Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չոյ Սան Մոկին՝ Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել։ Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
17:13 - 30 դեկտեմբերի, 2024