ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

«Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե հաշտվում են, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից»․ Սիրանուշ Սահակյան

«Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե հաշտվում են, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից»․ Սիրանուշ Սահակյան

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվեց ուղիղ երկխոսություն` խաղաղության հաստատման օրակարգով։ 4 տարի անց՝ 2024 թ․-ի տարեվերջին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրական խաղաղության հնարավորության պարագայում Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից եւ հայցերից։ Խաղաղության բանակցությունների իրավական հարցերի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, «Միջազգային եւ համեմատական կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ։ - Տիկի՛ն Սահակյան, նախ կխնդրեմ հակիրճ նկարագրեք, թե միջազգային ատյաններում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ պահանջներ ունեն իրար դեմ։ - Միջազգայնորեն գոյություն ունեն մի քանի հարթակներ, որտեղ պետությունները կարող են միջպետական բնույթի իրավական հարցեր բարձրաձայնել եւ հասնել դրանց դատական լուծման․․․ 2020 թ․ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի  Միջազգային արդարադատության դատարանում նախաձեռնեց վեճ ընդդեմ Ադրբեջանի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիոնալ հիմքով, եւ բարձրաձայնվեցին լուրջ խնդիրներ` կապված խտրական քաղաքականության տարաբնույթ դրսեւորումների հետ, որոնք պետական մակարդակով էին իրականացվում։ Հետաքրքրական է, որ հայցի ներկայացումից կարճ ժամանակ անց հայելային հայց ներկայացրեց Ադրբեջանը, եւ արդյունքում Միջազգային արդարադատության դատարանում մենք ունենք 1-ական գործեր։  Հայաստանը Ադրբեջանի դեմ միջպետական հայցեր նախաձեռնեց նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նախկինում այս ատյանը ակտիվորեն օգտագործում էին հայ տուժողները․ պետությունը ձեռնպահ էր մնում միջպետական գործընթացներից` ռիսկի տակ չդնելով այն քաղաքական գործընթացները, որոնք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո այս մտահոգությունները կարծես թե կրկին փարատվեցին։ Հայաստանի հայցին կրկին հայելային մոտեցմամբ հաջորդեց Ադրբեջանի հայցը, եւ հայցերի թվաքանակը ՄԻԵԴ-ում մեծացավ․ Հայաստանը 4 միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանը 2 միջպետական գանգատ` ընդդեմ Հայաստանի։ Եվ հետաքրքրական է, որ ՄԻԵԴ-ում ներկայացրել ենք նաեւ 1 միջպետական գանգատ ընդդեմ Թուրքիայի, որը բովանդակային առումով որոշակի կապվածություն ունի Ադրբեջանի դեմ ներկայացված 1-ին հայցի հետ՝ նկատի ունենալով, որ Թուրքիան, ըստ էության, 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։  Երրորդ հարթակը, որը գործարկել է բացառապես Ադրբեջանի Հանրապետությունը, Արբիտրաժի մշտական դատարանն է։ Հենվելով Էներգետիկ խարտիայի պայմանագրի եւ Բեռնի կոնվենցիայի վրա՝ Ադրբեջանը միջպետական 2 արբիտրաժային գործընթացներ է նախաձեռնել ընդդեմ Հայաստանի։ Հայաստանը այս հարթակում խիստ պասիվ է, որեւէ հակադարձող գործընթաց նախաձեռնված չէ։ - Ձեր թվարկած հայցերից հրաժարվելը ընդհանուր առմամբ իրավակա՞ն կամ միայն իրավակա՞ն գործընթաց է, թե նախեւառաջ քաղաքական հայտարարություն, քաղաքական գործընթաց է։ - Ես հրաժարումը կապում եմ առավելապես քաղաքական գործընթացների հետ։ Դրա վառ վկայությունն է այն, որ հրաժարման վերաբերյալ դրույթը իր արտացոլումն է ստանում խաղաղությանն առնչվող պայմանագրում, որի միջոցով փորձ է արվում լուծում տալ հայ-ադրբեջանական քաղաքական օրակարգում առկա խնդիրներին, եւ այդ պայմանագրի ստորագրումն է, որ պետք է ավարտ ազդարարի այն իրավական գործընթացներին, որոնք պետք է ապահովեին հարցերի արդարացի լուծումներ եւ նպաստեին նաեւ հայ տուժողների իրավունքների վերականգնմանը։  Մենք ունենք մտահոգություններ, որ այդ պայմանները թելադրված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչպես թելադրվում են պայմանագրի այլ դրույթներ։ Բացի այդ, եթե կողմերը ցանկանում են բարեկամական մոտեցումներով լուծել խնդիրը, վերացնել խախտումները, ապա, որպես կանոն, դիմում են հաշտության համաձայնությունների գործընթացին, ինչը իրավական է եւ ապահովում է արդարացիության պայմանները։  Հաշտության համաձայնությունները չեն կարող միակողմանի լինել, դրանք չեն կարող ակնհայտորեն հակասել արդարադատության շահերին, դրանք վավերացվում են դատարանների կողմից, ուստի այդ արդարության սկզբունքը ապահովվում է անգամ բարեկամական կարգավորումների պարագայում։ Իսկ այս դեպքում մենք տեսնում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ոչ թե հաշտվում են եւ ցանկանում են հարցը դատարանում լուծել բարեկամական կարգավորմամբ` չխախտելով իրավունքի, արդարության սկզբունքները, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից եւ հարցերի հանգուցալուծումը թողնում են բացառապես քաղաքական հարթակներին, որտեղ գործում են վայրի կանոններ, որտեղ մարդու իրավունքների կոմպոնենտը անտեսվում է, եւ որտեղ երաշխիքներ չեն տրամադրվում տուժած անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։  - Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված է, որ դատարանը ցանկացած փուլում կարող է դադարեցնել գործի քննությունը համապատասխան հիմքերի առկայության պայմաններում, եւ դրանցից մեկն էլ էլ Ձեր նշած կողմերի հաշտությունն է։ Միեւնույն ժամանակ սահմանված է, որ եթե դատարանը հանգի այն հետեւության, որ այդ խախտումները, միեւնույն է, պիտի դատական ակտի տեսքով արձանագրվեն, կարող է անգամ կողմերի համաձայնության պարագայում հրաժարվել դադարեցնել գործի քննությունը։ Ստացվում է, որ եթե չկա հաշտություն, գործընթացը անգամ այս կարգավորմա՞նը չի համապատասխանում։ - Եվրոպական դատարանում մի քանի գործընթացներ կան․ առաջինը հաշտության համաձայնության կնքումն է, որը հաստատվում է դատարանի որոշմամբ, եւ այդ որոշումը ազդարարում է գործի ավարտը, հետագա որեւէ այլ քննություն եւ դատական ակտ չի ակնկալվում։ Կան նաեւ դեպքեր, երբ պետությունները միակողմանի հայտարարություններ են անում, փոխհատուցումներ են տրամադրում տուժողներին, եւ այս միակողմանի հայտարարությունները, որոնք կարող են չընդունվել դիմատուների կողմից, եւս հաստատվում են դատարանի միջոցով` ազդարարելով գործի ավարտը։ Եվ կա 3-րդ ընթացակարգը, երբ դիմողները դատարանին հայտնում են, որ հետամուտ չեն իրենց գործի հետագա քննությանը, այլեւս չունեն իրավական շահագրգռվածություն գործի ելքի առնչությամբ, եւ դատարանը, որպես կանոն, գործը հանում է քննության ենթակա գործերի ցուցակից։  Բայց Եվրոպական դատարանն ունի մի ստանդարտ․ հայցից հրաժարվելը կամ հետամուտ չլինելը կարող է չընդունել, եթե արդարադատության շահերը պահանջում են գործի հետագա քննություն։ Կան արձանագրված դեպքեր, երբ դիմումատուները ենթարկվել են կոպտագույն խախտումների` կյանքի իրավունքի, խոշտանգումների, եւ դատարանը գտել է, որ այդ գործերով պետք է ձեւավորվեն իրավական դիրքորոշումներ, որոնք նաեւ կկանխարգելեն համաեվրոպական համակարգում այդ խախտումների կրկնությունը։ Հիմա մենք չգիտենք, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս մոտեցումը որքանով կիրառելի կհամարի միջպետական գործերի նկատմամբ, քանի որ այդ դրույթները հիմնականում առնչվում են անհատական գանգատներին։ Չկա մեկ դեպք, երբ պետությունը հրաժարվել է միջպետական գանգատից։ Կան արձանագրված դեպքեր, երբ հայցվոր պետությունը հաշտություն է կնքել պատասխանող պետության հետ, բայց մենք չունենք դեպքեր, երբ միջպետական գանգատի հետամուտ չլինելու հայտարարություն է արել պետությունը կամ ուղղակիորեն հայտնել է հրաժարվելու մտադրության