Հայաստան համահայկական հիմնադրամ

Հիմնադրվելով 1992 թվականին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եզակի մի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։

Հիմնադրման օրվանից ի վեր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր ենթակառուցվածքների, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով։

2018 թ․ սեպտեմբերի 24-ին հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Հայկակ Արշամյանը։ 

Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք և 1 մլրդ-ից ավելի գումար

Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք և 1 մլրդ-ից ավելի գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։  Մասնավորապես՝  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից բռնագանձել՝ 3 անշարժ գույք 1 տրանսպորտային միջոց 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 103.755 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՍՊ ընկերությունների սեփականատեր Արտակ Բաղիկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 4 իրավաբանական անձանցում մասնակցություն. 52 մլն դրամ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 3 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց.  Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ. 933 մլն 144 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել. 208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
15:04 - 01 ապրիլի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին:Ողջունելով հյուրին` նախագահը կարևորել է հիմնադրամի կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերը, մասնավորապես, համայնքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պետրոս Թերզյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Սյունիքի և Տավուշի մարզերի գյուղական համայնքներում իրականացվող բազմոլորտ գյուղատնտեսական զարգացման ծրագրերը, որոնք վերաբերում են անասնապահության նորագույն մեթոդներով կազմակերպմանը, նոր մշակաբույսերի ներմուծմանն ու ջերմոցային տնտեսությունների զարգացմանը:Պետրոս Թերզյանը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության, բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված նախատեսվող ծրագրերի մանրամասները, որոնք կիրականացվեն ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ:Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը պետք է ընդհանրական բնույթ ունենան և միտված լինեն Հայաստանում գյուղատնտեսության կազմակերպման նորագույն մեթոդների ներդրմանն ու համապատասխան մասնագետների պատրաստմանը: Այս համատեքստում կարևորվել է, մասնավորապես, Տավուշում հիմնված գյուղատնտեսական դպրոցը, որտեղ համապատասխան գիտելիքներ և փորձ է ստանում դպրոցի շուրջ 40 սան:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև համայնքներում էկոտնտեսությունների հիմնադրման և զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
16:53 - 04 նոյեմբերի, 2023
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին

Հաշվի առնելով փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթակիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։ Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, որի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատություններին, որտեղ աշխատող շուրջ 1100 ուսուցիչները և տեխնիկական անձնակազմը կստանան ֆինանսական աջակցություն։  «Երկրաշարժից վնասվել են նաև համայնական կրթական և եկեղեցական կառույցներ, այդ թվում նաև Հալեպում գտնվող «Քարէն Եփփէ» ազգային  ճեմարանը, «Կիլիկեան» դպրոցը և Ազգային պատսպարանը, ուստի հատկացված ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի այդ հաստատությունների վերանորոգմանը։ Այս հրատապ հումանիտար ծրագիրն իրականացվում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Սիրիայում գործող  եկեղեցական և համայնքային այլ կառույցների ներգրավվածությամբ: Նշենք, որ սիրիահայությանը նախորդ  օժանդակության ծրագիրն իրականացվել էր 2020 թվականին, երբ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Սիրիայում էլ ավելի բարդացավ   առողջապահական և սոցիալ–տնտեսական իրավիճակը: Հիմնադրամը 70 հազար ԱՄՆ դոլար տրամադրեց  Սիրիայում գործող  մի շարք հայկական կրթօջախների, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող սիրիահայությանը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնում երկրաշարժից տուժածներին և հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է սիրիահայության կողքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
18:51 - 09 փետրվարի, 2023
«Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը

«Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը

2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ Այս մասին հայտնում են Հիմնադրամի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ նիստի ժամանակ ժամանակ քննարկվել է նաև Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցը: «Համահայկական համախմբման շնորհիվ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով առաջին փուլով «Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը: Հաջորդիվ օգնությունը կլինի առաջին անրաժեշտության դեղորայքի տեսքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիմնադրամից հիշեցնում են նաև, որ 2021-2022թթ.-ին «Հայաստան» հիմնադրամն Արցախում իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի բազմոլորտ ծրագրեր՝ ուղղված հետպատերազմյա շրջանի հաղթահարմանը։ Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, վերակառուցվել ու հիմնանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, կառուցվել են ավելի քան 52 կմ ռազմավարական ճանապարհներ, խմելու ջրի մատակարարման ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացմանն ուղղված տասնյակ ծրագրեր: Լուսանկարը՝ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից
16:03 - 19 հունվարի, 2023
Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ՝ նշելով անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով։ «Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական շրջափակումը, որը կոպտորեն խախտում է Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող կյանքի ճանապարհը, գոյութենական լրջագույն սպառնալիք է ստեղծել այնտեղ ապրող շուրջ 120,000 հայերի համար։ Սրանով Ադրբեջանն առնվազն բռնի տեղահանության հիմքեր է ստեղծում, դրանով իսկ վարելով էթնիկ զտումների հստակ քաղաքականություն։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատանդ է մնացել մի երկրի ձեռքում, որը չնայած ձգտում է մոտ լինել Եվրոպային, սակայն այսօրինակ իր գործողություններով կոպտորեն ոտնահարում և արհամարհում է համամարդկային քաղաքակրթական արժեքները։Լաչինի միջանցքի երկարատև շրջափակումը հանգեցրել է ահագնացող հումանիտար ճգնաժամի, ինչը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Զգալի է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը։ Փաստացի, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա բաժանվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում երաշխավորել այդ կյանքի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը և տրանսպորտային միջոցների ու բեռների երթևեկության անվտանգությունը։Կոչ ենք անում ողջ առաջադեմ մարդկությանը և համապատասխան միջազգային կառույցներին ներդնել իրենց բոլոր ջանքերը՝ կանխարգելելու հնարավոր նոր ցեղասպանությունը, ինչպես նաև պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնակչության բոլոր հիմնարար իրավունքները։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, այլ միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին անհապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ և երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հրատապ հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով։ Վերահաստատում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը, որն ամբողջովին հիմնված է համամարդկային արժեքների ու հումանիտար սկզբունքների վրա»։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
15:54 - 09 հունվարի, 2023
Հրատապ մարդասիրական աջակցություն Արցախին. տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ

Հրատապ մարդասիրական աջակցություն Արցախին. տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նիստին տեսակապի միջոցով մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված  հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։ Նիստի մասնակիցները քննարկել են ստեղծված իրավիճակը, շեշտվել է Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով համահայկական համախմբման անհրաժեշտությունը: Ներկայացվել են Արցախին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև հիմնադրամի կողմից միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվել է ակտիվ աշխատանքներ տանել՝ իրենց համայնքների ներուժը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով:   ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն է հայտնել անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել՝ Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով: 2021-2022 թթ. ընթացքում հիմնադրամը Արցախում արդեն իսկ իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի տարբեր մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են հետպատերազմյան վերականգնողական աշխատանքերին։ Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, ավելի քան 52 կմ տարբեր ռազմավարական ճանապարհներ և մի քանի համայնքներում խմելու ջրի ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացման տասնյակ ծրագրեր: 
12:55 - 28 դեկտեմբերի, 2022
«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում այս պահին հավաքվել է շուրջ 11 մլն դոլար. դրամահավաք-միջոցառումները շարունակվում են

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում այս պահին հավաքվել է շուրջ 11 մլն դոլար. դրամահավաք-միջոցառումները շարունակվում են

Նոյեմբերի 24-ին «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքվել է 11 003 439. 51 ԱՄՆ դոլար: Հիմնադրամից հայտնում են՝ դրամահավաք-միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: «Հեռուստամարաթոն 2022»-ի շրջանակում Հայաստանից և Արցախից հանգանակվել է 1 000 280.51 ԱՄՆ դոլար, ԱՄՆ-ի տեղական մարմինը հավաքել է 5 000 250 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3 284 000 ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 700 000 ԱՄՆ դոլար, Կանադայի (Տորոնտո) տեղական մարմինը՝ 547 272 ԱՄՆ դոլար, ինչպես նաև նվիրատվություններ են կատարվել հետևյալ երկրներից՝ Կանադայի (Մոնրեալ) 204 000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա՝ 100 000 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա՝ 80 000 ԱՄՆ դոլար, Գերմանիա՝ 52 660 ԱՄՆ դոլար, Արգենտինա՝ 25 000 ԱՄՆ դոլար, Ավստրիա՝ 6144 ԱՄՆ դոլար, Ռումինիա՝ 3833 ԱՄՆ դոլար: «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն Հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը: 
17:48 - 25 նոյեմբերի, 2022
«Հայաստան» համայկական հիմնադրամը դրամական աջակցություն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին

«Հայաստան» համայկական հիմնադրամը դրամական աջակցություն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական դրամական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանում գործող 16 հայ կրթական հաստատություններին։ Այս մասին հայտնում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը։ «Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից տրամադրված 100,000 ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատությունների ուսուցիչների և անձնակազմի աշխատավարձերի վճարմանը։ Ֆինանսական աջակցությունը փոխանցվել է Լիբանանում գործող՝ «Հայ ավետարանական կենտրոնական», «Հայ ավետարանական Թորոսյան», «Ազգային Հառաջ-Գ. Գյուլբենկյան», «Ազգային Միացյալ», «ՀԲԸՄ Դարուհի Յովակիմյան», «Հայ կաթողիկե Հռիփսիմյանց», «Հայ կաթողիկե Ս. Խաչ-Գ. Հարպոյան», «Մեսրոպյան» և «Մխիթարյան» վարժարաններին, «Հայ ավետարանական», «Ազգային Եղիշե Մանուկյան», «Սահակյան Լևոն Մկրտիչյան» քոլեջներին, «Այնճարի Հայ Ավետարանական», «Վահան Թեքեյան» և «Նուբարյան» դպրոցներին, ինչպես նաև «Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանին։ «Հայաստան» հիմնադրամը հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանն ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին: Լիբանանահայությանը օժանդակությունը սկիզբ առավ դեռևս 2019 թ.-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Հաջորդ աջակցությունը ցուցաբերվեց 2020 թ.-ի օգոստոսին՝ Բեյրութի աղետալի պայթյունից անմիջապես հետո։ Այդ տարի շուրջ 600,000 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն ցուցաբերվեց տեղի հայ կրթական հաստատություններին։ 2021 թ.-ի սեպտեմբերին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով հավաքագրվեց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը փոխանցվեց 1,000,000 ԱՄՆ դոլար՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։ Ընդհանուր առմամբ, 2019 թվականից առ այսօր, «Հայաստան» հիմնադրամը լիբանանահայության հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերել է շուրջ 1,700,000 ԱՄՆ դոլարի աջակցություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:34 - 31 հոկտեմբերի, 2022
Հիմնադրամի միջոցներով 2021-ին Արցախում սկիզբ դրված շուրջ 80 մլն դոլարի ծրագրերն անխտիր իրականացվում են. Հայկակ Արշամյան

