Իրաք

Իրաքը (պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Ասիայում։ Ըստ պետական կառավարման համակարգի՝ դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից եւ մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։

Տարածքի մեծությամբ աշխարհում 58-րդն է՝ 438,317 կմ²։ Հյուսիսից սահմանակից է Թուրքիային, արեւելքից՝ Իրանին, հարավարեւելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարեւմուտքից՝ Հորդանանին եւ արեւմուտքից՝ Սիրիային։

Մայրաքաղաքը եւ ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակչության 95%-ը մուսուլման է, սակայն կան նաեւ քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են

 |armenpress.am|

Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են |armenpress.am|

armenpress.am: Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ աշխատանքները տարվում են: Հյուպատոսության բացման վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 2017 թվականին»,- ասաց Նաղդալյանը: Գլխավոր հյուպատոսությունն Էրբիլում կբացվի մոտ օրերս: Ինչպես հաղորդում է «SHAFAQ» լրատվական գործակալությունը` Էրբիլի նահանգապետ Ֆիրսաթ Սոֆին Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Երևանի և Էրբիլի միջև պատմական և բարեկամական հարաբերությունների զարգացումը` առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում:  
19:06 - 09 սեպտեմբերի, 2020
Իրաքում պայթյուն Է որոտացել միջազգային կոալիցիայի ավտոշարասյան մերձակայքում |armenpress.am|

Իրաքում պայթյուն Է որոտացել միջազգային կոալիցիայի ավտոշարասյան մերձակայքում |armenpress.am|

armenpress.am: Պայթուցիկ սարքը գործի Է դրվել ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավտոշարասյան անցնելու ժամանակ, որը տեղի Է ունեցել Իրաքի հարավում գտնվող Բաթխա քաղաքի շրջանում: Այդ մասին հաղորդել Է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը: «Պայթուցիկ սարքը գործի Է դրվել միջազգային կոալիցիայի ավտոշարասյան անցնելու ժամանակ»,-հեռուստաալիքը մեջբերում Է ՆԳ նախարարության հայտարարությունը: Sky News Arabia-ի աղբյուրների տվյալներով՝ գրոհի Է ենթարկվել կոալիցիայի նյութատեխնիկական օժանդակության ավտոշարասյունը՝ երկրի հարավում գտնվող Զի-Քար նահանգի Բաթխա քաղաքի արվարձաններում: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ տուժածներ չկան: 2017 թվականի վերջին Բաղդադը հայտարարել Է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը՝ միջազգային կոալիցիայի եւ ժողովրդական աշխարհազորի ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում Է գործողություններն առանձին շրջաններում ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջների» հայտնաբերման ուղղությամբ: Հունիսին «Իրաքի հերոսները» գործողության շրջանակներում զինյալներից զտում Է անցկացվել Քիրկուկի նահանգի հարավ-արեւմուտքում գրեթե 750 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:35 - 13 օգոստոսի, 2020
Իրաքը չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը երկիր և ԱԳՆ կանչել Թուրքիայի դեսպանին |tert.am|

Իրաքը չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը երկիր և ԱԳՆ կանչել Թուրքիայի դեսպանին |tert.am|

tert.am: Իրաքի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ օգոստոսի 11-ին երկրի տարածքում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողության հետևանքով իրաքցի երկու բարձրաստիճան զինվորականների մահվան պատճառով չեղարկում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի` օգոստոսի 13-ին նախատեսված այցը երկիր: Այս մասին տեղեկացնում է anfturkce.com կայքը: Իր հերթին, երկրի արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել երկրում Թուրքիայի դեսպանին և «բողոքի նոտա հղել» նրան` նշելով, որ Իրաքը դեմ է իր երկրի տարածքում անցկացվող ռազմական գործողություններին: Թուրքիայի դեսպանը հունիս ամսից սկսած արդեն երրորդ անգամ է կանչվում Իրաքի ԱԳՆ: Նախագահական նստավայրը նույնպես կոչ է արել Թուրքիային դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:
12:50 - 12 օգոստոսի, 2020
Թուրք ուժայինները Իրաքում և Թուրքիայում 10 քուրդ զինյալի են սպանել |ermenihaber.am|