մասին։  - Իսկ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի Եվրոպական դատարանի մոտեցումը՝ հաշվի առնելով, որ այդ միջպետական գանգատներում շոշափվում են նաեւ տուժողների իրավունքները՝ անկախ անհատական գանգատներից։  - Այս գործընթացները, ըստ էության, ի շահ 3-րդ անձանց գործընթացներ են, այսինքն՝ պետությունը, միջպետական գանգատ ներկայացնելով, պաշտպանում է ոչ թե իր սուվերեն իրավունքները, այլ մարդու իրավունքները, ուստի մենք ունենք շահառու քաղաքացիներ, իրավաբանական անձինք եւ որպես կանոն, արդարադատության շահը պետք է ենթադրի տուժած անձանց դիրքորոշումների լսելիություն։ Մեր մոտեցումը այն է, որ տուժած անձինք պետք է դատարանին ներկայացնեն իրենց անհամաձայնությունը եւ պահանջեն շարունակել միջպետական գործերի քննությունը` արդարադատության շահերը պաշտպանելու նկատառումներով։ Բայց եթե դատարանը այս մոտեցումը չկիսի, ապա անհատները հրաժարումից հետո պետք է ներկայացնեն անհատական գանգատներ․․․ Շուրջ 5 տարի է անցել գանգատները ներկայացնելու պահից, եւ այս գործերը մոտենում են եզրափակիչ ակտերի կայացմանը։ Եթե հրաժարման պարագայում դիմատուները նոր գանգատներ ներկայացնեն, ապա դրանց քննության համար եւս կպահանջվի հավելյալ 5-7 տարի։ Ստացվում է այն արդարադատությունը, որը կարելի էր հասանելի դարձնել հայերին 5-7 տարվա ընթացքում, մատուցվելու է 10-15 տարի անց, ինչը հավասարեցվում է ուշացված արդարադատության, եւ այն չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչը տեղի կունենար ժամանակային արդարադատության իրականացման դեպքում։  - Բացի այդ, պետությունը` ի դեմս միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, նաեւ քննչական, դատախազական մարմինների ահռելի աշխատանք է կատարել` ապացուցողական այդ բազան հավաքելու նպատակով։ Եթե նման բան տեղի ունենա, կստացվի, որ պետական այդ ռեսուրսը ծախսվել է ոչ մի բանի համար, այսինքն՝ չի ծառայի ի սկզբանե հռչակված նպատակին։  - Այո, նախ այստեղ կարծես թե պետական ռեսուրսների վատնման երեւույթին ենք բախվում, բազմաթիվ կառույցներ գործել են խախտումները փաստաթղթավորելու համար։ Ավելին, պետությունը վարձել է միջազգային փաստաբաններ, հսկայական միջոցներ ուղղել այս խնդիրների լուծմանը, եւ մինչեւ այս պահը գործընթացները հաջողությամբ վարվել են։ Մենք անգամ ունենք դրական միջանկյալ արդյունքներ եւ ունենք վերջնական դրական արդյունքի իրական հեռանկար։ Բայց պետությունը բաց է թողնում այդ հեռանկարը, ինչը կարող էր ապահովել իր եւ իր քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը։ Սա, իհարկե, թույլատրելի գործելակերպ չէ եւ չի տեղավորվում պետության կողմից իր քաղաքացիներին պաշտպանելու պարտականության տրամաբանության ներքո։ Բայց հասկանալի է, որ քաղաքական որոշման պարագայում մենք ակնկալում ենք նաեւ այս անցանկալի զարգացումը։ - Հայաստանը, վավերացնելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, նաեւ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիան, հանձն է առել պարտականություն՝ պաշտպանելու իր քաղաքացիների, իր իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքները, որոնք սահմանված են հենց նույն կոնվենցիաներով։ Ստացվում է, որ հրաժարվելու դեպքում Հայաստանը խախտելու է իր իսկ ստանձնած պարտականություննե՞րը։ -  Հաշվի առնելով, որ իրավունքի խախտումները թույլ է տվել Ադրբեջանը՝ առաջնային պատասխանատուն հանդիսանում է հենց Ադրբեջանը, եւ Հայաստանի պատասխանատվության խնդիր թերեւս չէր առաջանա, եթե Հայաստանը չազդարարեր, որ ստանձնել է իր քաղաքացիների պաշտպանությունը։ Այդ պարագայում անհատների վրա կմնար սեփական խախտված իրավունքների պաշտպանության հարցը։ Մինչդեռ պետությունը դարձել է փոխարինող գործիք եւ վերցրել է այս պատասխանատվությունը։ Այդ պահից, երբ պատասխանատվությունը չի իրացնում եւ հուսախաբության առջեւ է կանգնեցնում տուժողների խմբին, կարծում եմ` առաջ է գալիս նաեւ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության խնդիրը։ Բազմաթիվ խմբեր այս փուլում քննարկման առարկա են դարձնում այս հարցը, եւ ես չեմ բացառում, որ հետագայում, հրաժարման գործողությամբ պայմանավորված, միջազգային գործընթացներ կնախաձեռնվեն նաեւ Հայաստանի դեմ։  - Արցախի մարդու իրավունքների պաշտպանները՝ Արտակ Բեգլարյանը, Գեղամ Ստեփանյանը, արդեն իսկ հայտարարել են, որ մի խումբ արցախցիներ նման զարգացումների դեպքում պատրաստվում են անհատական գանգատներ ներկայացնել ինչպես Ադրբեջանի դեմ՝ իրենց բազմաթիվ իրավունքների խախտման առնչությամբ, այնպես էլ Հայաստանի դեմ՝ իրենց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը չապահովելու առնչությամբ։ Այս գործընթացները, ընդհանուր առմամբ, ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա։ - Առաջնային ազդեցությունը հոգեբանականն է։ Մենք ունենք Ադրբեջանի գործողություններից տուժած հարյուրհազարավոր մարդիկ, որոնք, ըստ էության, անպաշտպան եւ անօգնական են դարձել Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում։ Պետությունը ազդակ է տվել, որ իրենց իրավունքների պաշտպանությունը հանձն կառնի, բայց հետկանչը ճիշտ հակառակ հաղորդակցությունն է։ Այն երկարաժամկետ հետեւանքներ է թողնելու հանրային գիտակցության վրա, պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների վրա։ Երկրորդը, իհարկե, իրավական հետեւանքներն են։ Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունը խախտում է իր քաղաքացու իրավունքները, եւ մենք ունենում ենք արդեն ոչ միայն Ադրբեջանի հետ վեճ, այլ դրան զուգահեռ՝ մեր պետության դեմ վեճ։ Քաղաքականապես ոչ կոռեկտ է, որ ադրբեջանական խախտումները կարող են համակցվել Հայաստանի կողմից նույն տուժողների հանդեպ մարդու իրավունքների այլ խախտումներով, եւ սա առհասարակ կթուլացնի Հայաստանի դիվանագիտական հնարավորությունները` բարձրաձայնելու մարդու իրավունքների խնդիրները Ադրբեջանի խախտումներից, քանի որ կունենանք համանման վարքագիծ։ Այսինքն` Հայաստանը եւ Ադրբեջանը հայերի իրավունքների խախտումների մասով կդրվեն հավասար իրավիճակում, երկուսն էլ կընկալվեն որպես հայերի իրավունքների դեմ ոտնձգող կամ այդ շահերը անտեսող պետություններ։  - Դե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հայտարարել է, որ քննարկվում է ոչ միայն հայցերից հետ կանչումը, այլեւ առհասարակ նույն դեպքերի առնչությամբ հետագայում նոր հայցեր ներկայացնելու հարցը։ Այստեղ մեկ այլ հարց է ծագում․ եթե տեսականորեն տեղի ունենան նոր դեպքեր, նոր դեպքերի առնչությամբ եւ քաղաքական կամք ունենալու պարագայում հնարավորություն կլինի՞ դիմելու Եվրոպական դատարան, թե՞ հրաժարումը բացառում է նաեւ այդ հնարավորությունը։  - Սա մեկնաբանության տեղիք թողնող հարց է, եւ կարծում եմ` ի վնաս մեզ մեկնաբանություններ են տրվելու։ Ենթադրում է, որ պետությունը պետք է հրաժարվի արդեն իսկ առաջացած հարաբերությունների առնչությամբ ծագող վեճերից, բայց նոր միջադեպերը այս դրույթի շրջանակներում տեղավորելի չեն։ Իհարկե, կախված է, թե դրույթը ինչ հստակությամբ է ձեւակերպված լինելու․․․ Հրաժարումը կարող էր տրամաբանական լինել, եթե Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքային մեխանիզմ առաջարկեր նշված անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։ Օրինակ՝ Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեին, որ ձեւավորելու են հանձնաժողով, որը քննարկելու է հայ եւ ադրբեջանցի տուժողների խախտումների խնդիրը եւ ապահովելու խախտված իրավունքների վերականգնումը։ Բայց նման մեխանիզմների գործարկման մասին խոսք անգամ չկա, եւ ստացվում է, որ 2 պետությունների համար միեւնույն է, թե իրենց գործելակերպը ինչ խախտումների է հանգեցրել։ Նրանք պատրաստ են միմյանց հետ հարաբերությունները բարելավելու նպատակով հրաժարվել մարդու իրավունքներին առնչվող հայցերից եւ չապահովել վերականգնման այլընտրանքային մեխանիզմներ։ Սա նաեւ զրկում է քաղաքացիներին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ ունենալու հնարավորությունից, ինչը թե՛ Սահմանադրությամբ, եւ թե՛ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունք է։ - Դուք հրաժարման տրամաբանությունից խոսեցիք։ Ես դարձյալ մեջբերեմ վարչապետի հայտարարություններից մեկը։ Մի առիթով նա ասել էր՝ տրամաբանական չէ՞ արդյոք, որ եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ պիտի շարունակեն իրավական պատերազմները միմյանց դեմ։ Միգուցե այս հարցի՞ն էլ փորձենք պատասխանել։ Տրամաբանությունը ո՞րն է։ - Նախ կոնցեպտուալ անհամաձայնություն ունեմ, երբ իրավական վեճը անվանում են իրավական պատերազմ։ Հոգեբանական, տնտեսական, ռազմական պատերազմ վարելու փոխարեն պետությունները ունեն այնպիսի գիտակցում եւ խաղաղասիրական արմատացած մոտեցումներ, որ այդ խնդրի լուծումը պատվիրակում են անկախ ատյանի, ինչպիսի անուն էլ այն ունենա՝ դատավոր, արբիտր, պանել եւ այլն, եւ վերջիններս, հարգելով իրավունքը, իրավունքի սկզբունքները, արդարության սկզբունքները, մարդու իրավունքների կոնցեպտները, տալիս են այնպիսի լուծում, որը արդարացի է եւ իր հիմնավորվածությամբ պետք է իրացվի վեճի կողմերի կողմից։ Դա արդեն իսկ վկայում է, որ կա խաղաղություն, կան փոխհարաբերություններում համակեցության ընդունելի կանոններ, եւ տարաձայնությունները լուծվում են ոչ թե ագրեսիվ, վայրի մեթոդներով, սպառնալիքներով, ճնշումներով, այլ քաղաքակիրթ մեթոդներով։  Չկա տարաձայնությունները լուծելու որեւէ այլ քաղաքակիրթ մեթոդ, քան իրավական վեճերը, եւ իրավական մեխանիզմների բացակայությունն է, որ ծնում է պատերազմներ եւ արդարացնում է ագրեսիվ մեթոդների կիրառումը։ Ես դա կարող եմ շատ հստակ ապացուցել նաեւ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների համատեքստում․ Արցախյան հակամարտությունը չի ունեցել վեճի կարգավորման իրավական մեխանիզմ, Ադրբեջանը չի ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի յուրիսդիկցիան՝ լուծելու Արցախին վերաբերող հակամարտությունը։ Հայաստանը եւս չի ընդունել։ Եթե այս մեխանիզմը լիներ, միգուցե մենք ունենայինք հարցի իրավական լուծում։ Բայց իրավական հնարավորության բացակայությամբ պայմանավորված՝ հարցը տեղափոխվել է քաղաքական պլատֆորմ՝ այն պահից, երբ Ադրբեջանը սկսել է ապալեգիտիմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Ձեւավորվել է հարցի լուծման ռազմական մեխանիզմը, եւ նրանք միտումնավոր քայլեր են արել՝ վիժեցնելու քաղաքական պլատֆորմը, եւ այնուհետեւ արդարացրել են, որ վեճը չունի իրավական լուծում, եւ քանի որ քաղաքական լուծումը արդարացված չէ, ուրեմն չկա այլ միջոց, քան պատերազմի դիմելն է։ Հիմա այս փուլում եթե ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, գոնե մարդու իրավունքների խտրականության քաղաքականության վերացման առնչությամբ ունենք վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ, եւ այդ մեթոդը պետք է կիրառենք` փակելու համար ռազմական ճանապարհով այդ խնդիրների լուծումը։  - Ի վերջո, այսօրվա պայմաններում, երբ ամենօրյա ռեժիմով լսում ենք պաշտոնական հայտարարություններ կրակոցների մասին, երբ ամենօրյա ռեժիմով Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ տարածքային նկրտումներ ունենալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչի մասին ուղիղ տեքստով նաեւ իշխանություններն են խոսում, որքանո՞վ եք իրատեսական համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ պահպանումը։ - Այս պահին իրատեսական չեմ համարում, եւ պատճառը հենց ադրբեջանական կողմն է։ Նրանք չեն պատրաստվում խաղաղության, այլ ունեն բացահայտ հավակնություններ Հայաստանի Հանրապետության այլ տարածքների նկատմամբ, ուստի այդ փաստաթղթի ստորագրումը չի արտացոլում Ադրբեջանի ագրեսիվ պետական քաղաքականությունը։ Նրանք կարող են իմիտացնել գործընթաց՝ ժամանակ շահելու նպատակով, սակայն շարունակաբար առաջ քաշել անհեթեթ նախապայմաններ, որոնց բավարարումը Հայաստանի կողմից կլինի կամ անհնարին, կամ կպահանջի տեւական գործընթացներ։ Նման անհեթեթ պահանջատիրության օրինակ է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, որը իրապես որեւէ սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ խաղաղությունը կարող է տեղի ունենալ ոչ թե փաստաթղթի մակարդակով, այլ երբ հասարակություններն են պատրաստված խաղաղության, երբ ունեցել են այնպիսի աճ, որը հնարավորություն է տալիս խաղաղ համագոյակցել այլ էթնիկ խմբի հետ։ Լավագույն ցուցանիշը հայերի վերաբերյալ հանրային կարծիքը Ադրբեջանում չափելն է կամ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հռետորաբանությունը ընկալելը այն թեմաներով, որոնք կարող են առնչվել հայերին։ - Օրինակ՝ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, որ նրանք օգտագործում են` խոսելով Հայաստանի Հանրապետության մասին։ - Այո, դա կրկին ցուցադրում է այդ տարածքային հավակնությունները, եւ երբ հայերի մասին են խոսում, որպես ստորադաս էթնիկ խումբ են բնութագրում` ընդգծելով ադրբեջանցիների առավելությունները հայերի նկատմամբ։ Այս քաղաքականություններն են, որ հանգեցնում են ցեղասպանությունների, այսինքն՝ հասարակությունը հենց այս ուղու միջով է անցնում, որպեսզի կարողանա մասսայական կերպով ցեղասպանություն գործել։ Ադրբեջանի հռետորաբանությունը որեւէ կերպ չի փոփոխվել, ավելին, մենք տեսնում ենք նաեւ բացասական տենդենցներ։ Սա ցուցադրում է, որ Ադրբեջանի հասարակությունը պարզապես պատրաստ չէ խաղաղության, անգամ հայ պատանդների դատավարություններն են օգտագործվում հայատյացությունը խորացնելու նպատակներով։ Եթե ուսումնասիրելու լինենք դատավարություններին առնչվող հրապարակումները եւ դրանց առնչությամբ արտահայտված հանրային կարծիքները, կտեսնենք, որ այս դատավարությունները հայատյացություն սերմանող պետության կողմից հատուկ կերպով օգտագործվող գործիքներ են։ Բացի այն, որ այստեղ ունենք նախ արդար դատաքննության խախտումներ, ունենք Արցախի ինքնորոշման իրավունքի ցուցադրական դատապարտում, բեմականացված գործընթացներ, դրանք շատ հեշտ միջոցներ են ատելությունը խորացնելու նպատակով, եւ մյուսը, որ խաղաղության վերականգնման հեշտ եւ լավագույն միջոցը դա այնպիսի քայլեր ձեռնարկելն է, որոնք կարող են վստահություն ստեղծել հասարակությունների միջեւ։ Օրինակ՝ հայ հասարակության համար վստահություն կարող էր վերականգնվել, եթե մարդասիրական խնդիրները ժամանակին լուծում ստանային, ոչ թե Ադրբեջանը դրանք չլուծելու ճանապարհով հավելյալ տառապանքներ պատճառեր հայ հասարակությանը։ Այս պայմաններում, հասկանալի է, հայ հասարակության որեւէ անդամ չի կարող վստահություն ունենալ քարոզվող խաղաղության գործընթացի նկատմամբ։  - Այս համատեքստում արժե նաեւ հիշատակել, որ Հայաստանը վերադարձրեց Ադրբեջանի ռազմագերիներին եւ նաեւ այն հանցագործներին, որոնք Հայաստանում դատապարտվել էին եւ իրենց պատիժն էին կրում։  - Այո, եւ եթե Ադրբեջանը նույն գործողությունը կատարեր, կարծում եմ` միայն իմիջային առումով դրական զարգացում կլիներ, բայց նրանք այլեւս մտահոգված չեն պետության վարկանիշով եւ մարդկային ճակատագրեր խեղելով՝ վրեժխնդրությամբ փորձում են առավելություններ ձեռք բերել։ Սա խեղված հասարակությունների գործելակերպ է, որովհետեւ պետությունները կարող են ռազմական կամ այլ ոլորտներում հաղթանակ արձանագրել, բայց հաղթանակը չի կարող ամրագրվել մարդկային ճակատագրերի հաշվին։   Միլենա Խաչիկյան
18:00 - 18 ապրիլի, 2025
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը՝ ռազմագերիների և պահվող քաղաքացիների ապօրինի դատավարությունների վերաբերյալ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը՝ ռազմագերիների և պահվող քաղաքացիների ապօրինի դատավարությունների վերաբերյալ

