Պակիստան

Հնդկաստանն արգելել է պակիստանյան ապրանքների ներմուծումն ու տարանցման իրականացումը |armenpress.am|

Հնդկաստանն արգելել է պակիստանյան ապրանքների ներմուծումն ու տարանցման իրականացումը |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանը պակիստանյան ապրանքների ներմուծման և տարանցման արգելք է սահմանել։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի արտաքին առևտրի գլխավոր վարչությունը։«Պակիստանյան ծագում ունեցող կամ այնտեղից արտահանվող բոլոր ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ տարանցումը՝ անկախ դրանց ազատ ներմուծման կամ որևէ այլ կերպ արտոնված լինելու իրավունքից, անհապաղ պետք է արգելվի մինչև հետագա կարգադրությունները: Այս սահմանափակումը կիրառվել է ազգային անվտանգության և պետական քաղաքականության շահերից ելնելով»,- նշված է ծանուցման մեջ: Վարչությունը նաև տեղեկացնում է, որ այս արգելքից ցանկացած բացառություն հնարավոր է Հնդկաստանի կառավարության նախնական հաստատման դեպքում։ Վերահսկողության գծի երկայնքով երկու երկրների միջև լարվածությունը սրվել է Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկիչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի։ Գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է «Լաշքար-ի-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Հնդկաստանը, պատասխանելով ահաբեկչությանը, կոշտ միջոցներ է ձեռնարկել Պակիստանի դեմ՝ արտաքսելով այդ երկրի ռազմական կցորդներին, կասեցնելով  Ինդոս գետի ավազանի ջրային ռեսուրսների մասին ավելի քան 60 տարվա պայմանագրի գործողությունը և անհապաղ փակելով Աթարի սահմանային ցամաքային տարանցիկ կետը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:23 - 03 մայիսի, 2025
Հնդկաստանի վարչապետը հանդիպել է պաշտպանության նախարարի և զինված ուժերի հրամանատարության հետ |1lurer.am|

Հնդկաստանի վարչապետը հանդիպել է պաշտպանության նախարարի և զինված ուժերի հրամանատարության հետ |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարի և երկրի զինված ուժերի հրամանատարների հետ: Հանդիպումը գումարվել է ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիրի Փահալգամում զբոսաշրջիկների դեմ ահաբեկչական հարձակումից հետո տեղի ունեցած զարգացումների ֆոնին, հաղորդում է The Hindustan Times-ը։ Ավելի ուշ Մոդին վերահաստատել է Հնդկաստանի կառավարության հանձնառությունը ահաբեկչության դեմ պայքարում և վստահություն հայտնել երկրի զինված ուժերի պրոֆեսիոնալիզմի նկատմամբ։ Վարչապետը նշել է, որ զինված ուժերի հրամանատարությունն ունի «լիակատար ազատություն՝ որոշելու մեթոդները, նպատակներն ու ժամկետները»` Հնդկաստանի անվտանգության սպառնալիքին արձագանքելու համար։ Հնդկաստանի և Պակիստանի միջև սահմանազատման գծի երկայնքով՝ Քաշմիրում, երկու կողմի զորքերի միջև հրաձգությունները շարունակվում են: Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթաուլահ Թարարմը՝ հղում անելով «հավաստի հետախուզական տվյալներին», հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստվում է ռազմական հարված հասցնել Պակիստանին «հաջորդ 24-36 ժամվա ընթացքում»՝ Փահալգամում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը օգտագործելով որպես, նախարարի բնորոշմամբ, «կեղծ պատրվակ»` հարձակման համար։
12:36 - 30 ապրիլի, 2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեէսկալացիայի համար իր օգնությունն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին |tert.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեէսկալացիայի համար իր օգնությունն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր օգնությունն է առաջարկել՝ թուլացնելու լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Նրա խոսքով, Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։ «Գլխավոր քարտուղարը նաև խորը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության կապակցությամբ և շեշտել է, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Նա առաջարկել է իր բարի ծառայությունները լարվածության թուլացման ջանքերին աջակցելու համար», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը։
09:56 - 30 ապրիլի, 2025
Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է»․ Պակիստանի պաշտպանության նախարար |civilnet.am|

Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է»․ Պակիստանի պաշտպանության նախարար |civilnet.am|

civilnet.am: Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է», այս մասին Reuters-ին ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Մենք ուժեղացրել ենք մեր ուժերը, քանի որ դա [ներխուժումն] այժմ անխուսափելի է։ Նման իրավիճակում պետք է կայացվեն ռազմավարական որոշումներ, և դրանք արդեն կայացվել են», – ասել է Ասիֆը։ Խավաջա Ասիֆը նշել է, որ Հնդկաստանի հռետորաբանությունը կոշտանում է, և որ Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են հարձակման հնարավորության մասին։ Պակիստանի իշխանությունները, նրա խոսքով, կապի մեջ են նաև Չինաստանի, Պարսից ծոցի երկրների, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետ։ Ասիֆը չի մանրամասնել, թե ինչու է կարծում, որ ներխուժումն անխուսափելի է, կամ արդյոք, ըստ նրա, այն կլինի լիարժեք, թե սահմանափակ։ Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակը լարվեց, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ զբոսաշրջային քաղաքում զինված անձինք սպանեցին 26 մարդու: Պակիստանի կողմից կառավարվող Քաշմիրում տեղակայված ջիհադիստական խմբավորումը ստանձնեց հարձակման պատասխանատվությունը: Հնդկաստանի իշխանությունները հստակեցրել են, որ Պակիստանին առնվազն մասամբ պատասխանատու են համարում հարձակման համար: Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ սահմանը և հրամայել է պակիստանցիներին լքել իր տարածքը: Ե՛վ Պակիստանը, և՛ Հնդկաստանը ունեն միջուկային զենք: Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ Պակիստանը դրանք կօգտագործի միայն այն դեպքում, եթե «իրենց գոյությանն ուղղակի սպառնալիք» լինի:
11:19 - 29 ապրիլի, 2025
Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են |azatutyun.am|

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են |azatutyun.am|

azatutyun.am: Անցած օրերին Քաշմիրում տեղի ունեցած զինված հարձակման ֆոնին կտրուկ սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում տասնյակ զբոսաշրջիկների կյանք խլած արյունալի հարձակումը պաշտոնական Դելին ահաբեկչություն է որակել: Հնդկաստանի իշխանություններն առանց հարևան Իսլամաբադին ուղղակիորեն մեղադրելու հայտարարել են, որ հանցագործության հեղինակները կապեր ունեն Պակիստանի հետ։ Ըստ Հնդկաստանի պաշտոնական աղբյուրների՝ երեք հարձակվողներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են։ Արյունալի միջադեպի հաջորդ օրը Հնդկաստանի իշխանությունները չեղարկեցին Պակիստանի քաղաքացիների վիզաները, փակելով նաև Պակիստանի հետ իր միակ սահմանային անցակետը։ Դելին նաև հայտարարեց, որ կասեցնում է Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման համաձայնագիրը, որը գործել է տասնյամյակներ շարունակ՝ նույնիսկ կողմերի միջև զինված ընդհարումների պայմաններում։ Ի պատասխան՝ Պակիստանի իշխանությունները որոշել են չեղարկել Հնդկաստանի քաղաքացիների համար վիզաները, փակել օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար,՝ նաև դադարեցնելով առևտուրը Հնդկաստանի հետ։ Բացի այդ, Իսլամաբադը մտադիր է մի խումբ հնդիկ դիվանագետների արտաքսել երկրից:    
17:07 - 24 ապրիլի, 2025
ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարը
 |shantnews.am|

ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարը |shantnews.am|

shantnews.am:  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույցում քննարկել են մաքսատուրքերը, համագործակցությունը հանքարդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Նրանք քննարկել են Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատասխան մաքսատուրքերը և ինչպես առաջընթաց գրանցել արդար և հավասարակշռված առևտրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Պետքարտուղարը բարձրացրել է կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ համագործակցության հեռանկարները և հետաքրքրություն է հայտնել ամերիկյան ընկերությունների համար առևտրային հնարավորությունների ընդլայնման հարցում»,- նշվում է փաստաթղթում։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ նշել է Պակիստանի օգնության անհրաժեշտությունը «իրավապահ մարմիններում եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում»։ Բրյուսի խոսքով՝ արտգործնախարարները «ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում հետագա համագործակցության կարեւորությունը»։Պետքարտուղարը «երախտագիտություն է հայտնել Պակիստանին՝ «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկի՝ Մոհամմադ Շարիֆուլլայի կալանավորման և ԱՄՆ տեղափոխման համար։
09:34 - 08 ապրիլի, 2025
Պակիստանում ազատ են արձակվել գնացքի պատանդառված 400 ուղևորից 155-ը |tert.am|