Թուրք ուժայինները Իրաքում և Թուրքիայում 10 քուրդ զինյալի են սպանել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին շրջանում, որտեղ թուրքական զինուժն իրականացնում է «Վագրի ճիրան» ռազմագործողությունը օդուժի մասնակցությամբ 5 քուրդ զինյալ է սպանվել։ Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նաև նշվում է, որ թուրքական զինուժը ևս 2 քուրդ զինյալ է սպանել Սիրիայի հյուսիսում, որտեղ մինչ այդ իրականացրել է «Եփրատի վահան» օպերացիան։ Քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են ինչպես Թուրքիայի սահմաններից դուրս, այնպես էլ երկրի ներսում։   Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին Վանի Չաթաք շրջանում նահանգային ժանդարմերիայի հրամանատարության կողմից իրականցվող օպերացիայի շրջանակում ևս 2 քուրդ զինյալ է սպանվել։  ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ թուրք ուժայինները շարունակում են Վանում գործողությունները։  
13:39 - 11 օգոստոսի, 2020
Իրաքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն |azatutyun.am|

Իրաքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն |azatutyun.am|

azatutyun.am: Իրաքում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին երկրի վարչապետ Մուստաֆա Ալ Քադիմին հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։ Դրանք, ըստ կառավարության ղեկավարի, կկայանան 2021 թվականի հունիսի 6-ին՝ գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից մոտ մեկ տարի առաջ։ «Համակարգային կոռուպցիան, վատ կառավարումը, հովանավորչությունը և հստակ ծրագրերի բացակայությունը բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառ են հանդիսացել», - հայտարարում էր Իրաքի վարչապետը ուրբաթ երեկոյան հեռարձակված հեռուստաուղերձում։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախորդ տարեվերջին Իրաքում մեկնարկած բողոքի ակցիաների գլխավոր պահանջներից մեկն էին։ ՄԱԿ-ի ղեկավարությունը արդեն իսկ ողջունել է Իրաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու կառավարության նախաձեռնությունը, ընդգծելով, որ դա «կնպաստի Իրաքում ժողովրդավարության ամրապնդմանն ու ընդհանուր իրավիճակի կայունացմանը»։
16:59 - 01 օգոստոսի, 2020
Թուրքիայի ռմբակոծությունների հետևանքով Իրաքյան Քուրդիստանում ամայացել է 440 գյուղ |ermenihaber.am|

Թուրքիայի ռմբակոծությունների հետևանքով Իրաքյան Քուրդիստանում ամայացել է 440 գյուղ |ermenihaber.am|

ermenihaber.am: Իրաքյան Քուրդիստանի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող անդրսահմանային ռազմական գործողությունների հետևանքով նշված տարածաշրջանում բազմաթիվ գյուղեր դատարկվել են։ Քուրդիստանի խորհրդարանի պատգամավոր Մեմ Բուրհան Քանիհի խոսքով՝ Թուրքիայի ռմբակոծությունների պատճառով մինչ օրս 440 սահմանամերձ գյուղերի բնակիչներ են տարհանվել։ Մեմ Բուրհան Քանիհը Թուրքիայի գործողությունների վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Քուրդիստանի խորհրդարանի 3 հանձնաժողովները թեմայի վերաբերյալ համատեղ զեկույց են կազմել, որը հուլիսի 27-ին քննարկման կդրվի խորհրդարանում։ Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակման ենթարկված գյուղերում ռմբակոծությունների հետևանքով մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել։
12:33 - 27 հուլիսի, 2020
Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ չարթերային թռիչքը կիրականացվի հուլիսի 17-ին

Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ չարթերային թռիչքը կիրականացվի հուլիսի 17-ին

Իրաքում Հայաստանի դեսպանությունը, Իրաքի Արտաքին գործերի նախարարության և Հայաստանում Իրաքի դեսպանության հետ համագործակցությամբ, հերթական անգամ կազմակերպել է հատուկ թռիչք Հայաստանի և Իրաքի քաղաքացիների տարհանման նպատակով (Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ)։ Ինչպես տեղեկացրին Իրաքում ՀՀ դեսպանությունից, հատուկ թռիչքը իրականացնելու է «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը։ «Մեկնումը Բաղդադից Երևան տեղի կունենա հուլիսի 17-ին, նախնական դրությամբ առավոտյան ժամը 08:00-ին: Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ցանկանում են վերադառնալ Հայրենիք, ցուցակագրվելու համար կարող են զանգահարել դեսպանություն՝ +9647808306424 հեռախոսահամարով։ Տոմսեր ձեռք բերելու կարգը և դրանց  արժեքը դեռևս որոշված չեն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
15:39 - 13 հուլիսի, 2020
Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին |ermenihaber.am|

Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին |ermenihaber.am|

ermenihaber.am: Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող «Վագրի ճիրան»  և «Արծվի մագիլ» ռազմական օպերացիների վերաբերյալ։ Խոսնակը նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար հնարավոր է դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ), «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ), «Իսլամական համագործակցության կազմակերպությանը» և այլ կառույցների։  Սահաֆն ակնարկել է նաև Թուրքիայի վրա ազդելու մեկ այլ գործիքակազմի մասին։ «Իրաքում մի քանի տասնյակ թուրքական տնտեսական և ներդրումային ընկերություններ կան։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը տարեկան անցնում է 16 մլն դոլարի սահմանը»,-ասել է նա։  Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իրաքի ԱԳՆ-ի հայտարարություններին։ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ Թուրքիան վճռական է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները «ինքնապաշտպանական իրավունքների համար»։ Աքսոյը կրկին հիշեցրել է, որ «Թուրքիան պատրաստ է Իրաքի հետ համագործակցել PKK-ի դեմ պայքարում, պնդելով, որ  վերջինս սպառնում է նաև Իրաքի անվտանգությանը և խախտում է ինքնիշխանությունը»։
11:28 - 06 հուլիսի, 2020
COVID-19. Ռուսաստանում վերջին օրերին վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է |armenpress.am|

COVID-19. Ռուսաստանում վերջին օրերին վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 436 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 508 հազարը: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 695 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 683 հազար 301 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 128 հազար 819 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 370 հազար 488-ի, մահերինը՝ 58 հազար 385-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 647 հազար 849 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 693 նոր դեպք, ինչը բավական ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 9 հազար 320 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 568 հազար 536-ի, մահերինը՝ 16 հազար 919-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 311 հազար 965 է: Մահացածների թիվը կազմում է 43 հազար 575: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 296 հազար 050 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 346: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 282 հազար 365-ի, մահերինը՝ 9 հազար 504-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 275 հազար 999 է, մահերինը՝ 5 հազար 575: Իտալիայում առկա է 240 հազար 436 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 744: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 227 հազար 662 է, մահերինը՝ 10 հազար 817 Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 14-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 198 հազար 613 է, մահերինը՝ 5 հազար 115: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 19-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 531, որից ապաքինվել է 78 հազար 469-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 928-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 186 հազար 436 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 95 հազար 106, մահերինը՝ 113: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 66 հազար 754 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 872 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 48 հազար 667 է, մահացածներինը՝ 315: Հաջորդում է Իրաքը, որը շրջանցել է Քուվեյթին: Իրաքում ընդհանուր վարակցածների թիվը 47 հազար 151 է, մահերը՝ 1839: Քուվեյթում վարակվածների թիվը անցել է 46 հազարից, մահացածներինը հասել է 354-ի: Լիբանանում կա 1745 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 34: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 279-ի: Մահացել է 9 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
18:07 - 30 հունիսի, 2020
Արաբական պետությունների լիգան դատապարտել է Իրաքի հյուսիսում Թուրքիայի օդուժի ռմբակոծությունները |ermenihaber.am|

Արաբական պետությունների լիգան դատապարտել է Իրաքի հյուսիսում Թուրքիայի օդուժի ռմբակոծությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դատապարտել է Թուրքայի օդուժի կողմից Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ սկսված «Արծվի մագիլ» ռազմագործողության շրջանակում իրականացված ռմբակոծությունները։ ԱՊԼ-ն հայտարարել է, որ Անկարան տվյալ օպերացիան իրականացնում է առանց Բաղդադի հետ համաձայնեցման։  Լիգայի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ աբու ալ-Գեյթը դատապարտել է PKK-ի տարրերին հետևելու պատրվակով Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող ռազմական օպերացիան և հաստատել, որ թուրքական ռազմական օկուպացիան խախտում է Իրաքի ինքնիշխանությունը»։ Նշվում է, որ Թուրքիան  նսեմացնում է միջազգային իրավունքը և իր հարևան արաբական երկրների հետ ունեցած հարաբերությունները։  «Արաբական երկրներին, այդ թվում՝ և՛ Սիրիային, և՛ Լիբիային, և՛ նաև Իրաքին ուղղված Թուրքիայի ռազմական միջամտությունը հանգեցնում է  մտահոգության, ժխտման և դատապարտման և ցույց է տալիս Թուրքիայի էքսպանսիոնիստական հավակնությունները»,-ասվում է հայտարարությունում։
12:52 - 17 հունիսի, 2020