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2021-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից և այլ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու,  արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների, ինչպես նաև մի շարք այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջպետական գանգատներ են ներկայացվել և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և՛ Արդարադատության միջազգային դատարան։ 2025 թվականի հունվար ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացվել են վերը նշված անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են հարազատներին: Ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. փետրվարի 27-ին ներկայացրել է իր դիտարկումները ադրբեջանական կողմից ներկայացված դիրքորոշումների և տեղեկությունների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել առավել մանրամասն տեղեկատվության տրամադրում: Միաժամանակ, Դատարանի ուշադրությունն է հրավիրվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարությունում տեղ գտնող խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա, և պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն: Վերոնշյալի համատեքստում հիշեցնում ենք, որ այս պահին ուժի մեջ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի, նոյեմբերի 3-ի,  դեկտեմբերի 11-ի և 23-ի, 2021 թվականի փետրվարի 17-ի, 2023 թվականի նոյեմբերի 21-ի և 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումները, որոնք ընդունվել են միջանկյալ միջոցի կիրառման ընթացակարգի շրջանակում և վերաբերում են, ի թիվս այլնի, գերեվարված անձանց, այդ թվում այս պահին Ադրբեջանում գտնվող աձանց իրավունքների պաշտպանությանը: Շարունակում է նաև ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով Դատարանը, Ադրբեջանի դեմ կիրառելով ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, սահմանել է, որ Ադրբեջանը պարտավոր է 2020 թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված և Ադրբեջանում պահվող բոլոր անձանց պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը։ Միաժամանակ, իր 2022 թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ Դատարանն արձանագրել և ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հանձնառությունն՝ ապահովելու 2021թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ սահմանված վերոնշյալ պարտավորությունների կատարումը Ադրբեջանում պահվող ցանկացած հայազգի անձի նկատմամբ: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ։
18:25 - 28 փետրվարի, 2025
ՄԻԵԴ-ը հաստատեց, որ Հովհաննես Իշխանյանի ձերբակալությունը և «Էլեկտրիկ Երեւան» հավաքի ցրումը եղել են անօրինական
 |aravot.am|

