Բենյամին Նեթանյահու

Բենյամին Նեթանյահուն Իսրայելի վարչապետն է եղել 1996-1999թթ և 2009-2021թվականներին։ 

1982 թվականին Բենյամին Նեթանյահուն նշանակվել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան քաղաքական բաժնի պետ։ 1982 թվականին Բենյամին Նեթանյահուն դարձել է ԱՄՆ-ում Իսրայելի փոխդեսպան։ Այնուհետեւ 1984 թվականից մինչեւ 1988 թվականը եղել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան։ Իսրայել վերադառնալուց հետո 1988 թվականին Նեթանյահուն ընտրվել է Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) պատգամավոր՝ Լիկուդ կուսակցություից։ Ապա դարձել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1993 թվականին Բենյամին Նեթանյահուն ընտրվել է Լիկուդ կուսակցության ղեկավար եւ գլխավորել Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) ընդդիմությունը։

Միջազգային քրեական դատարանի դատախազը կոչ է անում արագացնել Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդերների տրամադրումը
 |hetq.am|

Միջազգային քրեական դատարանի դատախազը կոչ է անում արագացնել Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդերների տրամադրումը |hetq.am|

hetq.am: Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր տալ: Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։ «Սա հաստատված իրավական նորմ է այն մասին, որ դատարանը իրավասություն ունի այս իրավիճակում»,- պարբերականը հատված է մեջբերել Խանի 49-էջանոց զեկույցից։ «Ցանկացած չարդարացված հապաղում անուղղելի և վնասաբար է ազդում զոհերի իրավունքների վրա»,- նշել է նա։ Նույն փաստաթղթում Խանը կոչ է անում բավարարել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության երեք անդամների՝ քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի և երկու այլ առաջնորդների ձերբակալման օրդեր տալու իր պահանջը։ Այդ երկու այլ առաջնորդներն ավելի վաղ սպանված Մուհամեդ ադ Դեյֆն ու Իսմայիլ Հանիան են։ 2024 թվականի մայիսի 20-ին Խանը դիմել էր ՄՔԴ-ին՝ Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր տալու պահանջով։ Նրա խոսքով՝ դատախազությունը ապացույցներ է հավաքել, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Նեթանյահուն և Գալանտը պատասխանատվություն են կրում Գազայի հատվածում առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ռազմական ու մարդկության դեմ հանցագործությունների համար:
17:57 - 24 օգոստոսի, 2024
Բայդենը Նեթանյահուին հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու հրատապության մասին |armenpress.am|

Բայդենը Նեթանյահուին հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու հրատապության մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բեմիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ Գազայի հատվածում հրադադարի հասնելու հրատապությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ «Նախագահն ընդգծել է հրադադարի և պատանդների ազատ արձակման գործարքը կնքելու հրատապությունը և քննարկել է Կահիրեում կայանալիք բանակցությունները՝ վերացնելու մնացած բոլոր խոչընդոտները», - նշված է հաղորդագրության մեջ: Կողմերը նաև քննարկել են «ԱՄՆ-ի ակտիվ և շարունակական ջանքերը՝ աջակցելու Իսրայելի պաշտպանությանը Իրանից եկող բոլոր սպառնալիքներից», որը ներառում է նաև ԱՄՆ-ի պաշտպանական ռազմական տեղակայումները, հավելել են Սպիտակ տանը։ Օգոստոսի 15-ին Դոհայում սկսվել է բանակցությունների նոր փուլ՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ։ Ըստ երեք միջնորդների հայտարարության՝ բանակցությունների ընթացքում հնարավոր է եղել նվազեցնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև տարաձայնությունները։ Բանակցություններն առաջիկա օրերին կշարունակվեն Կահիրեում։ Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։   
10:47 - 22 օգոստոսի, 2024
Նեթանյահուն հաստատել է Իսրայելի պատվիրակության մասնակցությունը Գազայի հատվածի շուրջ բանակցություններին |tert.am|

Նեթանյահուն հաստատել է Իսրայելի պատվիրակության մասնակցությունը Գազայի հատվածի շուրջ բանակցություններին |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է իսրայելական պատվիրակության մասնակցությունը Գազայի հատվածի շուրջ բանակցություններին, որոնք կանցկացվեն օգոստոսի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Այս մասին հայտնել են Իսրայելի կառավարության գրասենյակից։, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է Իսրայելի պատվիրակության վաղը Դոհա մեկնելը և բանակցություններ վարելու մանդատը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ն կոչ են արել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։ Երեք երկրի ղեկավարներն ասել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքի հասնելու համար։
20:14 - 14 օգոստոսի, 2024
Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել |tert.am|

Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել |tert.am|

tert.am: Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթին և այնտեղ նրան ծափահարություններով ողջունելու փաստին: Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել, գրում է Tasnim գործակալությունը:«Հնարավոր չէ հանցագործին մաքրել հոտնկայս ծափահարություններով: Անմեղ արյունը երբեք չի խնայում կեղեքողին», - նշել է Իրանի նախագահը:Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին առաջարկել էր ռազմական դաշինք ստեղծել՝ իրանական սպառնալիքին դիմակայելու համար։ Նա այս մասին ասել էր՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում: Ըստ Նեթանյահուի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են ստեղծել «Աբրահամյան դաշինքը», որը կլինի Մերձավոր Արևելքում անվտանգության դաշինք և նման կլինի ՆԱՏՕ-ին:   «Երկրորդ աշխարհամարտից հետո Ամերիկան Եվրոպայում անվտանգության դաշինք ստեղծեց՝ հակազդելու խորհրդային աճող սպառնալիքին: Նմանապես, Ամերիկան և Իսրայելն այսօր կարող են անվտանգության դաշինք ստեղծել Մերձավոր Արևելքում՝ հակազդելու Իրանի աճող սպառնալիքին: Բոլոր այն երկրները, որոնք խաղաղության մեջ են Իսրայելի հետ, և բոլոր այն երկրները, որոնք խաղաղություն կկնքեն Իսրայելի հետ, պետք է հրավիրվեն միանալու այս միությանը»,- Կոնգրեսում հավաքվածների ծափահարությունների ներքո ասել էր Իսրայելի վարչապետը։ Նոր դաշինքը, ինչպես կարծում է Իսրայելի վարչապետը, կարող է կոչվել «Աբրահամյան դաշինք»՝ ի պատիվ Աբրահամյան համաձայնագրերի, որորոնց շրջանակներում խաղաղություն է կնքվել Իսրայելի և արաբական չորս երկրների միջև։
10:45 - 26 հուլիսի, 2024
Նեթանյահուն ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, միաժամանակ Կապիտոլիումի շենքի առջև ցույցեր էին՝ ընդդեմ Գազայում տեղի ունեցողի