Պակիստանում ազատ են արձակվել գնացքի պատանդառված 400 ուղևորից 155-ը |tert.am|

tert.am: Պակիստանի անվտանգության ուժերը հարավարևմտյան Բելուջիստան նահանգում ազատ են արձակել գնացքի` նախօրեին զինյալների կողմից պատանդառված 400 ուղևորից 155-ին, հաղորդում է Geo TV-ն։  Նրանց պատանդ են վերցրել Բելուջիստանի ազատագրման բանակի անջատողական խմբավորման զինյալները։ Մինչ այժմ Պակիստանի անվտանգության ուժերը սպանել են 27 զինյալի։Հստակեցվում է, որ փրկարարական գործողությունը դեռ ավարտված չէ։ Դեպքի վայր է ուղարկվել մարդասիրական օգնությամբ գնացք։ Փրկված պատանդներից մի քանիսը հոսպիտալացվել են։ Գրոհայինների կողմից սպանվել է մոտ տասը պատանդ։Բելուջիստանում գնացքի առևանգման մասին հայտնի է դարձել երեքշաբթի՝ մարտի 11-ին։ Գրոհայինների հայտարարության մեջ, որը մեջբերում է AFP-ն, ասվում է, որ խումբը պայթեցրել է երկաթուղային գծերը և «վերահսկողության տակ է առել գնացքը Սիբիի հեռավոր շրջանում» (քաղաք Բելուջիստանում): Բելուջիստանը Պակիստանի ամենամեծ և ամենաաղքատ նահանգներից մեկն է։ Այնտեղ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գործում են բելուջիների անջատական ​​խմբերը։ 2000 թվականին ստեղծվել է Բելուջիստանի ազատագրական բանակը։ Իր կատարած հարձակումների համար այն ահաբեկչական է ճանաչվել Պակիստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում և Չինաստանում։
10:18 - 12 մարտի, 2025
Պակիստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն անվտանգության և առևտրի ոլորտներում
 |1lurer.am|

Պակիստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն անվտանգության և առևտրի ոլորտներում |1lurer.am|

1lurer.am: Երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը: Սա նրա երկրորդ այցն է Ադրբեջան անցյալ տարվա մարտին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Երկու երկրի ղեկավարների բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ ստորագրել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր առևտրի, պաշտպանական արտադրության, էներգետիկայի, կլիմայի փոփոխության, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում, ապրիլին էլ ստորագրվելու են 2 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագրեր, հայտնում է Anadolu-ն։ Պակիստանի վարչապետը վերահաստատել է իր երկրի երկարամյա աջակցությունը Բաքվին Լեռնային Ղարաբաղի հարցում և շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Քաշմիրի վեճի հարցում Պակիստանի դիրքորոշմանն աջակցելու համար։ Ալիևն էլ, իր հերթին նշել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում առաջնային խնդիր է ամրապնդել տնտեսական ու առևտրային կապերը Իսլամաբադի հետ: Նրա խոսքով՝ երեք դաշնակիցներ՝ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը, միասնական դիրքորոշում ունեն մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ։ Պակիստանի վարչապետ Շարիֆն իր այցի ընթացքում նախատեսում է մասնակցել նաև Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալության հետ համատեղ կազմակերպված գործարար համաժողովին։
20:13 - 24 փետրվարի, 2025
Պակիստանի նախկին վարչապետը 14 տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով |armenpress.am|

Պակիստանի նախկին վարչապետը 14 տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Քաղաքական գործչի կինը՝ Բուշրա Բիբին, նույն մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նա գրավի դիմաց գտնվում էր ազատության մեջ, սակայն դատարանի որոշումից հետո կալանավորվել է դատական նիստերի դահլիճում։ 72-ամյա Իմրան Խանը և նրա կինը  դատապարտվել են 2018-2022 թթ. որպես կաշառք հողատարածքներ ստանալու և Al-Qadir Trust բարեգործական հիմնադրամը կառավարելու ժամանակ ապօրինի եկամուտների օրինականացման համար. հիմնադրամն, ըստ մեղադրող կողմի պնդման, ծառայել է որպես քողարկում Իմրան Խանի և Բուշրա Բիբիի ապօրինի գործունեության համար։ Իմրան Խանը Պակիստանի նախարարների կաբինետը գլխավորել է 2018-2022 թվականներին։ Նա պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին՝ խորհրդարանում նրան անվստահության քվե հայտնելուց հետո։ Քաղաքական գործիչը 2023 թվականից 14 տարվա բանտարկության պատիժ է կրում թանկարժեք իրերի պետական ​​պահոցից օտարերկրյա նվերների վաճառքի վերաբերյալ դատավճռով:
17:53 - 17 հունվարի, 2025
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարները ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ արտադրություն կազմակերպելու հարցեր են քննարկել |factor.am|

