ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է |armenpress.am|

Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անմիջապես արձագանքել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է և շեշտում՝ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են միմյանցից։   Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ «Արմենպրես» լրատվական  գործակալության թղթակիցը ՌԴ ԱԳ նախարարին հարցրեց, թե ինչու Ռուսաստանը համարժեք չարձագանքեց ու չկատարեց իր պայմանագրային պարտավորություններն այն պայմաններում, երբ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին հարձակվել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ թիրախավորելով Ջերմուկ քաղաքը։  Ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարարը նշեց՝ չգիտի, թե լրագրողը ինչ նկատի ունի՝ համարժեք արձագանք ասելով, սակայն վստահեցրեց, որ Ռուսաստանն անմիջապես է արձագանքել, որը բխել է ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ պայմանագրային պարտավորություններից։  «Ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք՝ համարժեք արձագանք ասելով։ Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ մեր պայմանագրային պարտավորություններից, եղավ անմիջապես։ ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելությունը իրավիճակին ծանոթանալու համար ուղևորվեց դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց կոնկրետ և պրակտիկ առաջարկություններով, որ պետք է ՀԱՊԿ-ի դիտորդների առաքելություն ուղարկել այնտեղ՝ իրավիճակը կայունացնելու համար։ Այդ հարցը նույն տարվա հոկտեմբերին քննարկվեց Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում, դրանից առաջ դրա վրա աշխատում էին ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, նրանք էին խմբագրում առաջարկները, որոնք ներկայացվել էին ՀԱՊԿ քարտուղարության կողմից։ Ի վերջո, մենք հասանք կոնսենսուսի ամբողջ տեքստի վերաբերյալ, և այն ներկայացվեց պետությունների ղեկավարների քննարկմանը, բայց տարբեր պատճառներով հայկական կողմն առաջարկեց հետաձգել համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Մենք տվեցինք մեր համաձայնությունը, իսկ որոշ ժամանակ անց հայտարարվեց ԵՄ առաքելության մասին, իսկ Պրահայում հայտարարվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը որոշվելու է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանի մաս է»,- հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը՝  պնդելով, թե դա իրենց համար անակնկալ է եղել, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից գիտակցաբար դուրս էր թողնվել Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը։ Լավրովը պնդեց, որ այդ ժամանակ ջենթլմենական պայմանավորվածություն կար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ենթակա է երկրների միջև հետագա համաձայնեցման։ «Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Ես չեմ վիճարկում մեր հայ բարեկամների հնարավորությունը քննադատելու այն ժամանակ որևէ մեկի ցուցաբերած դիրքորոշումը, բայց ես նշեցի, թե ինչ ենք մենք արել»,- եզրափակեց ՌԴ ԱԳ նախարարը։  Հակադարձելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շեշտեց, որ սա այն հարցերի է, որտեղ Հայաստանի ու Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են՝ չնայած բազմաթիվ հարցերում կողմերը ունեն փոխըմբռնում և միասնական ընկալում։  «Ես չեմ կարող անմասն մնալ այս չափազանց կարևոր խոսակցությունից։ Սա հենց այն դեպքերից է, երբ մենք՝ երկու երկրներս, բազմաթիվ հարցերում ունենալով փոխըմբռնում և միասնական ընկալում ու մեկնաբանություն, միաժամանակ ունենք հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները։  Ջերմուկի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է, և այդ իրադարձությունն անկյունաքարային է եղել հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում, հետևաբար ես էլ կուզեի կրկին առիթից օգտվել և ներկայացնել Հայաստանի ընկալումներն ու Հայաստանի դիրքորոշումը։ Ես շատ լավ հիշում եմ այդ իրադարձությունները, անձամբ մաս եմ եղել այդ իրադարձությունների։ Մենք հիշում ենք, որ ռուսական կողմը 2022 թվականի օգոստոսին հերթական անգամ միջնորդական առաջարկ ներկայացրեց Հայաստանին և Ադրբեջանին՝ վստահաբար բարի մտադրությունից ելնելով։ Հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկներին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում։ Արդեն օգոստոսի վերջին մենք հասկացանք, որ չկա միասնական դրական որոշում, իսկ սեպտեմբերի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ և Հայաստանի տարածքային ամբողջականության, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը։ Իհարկե, մենք այս մասին տեղյակ պահեցինք Ռուսաստանին՝ որպես երկկողմ դաշնակից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում մեր ռազմական դաշնակիցներին։ Գործողությունները, որոնք դրան հետևեցին, գոհացուցիչ չէին Հայաստանի համար, իսկ արդեն հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 1991 դեկտեմբերից գործող և ստորագրված ընդհանուր ընկալումն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել, որ, Ալմա-Աթայի հռչակագրին միանալով, երկրները՝ մասնավորապես Հայաստանը և Ադրբեջանը, ընդունել են, որ ճանաչում են միմյանց սահմանները և տարածքային մաբողջականությունը Խորհրդային Միության փլուզման գործող սահմանների շրջանակներում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից։ «Այդ թվում՝ հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին։ Հայաստանը չի վիճարկում այս մոտեցումը, կրկին ուզում եմ առիթից օգտվել և ասել, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և բնականաբար, ակնկալում է և ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողսդջականության ճանաչման վերաբերյալ՝ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- եզրափակեց Միրզոյանը։  
15:06 - 21 մայիսի, 2025
ՀԱՊԿ-ն ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում՝ հնարավորինս շուտ
 |civilnet.am|

