Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Գրետա Թունբերգը և «Մադլին» զբոսանավի մյուս ակտիվիստները մեկնել են Իսրայելից |armenpress.am|

Գրետա Թունբերգը և «Մադլին» զբոսանավի մյուս ակտիվիստները մեկնել են Իսրայելից |armenpress.am|

armenpress.am: Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Իսրայելից հեռացել է Ֆրանսիա մեկնող չվերթով, որտեղից էլ կգնա Շվեդիա։ Գազայի հատված խորհրդանշական հումանիտար օգնություն տանող «Մադլին» նավը, որի տախտակամածին Թունբերգից բացի կային ևս 11 ակտիվիստներ, հունիսի 9-ին կալանվել էր Իսրայելի կողմից։  Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական հարթակում գրել է, որ Գրետա Թունբերգն արդեն հեռացել է իրենց երկրից՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ օդանավից։ Մեկ այլ գրառման մեջ նախարարությունը հայտնել էր, որ «Մադլին» զբոսանավի ուղևորները ժամանել են «Բեն Գուրիոն» օդանավակայան՝ Իսրայելից իրենց հայրենի երկրներ վերադառնալու նպատակով։ Ըստ գերատեսչության՝ նրանք, ովքեր հրաժարվում են ստորագրել արտաքսման փաստաթղթերը և լքել Իսրայելը, Իսրայելի օրենսդրության համաձայն՝ կկանգնեն դատական ​​մարմնի առջև նրանց արտաքսումը թույլատրելու համար։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն X-ում հայտնել է, որ երկրի հյուպատոսը կարողացել է տեսակցել ձերբակալված վեց ֆրանսիացիներին. նրանցից մեկը համաձայնել է կամավոր մեկնման, մյուս հինգը կարտաքսվեն։ Իսրայելի կողմից ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացիներից մեկը Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիմա Հասանն է։ Հունիսի 9-ին Իսրայելի ռազմածովային հրամանատարական ստորաբաժանումը վերահսկողություն էր հաստատել Գազայի ափ ուղևորվող «Մադլին» նավի նկատմամբ և այն վերաուղղորդել դեպի Իսրայելի ափեր: Ըստ The Times of Israel-ի՝ «Մադլին» նավն իսրայելական ռազմածովային նավի ուղեկցությամբ երեկոյան ժամանել է Աշդոդի նավահանգիստ, իսկ նավի վրա գտնվող 12 ակտիվիստները բերման են ենթարկվել իշխանությունների կողմից:
14:49 - 10 հունիսի, 2025
Գազայի հատվածում կրկին թիրախավորվել են օգնության բաշխման կենտրոնները, կան զոհեր |armenpress.am|

Գազայի հատվածում կրկին թիրախավորվել են օգնության բաշխման կենտրոնները, կան զոհեր |armenpress.am|

armenpress.am: Գազայի տարբեր շրջաններում հունիսի 9-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից շարունակվող հրետակոծության հետևանքով զոհվել է 23 պաղեստինցի: Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ Զոհերից 8-ը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված բազմության թիրախավորման հետևանքով։ Բացի այդ, 28 մարդ վիրավորվել է, երբ իսրայելական ռազմական օդանավերը թիրախավորել են պաղեստինցիներին Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նեթսարիմ անցակետի մոտ գտնվող օգնության բաշխման կետի մոտ։ Միևնույն ժամանակ, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելն ազատ է արձակել 12 բանտարկյալի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հերթին հայտարարության մեջ նշել է, որ նպաստել է 12 բանտարկյալների ազատ արձակմանը և նրանց տեղափոխմանը Քիսուֆիմի անցակետից դեպի ալ-Ակսայի նահատակների հիվանդանոց։ ՀԱՄԱՍ շարժումը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ՝ դատապարտելով իսրայելական ուժերի կողմից «Մադլին» նավի կալանումը, որը նախատեսում էր խորհրդանշական օգնություն հասցնել պաղեստինյան անկլավ։ Նավում գտնվող 12 հոգու շարքում են էկոակտիվիստ Գրետա Թունբերգը և ֆրանսիացի օրենսդիր Ռիմա Հասանը։ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 54 880-ի, իսկ վիրավորներինը՝ 126 227 -ի։ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
13:52 - 09 հունիսի, 2025
Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջ
 |shantnews.am|

Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջ |shantnews.am|

shantnews.am: Շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար։ «Ազատության նավատորմը», որի մեջ է մտնում նաև «Մադլեն» նավը, որով Թունբերգը և այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ «Մեզ միջազգային ջրերում բռնագրավել և առևանգել են իսրայելական օկուպացիոն ուժերը կամ Իսրայելին աջակցող ուժերը։ Ես կոչ եմ անում իմ ընտանիքին և ընկերներին ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ ինձ և մյուսներին հնարավորինս շուտ ազատ արձակելու համար»,-ասվում է Թունբերգի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները բարձրացել են Madeleine նավ, սակայն նավի հետ կապը կորել է։
11:14 - 09 հունիսի, 2025
Իսրայելը Գրետա Թունբերգին և մյուս ակտիվիստներին թույլ չի տվել Գազա հասնել
 |tert.am|

Իսրայելը Գրետա Թունբերգին և մյուս ակտիվիստներին թույլ չի տվել Գազա հասնել |tert.am|

tert.am: Իսրայելի զինվորականները վերահսկողություն են հաստատել «Մադլին» նավի նկատմամբ, որն ուղևորվում էր դեպի Գազայի հատված, և որի վրա գտնվում էր բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը։ Նավի տախտակամած են բարձրացել զինվորականները։ Գերատեսչությունը նշել է, որ նավը «անվտանգ ուղևորվում է» դեպի Իսրայել։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ «Մադլին»-ի ուղևորները կվերադառնան իրենց հայրենի երկրներ։ Դիվանագետները շեշտել են, որ Թունբերգը և նրա գործընկերները փորձում էին «սադրանք ստեղծել», և թիմի նպատակն էր «ուշադրություն գրավել»։ Նախարարությունը հայտարարել է, որ կան անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու եղանակներ, որոնք «կապված չեն Instagram-ի սելֆիների հետ»: Գերատեսչության տվյալներով՝ նավի վրա կա մարդասիրական օգնության փոքր քանակություն։ «Մադլին»-ը 2010 թվականին հիմնադրված «Ազատության նավատորմի» կոալիցիայի մաս է կազմում, որը միավորում է այն կազմակերպությունները, որոնք քննադատում են Գազայի հատվածում տասնամյակներ շարունակվող անօրինական շրջափակումը և շարունակական ցեղասպանությունը։ Հունիսի սկզբին նավը Սիցիլիայից ուղևորվել է Գազա՝ մարդասիրական օգնություն հասցնելու պաղեստինցիներին: Նավի վրա եղել է 12 ակտիվիստ, այդ թվում՝ Թունբերգը։ Անձնակազմը մտադիր էր մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված՝ մանկական սնունդ, ալյուր, բրինձ, տակդիրներ, կանացի հիգիենայի պարագաներ և ջրի աղազրկման հավաքածուներ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերին հրահանգ է տրվել կանխել «Գրետա Թունբերգի նավի» ժամանումը Գազայի հատվածի ափերին: Հունիսի 9-ի գիշերը կոալիցիան հայտնել է, որ իսրայելական ուժերը բարձրացել են նավի վրա:
09:55 - 09 հունիսի, 2025
Իսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա
 |tert.am|

Իսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է զինվորականներին ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի կանխեն Madeline նավի մուտքը Գազայի հատվածի ափեր: Պատճառն այն է, որ նավը տեղափոխում է 12 պաղեստինամետ ակտիվիստների, այդ թվում՝ Գրետա Թունբերգին: «Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության բանակին կանխել ատելության նավատորմի «Մադլին» նավի մուտքը Գազայի ափեր և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա համար: Հակասեմիտ Գրետային և ՀԱՄԱՍ-ի նրա քարոզիչ ընկերներին ես հստակ ասում եմ. «Իսրայելը կկանխի Գազայի շրջափակումը ծովում, օդում և ցամաքում ճեղքելու և ահաբեկչական կազմակերպություններին օգնություն ցուցաբերելու ցանկացած փորձ»,- հավելել է նախարարը։ «Ազատության նավատորմի» կոալիցիային պատկանող Madeline նավը հունիսի 1-ից սկսել է նավարկությունը Սիցիլիայից Գազայի հատված մարդասիրական օգնություն ցուցաբերելու՝ ներառյալ մանկական կաթնախառնուրդ, տակդիրներ, ալյուր, բրինձ, ջրի զտիչներ, հիգիենայի միջոցներ և բժշկական սարքավորումներ: Նրա ժամանումը Միջերկրական ծովի արևելյան շրջաններ սպասվում է մեկ շաբաթվա ընթացքում։
17:51 - 08 հունիսի, 2025
Գազայի փրկարարները հայտնել են, որ Ռաֆահում օգնության բաշխման կենտրոնի մերձակայքին Իսրայելի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի
 |factor.am|

Գազայի փրկարարները հայտնել են, որ Ռաֆահում օգնության բաշխման կենտրոնի մերձակայքին Իսրայելի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի |factor.am|

factor.am: Գազայի հատվածի փրկարարները հայտնել են, որ երեքշաբթի Ռաֆահ քաղաքի հարավային մասում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի մերձակայքին Իսրայելի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, գրում է AFP-ը։ «27 մարդ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել Ռաֆահի Ալ-Ալամ շրջանում ամերիկյան օգնությանը սպասող խաղաղ բնակիչների դեմ ուղղված կոտորածի ժամանակ»,- ասել է քաղաքացիական պաշտպանության խոսնակ Մահմուդ Բասալը, որն ավելի վաղ AFP-ին ասել էր, որ մահերը տեղի են ունեցել, «երբ իսրայելական ուժերը կրակ են բացել տանկերից և անօդաչու թռչող սարքերից»։ Ալ-Ալամի խաչմերուկը գտնվում է մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա ԱՄՆ-ի կողմից աջակցվող Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) կողմից կառավարվող կենտրոնից, որը նորաստեղծ խումբ է, որի հետ Իսրայելը համագործակցում է տարածքում օգնության բաշխման նոր մեխանիզմ ներդնելու համար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը դատապարտել է քաղաքացիական բնակչության դեմ նման հարձակումները՝ դրանք որակելով որպես «ռազմական հանցագործություն», այն բանից հետո, երբ կիրակի նույն տարածքում նմանատիպ կրակոցների հետևանքով զոհվել և վիրավորվել էին տասնյակ պաղեստինցիներ։ «Գազայում սննդի չնչին քանակությունից օգտվելու փորձ կատարող հուսահատված քաղաքացիների վրա մահացու հարձակումներն անընդունելի են։ Քաղաքացիական անձանց դեմ ուղղված հարձակումները միջազգային իրավունքի լուրջ խախտում են և ռազմական հանցագործություն»,- հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը։
09:36 - 04 հունիսի, 2025
Պաղեստինի ԱԳ նախարարը Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումն իմաստուն որոշում է համարում |armenpress.am|