Նեթանյահուն ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, միաժամանակ Կապիտոլիումի շենքի առջև ցույցեր էին՝ ընդդեմ Գազայում տեղի ունեցողի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ ելույթ է ունեցել Կոնգրեսի համատեղ նիստին: Այս մասին գրում է  Al Jazeera լրատվական գործակալությունը։Նեթանյահուն կոնգրեսում ելույթի ժամանակ գովաբանել է ԱՄՆ դաշնակիցներին․«Լավ և վատ ժամանակներում Իսրայելը միշտ կլինի ձեր հավատարիմ ընկերը: Իսրայելի ժողովրդի անունից ես այսօր եկել եմ այստեղ՝ շնորհակալություն հայտնելու, Ամերիկա», - ասել է նա:Նեթանյահուն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև ցուցարարներին։ Նշենք, որ Կապիտոլիումի շենքի մոտ հազարավոր ցուցարարներ էին հավաքվել Նեթանյահուի ելույթի ժամանակ՝ դատապարտելու Գազայում տեղի ունեցող դեպքերը, որը նրանք անվանում են ցեղասպանություն։ Այս ցույցերը նաև շարունակվել են Կոնգրեսի դահլիճներում: Օրինակ, Կոնգրեսի ներկայացուցիչ Ռաշիդա Թլայբը բարձրացրել էր մի ցուցանակ, որի վրա գրված էր «մեղավոր է ցեղասպանության համար», իսկ ցուցանակի մյուս կողմում էլ գրված էր «ռազմական հանցագործ»։Այս ամենին անդրադառնալով՝ Իսրայելի վարչապետը նշել է․ «Շատերը նախընտրում են կանգնել չարի հետ: Նրանք կանգնած են ՀԱՄԱՍ-ի հետ: Նրանք կանգնած են բռնաբարողների և մարդասպանների կողքին»։ Վարչապետ Նեթանյահուն նաև անդրադարձ է կատարել Միջազգային քրեական դատարանին, քանի որ մայիսին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը կոչ է արել Նեթանյահուին և նրա դաշնակիցներին ձերբակալության հրաման տալ՝ մեղադրելով նրանց «ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների» մեջ՝ Գազայում իրենց գործողությունների համար։ «Եթե Իսրայելի ձեռքերը կապված են, Ամերիկան ​​է հաջորդը։ Ես ձեզ կասեմ, թե ինչ է լինելու հաջորդը. ահաբեկչության դեմ պայքարելու՝ բոլոր ժողովրդավարական երկրների կարողությունը վտանգված կլինի»,- ասել է Նեթանյահուն՝ ավելացնելով, որ Հրեական պետության ձեռքերը երբեք կապանքներ չպետք է ունենան․ «Իսրայելը միշտ կպաշտպանի իրեն»։ Ներկայումս ԱՄՆ-ն չի ճանաչում ՄՔԴ-ի լիազորությունները, սակայն ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին դատավորների խումբը կքննարկի ձերբակալման հրաման տրամադրելու պահանջը:Նեթանյահուն նաև բացատրել Իսրայելի կառավարության տեսլականը, թե ինչպես են պատկերացնում կյանքը պատերազմից հետո։ Նա նշել է, որ իսրայելական զորքերը պետք է վերահսկողություն ունենան Գազայի վրա։ ««Համաս»-ին հաղթելու հաջորդ օրը կարող է նոր Գազա առաջանալ։ Այդ օրվա իմ տեսլականը ապառազմականացված Գազայի մասին է: Իսրայելը չի ​​ձգտում վերաբնակեցնել Գազայի հատվածը, բայց տեսանելի ապագայի համար մենք պետք է պահպանենք այնտեղ անվտանգության գերակա հսկողությունը՝ կանխելու ահաբեկչության վերածնունդը, որպեսզի Գազայի հատվածն այլևս երբեք սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար։ [...] Պաղեստինցիների նոր սերնդին այլևս պետք չէ սովորեցնել ատել հրեաներին, այլ ավելի շուտ ապրել մեզ հետ խաղաղության մեջ»,- ավելացրեց նա: Չնայած իր տեսլականին՝ նա նաև նշել է, որ սա քաղաքակրթությունների բախում չէ, այլ սա բախում է բարբարոսության և քաղաքակրթության միջև։ «Սա բախում է մահը փառաբանողների և կյանքը սրբացնողների միջև: Որպեսզի քաղաքակրթության ուժերը հաղթեն, Ամերիկան ​​և Իսրայելը պետք է միասին կանգնեն: Որովհետև երբ մենք միասին ենք, շատ պարզ բան է տեղի ունենում՝ մենք հաղթում ենք, նրանք պարտվում են»,- Կոնգրեսին ասել է Նեթանյահուն: Նա կոչ արել նաև ռազմական օգնությունն ավելացնել և ավելի արագ տրամադրել այն, չնայած ԱՄՆ-ն Իսրայելին արդեն ուղարկում է տարեկան 3,8 միլիարդ դոլար ռազմական օգնություն, իսկ ապրիլին նախագահ Բայդենը ստորագրել է օգնության փաթեթ, որը կտրամադրի մինչև 17 միլիարդ դոլար լրացուցիչ աջակցություն: «ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կարող է կտրուկ արագացնել Գազայում պատերազմի ավարտը և օգնել կանխել ավելի լայն պատերազմ Մերձավոր Արևելքում»,- ասել է Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում:Լուսանկարը՝ Ալեքս Վոնգ, Getty Imagies
14:21 - 25 հուլիսի, 2024
Նեթանյահուն հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ակտիվ փուլի ավարտի և Լիբանանի հետ սահմանի վրա կենտրոնանալու մասին
 |armenpress.am|

Նեթանյահուն հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ակտիվ փուլի ավարտի և Լիբանանի հետ սահմանի վրա կենտրոնանալու մասին |armenpress.am|

