենք սերտորեն համագործակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ պետությունների հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ բանակցային գործընթացը շարունակվում է, և կողմերը հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված աշխատանքը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Ըստ Զախարովայի՝ այս տրամադրվածությունն արձանագրվել է նաև Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո արված հայտարարությունում: Միևնույն ժամանակ Զախարովան ևս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը կրում են միայն դրանում ներգրավված կողմերը: «Կարևորը քաղաքական կամքի դրսևորումն է»,-եզրափակել է պաշտոնյան:
13:01 - 04 ապրիլի, 2019
ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

ՌԴ ԱԳՆ-ը նախազգուշացում է հրապարակել Ադրբեջան մեկնելու մտադրություն ունեցող ռուսաստանցիների համար, որոնք հայկական ծագման անուղղակի կամ ուղղակի նշաններ ունեն՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Չնայած ռուսական կողմի բազմաթիվ կոչերին, շարունակվում է հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելումը Ադրբեջանի Հանրապետություն»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքի «Նախազգուշացումներ ռուսաստանցիների համար» բաժնում։ Խորհրդատվության մեջ ասվում է, որ «լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել երկրի տարածք մուտք գործել այն անձանց, անկախ քաղաքացիությունից, ովքեր հայկական ծագման ուղիղ կամ անուղղակի նշաններ ունեն»։ «Դա բացատրվում է այդ անձանց անձնական անվտանգությունը ապահովելու անհնարինությամբ»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ը։ Ինչպես ասվում է փաստաթղթում, «Ադրբեջանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների այցելությունների հանդեպ էթնիկ ցուցանիշներով խտրական գործողությունների անթույլատրելիության մասին ադրբեջանական կողմին ռուսական կողմի բազմաթիվ դիմումները անտեսվում են»։ «Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ հաստատակամորեն խորհուրդ ենք տալիս ռուսաստանցիներին Ադրբեջան մեկնելու դեպքում հանգամանորեն մտածել հնարավոր վտանգների մասին»,- ասվում է փաստաթղթում։ news.am
05:47 - 13 մարտի, 2019
Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին
 |hetq.am|

Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը դեռևս տեղեկություն չունի Ղազախստանում առկա իրավիճակի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  «Դեռևս՝ ոչ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- նշել է նա՝ պատասխանելով գործակալության լրագրողի հարցին։ Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում առկա իրավիճակը հեռախոսով քննարկել էր այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ղազախստանի առաջնորդը նշել էր, որ մտադիր է հանդես գալ առաջիկա օրերին Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց հանդիպման իրականացման նախաձեռնությամբ։ Պուտինը իր աջակցությունն էր հայտնել այդ առաջարկին։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
00:00 - 01 հունվարի, 0001
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա |armenpress.am|

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի հանդիպում կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում:  Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել փոխհամաձայնության եռակողմ հանդիպման օրակարգի և ժամկետների շուրջ: Մենք մեր հերթին պատրաստ ենք աջակցելու  դրան», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով եռակողմ ձևաչափի հեռանկարները մեկնաբանելու խնդրանքին։   Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Մոսկվան կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափին։ «Այն արդեն իրեն դրսևորել է որպես փոխգործակցության արդյունավետ հարթակ՝ շեշտը դնելով տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի գործնական իրականացման վրա։ Մենք ակնկալում ենք, որ եռակողմ համագործակցությունը այսուհետ ևս ծանրակշիռ ավանդ կներդնի մեր երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման և արդի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման բնագավառում, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը», - ասել է Զախարովան: Դիվանագետը նշել է, որ «դա կարևոր է ինչպես «եռյակի» ապրանքաշրջանառության հետագա մեծացման, այնպես էլ անխափան տարանցիկ փոխադրումների ապահովման տեսանկյունից՝ ելնելով երեք պետությունների շահերից»:
00:00 - 01 հունվարի, 0001