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարները ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ արտադրություն կազմակերպելու հարցեր են քննարկել |factor.am|

factor.am: Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպմանը քննարկվել են պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր։ Ընդգծվել է 2021 թվականին երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Երեք եղբայրներ» կարգախոսով անցկացվող զորավարժությունների կարևորությունը, առաջարկվել է ապագայում էլ պարբերաբար համատեղ զորավարժություններ անցկացնել երերք երկրների զինված ուժերի մասնակցությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ընդգծվել է ռազմական արդյունաբերության ոլորտում երեք երկրների համատեղ արտադրություն կազմակերպելու կարևորությունը։ Հանդիպմանը նշվել է, որ երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ ձևաչափով գագաթնաժողովն առաջին անգամ է անցկացվում, շեշտվել է դրա պատմական նշանակությունը և առաջարկվել է այսուհետ այդ հանդիպումները պարբերական դարձնել։ «Մեկ անգամ ևս ընդգծվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության լիարժեք ապահովումը։ Մտահոգտություն է արտահայտվել արտատարածաշրջանային պետությունների կողմից Հարավային Կովկասի ռազմականացման քաղաքականության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, ընդգծվել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Պակիստանի՝ Բաքվին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցությունը։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել եռակողմ ձևաչափով առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների շուրջ՝ նորարարության, էներգետիկայի, գյուղատնտեսության, հումանիտար և այլ ոլորտներում։
12:27 - 04 հուլիսի, 2024
Պակիստանը բողոք է հայտնել Ղրղզստանին Բիշքեկի անկարգություններից հետո |news.am|

Պակիստանը բողոք է հայտնել Ղրղզստանին Բիշքեկի անկարգություններից հետո |news.am|

news.am: Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ բողոքի նոտա է հանձնել երկրում Ղրղզստանի բարձրագույն դիվանագետին՝ ի պատասխան պակիստանցի ուսանողների նկատմամբ կիրառված բռնության, տեղեկացրել է Reuters-ը։ «Ղրղզստանի գործերի հավատարմատարին կարծիք է հայտնվել, որ Ղրղզստանի կառավարությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկի պակիստանցի ուսանողների եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- նշվել է Պակիստանի ԱԳՆ հայտարարությունում։ Հայտարարությունում ասվում է, որ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ չորս պակիստանցու ցուցաբերվել է առաջին օգնություն, նրանք դուրս են գրվել, իսկ մեկը դեռեւս բուժման մեջ է գտնվում։ Պակիստանը հայտնել է, որ շտապ օգնության թեժ գծեր է բացել նրանց համար, ովքեր տուժել են բռնությունից։ Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։
15:30 - 18 մայիսի, 2024
Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով չինացիներ են զոհվել |azatutyun.am|

Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով չինացիներ են զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով չինացիներ են զոհվել։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լիցքավորված մեքենան մխրճել է չինացի բանվորներ տեղափոխող ավտոբուսի մեջ, ինչի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ պակիստանցի վարորդը: Մարտի 26-ին Խայբեր Փախտունխվա նահանգում տեղի ունեցած հարձակման զոհերը աշխատում էին Չինաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող խոշոր հանրային ենթակառուցվածքային նախագծերում: Հարձակման պատասխանատվությունը մինչ այս պահը որևէ խմբավորում չի ստանձնել։ 2021 թվականի հուլիսին էլ չինացի բանվորներ տեղափոխող ավտոբուսի մեջ էր ռումբ տեղադրվել, որի պայթյունի հետևանքով 13 մարդ էր սպանվել, ավելի քան 20-ը վիրավորվել։ Պակիստանի իշխանությունները պնդում են, որ այդ հարձակումը ծրագրել է Մուհամմադ Թարիկ Ռաֆիկը՝ Պակիստանի «Թահրիկ-է թալիբան» խմբավորման բարձրաստիճան հրամանատարը, որը նաև պատասխանատու է Պակիստանում մի շարք այլ ահաբեկչությունների համար: Իսլամաբադը Ռաֆիկի մահվան մասին հայտնել է անցյալ տարվա ամռանը ։
17:46 - 26 մարտի, 2024