ՀԱՊԿ-ն ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում՝ հնարավորինս շուտ |civilnet.am|

civilnet.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Կովկասում կան որոշակի դրական զարգացումներ։ Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական ​​փաստաթղթի տեքստի հաստատման վերաբերյալ», – ասել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում։ «Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ և ակնկալում ենք, որ դրա իրականացումը կհարթի ճանապարհը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»։
13:39 - 19 մայիսի, 2025
Հայաստանը նախատեսու՞մ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ–ի մեկնաբանությունը
 |arm.sputniknews.ru|

Հայաստանը նախատեսու՞մ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ–ի մեկնաբանությունը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է այս թեման։ «Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց», – ասել են ԱԳՆ–ից։ Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն` կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունի չի կրում հանրային բնույթ։ Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ ՀԱՊԿ բյուջե չվճարի իր անդամավճարը, կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։ Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
12:44 - 31 մարտի, 2025
ՀԱՊԿ-ը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը |armenpress.am|

ՀԱՊԿ-ը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները բանակցությունների ավարտի վերաբերյալ և երկու երկրների միջև խաղաղության միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցումը»,-ասված է հայտարարության մեջ: ՀԱՊԿ քարտուղարությունը նաև հույս է հայտնել, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի։ «Ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում, խաղաղության և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։    
18:01 - 14 մարտի, 2025
Եթե ՀՀ-ն մինչև 2025թ․ վերջը չվճարի ՀԱՊԿ անդամակցության գումարը, անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ․ ՌԴ ԱԳ փոխնախարար
 |factor.am|

Եթե ՀՀ-ն մինչև 2025թ․ վերջը չվճարի ՀԱՊԿ անդամակցության գումարը, անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ․ ՌԴ ԱԳ փոխնախարար |factor.am|

factor.am: Եթե ​​Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ անդամակցության գումարը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց, հավանաբար, ոչ մեկին չեն վտարի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Մինչև հունվարի 1-ը (2026 թվականի) կարող է իրավիճակ ստեղծվել, որ երկու տարվա չվճարումների դեպքում երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ»,- ասել է Պանկինը՝ չմանրամասնելով, թե ինչ սցենարների մասին է խոսքը։ Նա հավելել է, որ եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկակակն, ֆինանսական և այլ պատճառներով։ Ըստ նրա՝ Հայաստանի հետ չի լինի՝ «իրենք կհեռանան կամ կվռնդեն» իրավիճակը, այլ երկրները կարող են դիտարկել հետագա համագործակցության ուղիները։ «Ոչ ոք, հավանաբար, ոչ մեկին չի վռնդի, ոչ ոք ինքնաբերաբար չի հեռանա: Բայց, հավանաբար, հնարավոր կլինի դիտարկել երկրների միջև հետագա փոխգործակցության եղանակների հարցը: Սա չպետք է ընկալվի որպես «իրենք կգնան կամ  կվռնդեն», ոչ մի դեպքում»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։ Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
11:24 - 07 մարտի, 2025
Երևանի հետ աշխատանքային կապերը պահպանում ենք, Հայաստանը մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |tert.am|