Պաղեստինի ԱԳ նախարարը Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումն իմաստուն որոշում է համարում |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական ​​նախարար Վարսեն Աղաբեկյանի դիտարկմամբ՝ Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը շատ իմաստուն որոշում է եղել, ինչը ցույց է տվել, որ Հայաստանը հետևում է միջազգային իրավունքին և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Այս մասին Վարսեն Աղաբեկյանը նշել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին՝ Վարսեն Աղաբեկյանը նշել է, որ այդ նույն խաղաղության համաձայնագիրը կարող է կրկնօրինակվել այլ հակամարտություններում։  «Կարծում եմ, որ երկու երկրներն էլ համաձայնության են եկել, որ ռազմական ուղին անհաջող է և ոչ մեկին ոչ մի տեղ չի տանի։ Կյանքեր փրկելու և երկրների ամբողջականությունը ընդհանուր առմամբ պահպանելու համար, կարծում եմ, որ նպատակը պետք է լինի խաղաղությունը։ Պատերազմը չպետք է լինի նպատակը։ Պատերազմը պետք է դադարեցվի, քանի որ պատերազմները կարող են միայն ավերածություններ և մահ բերել։ Այսպիսով, շատ բան կա սովորելու Հայաստանից ու Ադրբեջանից: Այն ձևը, որով նրանք վարվել են այս հարցում, որտեղ նրանք այսօր գտնվում են համաձայնագրի ստորագրման առումով, կարծում եմ, դա կարող է կրկնել այլուր: Բայց հիմքը պետք է լինի խաղաղություն հաստատելու անկեղծ մտադրությունը: Առանց դրա խաղաղություն չի լինի: Դա կլինի խաղաղության քողարկում, բայց ձեզ անհրաժեշտ է կայուն համաձայնագիր»,- ասաց նա:  Անդրադարձ կատարելով Հայաստանի կողմից 2024 թվականի հունիսի 21-ին Պաղեստինի Պետության ճանաչմանը՝ նախարար Աղաբեկյանը ընդգծել է, որ դա Երևանի կողմից շատ իմաստուն որոշում է եղել: «Կարծում եմ՝ սա շատ իմաստուն որոշում էր, քանի որ Հայաստանը հետևում է միջազգային իրավունքին և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և Պաղեստին պետությունը ճանաչելու իր միակ իրավունքին։ Այս ճանաչումը խորհրդանշական չէ։ Սա շատ կարևոր ճանաչում է, քանի որ այն Իսրայել պետությանը ասում է, որ աշխարհը, նրա մեծ մասը, ճանաչում է Պաղեստին պետության գոյությունը և հիմա ժամանակն է այդ պետությունը իրականություն դարձնել»,-շեշտել է նախարարը։ Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Պաղեստինը տեսնում Իսրայելի հետ հակամարտության լուծումը՝ նախարար Աղաբեկյանը նշել է, որ Իսրայելի հետ հակամարտության լուծումը ամրագրված է միջազգային իրավունքում:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:38 - 26 մայիսի, 2025
Գազայում ավելի քան 50 մարդ է զոհվել դպրոցի և բնակելի շրջանի ռմբակոծության հետևանքով |armenpress.am|

Գազայում ավելի քան 50 մարդ է զոհվել դպրոցի և բնակելի շրջանի ռմբակոծության հետևանքով |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Ըստ տեղական բժշկական աղբյուրների՝ մայիսի 26-ի  լուսաբացից ի վեր զոհվել է 55 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ 36 մարդ զոհվել է, երբ իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազա քաղաքի ալ-Դարաջ թաղամասում գտնվող դպրոցը, որտեղ ապաստան էին գտել տեղահանված անձինք։ 19 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զոհվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ալ-Բալադ շրջանի բնակելի շինության վրա Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով։  Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում հարված է հասցվել ավելի քան 200 թիրախի։ ԻՊԲ-ն նաև հաղորդել է Գազա քաղաքի դպրոցին հասցված հարվածի մասին՝ նշելով, որ շենքում գործում էր ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի հրամանատարական կենտրոն։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայում ընթացող ռազմական գործողությունները բնութագրել է «դժվար» և ընդունել, որ բախվում է մարտահրավերների։  «Մենք գտնվում ենք դժվարին մարտի գագաթնակետին, որում կհաղթենք ՀԱՄԱՍ-ին և կազատենք պատանդներին», - նշել  է նա։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 939 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 122 797-ը: Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
12:16 - 26 մայիսի, 2025
Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա |1lurer.am|

Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա |1lurer.am|

1lurer.am: Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել Իսրայելին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան: Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած համատեղ հայտարարությամբ կողմերը սպառնացել են Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել: «Մենք վճռականորեն դեմ ենք Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը թույլ կտա բազային քանակի սնունդ մատակարարել Գազա, բացարձակ անբավարար է: Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլատրել մարդասիրական օգնության տեղափոխումը Գազա»,- ասված է ուղերձում։ Երկրները նաև ՀԱՄԱՍ-ին կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած պատանդներին, որոնց նրանք պահում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից: Գազայում Իսրայելի կողմից ցամաքային գործողությունների ընդլայնման ֆոնին ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը նախօրեին հայտարարել է, որ բանակցություններ է վարում Իսրայելի հետ Գազա մարդասիրական բեռների մատակարարումները վերսկսելու վերաբերյալ: «Իսրայելի իշխանությունները դիմել են մեզ՝ խնդրելով վերսկսել օգնության մատակարարումները սահմանափակ ծավալներով, և այժմ մենք նրանց հետ քննարկում ենք, թե ինչպես դա տեղի կունենա՝ հաշվի առնելով առկա պայմանները»,- ասված է հայտարարության մեջ:
12:40 - 20 մայիսի, 2025
Իսրայելը կթույլատրի մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ |armenpress.am|

Իսրայելը կթույլատրի մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելական բանակը շարունակում է ռմբակոծություններն ամբողջ Գազայի հատվածում։ Բժշկական աղբյուրները հայտնել են, որ մայիսի 19-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 28 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նշվում է նաև, որ իսրայելական ուժերը շրջապատել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա շրջանի ինդոնեզական հիվանդանոցը և կրակ բացել, ինչի հետևանքով կորել է կապը ներսում գտնվող բժշկական անձնակազմի և հիվանդների հետ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ճնշման տակ Իսրայելի քաղաքական և անվտանգության խորհուրդը որոշել է անհապաղ վերսկսել մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատված։ The Jerusalem Post-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներից մեկին, հաղորդել է, որ Գազա օգնության մատակարարումը ժամանակավոր միջոցառում է, որը կտևի մեկ շաբաթ՝ մինչև անկլավում օգնության նոր բաշխման կենտրոնների գործարկումը։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ կենտրոնների մեծ մասը կգտնվի Գազայի հարավային հատվածում՝ Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և կկառավարվի մասնավոր ամերիկյան ընկերությունների կողմից։   Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը կվերահսկի մարդասիրական օգնության բաշխումը, որպեսզի օգնությունը չհասնի ՀԱՄԱՍ-ի անդամներին։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 339 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 121 034-ը: Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
12:11 - 19 մայիսի, 2025
ՄԱԿ-ի ներկայացուցիչը «ցինիկ բեմականացում» է անվանել Գազայի հատվածի օգնության Իսրայելի ծրագիրը |azatutyun.am|

ՄԱԿ-ի ներկայացուցիչը «ցինիկ բեմականացում» է անվանել Գազայի հատվածի օգնության Իսրայելի ծրագիրը |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի օգնության հարցերով ղեկավար Թոմ Ֆլետչերը քննադատել է Իսրայելի նախաձեռնած՝ Գազայի հատվածի համար մարդասիրական օգնության բաշխման ծրագիրը՝ այն անվանելով քող, որի ետևում «թաքնված է պաղեստինցիների նկատմամբ նոր բռնություն և տեղահանություն»: «Դա ցինիկ բեմականացում է։ Դա միտումնավոր շեղող մանևր է», - հայտարարել է Ֆլետչերը: Մարտի 2-ից Գազա մարդասիրական օգնություն չի հասցվել, և գլոբալ սովի մոնիտորինգի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ կես միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է, ինչը Գազայի բնակչության մոտ մեկ քառորդն է։ Իսրայելը անցյալ շաբաթ առաջարկել է, որ մասնավոր ընկերությունները ստանձնեն Գազայի հարավում օգնության բաշխման գործընթացը, երբ այնտեղ կսկսվի Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնումը։ Պատերազմը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ ի պատասխան Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հարձակման։ Մինչ այժմ օգնության մատակարարումներով զբաղվել են միջազգային և ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունները։ Իսրայելը «Համաս»-ին մեղադրել է մարդասիրական օգնության գողության մեջ, որը զինյալների խմբավորումը հերքում է:
11:13 - 14 մայիսի, 2025