armenpress.am:  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և որ զինվորականների ուշադրությունը կկենտրոնանա Լիբանանի հետ Իսրայելի սահմանի վրա, որտեղ վերջին շաբաթներին «Հեզբոլլահ» շարժման դեմ մարտերն ակտիվացել են։ Այս մասին հաղորդում է CNN-ը։  Միևնույն ժամանակ Նեթանյահուն խոստացել է, որ Իսրայելը կշարունակի գործողությունները Գազայի հատվածում, մինչև ՀԱՄԱՍ-ը չոչնչացվի։ «Դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվելու է, բայց պատերազմն իր ներկա փուլում ավարտվելու է Ռաֆահում։ Սա ճիշտ է։ Մենք ավելի ուշ կշարունակենք խոտը հնձել», - ասել է Նեթանյահուն  Channel 14 հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ։ Իսրայելն, անտեսելով միջազգային հանրության կոչերը, ռազմական գործողություններ էր սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղ ապաստան էր գտել ավելի քան 1 միլիոն մարդ։ Այդ ժամանակից ի վեր շուրջ 800 000 մարդ է տեղահանվել։  Մայիսի սկզբին Իսրայելը գրավել է Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը, որն այդ ժամանակից փակ է։ Հարցազրույցում Նեթանյահուն հայտնել է, որ պատրաստ է ՀԱՄԱՍ-ի հետ «մասնակի համաձայնության», որի ընթացքում կվերադարձվեն Գազայում գտնվող որոշ պատանդներ։ Միևնույն ժամանակ Նեթանյահուն կրկնել է, որ պատերազմը կշարունակվի հրադադարից հետո՝ «հասնելու ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակին»։ Վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր ԱՄՆ-ի առաջարկած երեք փուլով հրադադարի պլանը․ այն ենթադրում է մարտական գործողությունների մշտական դադարեցում, որի դիմաց ազատ կարձակվեն Գազայում մնացած բոլոր պատանդները, ինչպես նաև Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում։  ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Նեթանյահուի դիրքորոշումը ցույց է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի և ԱՄՆ նախագահ Ջո Բանդենի առաջարկի մերժում։  Ինչ վերաբերում է Իսրայելի հյուսիսի վրա ուշադրությունը կենտրոնացնելուն, Նեթանյահուն հայտնել է, որ դա նախ կարվի պաշտպանական նպատակներով և երկրորդ, հնարավորություն կտա, որ Լիբանանի հետ սահմանամերձ շրջանների բնակիչները տուն վերադառնան։ «Եթե դա կարողանանք անել քաղաքական ճանապարհով, հրաշալի կլինի, իսկ եթե ոչ, ապա մենք այլ ձևով դա կանենք, բայց մենք տուն կվերադարձնենք բոլորին՝ թե՛ հյուսիսի, թե՛ հարավի բոլոր բնակիչներին», - ասել է նա։ Գազայի հատվածում պատերազմի ընթացքում «Հեզբոլլահ» շարժումը և Իսրայելն ինտենսիվ հարվածներ են փոխանակում։ Իսրայելի հյուսիսում և Լիբանանի հարավում գտնվող գյուղերի բնակիչները տեղահանվել են։  Գազայի հատվածում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, երբ Իսրայելում շուրջ 1200 մարդ սպանվեց, 250 մարդ՝ գերեվարվեց։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը հասել է 37 600-ի։ 
12:27 - 24 հունիսի, 2024
Գազայում մշտական հրադադար չի լինի, քանի դեռ չի ոչնչացվել ՀԱՄԱՍ-ի պոտենցիալը. Նեթանյահու
 |shantnews.am|

Գազայում մշտական հրադադար չի լինի, քանի դեռ չի ոչնչացվել ՀԱՄԱՍ-ի պոտենցիալը. Նեթանյահու |shantnews.am|

<dishantnews.am: v class="news_text"> Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Գազայի հատվածում հրադադարի մասին նոր առաջարկի մասին լուրերի ֆոնին, կրկնել է, որ Իսրայելը չի ​​դադարեցնի պատերազմը, քանի դեռ չի հասել իր սկզբնական նպատակներին՝ ազատ արձակել բոլոր պատանդներին, ամբողջությամբ վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և երաշխիք ստանալ, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար։«Պատերազմը դադարեցնելու Իսրայելի պայմանները չեն փոխվել. ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարական հնարավորությունները, ազատել բոլոր պատանդներին և ապահովել, որ Գազան այլևս վտանգ չներկայացնի Իսրայելի համար: Իսրայելը կշարունակի պնդել, որ այս պայմանները կատարվեն նախքան մշտական ​​հրադադարի հաստատումը։ Անընդունելի է այն միտքը, որ Իսրայելը կհամաձայնի մշտական ​​հրադադարի՝ նախքան այս պայմանների իրականացումը»,- գրել է Իսրայելի վարչապետը «X» սոցիալական ցանցում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելը Գազայի հատվածում կրակը դադարեցնելու նոր առաջարկ է ներկայացրել, որը ներառում է երեք փուլ և ներկայացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քննարկմանը։  
17:08 - 01 հունիսի, 2024
Ազգերը քայքայվում են ոչ թե արտաքին ճնշումից, այլ առաջին հերթին ներքին պառակտման պատճառով․ Նեթանյահու |tert.am|