Երևանի հետ աշխատանքային կապերը պահպանում ենք, Հայաստանը մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ, և կազմակերպության պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են։ Այս մասին Известия-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։   «Մենք պահպանում ենք Երևանի հետ աշխատանքային կապերը։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը»,- ասել է նա։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին, հրաժարվել է ֆինանասավորում հատկացնել կառույցին, չի մասնակցում  զորավարժություններին և նիստերին, սակայն ԱՀՊԿ-ից դուրս գալու գարծընթաց չի սկսել:  Հայաստանի իշխանությունները նման դիրքորոշումը բացատրում են նրանով, որ ՀԱՊԿ-ին 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։
10:09 - 06 մարտի, 2025
Հարավային Կովկասում լարվածությանը նպաստում են տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու՝ Արևմուտքի փորձերը․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
 |factor.am|

Հարավային Կովկասում լարվածությանը նպաստում են տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու՝ Արևմուտքի փորձերը․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ |factor.am|

factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում անկայուն իրավիճակը շարունակվում է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Շարունակվում է կարգավորման գործընթացը, որի կենտրոնական ասպեկտը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումն է։ Տարածաշրջանում լարվածությանը նպաստում են իր ազդեցությունն ամրապնդելու՝ Արևմուտքի փորձերը»,- ասել է Սերդյուկովը։ Նա նշել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը, ինչպես նաև նրա տարածքից ահաբեկչության արտահանման վտանգը էական ազդեցություն ունեն տարածաշրջանի իրավիճակի վրա։ Սերդյուկովը նաև հայտարարել է, թե Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում լարվածության աճն աննախադեպ բնույթ է կրում և ՆԱՏՕ-ի զորքերի զգալի ներկայությունը մնում է Բելառուսի ու Ռուսաստանի սահմանների մոտ:
14:23 - 30 հունվարի, 2025
Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆ
 |1lurer.am|

Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, և դա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանքն է՝ հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերին: Գերատեսչությունում ափսոսանք են հայտնել, որ Հայաստանում հաճախ դրական են արձագանքել Արևմուտքի խոստումներին, նշել «ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության անկյունաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկրի տնտեսական բարեկեցության գրավականն է»: «Մենք բազմիցս ցույց ենք տվել հայ բարեկամներին, որ ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում իրենց գործընկերների ճակատագրի ու շահերի մասին իսկապես չեն մտածում»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: Բացի այդ, մեջբերվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի կանխատեսումն այն մասին, որ ԱՄՆ-ի վարչակազմի փոփոխությունից հետո Վաշինգտոնը Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն չի ունենա։ «Մոսկվայում միշտ փայփայել և շարունակում են փայփայել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Հանրապետությունը համարում ենք մեր բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Մենք հավատարիմ ենք առևտրատնտեսական և ռազմաքաղաքական ոլորտներում Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ համալիրին, որոնք ձևակերպված են երկկողմ մակարդակով և ընդհանուր ինտեգրման միավորումների շրջանակում։ Ընդ որում՝ Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ «պրոյեկտներ», որոնց իրագործումը կործանարար ազդեցություն կունենար Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ Գերատեսչությունը նաև բարձր է գնահատել 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության արդյունքները։ Ընդգծվել է նաև՝ եվրասիական ինտեգրումն ու Եվրամիությանն անդամակցությունը անհամատեղելի են։ 
19:16 - 24 հունվարի, 2025
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում ՀՀ-ի անդամակցության սառեցման թեման. Պեսկով |azatutyun.am|

Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում ՀՀ-ի անդամակցության սառեցման թեման. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը վերջին՝ նախորդ շաբաթ կայացած հեռախոսազրույցում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մասնակցության սառեցման թեման, լրագրողներին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Վերջինս մեկնաբանել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, որում նշվում է. «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ՝ նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար»։ «Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ընթացքում»,- ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել Է Պեսկովը՝ հավելելով, որ Հայաստանը մինչ օրս չի հայտարարել ՀԱՊԿ-ը լքելու ցանկության մասին: «ՀԱՊԿ-ն ինքնուրույն, հասուն և իր արդյունավետությունն ապացուցած կազմակերպություն է»,- հակադարձել է Պեսկովը: Պուտինի և Փաշինյանի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Ըստ հայկական կողմի՝զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ռուսական կողմն, իր հերթին, նշել է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, և որ քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման հրատապ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում, նշվել են ԵԱՏՄ շրջանակներում գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։ Կրեմլը նաև տեղեկացրել էր, որ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերը, իսկ Պուտինը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ։ Թե ինչ գնահատականների և մեկնաբանությունների մասին է խոսքը, Ռուսաստանի նախագահի գրասենյակը չի մանրամասնել։  
14:17 - 23 հունվարի, 2025
Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է, բխում է ՀՀ շահերից. Պապիկյան
 |1lurer.am|

Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է, բխում է ՀՀ շահերից. Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: Ուզում ենք, որ ունենանք հովանի, պաշտպանիչ հովանի: Կարծում եմ, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2020-2022 թվականներին և շարունակվում են այսօր հանրային, տեղեկատվական տիրույթում, այդ թվում՝ տեղեկատվական հարձակումների, ճնշման տեսքով են ի հայտ գալիս, խոսում են այն մասին, որ ՀՀ-ն իր խնդիրները պետք է լուծի իր ուժերով՝ միևնույն ժամանակ այդ խնդիրների լուծումը շերտավորելով և բալանսավորելով: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդադառնալով Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններին: Նախարարը միաժամանակ ընդգծեց՝ պետք է ունենալ արտաքին քաղաքական աջակցություն, միջազգային լեգիտիմություն, պաշտպանունակ բանակ և, իհարկե, լինել ժողովրդավար երկիր, որը կենսունակ է լուծելու իր խնդիրները:  «Ճիշտ եք այն առումով, որ, այո՛, մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականին, բայց նաև դուք կասկածի տակ եք դնում՝ օբյեկտիվ և կշռադատվա՞ծ է արդյոք մեր դիրքորոշումը՝ չլինել ՀԱՊԿ հովանու ներքո դե ֆակտո: Կարծում եմ, որ ամեն օր դա ապացուցվում է, որ քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքը և դիրքորոշումը, մեր վերաբերմունքը և դիրքրոշումը լեգիտիմ է, և բխում է ՀՀ շահերից»,- ասաց նախարարը:
18:56 - 15 հունվարի, 2025
ՀԱՊԿ-ը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին

 |factor.am|

ՀԱՊԿ-ը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին |factor.am|

factor.am: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության բնույթին ու հեռանկարներին գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին։ Այս մասին NEWS.ru-ին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունից։ Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության ստեղծումը Հաայաստանի ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում։ «Սակայն երկու կողմերին այստեղ կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այն է՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար»,- ասել են ՀԱՊԿ Քարտուղարությունից։ Հավելենք, որ այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ 
17:52 - 14 հունվարի, 2025
Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով |tert.am|

Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով |tert.am|

tert.am: Հայաստանի աշխատանքն ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է. դա օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ ԱՊՀ-ին. այսպես է պատասխանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՊՀ-ում Երևանի դերի մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը: «Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին,  նրանք դադարեցրել են մասնակցությունը: Այնուհանդերձ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում:  Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այնպես որ, սա երկկողմանի ճանապարհ է. դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։Պեսկովը նաև ասել էր, որ Կրեմլում ակնկալում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապով կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին: Առավոտյան Փաշինյանը հայտնել էր, որ քովիդի ախտորոշման պատճառով չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում կկայացնի մինչև օրվա վերջ:
15:49 - 25 դեկտեմբերի, 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ 2024թ. կազմակերպությունն ակտիվորեն համալրվել է արդի զենքերով |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ 2024թ. կազմակերպությունն ակտիվորեն համալրվել է արդի զենքերով |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերը 2024 թվականի ընթացքում ակտիվորեն հանդերձվել են արդի զենքերով։ Այս մասին ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովի հոդվածում, որը հրապարակվել է «Ազգային պաշտպանություն» հանդեսում։ «ՀԱՊԿ-ը հետևողականորեն վարում է կազմակերպության ռազմական ներուժի ամրապնդման աշխատանք... Անցնող տարում տարվել է ՀԱՊԿ Օպերատիվ հակազդման հավաքական ուժերն արդի սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով հանդերձման պլանի միջոցառումների իրականացման ակտիվ աշխատանք»,- նշել է գլխավոր քարտուղարը։ Մարտական ​​ներուժի մեծացման մյուս քայլերի շրջանակներում կարևոր տեղ են զբաղեցնում ՀԱՊԿ Հավաքական ուժերի բաղադրիչների համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության միջոցառումները։ Թասմագամբետովը հիշեցրել է, որ 2024 թվականին ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի և ազգային մարմինների կառավարման կետերի բազայում անցկացվել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի, Քարտուղարության և անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք: Հոդվածում Իմանղալի Թասմաղամբետովը նաև նշել է, որ  ՀԱՊԿ-ը Եվրասիայում կայունության պահպանման կարևոր գործոն է և լավ է հաղթահարում հրատապ մարտահրավերները բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: «Ստեղծված պայմաններում ՀԱՊԿ-ը, ցուցադրելով հարմարվողականության մեծ ներուժ, մնում է Եվրասիայում կայունության պահպանման և անվտանգության տարածության ստեղծման կարևոր գործոն»,- նշել է նա:
12:13 - 25 դեկտեմբերի, 2024
ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է վճարել ՀԱՊԿ անդամավճարը․ ԱԳՆ-ի պատասխանը

 |factor.am|

ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է վճարել ՀԱՊԿ անդամավճարը․ ԱԳՆ-ի պատասխանը |factor.am|

factor.am: ՀՀ ԱԳՆ-ն չի պատասխանում հարցին, թե մինչև վերջնաժամկետը՝ 2025 թվականի ավարտը, պատրաստվո՞ւմ է ՀՀ-ն վճարել ՀԱՊԿ անդամավճարը, թե՝ ոչ։ Արատքին գերատեսչությունից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա չէ հանրայնացման, իսկ բարձրացված հարցերը կարգավորվում են ՀԱՊԿ կանոնադրության և համապատասխան փաստաթղթերի դրույթներով։ ԱԳՆ-ի պատասխանում նաև ասվում է, որ հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարություն, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորման մասնակցությունից։ «Հաշվի առնելով, որ որևէ որոշմամբ պարտավորություն ստանձնումն իրականացվում է տվյալ որոշմանը միանալով՝ «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ սահմանափակ ձևաչափով ընդունված որոշման ստորագրությամբ Հայաստանի Հանրապետությունը որևէ ֆինանսական պարտավորություն չի ստանձնել»,- ընդգծել են նախարարությունից։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
18:37 - 19 դեկտեմբերի, 2024
Հայաստանը համագործակցության հավակնոտ օրակարգ է հետապնդում Ֆինլանդիայի և ԵՄ-ի հետ. Միրզոյան

Հայաստանը համագործակցության հավակնոտ օրակարգ է հետապնդում Ֆինլանդիայի և ԵՄ-ի հետ. Միրզոյան

Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական Lännen Media լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։  Հոդվածի սկզբում լրագրողը նշում է, որ Եվրոպան այսօր շատերին է գրավում։ Ժողովրդավարական երկրների համայնքը աննախադեպ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ: Հարցազրույցում նախարարից մեջբերումները ներկայացված են ստորև։ Հարցազրույցի մեկնարկին նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Հայաստանը ժողովրդավարության արժեքները կիսում է այնպիսի երկրների հետ, ինչպիսին է, օրինակ՝ Ֆինլանդիան: Նա ընդգծել է, որ իր երկիրը «համագործակցության հավակնոտ օրակարգ» է հետապնդում Ֆինլանդիայի և ԵՄ-ի հետ։ «Դուք գիտեք մեր քաղաքականությունը, որը նպատակ ունի Հայաստանին ավելի ու ավելի մոտեցնել Եվրոպական միությանը։ ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշեց, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական միությանն այնքան, որքան դա հնարավոր կդիտվի ԵՄ կողմից»: Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս իրականացնում է մի քաղաքականություն, որն ուղղված է ԵՄ-ի հետ հարաբերությունների էական խորացմանը։ Այժմ բանակցություններ են ընթանում «Նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթղթի շուրջ, որը նախարար Միրզոյանը բնութագրել է որպես համագործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող համապարփակ փաստաթուղթ:  «Ապրիլին տեղի ունեցավ բարձր մակարդակի եռակողմ հանդիպում Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի դիմակայությունը, հատկապես՝ տնտեսական՝ հաշվի առնելով, որ Հայաստանը տարբեր ուղղություններից բախվում է բազմաթիվ սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, ես կասեի: Ինչպես գիտեք, Հայաստանը ժողովրդական երկիր է: Մենք ունեցել ենք ժողովրդական, ոչ բռնի հեղափոխություն: Մենք նախաձեռնել ենք ընդարձակ ժողովրդավարական բարեփոխումներ՝ կոռուպցիան արմատախիլ անելու և ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու համար: Արդեն ունեցել ենք երկու խորհրդարանական ընտրություններ, որոնք ճանաչվել են լիովին ժողովրդավարական, ազատ և թափանցիկ:  Ժողովրդավարական հասարակություն կառուցելիս, իհարկե, մենք փնտրում ենք հնարավորություններ՝ ամրապնդելու կապերը այլ ժողովրդավարական հասարակությունների հետ:  Միանգամայն բնական է, որ մենք մեր հայացքը ուղղում ենք Եվրոպական միության ուղղությամբ, որն իր կազմում ունի բազմաթիվ զարգացած ժողովրդավարական երկրներ»: Նախարար Միրզոյանը վստահությամբ նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են: «Կարևոր չէ, թե ժողովրդավարական ազատ ընտրությունների միջոցով ինչ կառավարություն կգա իշխանության, ժողովրդավարական արժեքները մեր հասարակության հիմքն են»: Հարցազրույցի ավարտին նախարար Միրզոյանը ժպիտով պատասխանում է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքի բնույթի վերաբերյալ հարցին.  «Շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար: Շատ հրապուրիչ էր մեր ժողովրդական հեղափոխությունից հետո դառնալ առաջին փոխվարչապետ, ապա խորհրդարանի նախագահ, բոլորս այդ գործընթացով անցած գործիչներ էինք: Բայց երբ ես վարչապետից ստացա առաջարկ՝ ստանձնելու արտաքին քաղաքական ուղղությամբ պատասխանատվությունը, դա ստիպեց ինձ մտածել: Ոչ բոլորը կհամաձայնեին ստանձնել այս դերը` հաշվի առնելով յուրահատուկ հանգամանքները»: Հոդվածի ավարտին լրագրողն ավելացնում է, որ մարտահրավերների քանակը կարելի է ընդամենը նայելով մոտ 3 միլիոն բնակիչ ունեցող երկրի դիրքին քարտեզի վրա՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի մեջտեղում, Ռուսաստանի հարևանությամբ՝ Հարավային Կովկասում:
18:24 - 09 դեկտեմբերի, 2024