ՄԻԵԴ-ը հաստատեց, որ Հովհաննես Իշխանյանի ձերբակալությունը և «Էլեկտրիկ Երեւան» հավաքի ցրումը եղել են անօրինական |aravot.am|

aravot.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր որոշում է կայացրել «Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Այս գործը վերաբերում է 2015 թվականի «Electric Yerevan» բողոքի ցույցի ցրմանը, մասնավորապես՝ Հովհաննես Իշխանյանի ձերբակալությանը և ոստիկանությունում պահվելուն: Նա բողոքել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), պնդելով, որ խախտվել են իր իրավունքները՝ հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների վրա։ Հիշեցնենք, 2015-ի մայիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման թույլտվություն ստանալու համար։ – Հունիսի 17-ին հանձնաժողովը հաստատեց 6.93 դրամով թանկացումը, ինչի արդյունքում քաղաքացիական նախաձեռնությունները («Ոչ թալանին») սկսեցին բողոքի ցույցեր։ – Հունիսի 22-ին բողոքի ցույցի մասնակիցները երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր, սակայն ոստիկանությունը կանգնեցրեց նրանց Բաղրամյան պողոտայում, որտեղ ցուցարարները նստացույց սկսեցին։– Հունիսի 23-ի առավոտյան, մոտ 5:00-ին, ոստիկանությունը բարձրախոսով նախազգուշացրեց ցուցարարներին ցրվելու մասին։ Երբ ցուցարարները հրաժարվեցին, կիրառվեց ջրցան մեքենա, ինչից հետո ոստիկանությունը ձեռնամուխ եղավ նրանց բռնի հեռացմանը։ Ցուցարարներին քարշ տալով, ձեռքերն ոլորելով, տարան ոստիկանական բաժանմունքներ, այդ թվում՝ Հովհաննես Իշխանյանին։ Նա տարվել էր Շենգավիթի բաժանմունք, ենթարկվել անձնական խուզարկության, լուսանկարվել, մատնահետք վերցվել։ Նրան պահել էին մոտ 6:00-ից մինչև 13:30՝ առանց սնունդի, հանգստի, իսկ հագուստը մնացել էր թաց՝ ջրցան մեքենայի ազդեցությունից։ Հովհաննես Իշխանյանի  նկատմամբ որևէ քրեական մեղադրանք չէր առաջադրվել, իսկ նույն օրը երեկոյան ազատ էին արձակել։Հովհաննես Իշխանյանը ՄԻԵԴ էր դիմել՝ հիմնվելով հետևյալ հոդվածների վրա՝ – Հոդված 3 (Խոշտանգումների արգելք) – Դիմումատուն պնդել է, որ ոստիկանությունում պահման պայմանները (թաց հագուստ, սննդի և հանգստի բացակայություն) անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք էին։ – Հոդված 5 § 1 (Ազատության իրավունք) – Նա պնդել է, որ ոստիկանությունում իրեն պահել են ապօրինի, առանց որևէ հիմնավոր պատճառի, և ավելի երկար, քան թույլատրված է։ – Հոդված 11 (Հավաքների ազատություն)  – Ցույցի ընթացքում իր մասնակցության պատճառով ձերբակալվելը և հավաքի ցրումը հակասել են այս հոդվածին։ Այս որոշմամբ ՄԻԵԴ-ը հաստատեց, որ Իշխանյանի ձերբակալությունը և հավաքի ցրումը եղել են անօրինական։ Դատարանը նաև ընդգծեց, որ ցույցի խաղաղ բնույթը հաշվի չէր առնվել ոստիկանության գործողությունների ժամանակ։ՄԻԵԴ-ը որոշեց, որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է դիմումատուին վճարել՝ – Ոչ նյութական վնասի համար– 5,000 եվրո – Դատական ծախսերի համար – 2,000 եվրո Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
20:22 - 13 փետրվարի, 2025
ՄԻԵԴ–ն արձանագրել է՝ խախտվել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը

ՄԻԵԴ–ն արձանագրել է՝ խախտվել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Անտոնյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճիռը, որով արձանագրել է, որ խախտվել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին Անտոնյանին վճարել 3600 եվրո ոչ նյութական վնասի համար եւ 1420 եվրո ծախսերի համար։ Սուրեն Անտոնյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր էր 2009 թ․–ից, երբ 2022 թ․–ին, Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշմանը համաձայն չլինելով՝ Անտոնյանը դիմեց ՄԻԵԴ։ Այժմ ՄԻԵԴ–ն արձանագրել է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջև հարաբերությունների մտերմությունը այնպիսին էր, որ կարող էր կասկածներ առաջացնել Անդրեասյանի անաչառության վերաբերյալ․ «Կ.Ա.-ն անմիջապես չի տեղեկացրել ԲԴԽ-ին իր ընկերության և կնոջ բիզնես կապերի մասին Գ.Մ.-ի հետ, ինչպես պահանջվում էր Դատական օրենսգրքի 71-րդ և 88-րդ հոդվածներով՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու նպատակով: Նույնիսկ Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի միջև ուղղակի ֆինանսական կապի բացակայության պայմաններում, այն փաստը, որ նրանք ընկերներ էին, և որ Կ.Ա.-ի կինը և Գ.Մ.-ն ունեին համատեղ բիզնես շահեր, պետք է զգուշացներ նրան, որ իր անաչառությունը կարող է կասկածի տակ դրվել, և պետք է հանգեցներ 71(1) հոդվածով նախատեսված ծանուցման»,– ասված է վճռում։ ՄԻԵԴ–ն արձանագրել է, որ իր որոշման մեջ ԲԴԽ-ն հղում է կատարել այն փաստին, որ Գ.Մ.-ն փոխանցել է իր բաժնեմասերը հավատարմագրային կառավարման, և որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական կազմի միայն մեկ անդամի անաչառության բացակայությունը չի կարող կասկածի տակ դնել ողջ մարմնի անաչառությունը։ Սակայն Դատարանի համար այս փաստարկումը համոզիչ չի գնահատվել, ավելին, Դատարանը նշել է, որ այս փաստարկները ի վիճակի չէին փարատել դիմումատուի մտավախությունները Կ.Ա.-ի անաչառության վերաբերյալ․ «Մասնավորապես, ԲԴԽ-ն անդրադարձել է միայն դիմումատուի պնդմանը Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի կնոջ միջև տնտեսական կապերի վերաբերյալ՝ առանց որևէ պատասխան տալու դիմումատուի կոնկրետ փաստարկներին Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի սերտ անձնական հարաբերությունների և դրանց՝ Կ.Ա.-ի որոշումների կայացման վրա ազդելու հնարավորության վերաբերյալ»։  Անդրադառնալով ԲԴԽ այն փաստարկին, որ Կ.Ա.-ն եղել է ԲԴԽ-ի ութ անդամից միայն մեկը, իսկ դիմումատուի գործը որոշվել է միաձայն, Դատարանը նշել է հետևյալը․ «Rustavi 2 Broadcasting Company Ltd and Others » գործում, որին հղում են կատարել ԲԴԽ-ն և Կառավարությունը, Դատարանը հաշվի էր առել նաև այն փաստը, որ Գերագույն դատարանի նախագահի բացարկի վերաբերյալ դիմումատուների միջնորդությունը լրջորեն քննվել էր այդ դատարանի կողմից՝ հղում կատարելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, ի տարբերություն սույն գործի»,– նշել է Դատարանն ու ընդգծել, որ  տվյալ գործում Կ.Ա.-ն եղել է ԲԴԽ նախագահը և դիմումատուի գործով զեկուցողը, որը ղեկավարել է քննարկումները։ Ամբողջական վճիռը կարող եք կարդալ այս հղմամբ
16:05 - 23 հունվարի, 2025
ՀՀ–ն լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ՝ Բաքվում հայ գերիների դատավարության հետ կապված