Հիմնադրամի միջոցներով 2021-ին Արցախում սկիզբ դրված շուրջ 80 մլն դոլարի ծրագրերն անխտիր իրականացվում են. Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2021-ին Արցախում սկիզբ դրված 80 մլն դոլար արժեքով 43 մեծածավալ ծրագրերն անխտիր իրականացվում են, որոշ ծրագրեր ավարտվել կամ ավարտման փուլում են: Այս մասին ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ հերթական նիստին՝ ներկայացնելով 2021 թվականի գործունեության հաշվետվությունը: Արշամյանը նախ ընդգծեց, որ 2021 թվականը լի էր բազմաթիվ մարտահրավերներով, և 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները մնում էին մեծամասամբ չհաղթահարված: Պատերազմի հետևանքով առերեսվել են ցավալի իրողությունների հետ: «Հիմնադրամը՝ որպես համահայկական ազգային կառույց, իր աշխարհասփյուռ ցանցով առաջին իսկ օրվանից այդ խնդիրների լուծման առաջնագծում էր: Հայաստան-սփյուռք կառուցողական համագործակցության շնորհիվ այն իր առջև դրեց հեռուն գնացող համարձակ նպատակներ՝ բազմաբնույթ կենսական ծրագրեր իրականացնելով Հայաստանում և Արցախում, նաև՝ սփյուռքում: Տարիներ շարունակում Հիմնադրամի կողմից իրականացվող հիմնական ծրագրերը սկսեցին կրել էլ ավելի մեծածավալ բնույթ և ներկայացան նոր ձևաչափով՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, հումանիտար օգնության տրամադրումը, սոցիալական աջակցությունը, կրթությունը, ենթակառուցվածքների վերականգնումն ու զարգացումը և այլն: Աննախադեպ թափ առավ նաև Արցախում իրականացվող բնակարանաշինությունը»,- ասաց Հիմնադրամի տնօրենը: Ընդհանուր առմամբ 2021-ի ընթացքում իրականացվել են ավելի քան 70 ծրագրեր, որոնց մի մասը երկարաժամկետ ծրագրեր են և շարունակվում են այս տարի՝ 2022 թվականին, մի մասն էլ կավարտվեն 2023 թվականին: Հիմնադրամի 2021 թվականին անցկացրած հեռուստամարաթոնը տարբերվել է իր ձևաչափով, այն ներկայացվել է «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրով հաշվետու ֆիլմի տեսքով՝ ամփոփելով 2020-2021 թվականներին Հիմնադրամի իրականացրած ծրագրերը: Հեռուստամարաթոնին հավաքագրվել է 12 մլն 351 հազար դոլար՝ աշխարհի բոլոր անկյուններից: «Կարծում ենք, որ Հայաստանի և Արցախի սահմանային համայնքների զարգացումը պետք է մնա Հիմնադրամի և համայն հայության ուշադրության կենտրոնում: Եվ այս տարվա դրամահավաքները պետք է լինեն հենց 2021 թվականի հեռուստամարաթոնի տրամաբանության մեջ: Դրանով Հիմնադրամը կապահովի թե՛ ծրագրային ճկունությունը, և թե իր ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի սահմանային համայնքները, ինչպես նաև Արցախը»,- ասաց Արշամյանը: Նրա խոսքով՝ 2021 թվականի մարտի 15-ին Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հավանության արժանացած՝ ընդհանուր առմամբ շուրջ 80 մլն դոլար արժեքով Արցախում սկիզբ դրված 43 մեծածավալ ծրագրերն անխտիր իրականացվում են: Ավելին՝ որոշներն ավարտվել կամ ավարտման փուլում են: 22 ծրագիր շարունակական է: Դրանք ավարտին կհասցվեն 2022 և 2023 թվականներին: Տարվա ընթացքում Արցախում իրականացվել են բազմաթիվ հավելյալ փոքր ու միջին ծրագրեր՝ ելնելով դրանց խիստ անհրաժեշտությունից և հրատապությունից: ««Հայաստան» հիմնադրամը, առողջապահության ոլորտում համագործակցելով Արաբկիր և Կոշ վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև՝ Զինվորի տան հետ, բնականոն կյանք է վերադարձրել և վերադարձնում պատերազմի ժամանակ վիրավորում ստացած հարյուրավոր զինծառայողների՝ ապահովելով նրանց ֆիզիկական և հոգեբանական վերականգնումը: Հիմնադրամը նաև պատերազմի տուժած զինվորներին և նրանց ընտանիքներին հնարավորություն է ընձեռել մասնագիտանալու ՏՏ և այլ մասնագիտությունների ոլորտներում՝ ապահովելով նրանց աշխատանքի ընդունումը»,- ասաց Արշամյանը: Հիմնադրամը նաև ջրամատակարարման ոլորտում Հայաստանում և Արցախում իրականացնում է ջրատարների կառուցում 8 համայնքներում՝ ընդհանուր առմամբ 97.5 կմ երկարությամբ՝ համայնքի բնակիչներին ապահովելով շուրջօրյա խմելու և ոռոգման ջրով: Արևային էներգիայի ծրագրերի շրջանակներում Սյունիքի սահմանամերձ համայնքներում՝ Շուռնուխում, Արավուսում, Դավիթ Բեկում, Խոզնավարում բնակելի տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, ինչը հնարավորություն է տվել տեղի բնակիչներին ապահովել շուրջօրյա տաք ջրամատակարարմամբ: «Ինչ վերաբերում է ճանապարհաշինության ոլորտին, ապա հիմնադրամը Արցախում վերակառուցում և հիմնանորոգում է առավել կենսական տարածքներն իրար կապող ավելի քան 50 կմ ավտոճանապարհ»,- նշեց նա: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում է նաև դպրոցաշինության բնագավառը: Արցախում Հիմնադրամն իրականացրել է միջնակարգ դպրոցների վերանորոգում ու վերակառուցում, նաև Արցախի պետական համալսարանի տարածքում կառուցել ու վերակառուցել է մասնաշենքեր: Սյունիքում ևս դպրոցների վերանորոգում է իրականացվել: Ինչ վերաբերում է բնակարանաշինությանը, ապա բնակելի համալիրներ ու թաղամասեր են կառուցվում Արցախում Ստեփանակերտի Թումանյան, Տիգրան Մեծ փողոցներում, Ասկերանի շրջանի Աջափնյակ, Իվանյան և Հովսեփական համայնքներում: Այդ կերպ բնակարաններով կապահովվի շուրջ 1063 ընտանիք: Հայաստանում Գյումրիի Մուշ 2 թաղամասում կառուցվել է երկու բնակարանային համալիր՝ նախատեսված 36 ընտանիքի համար, որի շահառուները 1988-ի աղետից տուժած տնակային ավաններում բնակվող բազմազավակ, սոցիալապես անապահով, նաև վերջին պատերազմի ընթացքում զոհված անձանց ընտանիքներն են: Նույն թաղամասում արդեն իսկ սկսվել են ևս 2 շենքի կառուցման աշխատանքներ՝ նախատեսված 60 ընտանիքի համար: Հաշվետվության վերջում Հիմնադրամի գործադիր տնօրենը շնորհակալությունը հայտնեց բոլոր նվիրատուներին:
14:44 - 25 հունիսի, 2022
Հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն․Վահագն Խաչատուրյան

Հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն․Վահագն Խաչատուրյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն, ուստի հիմնադրամի խորհրդի անդամներն ու ամբողջ աշխատակազմը պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի այն զերծ լինի որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածներից, աշխատի թափանցիկ ու հրապարակային: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստի ընթացքում այս մասին շեշտեց ՀՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նիստին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: ՀՀ նախագահը նախ ընդգծեց, որ այս տարվա հանդիպման առիթը տոնական է. լրանում է համահայկական հիմնադրամի 30-ամյակը: «Ստեղծման օրվանից ի վեր հիմնադրամը դարձել է այն կարևոր համազգային գաղափարն ու առանցքը, որի շուրջ մենք համախմբվել ենք, քննարկել ազգային պետական նշանակության հարցեր և փորձել գտնել լուծումներ: Հիմնադրամը իրավամբ համահայկական այն կառույցն է, ոը գուցե թե չունի նմանօրինակը՝ ոչ իր բովանդակությամբ, ոչ էլ իր կազմակերպչական ձևով»,- ասաց Խաչատուրյանը: Նա հավելեց՝ ուստի նաև այս պատճառով է, որ յուրաքանչյուրի և մասնավորապես հոգաբարձուների խորհրդի անդամների ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի հիմնադրամի հանրահռչակմանը, նրա վարկանիշն ու առաքելությունն անբասիր պահելուն: «Հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն: Ուստի, հարկ չկա անգամ շեշտելու, որ հիմնադրամի խորհրդի անդամներն ու ամբողջ աշխատակազմը պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի այն զերծ լինի որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածներից: Նաև այս պատճառով է, որ բոլորս պետք է երաշխավորենք հիմնադրամի թափանցիկ, հաշվետու և հրապարակային աշխատելաոճը»,- ասաց նախագահ Խաչատուրյանը: Այս նպատակի կյանքի կոչման համար նախագահն ակնկալում է, որ մինչև ընթացիկ ամսվա վերջը պատրաստ կլինեն Հաշվեքննիչ պալատի համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները: Նա լիահույս է, որ Պալատի զեկույցը նպաստելու է վստահության մթնոլորտի կայացմանն ու լույս է սփռելու ընդհանուր իրավիճակի վրա: Նախագահը նաև շնորհակալություն հայտնեց հիմնադրամի նվիրատուներին, հիմնադրամի ցանցին ու աշխատակազմին՝ անմնացորդ նվիրումի և իրականացրած անխոնջ աշխատանքի համար:
12:47 - 25 հունիսի, 2022
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին:Հայկակ Արշամյանը ներկայացրել է Գյումրիի «Մուշ-2» թաղամասում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի աշխատանքների ընթացքը։ Հիմնադրամի տնօրենը հայտնել է նաև, որ առաջին փուլով Շուռնուխ, Խոզնավար, Արավուս և Դավիթ Բեկ համայնքներում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, վերանորոգվել են Տեղ, Կոռնիձոր, Վաղատուր, Ճակատեն, Դավիթ Բեկ համայնքների դպրոցները: Անդրադարձ է եղել նաև պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին աջակցության տրամադրման ծրագրերին:
18:39 - 08 հունիսի, 2022