Ազգերը քայքայվում են ոչ թե արտաքին ճնշումից, այլ առաջին հերթին ներքին պառակտման պատճառով․ Նեթանյահու |tert.am|

tert.am: Իսրայելը ներկայումս կանգնած է գոյության սպառնալիքի առաջ, և երկրին անհրաժեշտ է ազգային միասնություն, հինգշաբթի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք պետք է ջախջախենք Գազայի հատվածում ահաբեկչական առանցքը, ազատենք պատանդներին և ետ մղենք Իրանի կողմից բխող ամբողջական վտանգը. սրանք շատ մեծ խնդիրներ են, որոնք պահանջում են երկու բան. առաջինը վճռականությունն է, երկրորդը՝ միասնությունը։ Ազգերը քայքայվում են ոչ թե արտաքին ճնշումից, այլ առաջին հերթին ներքին պառակտման պատճառով։ Այն պետք է վերանա հենց հիմա, քանի որ մենք կանգնած ենք էկզիստենցիալ սպառնալիքի առաջ, իսկ էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում մենք միավորում ենք ուժերը, ոչ թե բաժանում դրանք: Սա է ամենակարեւորը»,- ասել է նա։
10:06 - 19 ապրիլի, 2024
Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք. Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկները |tert.am|

Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք. Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկները |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մերժել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ Գազայում հրադադարի հաստատման եռափուլ նախագծում ներկայացված առաջարկները: Փոխարենը նա հայտարարել է, որ  Իսրայելի ռազմական հարձակումը Գազայի հատվածում կշարունակվի՝ մինչև առաջիկա ամիսներին «բացարձակ հաղթանակի» հասնելը: Ինչպես գրում է politico.com-ը, Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի առաջ քաշած պայմանները՝ հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ, որակել է «զառանցանք»՝ կոշտ քննադատելով ցանկացած պայմանավորվածություն, որը պատերազմից հետո զինյալների խմբին ամբողջությամբ կամ մասնակի վերահսկոողություն կտա Գազայի հատվածի նկատմամբ:Նեթանյահուն այս մեկնաբանություններն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից անմիջապես հետո: «ՀԱՄԱՍ-ի զառանցական պահանջներին հանձնվելը, որոնք մենք հիմա լսեցինք, ոչ միայն չի հանգեցնի գերիներին ազատելուն, այլ պարզապես կտանի դեպի ևս մեկ կոտորածի», - ասել է Նեթանյահուն երեկոյան մամուլի ասուլիսում: «Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ գործողությունը կտևի ամիսներ, ոչ թե տարիներ։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
09:45 - 08 փետրվարի, 2024
Նեթանյահուն ասել է, որ միշտ դիմադրելու է Պաղեստին պետության ստեղծմանը |tert.am|

Նեթանյահուն ասել է, որ միշտ դիմադրելու է Պաղեստին պետության ստեղծմանը |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Պաղեստինի պետականության հեռանկարը Գազայում Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ավարտից հետո՝ խոստանալով այդ հարցում դիմակայել Միացյալ Նահանգներին, որի ղեկավարությունը հրապարակավ հայտարարություններում նշել է, որ Իսրայելի կողքին պետք է նաև Պաղեստին պետություն ստեղծվի, գրում է timesofisrael.com-ը:Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը Միացյալ Նահանգներին ասել է, որ դեմ է Գազայում հակամարտության ավարտից հետո Պաղեստին պետության ստեղծմանը:Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքացիների մեծ մասը դեմ է պաղեստինյան պետության ստեղծմանը, և ինքը միշտ կդիմադրի դրան:Մամուլի ասուլիսում Նեթանյահուն խոստացել է շարունակել հարձակումը Գազայում «մինչև լիակատար հաղթանակ»՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և մնացած իսրայելցի պատանդների վերադարձը, ավելացնելով, որ դա կարող է տևել «ավելի շատ ամիսներ»:
13:07 - 19 հունվարի, 2024
Իսրայելը պատրաստ է քաղաքական միջոցներով կարգավորել «Հըզբոլլահի» հետ հակամարտությունը. Նաթանյահու |armenpress.am|