ՀՀ–ն լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ՝ Բաքվում հայ գերիների դատավարության հետ կապված

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց  նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի Հանրապետության կողմից։ «Միաժամանակ, շարունակում են ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021թ․ դեկտեմբերի 7-ի և 2022թ․ հոկտեմբերի 12-ի որոշումները, որոնցով Դատարանը կիրառել է ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը ապահովելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։ ՄԻՀՆ գրասենյակից հայտնում են նաև, որ հետեւում են այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ «Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ»,- ասվում է հայտարարության մեջ։
12:15 - 19 հունվարի, 2025
Ընտանեկան բռնության գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել |hetq.am|

Ընտանեկան բռնության գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ խոշտանգման արգելքի խախտման համար: Ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է վճարել 26 000 եվրո փոխհատուցում, որից 24 000 եվրոն՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրոն՝ դատական ծախսերի համար: «Հետքը» դեռևս 2013թ. անդրադարձել էր այս պատմությանը: Հասմիկ Խաչատրյանը Գավառում հայտնի «բախտագուշակ» Վարսիկի հարսն էր: Վերջինիս որդին՝ Ս. Հակոբյանը, պարբերաբար բռնության է ենթարկել կնոջը՝ Հասմիկին: Երիտասարդ կնոջը պատճառվել էին մարմնական վնասվածքներ՝ ուղեղի ցնցում, քթի կոտրվածք, գլխի տրավմա, թմբկաթաղանթի պատռվածք և կոշտ, բութ առարկայի հետևանքով առաջացած ձախ ձեռքի և ազդրի հեմատոմա: 2013թ. հուլիսին Հ. Խաչատրյանի հաղորդման հիման վրա, երկու միջադեպերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ Ս. Հակոբյանին մեղադրելով այն բանի համար, որ խոշտանգել է իրենից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի (նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ): Այս հոդվածով նախատեսվում էր  3-7 տարվա ազատազրկում:  Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննութուն: Բացի թարմ վնասվածքներից, կնոջ գլխի, ձախ դաստակի և սրունքի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ սպիեր, որոնք առաջացել էին նախկինում նրա նկատմամբ բռնությունների հետևանքով: Նախաքննության ընթացքում Հ. Խաչատրյանը նույնիսկ ընդհատել էր առերես հարցաքննությունն ամուսնու հետ, քանի որ ամբողջ ընթացքում վիրավորել և սպառնացել էր կնոջը։ Դրանից հետո նրանց դստեր դպրոցի մոտ ամուսինը դարձյալ հայհոյել ու վիրավորել էր Հասմիկին, սական իրավապահներն այդ դրվագով հրաժարվել էին քրեական գործ հարուցել: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասութան դատարանը Հասմիկի ամուսնու արարքը վերաորակել էր՝ արձանագրելով, որ չի եղել կախվածության իրավիճակ և նշանակել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում (նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մաս): Սակայն, կիրառելով համաներման մասին որոշումը, Ս. Հակոբանն ազատվել էր պատժից:  Չէր բավարարվել նաև Հ. Խաչատրյանի քաղաքացիական հայցը՝ իր տառապանքների համար փոխհատուցման պահանջով: Դատական ակտը բողոքարկվել էր վերաքննիչ դատարան, սակայն մնացել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելը մերժել էր: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դեպքի պահին Հայաստանի ներպետական օրենսդրությունը չի տարբերակել ընտանեկան համատեքստում տեղի ունեցող բռնությունը և ոչ ընտանեկան բռնություն հասկացությունը: Ընտանեկան բռնությունն առանձին հանցագործություն չի հանդիսացել, ոչ էլ հատուկ քրեականացվել է որպես հանցագործության ծանրացուցիչ տարր: Հետևաբար, որևէ տարբերակում չի դրվել ընտանեկան բռնության և անձի նկատմամբ բռնության այլ ձևերի միջև, և այն քննարկվել է անձի առողջությանը վնաս պատճառելու կամ հարակից այլ դրույթներով։ Իսկ քրեական դատավարությանը մասնակցող անձանց համար հասանելի ընդհանուր պաշտպանական միջոցները ակնհայտորեն ոչ համարժեք կամ համեմատելի են եղել ընտանեկան բռնության համատեքստում անհրաժեշտ պաշտպանական միջոցներին: ՄԻԵԴ-ը նշել է, որ այն ժամանակ գործող օրենսդրական դաշտը չի համապատասխանել պետության ստանձնած պարտավորությանը` ստեղծելու և արդյունավետորեն կիրառելու ընտանեկան բռնության բոլոր ձևերը պատժող և զոհերի համար բավարար երաշխիքներ ապահովող համակարգ: Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրություն ընդունվել է միայն 2017թ.-ին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:18 - 13 դեկտեմբերի, 2024
Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության իրականացրած քայլերը

Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության իրականացրած քայլերը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակության անդամ, ՄԻԵԴ-ի վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիոնի գլխավորած պատվիրակությանը։Հանդիպմանը մասնակցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ՆԳ նախարարն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ի վճիռների արդյունավետ կատարումը միջոց է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիք ապահովելու գործում:Անդրադառնալով մի շարք գործերով ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված խախտումներին՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է ՆԳ նախարարության մանդատի շրջանակում ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձևավորելու ուղղությամբ գործիքակազմերն ու անելիքները։Խոսելով համաչափ ուժի կիրառման ստանդարտի ներդրման մասին՝ ՆԳ նախարարն առանձնացրել է ԱԺ-ի կողմից Ոստիկանության գվարդիայի ձևավորման նախագծերի փաթեթի ընդունումը, ինչը թույլ կտա նոր մոտեցմամբ ապահովել հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրացումը։ Այդ համատեքստում ՆԳ նախարարը կարևորել է անձնակազմի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները։ Արձանագրվել է, որ նախագծի մասով ստացվել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագիտական դրական գնահատականը:Բարձր գնահատելով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության քայլերը՝ Կոնստանտինոս Էֆսթաթիոնը կարևորել է մի շարք ուղղություններով օրենսդրական դաշտի լավարկման գործընթացը՝ դրական գնահատելով մինչ այժմ կատարված աշխատանքը:Կողմերը քննարկել են վատ վերաբերմունքի առերևույթ դրսևորումների պատշաճ արձանագրման, ձերբակալվածների պահման վայրերի պայմանների բարելավման, ոստիկանության բաժինները տեսանկարահանող սարքավորումներով ապահովելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Քննարկման առարկա են դարձել նաև ընդդեմ Հայաստանի Հանրապետության խմբային գործերով ձեռնարկված միջոցառումների դրական արդյունքները:
20:09 - 11 դեկտեմբերի, 2024
Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. Եղիշե Կիրակոսյան
 |azatutyun.am|

Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. Եղիշե Կիրակոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը հրաժարվում է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել: Եղիշե Կիրակոսյանը վստահեցնում է՝ այժմ նման հարց չի քննարկվում: «Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի՝ կմեկնաբանեմ, ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ: Հիմա աշխատում են, այս պահին նման հարց չկա դրված, շարունակվում են գործերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որ անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար», - ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու պահանջ Բաքուն է ներկայացնում, հարցն, ըստ ադրբեջանական կողմի, խաղաղության բանակցությունների նախագծի չհամաձայնեցված կետերից է, հայկական կողմը սա չի հերքել: Ավելին՝ Հայաստանից ամենաբարձ մակարդակով հայտարարվել է, որ խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում պատրաստ են դրան: «Կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է, որ ո՛չ իրենք մեր նկատմամբ, ո՛չ մենք իրենց նկատմամբ հայցեր՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, պետք է չներկայացնենք և հրաժարվենք հայցերից փոխադարձաբար, ապագայում էլ նախորդի հետ կապված հայցեր չներկայացնենք և հույս ունենալ, որ ապագայում հայց ներկայացնելու առիթ չի լինի», - հայտարարել է վարչապետը: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Եղիշե Կիրակոսյանը դեմ է հայցերը հետ կանչելու կառավարության մոտեցմանը, լրատվամիջոցներն անգամ նրա հնարավոր հրաժարականի մասին էին գրում: Արդյոք Կիրակոսյանն այս հարցով վարչապետ Փաշինյանի հետ վեճ ունեցե՞լ է և եթե ի վերջո Հայաստանի բանակցողները նման որոշում կայացնեն՝ հնարավո՞ր է հրաժարականի դիմում ներկայացնի: «Չեմ մեկնաբանում այդ հարցերը», - պատասխանեց նա: Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ, առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո եղած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններին և ապօրինի բանտարկության հարցերին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, իսկ չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած բոլոր խախտումներին, այն ներառում է նաև 2023 թվականի սեպտեմբերի արցախահայերի բռնի տեղահանության փուլը: Եվս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասսայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։
17:23 - 09 դեկտեմբերի, 2024
Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքը |armenpress.am|

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքը։ Կիրակոսյանը մանրամասնեց, որ Հայաստանի կողմից Եվրոպական դատարանում ներկայացված չորս միջպետական գանգատները վերաբերում են 44-օրյա պատերազմին, դրան հաջորդած ժամանակահատվածին և մարդու իրավունքների կոպիտ խախտումներին․ գերիների նկատմամբ խախտումներ և ապօրինի դատական գործընթացներ, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայություն Հայաստանի ինքնիշխան տարածքում, դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներ,  Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանություն և Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում տեղի ունեցած իրադարձություններ։ «Գանգատներից մեկը վերաբերում է բուն 44-օրյա պատերազմին։ Արդեն հաղթահարել ենք գրավոր ընթացակարգերը՝ թե՛ Հայաստանն է ներկայացրել իր դիրքորոշումները, թե՛ ադրբեջանական կողմը։ Դա նշանակում է, որ մենք արդեն ակնկալում ենք դատարանի բանավոր հրապարակային լսումներ մեծ պալատի կազմով։ Թե երբ դատարանը կհրավիրի լսումները, չեմ կարող ասել»,- ասաց Կիրակոսյանը։ Նա հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանության վերաբերյալ գանգատը վերջնականապես ամփոփվել և ներկայացվել է այս տարվա սկզբին՝ հաշվի առնելով, որ Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթացը շարունակվում էր մինչև 2023 թվականի վերջ։  «Գանգատն ամփոփը ներկայացրել ենք միայն այս տարի, որովհետև ծավալուն է։  Դրա համար ժամանակային առումով գործը մի փոքր ավելի ուշ է քննվելու»,- ասաց Կիրակոսյանը։ Կիրակոսյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանը 2021 թվականին Արդարադատության միջազգային դատարան ներկայացրել է հայցադիմում՝ հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի վրա։ «Հայցադիմումից բացի, ներկայացրել ենք նաև ժամանակային միջոցների կիրառման մասին հինգ պահանջ, որոնից երեքով Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանի նկատմամբ կիրառել կոնկրետ ժամանակային միջոցներ։ Նաև այս դատարանում գործի քննությունն ընթացավ առարկությունների, նախնական առարկությունների փուլով, որը տեղի ունեցավ հրապարակային լսումների տեսքով 2024 թվականի ապրիլին, որի ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը միմյանց գործերի շրջանակներում ներկայացրեցին առարկությունները դատարանի իրավազորության, հայցապահանջների ընդունման մասին, որի վերաբերյալ դատարանը կայացրեց որոշում այս տարվա նոյեմբերի 12-ին։ Դատարանն իր կայացրած վճիռներով վերահաստատեց իրավազորությունը հայկական պահանջների մասով, ժամանակային իրավազորության, ընդունելության մասով և մեծամասամբ մերժեց ադրբեջանական պահանջները, որոնք վերաբերվում էին առաջին պատերազմին։ Կարծում եմ՝ բավականին կարևոր վճիռներ են կայացվել նոյեմբերի 12-ին»,- եզրափակեց Կիրակոսյանը։ 
17:22 - 09 դեկտեմբերի, 2024
Այս պահին քայլեր դեռ չկան․ Կիրակոսյանը՝ ՄՔԴ-ում Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու մասին |armenpress.am|

Այս պահին քայլեր դեռ չկան․ Կիրակոսյանը՝ ՄՔԴ-ում Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Միջազգային քրեական դատարանում  Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու հարցով այս պահին քայլեր դեռ չկան, բայց որևէ բան չի կարելի բացառել։ Այս մասին հայտարարեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։  Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստանը հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Եղիշե Կիրակոսյանը նախ նշեց, որ Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավական մարմին է, որի քննության առարկա են դառնում ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության մասին հարցերը։ Նրա խոսքով ՄՔԴ-ի գործառույթը կարող է իրականացվել երեք ձևով․ դատախազի նախաձեռնությամբ, որը կարող է իր որոշմամբ քրեական վարույթ սկսել, պետությունների կողմից իրավիճակի ներկայացմամբ, ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ։ «Այս պահի դրությամբ քայլեր դեռ չկան, բայց որևէ բան չի կարելի բացառել»,- ասաց Կիրակոսյանը։ Եղիշե Կիրակոսյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք հայկական կողմը նախատեսո՞ւմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ներկայացնել հայց Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների գործով։ «Չեմ կարող բարձրաձայնել հարցեր, որոնք կարող են ներքին քննարկումների առարկա լինել»,- ասաց նա։  Կիրակոսյանը նաև հավելեց, որ շատ է կարևորում Հայաստանի՝ Հռոմի կանոնադրությանը միանալը, որովհետև վստահ է, որ ցանկացած իրավական գործընթաց՝ լինի Արդարադատության միջազգային դատարանում, թե Միջազգային քրեական դատարանում, ունեցել և ունենալու է շատ կարևոր անվտանգային նշանակություն։ 
15:13 - 09 դեկտեմբերի, 2024
ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը |armenpress.am|

ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վճիռների կատարման վերահսկման շրջանակներում Մակուչյանը և Մինասյանը Ադրբեջանի դեմ գործով հրապարակել է հերթական որոշումը, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ Նախարարների կոմիտեի լրատվական ծառայությունը։ 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանորեն սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին և փորձեց սպանել ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանին։ Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին Ադրբեջան տեղափոխվելուց հետո նրան ներում շնորհվեց, նա պարգևատրվեց, և նրան տրվեցին նյութական և պաշտոնական արտոնություններ։ Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կարևորությունը՝ ԵԽ Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետևյալ պահանջները․ ՄԻԵԴ-ի վճռից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել վճռի անհատական միջոցները։ Կոմիտեն կրկին կոչ է անում անհապաղ վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը։ Պահանջվել է ապացուցել, որ Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված ներումի մասին նամակները հեռացվել են։ Կոմիտեն հիշեցրել է, որ նման ծանր հանցագործությունների մեղավորները պետք է զրկվեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Կրկին պահանջվել է հստակեցնել Սաֆարովին տրված այլ արտոնությունների օրինականությունը։ Կոմիտեն ընդգծել է, որ ապագայում նման գործողությունները պետք է բացառվեն, իսկ նման հանցագործությունների հանդեպ ներումներ և արտոնություններ տրամադրելիս պետք է պահպանվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները։ Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նոր օրենսդրական փոփոխություններ՝ էթնիկ հիմքով ատելության և խտրականության դեմ պայքարի համար։ Կոմիտեն պահանջել է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները 2025 թվականի հունիսին կայանալիք նիստից առաջ ներկայացնեն մանրամասն հաշվետվություն գործով կատարված առաջընթացի մասին։  Անհատական միջոցների չկատարման դեպքում ԵԽ-ն նախատեսվում է ընդունել միջանկյալ բանաձև՝ Ադրբեջանի նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելու նպատակով։  
18:51 - 06 դեկտեմբերի, 2024
Գրանցվել են դեպքեր, երբ հայերն Ադրբեջանում մահացել են հենց կտտանքների պատճառով. Սահակյան
 |news.am|

Գրանցվել են դեպքեր, երբ հայերն Ադրբեջանում մահացել են հենց կտտանքների պատճառով. Սահակյան |news.am|

news.am: Գրանցվել են դեպքեր, երբ հայերն Ադրբեջանում մահացել են հենց կտտանքների պատճառով։ Այս մասին Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է ՄԻԵԴ-ում այ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կտտանքների են ենթարկվել նաեւ կանայք եւ տարեց մարդիկ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել մարտական գործողությունների հետ։ Սահակյանն ավելացրել է, որ փաստաբանների ներգրավումն ունեցել է ձեւական բնույթ, եւ անգամ նրանց առկայությամբ հայերը ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ «44-օրյա պատերազմի սկզբից Ադրբեջանը գերել է մոտ 300 հայի։ Նրանցից 210-ը վերադարձել է, խոսքը նաեւ այն մարդկանց մասին է, որոնք կապ չեն ունեցել 44-օրյա պատերազմի հետ, քանի որ գերեվարվել են մինչեւ 2020թ.։ Այսօր ադրբեջանական անազատության մեջ են պահվում է 23 հայեր, հիմնականում գերիներ։ Հինգ հոգի գերեվարվել է 2020թ., մյուսները՝ 2023թ.։ Վերջինների թվում են նաեւ Արցախի նախկին ղեկավարները (8 մարդ), նրանք քաղբանտարկյալներ են։ Մյուսները թե՛ ռազմագերիներ են, թե՛ քաղաքացիական անձինք»,- ընդգծել է Սահակյանը։
14:44 - 14 նոյեմբերի, 2024
Հաագայի դատարանը բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում
 |1lurer.am|

Հաագայի դատարանը բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում |1lurer.am|

1lurer.am: Հաագայի դատարանը հրապարակած վճռով բավարարում է ՀՀ-ի կողմից ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժում է երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում: Նշենք, որ Հայաստանը 3 նախնական առարկություն է ներկայացրել: 1.Հայաստանը նշում է, որ դատարանը ժամանակային իրավազորություն չունի ադրբեջանական բողոքի տեսանկյունից մասնավորապես այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 1993 թվականի հուլիսից մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը: Այն ժամանակահատվածը որտեղ Հայաստանը կողմ է հանդիսացել ՌԽՎԿ-ի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Դրան հակառակ Հայաստանը նշում է որ այս գանգատները պետք է ընդունելի չլինեն:  2. Դատարանը առարկայական իրավասություն չունի Ադրբեջանի գանգատները հաշվի առնելու ենթադրյալ ականների տեղադրման մասով: Առարկայական իրավազորության մասին որոշում կայացնելով ականների վերաբերյալ Դատարանը նախևառաջ պետք է անդրադառնա Ադրբեջաբնի կողմից ներկայացրած գանգատին, որ վերաբերումէ  նրան, որ հայաստանը խախտել է նորմերը տղադրելով այդպիսի ականներ և ապացույցներ որ ներկայացված են միաժամանակ նաև փաստում են նաև որ էթնիկ զտումների փորձ է արվում դրանով: Հայաստանը նշում է, որ իր հայտում Ադրբեջանը չի պահանջել ապացուցել, որ հենց ականներ տեղադրումը որպես այդպիսին ենթադրում է նորմերի խախտում:  3. Երրորդ նախնական առարկությունը, ըստ որի` դատարանի չունի առարկայական իրավազորություն ՌԽՎԿ-ի տիրույթում Ադրբեջանի բողոքները դիտարկելու բնապահպանական տեսանկյունից: Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Բաքվի ներկայացրած նախնական առարկություների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանն իր վճիռը հրապարակել է քիչ առաջ, մերժելով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունը: 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ վարույթ էր նախաձեռնել՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: 2023-ի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և գործի վարույթը կասեցվեց մինչև Դատարանի որոշման հրապարակումը: 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ, Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների շուրջ: 
19:25 - 12 նոյեմբերի, 2024
Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի նախնական 2 առարկությունները՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում
 |1lurer.am|

Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի նախնական 2 առարկությունները՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում |1lurer.am|

1lurer.am: Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական 2 առարկությունները Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում: Նշենք, որ Դատարանն այսօր դռնբաց նիստում հրապարակել է իր վճիռը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ, որը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառությանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով:  Դատարանի նախագահ, դատավոր Նավ-աֆ Սալամը նշեց, որ իր դիմումի մեջ Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է ՌԽՎԿ-ի մի քանի դրույթներ՝ տասնամյակներ շարունակ իրականացնելով ռասայական խտրականության պետական քաղաքականություն: Հայաստանը մասնավորապես պնդում է, որ պետության կողմից հայատյացության քաղաքականության հետևանքով հայերը համակարգված խտրականության են ենթարկվել, զանգվածային սպանությունների, խոշտանգման բռնության և չարաշահումների: «Դատարանն ի գիտություն է ընդունում, որ Հայաստանը դիմել է, որպեսզի Դատարանը 36-րդ հոդվածի առաջին մասով հաստատի իրավազորությունը ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածով նախատսված պարտավորություններին համապատասխան: Ադրբեջանը երկու նախնական առարկություն է ներկայացրել. 1. պնդել, որ Դատարանը իրավազորություն չունի ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածով նախատեսված բանակցությունների նախապայմանը չկատարելու պատճառով.  2. Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի որոշ պահանջներ դատարանի իրավազորության ներքո չեն առարկայական իրավազորության շրջանակում ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածի համաձայն:
18:44 - 12 նոյեմբերի, 2024