Իսրայելը պատրաստ է քաղաքական միջոցներով կարգավորել «Հըզբոլլահի» հետ հակամարտությունը. Նաթանյահու |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը պատրաստ է «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով, բայց եթե նրանք չօգնեն, ապա «այլ» տարբերակները կօգտագործվեն, կիրակի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:«Ես առաջարկում եմ «Հեզբոլլահ»-ին քաղել այն դասը, որը ՀԱՄԱՍ-ն արդեն քաղել է վերջին ամիսներին. ոչ մի ահաբեկիչ ապահովագրված չէ: Մենք վճռական ենք պաշտպանելու մեր քաղաքացիներին և հյուսիսային բնակիչներին անվտանգ վերադարձնելու իրենց տները: Սա ազգային նպատակ է, որը կիսում են բոլորը, և մենք պատասխանատու ենք դրան հասնելու համար: Եթե ստացվի, մենք դա կանենք քաղաքական ճանապարհով, իսկ եթե ոչ, ապա կգործենք այլ կերպ»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ բացելով նախարարների կաբինետի նիստը։
16:36 - 07 հունվարի, 2024
Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի. Նեթանյահու
 |1lurer.am|

Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի. Նեթանյահու |1lurer.am|

1lurer.am: Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները 2 տարբերակ ունեն՝ կա՛մ հանձնվել, կա՛մ զոհվել։ Իսրայելի վարչապետը հավելել է, որ Իսրայելի նպատակներից է նաև ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին: ՀԱՄԱՍ-ը ևս չի պատրաստվում կանգ առնել: Շարժումը հայտարարում է՝ չեն ազատի պատանդներին, եթե ՑԱԽԱԼ-ը չդադարեցնի Գազայի հատվածին հարվածները: ԶԼՄ-ները գրում են, որ ՀԱՄԱՍ-ը նաև մերժել է մեկշաբաթյա հրադադարի հաստատման Իսրայելի առաջարկը՝ տասնյակ պատանդների ազատ արձակման դիմաց։ Նշվում է, որ բանակցությունները դեռ շարունակվում են, շարժումը ցանկանում է, որ Իսրայելն ավելի լուրջ զիջումների գնա: Բախումները շարունակվում են: Իսրայելական կողմը հայտնում է Գազայում ՀԱՄԱՍ-ի՝ վերգետնյա և ստորգետնյա ենթակառուցվածքով «էլիտար թաղամասի» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ թաղամասում տեղակայված է եղել արմատական կազմակերպության ռազմական և վարչական ղեկավարությունը։ Իսրայելը զորաշարժեր է իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափին, հաղորդվում է զոհերի մասին: Փոխադարձ հարվածների մասին են հայտնում ՑԱԽԱԼ-ը և Լիբանանի տարածքում տեղակայված «Հեզբոլլահը»: ՑԱՀԱԼ-ը հայտնել է նաև Սիրիայի տարածքի ուղղությամբ պատասխան հարվածների մասին: Իսրայելա-պաղեստինյան էսկալացիայի զոհերի թիվն ավելանում է: Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 20 հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ 8 հազար երեխա, 6 հազարից ավելի մարդ անհետ կորած է համարվում։ Վիրավորների թիվը հատում է 52 500-ը: Իսրայելական կողմը հայտնում է 1200 զոհի մասին: Իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասնում է 469-ի:
13:13 - 21 դեկտեմբերի, 2023
Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը. Նեթանյահու
 |1lurer.am|

Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը. Նեթանյահու |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակեն ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը: Նա շեշտել է, որ «ոչինչ, այդ թվում՝ միջազգային ճնշումը, չի ստիպի Իսրայելին՝ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը»։ Նա այդ հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հրադադարի պահանջով ոչ պարտադիր բանաձև ընդունելուց մեկ օր անց: Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևին: Նա հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի «միջազգային աջակցությամբ կամ առանց դրա»։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 153 կողմ, 10 դեմ, 23 ձեռնպահ ձայներով քվեարկել էր հօգուտ զինադադար պահանջող բանաձևի։ Այսպիսով՝ նոյեմբերին նույն հարցով կայացած քվեարկությունից հետո 32 երկիր փոխել է իր դիրքորոշումը և միացել զինադադարին կողմ երկրների ցանկին։
12:47 - 14 դեկտեմբերի, 2023